R, A․, Dubberstein W․, Babylonian chronology 626 В․ C․–A․ D․ 75, Providence, [1969]․
ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ (կառավա րող հարստության՝ Աքեմենյանների ա նունով), պարսկական աշխարհակալու թյուն մ․ թ․ ա․ մոտ 550–330-ին։ Պարսից և Անշանի թագավոր Կյուրոս II Մեծը մ․ թ․ ա․ 553-ին կամ 552-ին ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի (Աս տիագես) դեմ, տապալել նրան (550), գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Ա․ պետությանը։ Ըստ Քսենոփոնի և Մովսես Ւարենացու, այդ ժամանակ Հա յաստանում թագավորել է Երվանդ Սակա վակյացի որդի Տիգրանը, որը եղել է Կյու րոսի մտերիմը և ապա դաշնակիցը՝ ընդ դեմ Մարաստանի։ Հայկ․ ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը։ Ենթադրվում է, որ մ․ թ․ ա․ 550–546-ին Հայաստանը թոթա փել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել։ Մ․ թ․ ա․ 546-ին՝ Լի դիա կատարած արշավանքից առաջ Կյուրոսը հավանաբար Հայաստանը են թարկել է Ա․ պետության գերիշխանությանը՝ նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին։ Մինչև 539-ը Կյուրոսը նվաճել է Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրե աստանը։ Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը՝ Տիգրան թա գավորի և Եմբաս զորավարի առաջնորդու թյամբ, մասնակցել են Րաբելոնի գրավ մանը։ Կյուրոսին հաջորդել է որդին՝ Կամբյուսեսը, որը 526-ին մեծ բանակով արշավել է Եգիպտոս և նվաճել այն։ Եգիպ տոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշ խանությունը և իրեն հռչակել թագավոր (Բարդիա անվան տակ)՝ շտապել է Պարս կաստան, սակայն ճանապարհին մահա– ցել է (522)։ Գաումատայի դեմ դուրս է եկել Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որ դի Դարեհ /, սպանել Դաումատային և 522-ին գահ բարձրացել։ Օգտվելով Ա․ պ–ում տեղի ունեցող գահակալական կռիվ ներից՝ Դարեհի դեմ ապստամբել են և անկախություն հռչակել Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորես տանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպ տոսը և այլ երկրներ։ Ըստ Րեհիսթունի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղվել է ապստամբ երկրների դիմադրո թյունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարներ Դադարշիսը և Վա հումիսան հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառա վարման առաջին տարիներին Հայաստա նը հավանորեն պահպանել է անկախու թյունը։ Մարաստանում ապստամբությու նը գլխավորել է հին թագավորական տոհ մի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բա բելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, զործակ ցել են Հայաստանի հետ։ 521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնակա– նում ճնշվել են, Ա․ պետության նախկին սահ մանները վերականգնվել։ Դարեհ I 519-ին վերանվաճել է Եգիպտոսը։ Ա․ պ․ եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունե ցող ցեղերի ու ժողովուրդների համակու տակ։ Դարեհ I կատարել է վարչատնտ․ բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանել է սատրապությունների (շուրջ 24), որոնք թվարկված են Բեհիսթունի, Նակշ–ի–Ռուստեմի և Սուզի արձանագրու– թյուններում։ Մ․ թ․ ա․ V դ․ հույն պատմիչ Դարեհ I թագավորի պալատը Պերսեպոլսում․ սանդուղքի բարձրա քանդակ՝ ցուլին հոշոաող առյուծի պատկերով (մ․ թ․ ա․ VI դ․ վերշ – V դ․ սկիզբ, Թեհրան, Հնագիտության թանգարան) Հերոդոտոսը հիշատւսկել է Ա․ պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապ րող ժողովուրդների անունները U նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապու թյունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը են։ Ա․ պետության մեջ իրենց գոյությունը պահ պանել են որոշ վասալ թագավորություն ներ և կիսանկախ ցեղեր։ Սատրապու թյուններում համապետական, «գրասեն յակային» արամեերեն լեզվին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները։ Սատրապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ (ավելի քան 400 ա)