Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էմիսիան։ Սկզբնական շրջանում Բ․ ա–ի էմիսիան իրագործել ՛են բոլոր բանկերը, բայց շրջանառության մեջ գտնվող Բ․ տ–ի բազմազանությունը, բանկիրների հաճա– խակի սնանկացման հետևանքով նրանց լրիվ կամ մասնակի արժեզրկումը խոչըն– դոտում էին կապիտալիստական արտա– դրության զարգացմանը։ Կապիտալիստ– ների շահերը պահանջում էին էմիսիոն գործի պետական կարգավորում։ P․ տ–ի ժամանակակից տիպերը, երբ էմիսիան կանոնակարգում է պետությունը, նախա– պես հանդես են եկել 1694-ին, Անգլիա– յում։ Բայց միայն 1833-ից են Բ․ տ․ վճարա– միջոցի օրինական ուժ ստացել, այսինքն՝ դարձել ազգային փող։ Ֆրանսիայում Բ․ տ․ համազգային դրամանիշ են դարձել 1800–03-ին, Դերմանիայում (Պրուսիա– յում)՝ 1846-ին, Նիդերլանդներում՝ 1814– 1830-ին։ Կապիտալիստական երկրներում էմիսիոն բանկերի թողարկած Բ․ տ․ տար– բեր չափով են ապահովվում ոսկով։ ԱՄՆ–ում 1913-ից Բ․ տ․ 40% ապահովվե– ցին ոսկով, Դերմանիայում մինչև առաջին համաշխարհային պատերազմը Բ․ տ․ ոս– կով ապահովված էին էմիսիոն գումարի 1/3 չափով։ 1914-ից Բ․ տ․ դարձել են դրա– մանիշերի գրեթե միակ տեսակը։ 1929– 1936-ին բոլոր կապիտալիստական եր– կըրներում դադարեցվեց Բ․ տ–ի փոխանա– կումը ոսկով։ ժամանակակից Բ․ տ․ ունեն թղթադրամի բնույթ, և նրանց էմիսիան ու ապահովությունը սերտորեն կապված են պետական արժեթղթերի հետ։ Մասնավոր անձանց համար Բ․ տ–ի փոխանակություն ոսկով գոյություն չունի ոչ մի երկրում, և միայն կենտրոնական բանկերը (և այն էլ միայն ԱՄՆ–ում) կարող եէւ ստանալ ոսկի՝ դոլարային Բ․ տ–ի և դոլարային այլ պար– տավոր ությունների դիմաց։ ԱՄՆ–ում 1945-ի օրենքի համաձայն սահմանվել է Բ․ տ–ի 25%-ի ապահովվածություն ոսկով, սակայն 1968-ին վալյուտային ճգնաժամի կապակցությամբ լիովին վերացվել է Բ․ տ–ի ապահովումը ոսկով։ Մի շարք երկըր– ներում մտցված է ազգային Բ․ տ–ի վերածելիություն (կոնվերտաբեւություն) այլ երկրների արժույթների, իսկ շատ կապիտալիստական երկրներում դրանք անվերածելի են, և կամ վերածելիությու– նը խիստ սահմանափակ է։ Սոցիալիստական երկրներում Բ․ տ․ թողարկվող դրամանիշերի հիմնական տե– սակն են, դրանց էմիսիան իրագործում է պետական բանկը, արտադրության պրո– ցեսի և ապրանքաշրջանառության պլանա– չափ կազմակերպման հիման վրա ժողո– վըրդական տնտեսության վարկավորման մեխանիզմի միջոցով։ Բ․ տ․ ունեն ոսկեար– ժույթային (ոսկեվալյուտային) ապահով– վածություն (օր․ ՍՍՀՄ–ում Բ․ տ․ 25%-ով ապահովված են ոսկով և թանկարժեք մետաղներով)։ Ներքին շրջանառության մեջ դրանք հիմնականում ապահովվում են պետությանը պատկանող ապրանքային զանգվածներով, քանի որ էմիսիայի պլա– նային բնույթը բոլորովին ավելորդ է դարձնում Բ․ տ–ի փոխանակումը ոսկով՝ դրանց կայունությունն ապահովելու հա– մար։ Շրջանառության մեջ Բ․ տ․ բաց են թողնվում վարկային և դրամարկղային պլանների հիման վրա՝ դրամաշրջանա– ռության օրենքների պահանջներին հա– մապատասխան։

