Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյուններ, կոտրվածքների միակցություններ։ Մ․ թ․ ա․ II–I հազարամյակներից պահպանված բժշկական բնագրերում դասակարգվել են բազմաթիվ հիվանդություններ, դեղորայքներ։ ճարտարապետությունն ու կերպարվեստը միջագետքում սաղմնավորվել և չորս հազարամյա էվոլուցիոն զարգացմամբ կատարելության են հասել՝ էական ազդեցություն ունենալով Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր երկրների, ինչպես և Ուրարտուի արվեստի զարգացման վրա։ Միջագետքում չկան քարհանքեր, անտառներ, շինարարական նյութը հիմնականում հում U, երբեմն, թրծած աղյուսն է, որով և մասամբ պայմանավորված են նրա ճարտարապետության բնորոշ շատ գծեր՝ պարզ երկրաչափական ծավաւներ (խորանարդ կամ ուղղանկյուն), հարթությունների զուսպ ռիթմով արված ուղղաձիգ ջլատումներ, կորագիծ հարթությունների և սյուների հազվադեպ կիրառություն։ Հնագույն՝ էլ օբեիդյան ժամանակաշրջանի (մ․թ․ա․IV հազարամյակի սկիզբ) բնակելի տները եղել են պարզունակ՝ միաբջիջ, կլոր հատակագծով, կավակերտ, եղեգնից հյուսված կմախքով խրճիթներ, որոնց ծածկը ստեղծվում էր ուղղահայաց դրված եղեգների ծայրերը գմբեթաձև միահյուսելով։

Այդպիսի տների պատկերները պահպանվել են խեցեղեն ամանների, կնիքների և բարձրաքանդակների վրա։ Մ․թ․ա․III հազարամյակում կառուցված բնակելի տները աղյուսաշեն էին, ուղղանկյուն Ուր․ բնակելի տուն (մ․ թ․ ա․ II հազարամյակի սկիզբ, հատակագիծ և կտրվածք) հատակագծով, փայտածածկ, հարթ տանիքներով, բաղկացած տարբեր նշանակություն ու չափեր ունեցող մի քանի սենյակներից։ Բնակելի տան տիպը սկզբունքորեն պահպանվել է Միջագետքի հին քաղաքակրթության ամբողջ ընթացքում, սակայն կլիմայական պայմանների բերումով բաժանվել է հս․ և հվ․ ենթատիպերի, հս․ ավելի ցուրտ շրջաններում բնակելի համալիրի միջուկը կազմել է երդիկից լուսավորվող ընդհանուր սենյակը կամ դահլիճը, հում նույն դերը կատարել է կենտրոնական բաց բակը, որի շուրջը տեղադրվել են տընտեսական և այլ բնույթի սենյակներ։ Ուրի պեղածո առանձնատները երկհարկանի են՝ ներքին բակի պարագծով կառուցված փայտաշեն պատշգամբով։

Քաղաքաշինությունը Միջագետքում զարգացել է մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբից՝ շումերական ռազմաստրկատիրական քաղաքատնտեսությունների (Ուր, Ուրուկ, Լագաշ, Կիշ ևն) կազմավորմանը զուգահեռ։ Քաղաքները կառուցել են հնարավոր դժվարամատչելի տեղերում՝ շրջապատված հզոր պարսպով, որն ունեցել է ամրացված մի քանի մուտք և ռիթմիկ դասավորված աշտարակաձև ելուստներ։ Կառուցապատումը սկզբում կատարվել է տեղի ռելիեֆին համապատասխան՝ ազատ հատակագծման սկըզբունքով։ Հետագայում՝ ուշ ասորեստանյան և նոր բաբելոնյան ժամանակներում, զգացվում է ուղղագիծ և փոխուղղահայաց, հատակագծային ցանցով (Քար Թուկուլտի Նինուրտա, Դուր–Շարուկին, մասամբ՝ Նինվե) կանոնավոր երկրաչափական ձևերի գործադրման միտում։ Մ․ թ․ ա․ VII դ․ Բաբելոնում, առաջին անգամ Հին աշխարհի պատմության մեջ, բազմահազարանոց բնակչությամբ (մոտ 200000) կիսավեր քաղաքը հիմնովին վերահատակագծվել է Նաբուգոդոնոսոր II թագավորի օրոք։ Պեղումներով բացահայտվել են մոտ 10 կմ² տարածությամբ քաղաքի պարիսպները, թագավորական երեք պալատ, «էսագիլ» տաճարային համալիրը, «Արարողությունների փողոցը», որը սկզբնական հատվածում ունի 25 մ լայնություն, Իշտարի դարպասները ևն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսից Միջագետքում կառուցել են պալատական հզոր համալիրներ, որոնց նախագծման հիմքում ընկած է եղել երկրի հարավային շրջաններում տարածում գտած բաց բակով բնակելի տան հատակագծային սկըզբունքը։ Այդ շրջանի համար բնորոշ է Մարի քաղաքի պալատը, որ գրավում էր 2,25 հա տարածություն և պալատական սենյակներից բացի ունեցել է պաշտամունքային կառույցներ, սեպագրերի հնադարան և գրագիրների դպրոց։ Ասուրական ժամանակաշրջանի դասական օրինակ է Սարգոն II-ի պալատը Դուր–Շարուկինում (իյորսաբադ), որ կառուցվել է 14 Վ բարձ– րությամբ արհեստական բլրի վրա և գրավել 10 հա տարածություն։ Պալատի 200-ից ավելի սենյակները ֆունկցիոնալ հստակ խմբավորմամբ տեղադրված են 30 բակերի շուրջը։ Առանձին մաս հատկացված կրոնական կենտրոնին։ Պալատական ամբողջ համալիրը ներգծված է պարսպապատ ուղղանկյան մեջ և քաղաքի հետ հաղորդակցվում է հանդիսավոր մուտքի առ– ջևի լայն պանդուսով։

Տաճարային ճարտարապետությունը Միջագետքում սկսել է ձևավորվել պետականության ստեղծումից շատ վաղ։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակի սկզբի Թեփե–Գավրայի տաճարները ունեցել են երկարավուն համաչափությամբ ուղղանկյուն հատակաձև, որի կենտրոնական մասում տեղադրվել է զոհարան–դահլիճը, երկու կողմերից շրջապատված ավելի փոքըր սենյակներով։ Ուրուկում պեղված «Սպիտակ տաճարը» (մ․ թ․ ա․ IV հազարամյակի կես) կառուցվել է աղյուսաշեն բարձր հարթակի վրա, որը շինությունը պահպանելով խոնավությունից, նրան հաղորդել է վեհություն, մոնումենտալություն։ Հարթակի վրա են տեղադրվել նաև էլՕբեիդի և իսսֆաջայի տաճարները, որոնք Դուր–Շարուկին․ միջնաբերդը, վերակա զմություն Ուրուկ․ «Սպիտակ տաճար» (մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջ, վերակազմություն) Մարի․ Զիմրիլիմ պալատի հատակագիծը