Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարմոնիայի մեծագույն նորարար էր (Բեթհովենի բնորոշմամբ՝ «Բախը հար մոնիայի նախահայրն է»)։ Կյանքի երևույթների լայն ընդգրկումը, կերպարների ու տրամադրությունների կենսունակությունը, գաղափարների համամարդկայնությունը, էթիկական վեհությունն ու ազնվությունը բնորոշ են Բ–ի ստեղծագործություններին։ Նրանցում մտքի խորությանը զուգակցվում է զգացմունքի արտահայտման ուժը, բարձրագույն վարպետությանը՝ հանրամատչելիությունը, երեվակայության համարձակ թռիչքն ու ռացիոնալիստական խստությունը, տիկան ու հայեցողականությունը։ Բ–ի երկերում վիպական, դրամատիկական քնարական կերպարները միավորված բացառիկ տրամաբանված ու երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ Չափազանց մեծ է Բ–ի ստեղծագործական ժառանգությունը։ Նա գրել է տարբեր ժանրերի հազարից ավելի երկեր (բացառությամբ օպերաների)։ Նշանակալից մասը խոշոր վոկալ–սիմֆոնիկ երկերն են՝ քնարա–փիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ (հոգևոր, 300-ից պահպանվել են 200-ը, և աշխարհիկ՝ մոտ 26)՝ բաղկացած խմբերգերից, արիաներից և նվագախմբային հատվածներից, պասսիոններ («Matthauspassion», «Iohannespassion», «Lucaspassion»), օրատորիայի տիպի մոնումենտալ երկեր, որտեղ ընդհանրացված է ժողովրդի բարօրության համար իրեն զոհաբերող մարդու տանշանքի և բարոյական տոկունության թեման, օրատորիաներ («Ծննդյան», «Զատկական»), մոտետներ (6), մեսսաներ (5), դրանց թվում ծավալուն Սի–մի-նոր՝ փիլիսոփայական բովանդակությամբ, ինքնուրույն բաժինների ազատ հաջոր դականությունից կազմված մեսսան, «Մագնինֆիկատ»-ը, ուր, Պ․ Կազալսի բնորոշմամբ, Բ․ «Ողջ երկրայինն աստվածացրել է և աստվածայինը՝ մարդկայնացրել»։ Նշանավոր է նաև Բ–ի գործիքային երաժշտությունը․ երգեհոնի մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդներ, տոկատներ, ֆանտազիաներ, ֆուգաներ, սոնատներ, պասսակալյա ևն), որոնք երգեհոնային երաժշտության եռդարյա զարգացման գագաթնակետն են, 220-ից ավելի ստեղծագործություն՝ գրված կլավեսինի համար, որոնց միջոցով Բ․ հաստատեց այդ գործիքի ինքնուրույն արժեքը։ Սրանց թվում է պատմական և գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող 48 պրելյուդների և ֆուգաների շարքը, որ XVII –XVIII դդ․ երաժշտական ոճերի «հանրագիտարան» դարձավ և հաստատեց ներկայիս երաժշտության հնչյունաշարի լարվածքը։ Կլավիրային երկերի թվում կան նաև սոնատներ, ինվենցիաներ, ֆանտազիաներ, տոկատներ, կոնցերտներ և այլ գործեր, 6 «Անգլիական», 6 «Ֆրանսիական» սյուիտներ ու 6 պարտիաներ, ուր հեղինակը զարգացնելով կենցաղային պարերի ավանդական ժանրը, դրանք վերածեց քնարա–փիլիսոփայական պոեմների։ Երաժշտության պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն ջութակի (սոնատներ, պարտիաներ) և թավջութակի (սյուիտներ) մենանվագի համար գրված ստեղծագործությունները։ Նվագախմբային երաժշտության պատմության մեջ առանձնանում են նաև վեց «Բրանդենբուրգյան կոնցերտները» (տարբեր կազմի նվագախմբերի և մենանվագ գործիքների համար) և պարային ձևերի վրա հիմնված նվագախմբային չորս սյուիտները («Նախերգանքները»)։ Բ․ առաջինը ստեղծեց կոնցերտներ մեկ (7 հատ), երկու (3), երեք(2) և չորս (1) կլավեսինի համար՝ նվագախմբի հետ։ Դրել է նաև կոնցերտներ մեկ և երկու ջութակի համար՝ նվագախմբի հետ, ջութակի, ֆլեյտայի և կլավեսինի համար՝ նվագախմբի հետ ևն։ Լայպցիգում 1950-ից սկսած, յուրաքանչյուր չորս տարին մեկ անց է կացվում Բ–ի անվան միջազգային մրցույթ։ Բ–ի բազմազան ու խոր ժառանգության վեհությունը գնահատելով՝ Բեթհովենը գրել է՝ «Nicht Bach! – Meer solte er heiften» – «Ոչ թե առվակ, այլ Ծո՜վ պետք է լիներ նրա անու նը»։ Գրկ․ Ливанова Т․, Музыкальная драматургия И․ С․ Баха и её исторические связи, М․–Л․, 1948; Xубов Г․, Себастьян Бах, музыкант-философ․ Опыт характеристики, 4 изд․, М․, 1963; Швейцер А․, И․ С․ Бах, [пер․ с нем․], М․, 1964 (մանրամասն մատենագիտությամբ); Spitta Ph․, Johann Sebastian Bach, Wiesbaden, 1961․ Մ․ Տերյան