ԲԱՆԿԵՐ (<ուշ լատ․ banca – դրա– մափոխի աթոռ, նստարան), հատուկ տըն– տեսական սահմանակարգեր, վարկային ոլորտի ձեռնարկություններ, որ կենտրո– նացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները (ավանդները) և օգտագործում վարկի ձևով, կատարում են դրամական հաշվարկներ, բաց թողնում թղթադրամ, վարկադրամ և տարատեսակ արժեթղթեր։ Բ․ ծագել և զարգացել են ապրանքա–դրամային հարաբերություն– ների պայմաններում։ Անտիկ աշխարհում կուտակել են մեծ քանակությամբ դրամ և օգտագործել որպես վարկ։ Միջին դարե– րում բանկային գործը ծավալվել է հյու– սիս–իտալական հանրապետություննե– րում, ուր դրամական տնտեսության և վարկային հարաբերությունների նշանա– կալի զարգացումը լայն ասպարեզ էր բացել վաճառականական կապիտալի գոր– ծառնությունների համար։ Կապիտալիզ– մի ժամանակ Բ․ կապիտալիստական ձեռ– նարկություններ են, որոնք զբաղվում են դրամական կապիտալի առուծախով։ Ըն– դունում են ավանդներ (դեպոզիտներ՝ սյասսիվ գործառնություն) և տալիս վարկ (ակտիվ գործառնություն)։ Բ․ ոչ միայն կենտրոնացնում են կապիտալիստների ազատ դրամական միջոցները, այլև կա– պիտալի են վերածում հասարակության բոլոր դասակարգերի (ինչպես նաև աշխա– տավորության) դրամական խնայողու– թյունները։ Ըստ գործառնության գերա– կշռող տեսակի կամ գործունեության հիմ– նական ոլորտի տարբերում են առևտրա– կան, հիպոթեկային և էմիսիոն Բ․։ Ա ռ և– տըրական Բ․ վարկավորում են արդ․ և առևտրական ձեռնարկություններին։ Հաճախ կոչվում են նաև դեպոզիտային բանկեր (Անգլիա), քանի որ վարկավորման ռեսուրսների հիմնական մասը (չհաշված բանկի սեփական կապիտալը) կազմվում է նրանց կողմից սպասարկվող կապիտա– լիստների միջոցներից (դեպոզիտներից)։ Հիպոթեկային Բ․ վարկավորում են գյուղի և քաղաքի գրավ դրվող անշարժ գույքի տերերին (գլխավորապես հողի դիմաց)։ էմիսիոն Բ․ իրագործում են վարկային փողի՝ բանկնոտների թո– ղարկումը։ Իմպերիալիզմի դարաշրջանում տեղի է ունենում արտադրության և Բ–ի համա– կենտրոնացում՝ Բ–ի ինտենսիվ աճի, ինչ– պես նաև Բ–ի միաձուլման կամ միմյանց կլանման միջոցով։ 1968-ին Մեծ Բրիտա– նիայում 4 խոշոր դեպոզիտային Բ․ կենտ– րոնացնում էին ամբողջ ավանդների մոտ 90%-ը։ Արդ․ և բանկային գործի համակ– ցումը և մոնոպոլիզացիան սկզբունքորեն փոխում են Բ–ի դերը, արդյունաբերության հետ նրանց փոխհարաբերությունը, գոր– ծառնությունների բնույթը։ Բ․ իրենց նախ– կին պատահական վարկավորման և հաշ– վարկների գործում միջնորդի դերից անց– նում են որոշակի ճյուղերի և ձեռնարկու– թյունների սիստեմատիկ վարկավորմա– նը, որը և Բ․ ու ձեռնարկությունները սեր– տորեն կապում է ընդհանուր շահերով։ Բ․ առանձին դեպքերում հսկողություն են սահմանում և՝ ձեռնարկությունների, և" արդ․ մոնոպոլիաների վրա։ Նրանք ակ– տիվորեն մասնակցում են արտադրա– կան միավորումների ֆինանսական վերա– կառուցումներին՝ արժեթղթերի թողարկ– մանը և իրացմանը, յուրացնում բաժնե– տիրական ընկերությունների կազմակերպ– ման ժամանակ գոյացած հիմնադրական շահույթի մի մասը։ Բ․ կենտրոնացնում են արդ․ միավորումների բաժնետոմսերի խո– շոր ծրարներ և փոխառություններ։ Այս ամենը ուժեղացնում է Բ–ի ազդեցությունը ձեռնարկությունների վրա, տալիս նրանց տարբեր առավելություններ և ապահովում բարձր եկամուտ։ Մոնոպոլիստական Բ․ կարևոր դեր են խաղում ֆինանսական կապիտալի կառուցվածքում, որը զարգա– նում է բանկային և արդ․ կապիտալի փոխադարձ կապերի ու սերտաճման և ֆինանսական օլիգարխիայի առաջացման հետևանքով։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացումը և հակասությունների սրումը վերջին տասնամյակներին բուրժուական պետություններին ստիպեցին ակտիվորեն միջամտել բանկային գործին, ա․ ազգայ– նացվեցին կենտրոնական էմիսիոն (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) և խոշոր առևտը– րական (Ֆրանսիա, Իտալիա) Բ․, բ․ ստեղծ– վեցին պետական նոր, տնտեսության որո– շակի ճյուղերի վարկավորման (գյուղա– տնտեսություն, բնակարանային շինարա– րություն, արտաքին առևտուր) Բ․ (ԱՄՆ, ԴՖՀ ևն), գ․ սահմանվեցին փոխատվու– թյան և մասնավոր Բ–ի ավանդների պետա– կան երաշխավորության, խառը և պետա– կան–մասնավոր Բ–ի կապիտալի և գործու– նեության մեջ պետության մասնակցու– թյան, պետության կողմից Բ․ վերահսկելու զանազան համակարգեր։ ժամանակակից պայմաններում բանկային գործի գլխա– վոր ուղղություններից է Բ–ի համակողմա– նի և մասնագիտական զարգացման տեն– դենցը (միտումը), որը սերտորեն կապված է բանկային ոլորտում մոնոպոլիաների աճի, կապիտալի համակենտրոնացման հետ։ Բացի կենտրոնական էմիսիոն, առև– տըրական, հիպոթեկային Բ–ից, ստեղծվել են երկարատև ներդրման, խնայողական, հատուկ նշանակության և այլ Բ․։ Այժմ կան նաև բանկեր (Շվեյցարիա, Լիբանան), որոնք խոշոր ավանդների պահպանման համար ոչ թե վճարում, այլ ստանում են տոկոսներ։ Ըստ սեփականության ձևի Բ․ լինում են․ 1․ ոչ բաժնետիրական (գըտ– նըվում են անհատ կապիտալիստների և համագործակիցների սեփականության ներքո), 2․ բաժնետիրական, 3․ կոոպե– րատիվ, 4․ մունիցիպալ և կոմունալ (գըտ– նըվում են տեղական իշխանության մար– մինների ձեռքում), 5․ պետական, 6․ խա– ռը՝ պետության մասնակցությամբ, 7․ միջ– պետական ևն։ Բ․ նպաստում են արտադրողական ուժե– րի զարգացմանը, արտադրության ընդ– լայնմանը և արդյունավետության բարձ– րացմանը, ինչպես նաև վարկային համա– կարգի ճյուղավորմանը։ Միաժամանակ, նրանք ուժեղացնում են աշխատավորների շահագործումը՝ ի վերջո սրելով կապիտա– լիզմի հակասությունները։ Բ–ի միջոցով հասարակական կապիտալը բաշխվում է ըստ ոլորտների և արտադրության ճյու–