պատերը կազմող լորձաթաղանթի ծալքի ի ծնե փակվածություն, աչքի շարակցական հյուսվածքի բորբոքում։ Ա․ բ․ կարող է տարածվել և ընդգրկել շրջակա հյուսվածքները։ Բուժումը՝ արցունքատար ուղիների լվացումներ զանազան դեղանյութերով, առանձին դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն։
ԱՐՏԱՎԱԶԴ (ծն․ թ․ անհտ․– 542), հայազգի բյուգանդական զորավար։ Պրոկոպիոս Կեսարացին նրան անվանել է «արտակարգ քաջ պատերազմող»։ Մասնակցել է գոթերի դեմ իտալ․ արշավանքին (541–542)։ Աչքի է ընկել Վերոնա քաղաքի պաշարման ժամանակ և Ֆավենտիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Սպանվել է գոթ Վալարիսի դեմ մենամարտելիս։
Գրկ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 5․ Բյուգանդական աղբյուրներ, 1)։
ԱՐՏԱՎԱԶԴ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VIII դարում Բյուզանդիայի Արմենիակների բանակաթեմի հայազգի զորավար։ Ա–ի օգնությամբ Լեոն III Իսավրացին 717-ին տիրացել է բյուգանդական գահին։ Վերջինս որպես հատուցում իր դուստր Աննային կնության է տվել Ա–ին և շնորհել նրան Կյուրապաղատի աստիճան։ Լևոն III-ի մահից հետո (741) Ա․ ապստամբել է նրա որդու՝ Կոստանդին V-ի դեմ։ Կոստանդին V ստացել է Անատոլիկոն և Թրակեսիոն բանակաթեմերի օժանդակությունը, իսկ Ա․՝ Արմենիակների և Օպսիկիոնի (այդ ժամանակ Ա․ Օպսիկիոն բանակաթեմի զորավարն էր)։ Կոստանդնուպոլսում ապստամբության կողմնակիցները և Անաստասիոս պատրիարքը Ա–ին հռչակել են կայսր։ Ա․ մտել է Կոստանդնուպոլիս, իսկ Կոստանդինն ամրացել Ամորիոն քաղաքում։ Ա․ իր որդի Նիկետասին զորավար է նշանակել և ուղարկել Արմենիակների բանակաթեմ, իսկ մյուս որդուն՝ Նիկեփորոսին, հռչակել գահակից։ Սարդես քաղաքի մոտ Ա․ Կոստանդինից պարտվել է և նահանջել Կյուզիկոս, ապա վերադարձել Կոստանդնուպոլիս։ Անկյուրայի մոտ պարտություն է կրել նաև Ա–ի որդին՝ Նիկետասը։ Երբ Կոստանդինը գրավել է մայրաքաղաքը, Ա․ փախել է Օպսիկիոն բանակաթեմ, ուր և ձերբակալվել է, բերվել Կոստանդնուպոլիս և երկու որդիների հետ կուրացվել։
Գրկ․ Theophanis Chronographia, ed․ С․ de Boor, v․ 1, Lipsiae, 1883․
«ԱՐՏԱՎԱԶԴ», Հայոց Արտավազդ Ա թագավորի մասին հորինած ժողովրդական ավանդազրույց։ Գողթն գավառի ժողովրդական երգիչներից V դ․ այն բանաքաղել է Մովսես Խորենացին (Հայոց պատմություն, գիրք II, գլ․ ԿԱ)։ Ըստ զրույցի, Արտավազդի հոր՝ Արտաշես Ա թագավորի մահվան առթիվ, հեթանոսական սովորությամբ, երկրում կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասում է․ «Երբ դու գնացիր, ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ու՜մ թագավորեմ»։ Սրա համար ննջեցյալն իբրև որդուն անիծել է հետևյալ խոսքերով․ «Թե դու (ձի) հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպ Մասիս, քաջքերը քեզ բռնեն տանեն Ազատն ի վեր, դեպ Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես»։ Ըստ Մովսես Ի»ռրենացու, V դ․ հայ տարեց