ԲԱԽՄԱՆ (Bachmann) Կուրտ (ծն․ 22․6․ 1909, Դյուրեն, Հռենոսի մարզ), գերմանական բանվորական շարժման գործիչ, 1969–74-ին՝ Գերմանիայի կոմկուսի նախագահ։ Գերմանիայի կոմունիստականկուսակցության անդամ 1932-ից։ Մասնակցել է ֆաշիզմի դեմ մղվող անլեգալ պայքարին։ 1942-ին Բ․ ձերբակալվել և մինչև 1945-ը գտնվել է ֆաշիստական համա կենտրոնացման ճամբարներում։ 1945-ին մասնակցել է «Նացիզմի ժամանակ հետապընդվող անձանց միավորման» հիմնադրմանը։ 1950-ից աշխատել է Գերմանիայի կոմկուսի քարտուղարության վարչությունում։ Կոմկուսն արգելվելուց հետո (1956) եղել է «Տատ» («Die Tat») ամսագրի Բոննի թղթակիցը։ 1968-ի սեպտեմբերին հանդես է եկել լեգալ Գերմանական կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) ստեղծման առաջարկով և նրա առաջին համագումարում (1969, ապրիլի 12–13) ընտրվել է կուսակցության նախագահ։ 1974-ից ԳԿԿ Նախագահության անդամ է։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամություն շքանշանով (1974)։

ԲԱԻՇԻՆՅԱՆ Զավեն Տիգրանի [ծն․31․3 (13․4)․ 1908, Թիֆլիս], հայ սովե տական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․շինարար (1957) և վաստ․ ճարտարապետ (1969)։ 1930-ին ավարտել է Երևանի համալսարանի տեխ․ ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1930–39-ին դասախոսել է պոլիտեխնիկական ինստ–ում: 1951–61-ին Հայարդնախագիծ ինստի, 1961-ից Հայպետնախագիծ ինստ–ի արվեստանոցի ղեկավար։ 1930-ական թթ․ ՀՍՍՀ–ում առաջինն է նախագծել տիպարային 2–3 հարկանի տներ և գործ կոմի շենքեր շրջկենտրոնների համար։ Բ–ի նախագծերով կառուցված տարբեր Զ․ S․ Բախշինյան․ Լեոնային Հայաստան» առողշարանի շենքը Դիլիշանում (1963) բնույթի շուրջ 40 շենքերից են Երևանի օրթոպեդիկ ինստ–ը (1936), Կրուպսկայայի անվ․ դպրոցը (1937), բնակելի տների համալիրներ Սայաթ–Նովա, Աբովյան, Թումանյան, Բարեկամության փողոց ներում, Հայաստանի շինարարական բանկը (1971–75), ՀԿԿ քաղաքային կոմիտեների շենքերը Լենինականում և Կիրովականում (երկուսնէլ 1952), Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը (1963)։ վ․ Հարությունյան

ԲԱԽՇՅԱՆ Ֆոմբերգ Հայրապետի [1(13)․ 1․ 1913, ճարտար, ԼՂԻՄ–7․8․ 1971, Մոսկվա], հայ սովետական մեխանիկ։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1952), պրոֆեսոր (1954)։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1938)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ աշխատելով սովետական բանակի գլխավոր շտաբում։ 1946–52-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստ–ում։ 1952–71-ին ղեկավարել է Մոսկվայի համամիութենական հեռակա պոլիտեխնիկական ինստի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը։ Բ–ի ուսումնասիրությունները վերաբերում են հոծ միջավայրերի առաձգական–պլաստիկ դեֆորմացիաների հարցերին։ ԲԱԽՈՖԵՆ (Bachofen) Ցոհան Յակոբ (1815–1887), իրավունքի շվեյցարացի պատմաբան։ Հիմք է դրել ընտանիքի պատմության ուսումնասիրությանը։ Իր «Մայրական իրավունք» (1861) և այլ աշ խատություններում առաջադրել է նախնադարյան մարդկության պատմական համակողմանի զարգացման գաղափարը։ Այդ զարգացումը Բ․ սխալ կերպով բխեցնում էր կրոնական պատկերացումների էվոլյուցիայից։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։


ԲԱԽՉԻՍԱՐԱՅ (<պարսկ․ բախչե պարտեզ և սարայ–պալատ), քաղաք Ուկրաինական ՍՍՀ–ում, Չուրուկսու գետի հովտում, Ղրիմի մարզի Բախչիսարայի շրջանի վարչական կենտրոնը։ Երկաթուղային կայարան է։ 16 հզ․ բն․ (1970)։ Հիմնադրել է Մենգլի–Գիրեյ խանը XVI դ․ սկզբին։ Մինչև Ռուսաստանին միացվելը (1783) եղել է Ղրիմի խանության մայրաքաղաքը։ Բ–ի ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Խանական պալատի անսամբլը՝ իտալացի ճարտարապետ