Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բաղաբերդ․ ընդ– հանուր աեսքը վրա, Ողջի գետի ձախ ափին, Դավիթ–Բեկ բանավանի մոտ։ Հայ մատենագրական աղբյուրներում պահպանված տեղեկու– թյունների համաձայն, Բ․ կառուցել է Բաղակը՝ Սիսակ նահապետի զարմից։ Դեռևս IV դ․ Հայաստանի խոշորագույն պաշտպանական կառույցներից էր։ Սյու– նիքի նախարար Անդովկ Սյունին Բ–ի պարիսպների տակ պարտության մատնեց պարսից Շապուհ արքայի զորագնդերին։ Սյունիքի կամ Բաղաց ֆեոդալական թա– գավորության շրջանում (X–XII դդ․) ևս Բ․ ուներ քաղաքական և մշակութային կարևոր դեր։ 1170-ին Դանձակի սելջուկ– ները Ելակուզ ամիրայի գլխավորությամբ գրավեցին այն, կոտորեցին բնակիչնե– րին, այրեցին ավելի քան 10 հզ․ ձեռագիր մատյան, կողոպտեցին գանձերը։ Բ–ի կործանումով վերացավ Սյունյաց թագա– վորությունը։ Բ․ կառուցված է լեռան եռանկյունաձև գագաթին՝ երկու կողմից բնական պատնեշ ունենալով խոր կիրճե– րի ուղղաձիգ ժայռերը։ Բերդը շրջափակ– ված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր (6–8 մ) պարսպով, որ բավակա– նին լավ է պահպանված։ Արլ․ կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես ուղղաձիգ պատեր։ Բ–ի հս–արլ․ միակ մուտքին թըշ– նամին կարող էր մոտենալ միայն անկյան տակ։ Պաշտպանական նման հնարքը բնո– րոշ է միջնադարյան Հայաստանի ամրո– ցաշինությանը։ Գրկ․ Մովսես Կաղանկաավա– ց ի, Պատմություն Աղվանից աշխարհի Ե․, 1969։ ՍտեՓանոս Օրբելյան, Պատ– մութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Գ․ Գրիգորրսն, Մ․ Հասրաթյան

ԲԱՂԱԴՐՅԱԼ ԲԱՌԵՐ, բառեր, որոնք կազմված են մեկից ավելի ձևույթներից (պահ–ա–րան, գիր՜ք, ան–գիր, տն՜տես– ություն)։ Բ․ բ․ կազմող ձևույթները ար– մատներ (հնչյունափոխված կամ անհնչյու– նափոխ) ու ածանցներ են։ Բ․ բ․ լինում են երեք տեսակ՝ ածանցավոր, բարդ և բարդ– ածանցավոր։ Ածանցավոր են այն բառերը, որոնք կազմված են մեկ հիմնական ձևույ– թից (արմատից կամ պարզ բառից) և մեկ կամ մի քանի երկրորդական ձևույթներից (ածանցներից), օրինակ՝ գյուղ–ա–ցի, հի– վանդ՜ա՜նոց, ա–գիա–որեն։ Բարդ են այն բառերը, որոնք կազմված են երկու կամ ավելի հիմնական ձևույթներից, օրինակ՝ հեռ–ա–գիր, տն–տես–ա–գետ, ջր՜կիր։ Բարդ՜ածանցավոր են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի հիմնական և մեկ կամ մի քանի երկրորդական ձևույթ– ներից․ օրինակ՝ ան–տն–տես–վար–ություն, ան–գրա–գիտ–ություն։ Ածանցավոր, բարդ և բարդ–ածանցավոր բառերի բաղադրիչ– ները միմյանց հետ կարող են միանալ հոդակապով (հոդակապով բաղադրու– թյուն) և առանց հոդակապի (անհոդակապ բաղադրություն, հմմտ․ բանավոր, հացա– տուն և բանվոր, հացթուխ)։ Դրեթե բոլոր լեզուներում Բ․ բ․ բառապաշարի զգալի մասն են կազմում։ Մի–մասի մեջ, ինչպես հայերենում, ռուսերենում, գերմաներե– նում, հավասարապես կենսունակ են նրանց երեք տեսակներն էլ, որոշ մասի մեջ, ինչպես ֆրանսերենում և անգլերենում, առավել կենսունակ են ածանցավոր բա– ռերը, իսկ անջատական լեզուներում Բ․ բ․ սովորաբար միայն բարդ բառեր են։ Հայոց լեզվի պատմության ընթացքում, ինչպես խոսակցական, այնպել էլ գրական դրսևորումներում (գրաբար, միջին հայե– րեն, աշխարհաբար) Բ․ բ–ի երեք տեսակ– ներն էլ հավասարապես կենսունակ են։ Հայերենի բարդ բառերը սովորաբար բաժանում են երկու կարգի՝ իսկական և անիսկական։ Իսկական են այն բարդու– թյունները, որոնց բաղադրիչների բաժա– նումը լրացում–լրացյալ հարաբերության խախտում է առաջ բերում, այդ հարաբերու– թյունը վերականգնելու համար անհրա– ժեշտ է լինում բառակապակցության ստեղ– ծում՝ բաղադրիչներից մեկի կամ մյուսի, հաճախ էլ՝ բոլոր բաղադրիչների համա– պատասխան բառա–քերականական ձևա– վորումով․ օրինակ՝ սյուն–ա–շար = սյունե– րի շարք, լր–ա–բեր = լուր բերող։ Անիսկա– կան են այն բարդությունները, որոնց բա– ղադրիչների բաժանումը հանգեցնում է պատրաստի բառակապակցության, ըստ որում, բաղադրիչները բարդության մեջ էլ արդեն բառա–քերականական համա– պատասխան ձևավորում ունեն, օրինակ՝ կեսօր = կես օր, տանտեր = տան տեր։ Անիսկական բարդություններն իրենց հերթին լինում են երեք տեսակ՝ կցական (տանտեր, հորեղբայր), հարադրական (միտք անել, մեկ առ մեկ, գիշեր–ցերեկ), կրկնավոր (չարաչար, վազվզել, մանր– մունր, դողդոջ)։ Սրանց պետք է ավելաց– նել նաև հատվածական բարդությունները, որոնք կազմվում են միևնույն կամ նույն– իմաստ վերջածանցավոր բառերի հարա– դրական բարդությամբ՝ առաջին բադա– ԴԸՐԻ^Ի վերջածանցը հատելով [օրինակ՝ պատմատնտեսական (պատմական–տըն– տեսական), լեզվա–ոճական (լեզվական– ոճական)]։ Հատվածական բարդություն– ների բաղադրիչները բաժանելիս և բառակապակցությամբ փոխարինելիս բա– ղադրիչները կապակցվում են շաղկապով կամ առանց շաղկապի (լեզվա–ոճական = լեզվական և ոճական, արևմտա–եվրոպա– կան = արևմտյան եվրոպական)։ Անշաղ– կապ կապակցության վերածվող հատվա– ծական բարդությունների մեջ առաջին բաղադրիչը երկրորդի լրացումն է։ Բա– ղադրությունների յուրահատուկ տեսակ են ներկայացնում հապավումները (տես Հապավում)։

ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ, տես Պարզ և բա– ղադրյաչ թվեր։

ԲԱՂԱԿՈՒ ՔԱՐ, վանք–ամրոց Սյունի– քում։ 1126-ին սելջուկները Ամիր–Հասանի առաջնորդությամբ գրավել են Բ․ ք․, ավե– րել ամրոցն ու հափշտակել Սյունյաց թա– գավորության այլ վայրերից հավաքած ու թշնամուց պատսպարած գանձերն ու ձե– ռագրերը։ Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910, էջ 335։

ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ, խոսքի հնչյուններ, որոնք կազմված են կմւմ միայն աղմուկից, կմւմ աղմուկի հետ նաև ձայնից։ Արտա– բերվում են օդի հոսանքի արտամղման ժամանակ խոսքի գործարանների տար– բեր մասերում ստեղծված նեղվածքով կամ փակվածքով։ Բ․ տեղայնացված հնչյուն– ներ են, թեև զանազան լեզուներում դըր– սևորում են և բնորոշ առանձնահատկու– թյուններ։ Բ․ դասակարգվում են մի քանի կերպ՝ ա․ ըստ ձայնի և աղմուկի հարաբե– րության, բ․ ըստ աղմուկի կազմավորման միջոցների, գ․ ըստ աղմուկի կազմավոր– ման տեղի, դ․ ըստ կազմության։ Ըստ– ձայնի և աղմուկի հարաբերության, Բ․ լի նում են՝ խուլ, ձայնեղ, ձայնորդ։ Խուլերը կազմված են միայն աղմուկից, որովհետև նրանց արտաբերությանը ձայնալարերը բոլորովին չեն մասնակցում, օրինակ՝ պ, տ, կ, ֆ, ս, շ, խ, b (p, t, k, f, s, տ, X, հ)։ Ձայնեղների արտաբերությանը ձայ– նալարերը որոշ չափով մասնակցում են, և այդ պատճառով նրանք գերիշխող աղ– մուկի հետ նան ձայն ունեն, օրինակ՝ բ, դ, գ, վ, զ, ժ (b, d, g, v, z, z)։ Խուլերն ու ձայնեղները միասին կոչվում են աղմը– կավորներ Սրանցից զգալիորեն տարբեր– վում են ձայնորդները, որոնք ավելի շատ ձայն, քան աղմուկ պարունակելով՝ մո– տենում են ձայնավորներին у օրինակ՝ մ, ն, լ, ր (ա, ո, 1, г)։ Ըստ աղմուկի կազմավորման միջոցնե– րի, Բ․ լինում են՝ պայթական, շփական, թրթռուն։ Պայթականներն արտաբերվում են թոքերից արտամղվող օդի հոսանքի ազդեցությամբ անմիջապես տեղի ունե– ցող փակվածքի պայթյունով, օրինակ, բ, պ, փ, դ, տ, թ, գ, կ, Ք (b, p, ph, d, t, th, g, k, kh)։ Դրանք կոչվում են նաև փակ– վածքի կամ վայրկենական Բ․։ Առան– ձին տեսակ են կազմում կիսաշփական Բ․ (աֆրիկատներ), որոնց արտաբերության ժամանակ փակվածքը ոչ թե անմիջապես պայթում, այլ վերածվում է նեղվածքի, որով դուրս է մղվում օդի հոսանքը, օրի– նակ՝ ձ, ծ, ց, ջ, ճ, չ։ Շփականներն արտաբերվում են խոսքի գործարանների տարբեր մասերի միջև ստեղծված նեղ– վածքով, որի պատերին շփվելով՝ օդի