Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկ․ Արեգակի էներգիայի ռեսուրսները և նրանց օգտագործման հեռանկարները Սովետական Հայաստանում, Ե․, 1957։ Климат Армянской ССР, Е․, 1958․

Գ․ Ալեքսանդրյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Արև Գրիգորի (ծն․ 2․ 4․ 1918, Շուշի), հայ սովետական երգչուհի և պարուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1960)։ 1940-ին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը։ 1937-1941-ին հանդես է եկել Ադրբեջանական երգի–պարի անսամբլում։ 1941-ին Հայ-ֆիլհարմոնիայի մենակատարուհի։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (Բաղդասարյանց) Եղիշե Ալեքսանդրի (1881, Շուշի 1919, Արմավիր, Հյուսիսային Կովկաս), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական–հասարակական գործիչ։ Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1901-ից, Ա․ Կ․ Լյադովի դասարանում)։ Կովկասի հայաբնակ քաղաքներում (Բաքու, Արմավիր, Շուշի և այլուր) կազմակերպել է երգչախմբեր և ժողովրդական գործիքների նվագախմբեր, որպես խմբավար և դիրրիժոր հանդես է եկել համերգներով։ Հիմնադրել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը և գլխավորել նրա գործունեությունը (1910-ական թթ․)։ Երաժշտության տեսության դասեր է տվել Լազարյան ճեմարանում։ Բ–ի մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հ․ Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմ»-ը (Պետերբուրգ, 1903), «Արցունքներ» գրական–գեղարվեստական–երաժշտական ժողովածուն (Պետերբուրգ, 1907)։ Երգերի, խմբերգերի, ռոմանսների, ինչպես և ժողովրդական երգերի ու շարականների դաշնակումների հեղինակ է։ Տեղեկությունների համաձայն գրել է «Անուշ» (1909, ըստ Հ․ Թումանյանի), «Արտավազդ Բ» (ըստ Հար․ Թումանյանի) օպերաները, «Անտառի մանուկ» (ըստ Ղ․ Աղայանի) մանկական երաժշտական պատկերը։ Բ-ի երգերից լայն ժողովրդականություն են վայելել «Աղջի բախտավոր» («Անուշ») և «Կործանվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ») խմբերգերը, «Մի լար, բլբուլ» (խոսք Ա․ Ծատուրյանի) երգը, որոնք աչքի են ընկնում քաղաքային–ժողովրդական բնույթի մեղեդայնությամբ։ Պահպանվել է Բ-ի ստեղծագործական ժառանգության մեկ մասը միայն։

Գրկ․ Շահվերդյան Ա․, Հայ երաժշտության պատմության ակնարկներ, XIXXX դդ․, Ե․, 1959, էջ 236։

Է․ Փաշինյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Էդուարդ Հովհաննեսի (ծն․ 14․ 11․ 1922, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1963)։ 1947-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի (դասատու Գ․ Սարաջև), 1950-ին՝ կոմպոզիցիայի (դասատու Գ․ Եղիազարյան) ֆակուլտետները։ 1951–53-ին կատարելագործվել է Մոսկվայում։ 1953-ից դասավանդում է Երևանի Ռ․ Մելիքյանի անվ․ ուսումնարանում (ստեղծագործություն), 1961-ից՝ Երևանի կոնսերվատորիայում (հարմոնիա և ստեղծագործություն)։ Գրել է Սիմֆոնիկ պոեմ (1950), Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1950), դաշնամուրային կվինտետ (1952), Նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), Ռապսոդիա ջութակի և նվագախմբերի համար (1958), 24 դաշնամուրային պրելյուդ (1948–60), բալետ «Շախմատ» (1960), Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1972), երգեր, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար (Գ․ Տեր–Գրիգորյանի «Մեռնող Ֆլորա», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Մունդուկյանի «Պեպո», ըստ Թումանյանի «Ոսկի քաղաք» ևն), կինոերաժշտություն («Տժվժիկ», «Եռանկյունի», «Ջրհորի մոտ»)։

