Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտաքին է, զարգանում են մետամորֆոզով։ Հազվադեպ բազմանում են անսեռ ճանապարհով։ Տեսակների մեծ մասն ապրում է ծովերում, մյուսները՝ քաղցրահամ ջրերում՝ տարբեր խորությունների վրա։ Հայտնի է 4000 տեսակ։ Դրանցից ՍՍՀՄ–ում հանդիպում է 600-ը։ Սնվում են կենդանի օրգանիզմներով, որոշ տեսակներ մակաբույծներ են։ Բ․ ո․ սնունդ են ձկների, իսկ ծանծաղ ջրերում՝ թռչունների համար։ Բ․ ո–ի պալոլո տեսակը արևադարձային երկրներում օգտագործվում է որպես սնունդ։

Ա․ Մինասյան

Բազմականալային ռադիոկապ ռադիոկապի համակարգ, որի դեպքում ինֆորմացիայի հաղորդումը մի քանի զույգ իրարից անկախ հանգույցների միջե կատարվում է մեկ ռադիոգծով։ Իրագործվում է տարբեր կանալներին համապատասխանող ազդանշաններն ըստ հաճախականության կամ ժամանակի բաժանելով։ Ըստ հաճախականության բաժանման դեպքում տարբեր կանալների (բացի առաջինից) ձայնային հաճախականությունների տատանումները, ըստ ամպլիտուդի կամ հաճախակա– նության, մոդուլացնում են սևեռված, այսպես կոչված ենթակիր հաճախականություններով գեներատորների տատանումները։ Ընդունող սարքում կանալների բաժանումը կատարվում է շերտավոր զտիչներով։ Ըստ ժամանակի բաժանման դեպքում առանձին կանալների ազդանշանները հաղորդվում են հաջորդաբար։ Ընդունող սարքում տարբեր կանալների իմպուլսները բաժանվում են արագ գործոդ էլեկտրոնային կոմուտատորի օգնությամբ։ Բ․ ռ–երն աշխատում են, որպես կանոն, գերբարձր հաճախականություններում։ Օգտագործվում են նաե կապի ռադիոռելեային գծերում։

Բազմակերություն․ կենսաբանության մեջ, կենդանիների սնվելը բուսական և կենդանական ամենաբազմազան կերով։ Ավելի լայն հասկացություն է ամենակերությունը (էվրիֆագիա)։ Տարբերվում են բուսական բազմակերներ (ֆիտոպոլիֆագեր), որոնք սնվում են միայն բուսական ամենատարբեր կերով, և կենդանական բազմակերներ (զոոպոլիֆագեր), որոնք սնվում են միայն կենդանական բազմազան կերով։ Բազմակերներ են որոշ խավարասերները, ագռավը, վայրի խոզը, գորշ արջն են։ Բ․ կենդանուն հնարավորություն է տալիս միջավայրի պայմաններին ավելի լավ հարմարվել և լայնորեն տարածվել։ Բ․ միաժամանակ վարակի փոխանցման աղբյուր է։

Բազմակնություն․ պոլիգինիա, ամուսնության պատմական ձև, երբ տղամարդը կարող էր մեկից ավելի կին ունենալ։ Բնորոշ էր հայրիշխանական տոհմին։ Դասակարգային հասարակության շրջանում Բ․ տարածվեց Արևելքի մահմեդական ժողովուրդների մեջ և դեռես մասամբ պահպանվում է։ ՍՍՀՄ օրենսդրությամբ Բ․ (երկկնությունը) քրեորեն պատժելի արարք է։ Սուբյեկտը ենթակա է պատասխանատվության, եթե երկու կամ ավելի կանանց հետ փաստական ամուսնական կապեր ունենալուց բացի (անկախ գրանցումից) վարում է ընդհանուր տնտեսություն։

Բազմակտրիչային խառատայն հաստոց․ բարձրարտադրողական խառատային հաստոց, որը մասնագիտացված է առարկաները մի քանի կտրիչներով միաժամանակ մշակելու համար։ Ունի մի քանի սուպորտ, որոնք դասավորված են մշակվող առարկաների տարբեր կողմերում։

Բազմահամադրական լեզուներ (այլ անվամբ՝ ներմարմնավորյալ լեզուներ), լեզուներ, որոնց մեջ շարահյուսական կապերը արտահայտվում են մեկ ձևաբանական ամբողջության մեջ՝ բառակապակցության գլխավոր անդամի և նրան վերաբերող ստորադաս անդամների միավորման եղանակով։ Բ․ լ–ում նախադասությունը կազմվում է բառերի ու քերականական մասնիկների համադրումով և ներկայացնում է յուրահատուկ բարդ բառ (բառաբաղադրություն), որի բաղադրիչներն ըմբռնվում են նաև որպես նախադասության անդամներ։ Նախադասությունից դուրս ինքնուրույն բառ գոյություն չունի։ Նախադասության սկզբում դրվում է ենթական (դեմքի ցուցիչը), վերջում՝ ստորոգյալը, իսկ նրանց միջև ներմարմնավորվում են պարագաները և խնդիրները՝ իրենց որոշիչներով։ Օրինակ՝ չուկոտերեն տը– ատա–կաա–նըմը–րըկըն՝ «ես գեր եղ– ջերուներ եմ սպանում» (բառացի՝ «ես– ճարպ–եղջերու–սպանություն – անում») նախադասության մեջ հիմնական միտքն արտահայտվում է տը–նըմը–րըկըն, որի մեջ ներմարմնավորվում են կապ «եղջերու» և նրա որոշիչը՝ ատա «ճարպ» անվանական հիմքերը։ Բազմահամադրական են համարվում մի շարք ամերիկյան հնդկացիական (տակելմա, պայուտ, յան, ցիմշիան ևն) և հնասիական լեզուներ (չուկոտերեն, կորյակերեն, իտելմեներեն, յուկագիրերեն ևն), որոնք իրարից տարբերվում են բազմահամադրական տարրերի դրսևորումներով։

Հ․ Ասմանգուլյան

Բազմահարկ շենքեր․ չորս և ավելի հարկայնություն ունեցող բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնց բնորոշ է միջհարկային ուղղաձիգ կապերի հատուկ կազմակերպումը սանդղատների, վերելակների, շարժաստիճանների (էսկալատոր) և թեքուղիների (պանդուս) միջոցով։ Զանազանում են միջին հարկայնության (4–5), բարձրահարկ (9–16), բարձ– րաբերձ (մինչև 30) Բ․ շ․, ինչպես նաև «երկնաքերներ» (30-ից ավելի)։ Ծավալատարածական հորինվածքով լինում են երկայնական և վերձիգ։ Ըստ կոնստրուկցիայի, միջին հարկայնության շենքերը կարող են կառուցվել քարի կամ աղյուսի պատերով, իսկ հարկաշատ շենքերը՝ երկաթբետոնե հիմնակմախքով, խոշոր պատասալերով կամ տարածական բլոկներով։ Մոսկվայի Կալինինի անվ․ պողոտայի բարձրահարկ շենքերը (1962, ճարտ․ Մ․ Պոսոխին և ուրիշներ) Երևանի մեքենաշինական տեխնիկումի հանրակացարանը (1952) Կալինինի փողոցի վրա (ճարտ․ Լ․ Սադոյան) Բնակելի շենք (1972) Երևանի Դեմիրճյան Փողոցում (ճարտ․ Հ․ Հակոբյան)