Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկսեցին հասաաավել եվրոպական առև– տրական ընկերություններ, որոնք և դրե– ցին գաղութատիրության հիմքերը։ Նրա օրոք Մողոլական կայսրությունը սկսել է անկում ապրել։ Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմու– թյուն հայ գաղթականության, հ․ 3, մ․ 1, Կահի– րե, 1961։

ԱՈՒՐԻՊԻԳՄԷՆՏ (<լաա․ aurum – ոսկի, pigmentum – ներկ), միներալ, արսենի սուլֆիդ, As2S3։ Բյուրեղագիտական հա– մակարգը մոնոկլինային է։ Կիտրոնա– գույն կամ ոսկեդեղին նյութ է, երբեմն գորշավուն։ Տաքացնելիս կարմրում է։ Լուծվում է արքայաջրում և ալկալիների լուծույթներում։ Կարծրությունը՝ 1,5–2, խտությունը՝ 3490 կգ/il3։ Տարածված է ցա– ծըր ջերմաստիճանային հանքավայրերում՝ սովորաբար զուգորդված ռեալգարի, ան– տիմոնիտի և այլ միներալների հետ, ինչ– պես նաև հրաբուխների խառնարաննե– րում ու հանքային տաք ջրերի նստվածք– ներում։ Ա–ի հանքավայրեր կան Վրացա– կան ՍՍՀ–ում (Լուխումի), Նախիջևանի ԻՍՍՀ–ում (Զուլֆա), ՀՍՍՀ–ում (Սալվարդ, Սիսիանի շրջան), 6ակուտիայում,ԱՄՆ–ում և այլուր։ Օգտագործվում է արսենի միա– ցությունները ստանալու համար։

ԱՈՒՐՈՐԱ» («Aurora» – արշալույս), ռու– միներեն կիսամսյա հանդես։ Լույս է տե– սել 1906-ին, Բուխարեստում։ Խմբագիր՝ վ․ Մեշտուճյան։ Տպագրել է Վ․ Մեշտուճ– յանի՝ հայ ժողովրդի պատմությանը նվիր– ված ընդարձակ ուսումնասիրությունը, թարգմանություններ հայ գեղարվեստա– կան գրականությունից (Դուրյան, Պեշիկ– թաշլյան, Զոհրապ և ուրիշներ), ռումինա– հայ վաղամեռիկ բանաստեղծ Բոգդան Սրամբըյըկի (Վիկտոր Կոգմին) «Ներբող հայ ժողովրդին» և «Հերոս մարտիրոսնե– րին», ռումինացի բանաստեղծ Պետրու Վուլկանի «Հայուհին» ստեղծագործու– թյունները։ Հանդեսը գետեղել է պատմա– բանասիրական և հայագիտական աշխա– տություններ, ռումինահայ արվեստի ու ճարտ․, գաղթօջախների և նշանավոր դեմ– քերի վերաբերյալ, ռումինացի գիտնական Բ․ Հաժդեուի ուսումնասիրությունը Ռու– մինիայի Արճեշ վանքի, Դ․ Կոյլավի և հայազգի բանասեր Գ․ Բըյըկլյանի հոդ– վածները Մոլդովայի հայ կտրիճվորաց եղբայրության մասին։ «Ա․» նպաստել է հայ և ռումին ժողովուրդների բարեկամու– թյանը։

ԱՈՒՔՍԻՆՆԷՐ (<հուն․ augavco–աճեցնում եմ, ուժեղացնում եմ), ֆիզիոլոգիական բարձր ակտիվության նյութեր, որոնք, ար– տադրվելով բուսական բջիջներում, խթա– նում են դրանց աճման պրոցեսները։ Ա․ արագացնում են սննդանյութերի տեղա– շարժը, ակտիվացնում մերիսթեմային բջիջների ջուր, հանքային և օրգանական նյութեր կլանելու ունակությունը, արա– գացնում նյութափոխանակությունը։ Բու– սական հյուսվածքներում գտնվում են ազատ կամ կապված վիճակում։ Ա–ի ազ– դեցության մեխանիզմը վերջնականապես պարզված չէ․ ենթադրվում է, որ դրանք ակտիվացնում են բջջապատի կառուց– վածքային բաղադրամասերի առաջացմա– նը մասնակցող սպիտակուցային որոշ ֆերմենտների կենսասինթեգը կամ, ան– կայուն կապի մեջ մտնելով ռիբոնուկլեի– նաթթվի հետ, կարգավորում բջիջների բաժանումը։ Ա․ բուսաբուծության մեջ օգ– տագործում են կտրոնների արմատակա– լումն արագացնելու, լոլիկի բերքատվու– թյունը բարձրացնելու և այլ նպատակնե– րով։ Որոշ սինթետիկ նյութեր (օրինակ, յՅ–ինդոլիլկարագաթթուն) ունեն Ա–ի նման ազդեցություն։ Ա–ին անվանում են նաև բույսերի աճման հորմոններ։ Տես Ֆիւռո– հորմոններ։ վ․ Ղազարյան