Մ․ Տեբ–Սիմոնյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հովհաննես Մնացականի [ծն․ 21․ 4․ 1914, գ․ Սոնգյուռլու (այժմ ՀՍՍՀ Արթիկի շրջանի Հայրենյաց գ․)], կուսակցական և պետական աշխատող, լրագրող։ Պատմական գիտ․ դ–ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Աշխատել է սովետական մամուլում, վարել կուսակցական և պետական ղեկավար աշխատանք։ 1949–51 և 1953–57-ին եղել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր, 1957-1961-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1961–66-ին՝ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, 1966–67-ին՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր, 1967-ից՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1955–57-ին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու, 1957–66-ին՝ անդամ։ Դասախոսել է Լենինականի մանկավարժական ինստ–ում (1947–49) և Երևանի պետական համալսարանում (1951–59)։ Ընտրվել է ՍՄԿԿ XXI, XXII և XXIII համագումարների պատգամավոր, ՍՍԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ՍՍՀՄ V և VI գումարումների և ՀՍՍՀ IV, VII, VIII և IX գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով։ Հեղինակ է «Կոմունիստական կուսակցության լենինյան միասնությունը» (1962), «Պայքար ՍՄԿԿ միասնության համար» (1964, ռուս․), «Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների պայքարը ՍՄԿԿ միասնության համար» (1969), «Մեր հզոր Միությունը» (1972) աշխատությունների։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Սարգիս (Սերֆեյ) Իվանի (ծն․ 5․ 9․ 1923, գ․ Բանազուր, ԼՂԻՄ Հարութի շրջան), հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1961)։ 1952-ին ավարտել է Երևանի գեղարվեստա՜թատերական ինստ–ը, ուր դասախոսում է 1962-ից։ Լավագույն աշխատանքներից են «Գանգրահեր տղան» (1956, բրոնզ), «Աղջիկը Սուդանից» (1957, բրոնզ, ՀՊՊ), «Արևելքը արթնանում է» (1959, բրոնզ, ՀՊՊ), «Բագրատ Ղարիբջանյան» (1959, բրոնզ), «Մտածողը» (1966, շամոա, Կարարա, Իտալիա) քանդակները, «Հունան Ավետիսյան» (1959, բրոնզ, Ղափան), «Ավետիք Իսահակյան» (1965, բրոնզ, Երևան), «Հակոբ Պարոնյան» (1965, գրանիտ, Երևան), «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967, տուֆ, Ստեփանակերտ), «Հայրենական պատերազմում զոհված չարդախլուեցի մարտիկներին» (1969, կոփածո պղինձ, գյուղ Չարդախլու) հուշարձանները։

Գրկ․։

Սարգիս Բաղդասարյան (ալբոմ), Ե․, 1974

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Սիմոն Կարապետի [ծն․ 25․ 10․ 1913, գ․ Դիրաքլար (այժմ՝ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանի Կառնուտ գ․)], Սովետական Միության հերոս (24․ 3․ 1945), կապիտան։ ՄՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Թբիլիսիի ռազմ, ուսումնարանը (1938)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի մարտական գործողություններին (Թաման, Կերչ, Սևաստոպոլ, Լեհաստան, Բեռլին)։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի մերձակա Գորնայա բարձունքի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Սպարտակ Բենիամինի (ծն․ 24․ 6․ 1929, Ղափան), սովետական պետական աշխատող։ Փիլ, գիտ․ թեկնածու։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1952-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951-ին ընտըրվել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան, 1953-ին՝ Սպանդարյան շրջկոմների առաջին քարտուղար, 1954-ին՝ ՀԼԿԵՄ Կենտկոնի քարտուղար, 1956-ին՝ առաջին քարտուղար։ 1961-ի մայիսից աշխատել է ՀԿԿ Կենտկոմում, ապա ընտրվել ՀԿԿ Երևանի կազմակերպության Օրջոնիկիձեի շրջկոմի, իսկ 1966-ից Մյասնիկյանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1971-ից եղել է ՀՍՍՀ Մինիստրների սովետի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի նախագահ։ ՀՍՍՀ V–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։