Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՂԴԱԴ ճարտարապետությունը։ -ի ճարտարապետական հուշարձաններից են՝ Աբբասյանների պալատը (XII դ․ վերջXIII դ․ սկիզբ), Զուբայդիի դամբարանը (XIII դ․ սկիզբ), Մուստանսիրի մեդրեսեի անսամբլը (1227–33, վերակառուցվել է 1823-ին, վերականգնվել՝ XX դ․), Մուկ ալ–Գազալ մինարեն (1279), Մարջան խան (կամ Օրթմա խան, 1358/59) քարվանսարան, Բաբ ալ–Վաստանիի դուռը (1221, այժմ՝ Զինաթանգարան), Մուսա ալ-Քադիմի դամբարանը («Ոսկյա մզկիթ», 1515, վերականգնվել է XVII դ․ ն XX դ․ կեսին)։ ժամանակակից Բ, վերակազմվել է։ Հարուն ալ-Ռաշիդ մայրուղու վրա են բանկերի, խանութների, հյուրանոցների ժամանակակից շենքերը։ Աթ–Թահրիր կենտրոնական հրապարակում կանգնեցված է «Հուլիսի 14-ի հեղափոխությունը» հարթաքանդակ պաննոն (քար, բրոնզ, 1959–60, քանդակագործ Զ․ Մալիմ), Սաադուն պողոտայի վերջում Անհայտ զինվորի հուշարձանն է (1959, ճարտ, Ռ․ ալՉադերչի)։ Տիգրիսի արևմտյան ափին է պառլամենտի շենքը, արՌիհաբ պալատը, կառավարական շենքերը, օդանավակայանը։

Հայերը Բաղդադում։ Ենթադրվում է, որ հայերը Բ–ում բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից ի վեր (762)։ Պատմական դեպքերի բերումով հայ համայնքը նվազել կամ աճել է։ XIV դ․ համայնքն արդեն ունեցել է հոգևոր առաջնորդ։ Հայերի թիվը Բ–ում ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924-ին Բ–ում և շրջակայքում բնակվել է 2893 հայ։ 1975-ին Բ–ի հայերի թիվը շուրջ 18 հզ․ էր։ Նրանք հիմնականում զբաղվում են արհեստներով, առևտրով կամ մտավորականներ են։ Բաղդադահայ համայնքը ղեկավարում է Առաջնորդարանը և Ազգային կենտրոնական վարչությունը (7 հոգուց), որն ընտրվում է բաղդադաբնակ հայերից գաղտնի քվեարկությամբ՝ 4 տարին մեկ։ Վարչությանը կից գործում են կրթական, ազգային կալվածքները վերահսկող, եկեղեցական մարմնի, տիկնանց աղքատախընամ և այլ հանձնախմբեր։ Առաջին հայկ․ եկեղեցին (Մ․ Աստվածածին) Բ–ում հիմնվել է 1840-ին, դպրոցը («Մ․ Թարգմանչաց»)՝ 1852-ին (այժմ՝ Թարգմանչաց–Մվաճյան Ազգային միացյալ վարժարան)։ Բ–ում գործել են «Զաբելյան» օրիորդաց վարժարանը (XIX դ․ վերջերին), Ազգային Արևմըտյան (Ալեխի) վարժարանը (մինչև 1961-ը)։ 1939-ին էtբացվել Արևմտյան Ազգային (Նորաշենի) երկսեռ վարժարանը։ Բաղդադաբնակ շուրջ 2000 հայ կաթոլիկներ ունեն իրենց դպրոցը։ Տարբեր ժամանակներում Բ–ում հրատարակվել են «Փունջ», «Տիգրիս», «Գոյամարտ» պարբերականները։ Այժմ համայնքում գործում են «Տիկնանց մշակութային միությունը», որը նյութական միջոցներ է հայթայթում չքավոր աշակերտների ուսման գործը կազմակերպելու համար, «Հայ երկսեռ երիտասարդաց միությունը» (հիմնված 1926-ին), որին կից գործում են 75 հոգուց բաղկացած «Կոմիտաս» երգչախումբը, գրական, թատերական, մարզական և այլ հանձնախմբեր, Հայ Երիտասարդաց Ընդհանուր Միությունը և ՀԲԸՄ մասնաճյուղը (տես նաև Իրաք, Հայերը Իրաքում մասը)։ Ռ․ Մարաիրոսյան

ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ, Բոսֆորը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղի (մոտ 2400 կմ)։ XIX դ․ վերջերին և XX դ․ սկըզբներին Օսմանյան կայսրության տերիտորիայով (ժամանակակից Թուրքիայի, Միրիայի ն Ւրաքի աերիաււրիա) անցնող երկաթուղու կառուցումը մրցակցության առարկա դարձավ մեծ տերությունների միջև։ Ձգտելով ստանձնել Բ․ ե–ու շինարարությունն ու շահագործումը՝ Գերմանիան ցանկանում էր իր վերահսկողությունը սահմանել Օսմանյան կայսրության նկատմամբ և հարվածի տակ դնել անգլ․ դիրքերը Հնդկաստանում ու Եգիպտոսում և ռուս, դիրքերը՝ Կովկասում ու Միջին Ասիայում։ 1888-ին գերմանական բանկը («Դոյչե բանկ») Թուրքիայից ստացավ Ատամբուլ–Իզմիթ երկաթուղին մինչև Անգորա (Անկարա) շարունակելու արտոնությունը (կոնցեսիան)։ 1893-ին նույն բանկին հանձնվեց նաև էսքիշեհիր–Կոնիա հատվածի կառուցման իրավունքը։ 1899-ին, Վիլհելմ II-ի՝ Թուրքիա կատարած այցելությունից հետո, գերմ․ բանկի դիրեկտոր Աիմենսը կնքեց նախնական համաձայնագիր, որով Բարձր դուռը Գերմանիային էր հանձնում Բ․ ե–ու Կոնիայից՝ Բաղդադի վրայով, մինչև Պարսից ծոց ընկած հիմնական հատվածի կառուցման և շահագործման արտոնությունը (կոնցեսիան վերջնականապես