ԱՈՒՔՍՈՔՐՈՄՆԵՐ (<հուն․ mjgavw – ու– ժեղացնում եմ և хрсоца – գույն), ատոմ– ների խմբեր՝–ОН, –SH, –NH2, –NHR ևն, որոնք օրգանական ներկանյութերին տալիս են գործվածքներին ամրանալու հատկություն՝ միաժամանակ խորացնե– լով նրանց գույնը։ Տես նաև Ներկանյու– թեր, Քրոմոֆորներ։ ԱՓ, ջրավազանների (ծով, լիճ, ջրամբար), ինչպես*նաև հոսող ջրերի և ցամաքի փո– խազդեցության գոտի։ Ջրի ներգործու– թյան, մակերևույթի տատանումների, ցա– մաքի մերձափնյա մասի տեղադրման բնույթի և այնտեղ գործող պրոցեսների պատճառով փոփոխվում է։ Ա–երը լինում են՝ բարձր–զառիթափ (աբրազիոն) և ցա– ծըր–տափարակ (կուտակումային)։ Ա–ի Ֆիորդային ափ Շխերային ափ Ռիսաային ափ ձևավորման առաջնահերթ գործոնը ալե– բախումն է, որի քայքայիչ գործունեու– թյամբ ծովն «Ընթանում է» դեպի ցամաք՝ իր մեջ առնելով արդեն մշակված ստոր– ջըրյա լանջը։ Ա–ի ձևը սերտորեն կապված է տեղանքի երկրաբանական կառուց– վածքի և գետերի գործունեության հետ։ Ա․ լինում է երկայնակի, լայնակի, շեղ և չեզոք։ Երկայնակի Ա․ ձգվում է ծալքերի տարածմանը զուգահեռ, լայնակիի դեպ– քում ծալքերն ուղղահայաց են ափագծին։ Շեղ Ա–երը կազմում են որոշ անկյուն, իսկ չեզոքները հատուկ են սեղանաձև երկրներին, որտեղ շերտերն ունեն հորի– զոնական տեղադրում։ Ա–երի պատկերը փոփոխվում է ծովի մակերևույթի դարավոր տատանումներից։ Ծովը գետահովիտնե– րով թափանցելով ցամաքի խորքը, ըստ լանջի թեքության առաջացնում է տարբեր խորության և երկարության խորշեր, կըղ– զիներ։ Խորասուզվող Ա–երին բնորոշ են ռիսաները, ֆյորդերը, շխերները, էառու– ւսրները։ Բարձրացող Ա․ բավական միա– պաղաղ է, դելտային բերվածքները նստում են ափագծից հեռու, ծովախորշերն ան– ջատվում են ցամաքալեզվակներով և ավա– զաթմբերով, առաջ են գալիս ծովալճակ– ներ։ Հայկական բարձրավանդակի լճերի (Սևան, Վան, Ուրմիա) Ա–երին դիտվում են Ա–ի աբրազիոն և կուտսԱյումային տիպեր։ Ս․ Րաւյան 1․ Կարգավորող դամբեր, 2․ քարալիցքերով պաշտպանվող գետափ

ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, գետերի, ծովերի, ջրամբարների ափերը ալիքների, հոսանքների քայքայող ներգործությունից, ջրի ու սառույցի ճնշումից և այլ բնական գործոններից պաշտպանող կառույցներ։ Ա․ կ․ պաշտպանում են բնակավայրերը, արդյունաբերական օբյեկտները, ճանա– պարհները, դաշտերը, պատմական հու– շարձանները հեղեղումներից։ Օգտագործ– վում են նաև լողափի ստեղծման, պահ– պանման և ընդարձակման համար։ Ըստ ջրի հոսքի հետ փոխներգործության բնույ– թի լինում են՝ ակտիվ (օգտագործում են հոսքի էներգիան ափի ջրաբերուկների տղմալցման և պահպանման համար) ե․