Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռ․ U․ Բեդրոսով․ «Հին Երևան» (1946) ճարտարապետության ինստ–ը (Լենին– գրադ)։ 1940-ից բնակվել է Երևանում, ստեղծագործել գրաֆիկայի մարզում (փայ– տագրություն, օֆորտ, լինաիորագրու– թյուն, էքսլիբրիս, գրքի ձևավորում)։ 1948–56-ին դասավանդել է Երևանի գե– ղարվեստա–թատերական ինստ–ում, 1952– 1970-ին եղել է «Հայաստան» հրատարակ– չության գլխավոր նկարիչը։ Լավագույն աշխատանքներից են՝ «Արարատ» (1957), «Հաղթանակի կամուրջը Երևանում» (I960), «Սանահինի կամուրջը» (1967), «Լենինի հրապարակը Երևանում» (1969) փայտա– գրությունները, գրքի ձևավորումներից՝ 6ո․ Վ․ Դյոթեի «Բանաստեղծություններ»^ (1946), Հ․ Շիրազի «Երկեր»-ը (1957)։ Պ․ Հայթայան ԲԵ&ԻՄԵՆՍԿԻ Ալեքսանդր Իլյիչ [6(18)․l․ 1898, ժիտոմիր – 28․ 6․ 1973, Մոսկվա], ռուս սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ Տպագրվել է 1918-ից։ Եղել է ՌԱՊՊ–ի ակտիվ անդամ։ Բանաս– տեղծությունների առաջին ժողովածունե– րում՝ «Հոկտեմբերյան արշալույսներ» (1920) և «Դեպի արևը» (1921), տուրք է տվել ժամանակի վերացական պոեզիա– յին, սակայն հաջորդ՝ «Ինչպիսի հոտ ունի կյանքը» ժողովածուում (1924) և «Դըլ– խարկի մասին», «Վալենկաների մասին» բանաստեղծություններում պատկերել է հեղափոխական առօրյան։ Մի շարք ստեղ– ծագործություններ՝ «Երիտասարդ գվար– դիա» (1922), «Կոմսոմոլիա» (1924) ևն նվիրված են կոմերիտմիությանը։ «Վլա– դիմիր Իլյիչ Ուլյանով» (1926) և «Ֆելիքս» (1927) պոեմներում ստեղծել է հեղափո– խության առաջնորդի և նրա զինակցի կերպարները։ «Ողբերգական գիշեր» պոե– մը (հրտ․ 1966) նվիրված է Դնեպրի հիդ– րոէլեկտրակայանի շինարարությանը։ Եր– գիծական ստեղծագործություններում խա– րազանել է բյուրոկրատիզմն ու ստորա– քարշությունը, մերկացրել պատերազմի հրձիգներին («Մեր կյանքի օրը», 1928, «Կրակոցը», 1929, «Ցասկոտ տողեր», 1949, «Երգիծանքի գիրքը», 1954)։ Երկ․ Կոմերիտականների հանդիպումները Վ․ Ի․ Լենինի հետ, Ե․, 1958։ Избр․ произве– дения 1918-58, т․ 1–2, М․, 1958; Стихи о войнах, М․, 1968․ Մ․ Սաղյան ԲԵ&ԻՄՅԱՆՆՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Ափշերոնսկի շրջա– նում, շրջկենտրոնից 75 կմ հյուսիս–արև– մուտք։ Բնակվում են հայեր և ռուսներ։ Միավորված է Դռրյաչի Կլյուչի պտղաբան– ջարաբուծական սովետական տնտեսու– թյան հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ– կինո, գրադարան, բուժկայան։ Հիմնա– դրվել է 1868-ին։ Հայերը եկել են Սամսու– նի շրջանից, 1870-ին։

ԲԵՋԻՐԳԱՆՅԱՆ Պետրոս Հակոբի [ծն․ 15․ 12․ 1916, գ․ Ալաստան (այժմ՝ ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում)], հայ սովետա– կան ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր, պրոֆե– սոր (1970)։ 1948-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1963-ից նույն համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչն է։ Հիմնական հետազո– տությունները վերաբերում են ռենտգեն– յան ճառագայթների ֆիզիկային։ Ցույց է տվել, որ ռենտգենյան ճառագայթների ինտերֆերենցիայի և դիֆրակցիայի կի– նեմատիկ ու դինամիկ տեսությունները սահմանափակ են և ճիշտ են միայն որոշա– կի պայմաններում։ ԲԵձՈԱՐՅԱՆ ԱՅԾ, մոր ՈԼ քավոր այծ (Capra aegagrus), սնամեջ–եղջե– րավորների ընտանիքի երկկճղակավոր կենդանի, լեռնային վայրի այծ։ Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև եղջյուրներ, որոնց երկարությունը 130 սմ է։ Բուրդը շիկագույն է՝ մոխրա– գույն երանգներով, իսկ առանձին մասե– րում՝ մուգ կամ սև։ Բ․ ա․ կա Հունաստա– նում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղա– նըստանում և Պակիստանում։ ՍՍՀՄ–ում տարածված է Հայաստանում, Դաղստա– նում, Ադրբեջանում և Հարավային Թուրք– մենիայում։ Տարածված են դժվարանցելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար ան– տառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագա– թը։ Բ․ ա․ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բեզոարյան այծ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նո– խազներն ապրում են առանձին։ Սնվում են խոտաբույսերով և կիսաթփերով։ Ծնում են ապրիլ–մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ։ ՍՍՀՄ–ում Բ․ ա–երը գտնվում են հսկողության տակ։ Հայկական ՍՍՀ–ում բազմացվում է K»nu- րովի անտառում։ Գիտնականների մեծա– մասնության կարծիքով Բ․ ա․ ընտանի այծերի նախահայրն է։ ԲԵձՎԻԿՈՆԻ Դեորգե Դավրիլի (1910– 1966), ռումինացի պատմաբան, մատենա– գետ։ Զբաղվել է ռուս–մոլդովական, ռուս– ռումինական, հայ–ռումինական և հայ– ռուսական կապերի պատմությամբ։ Ար– ժեքավոր է Բ–ի «Ռուս ճանապարհորդ– ները Մոլդովայում և Վալաքիայում» (1947) մենագրությունը։ Ուսումնասիրել է ռում․ հին տոհմերի ճյուղագրության պատ– մությունը, կազմել ռումինա–ռուսական, ռումինա–սովետական հարաբերություն– ների մատենագրությունը։ Բ–ի «Հայերը Բեսարաբիայում։ Նախիջևանի և Բեսա– րաբիայի թեմը։ Մանուկ բեյ» մենագրու– թյունը (1934) Բեսարաբիայի հայ գաղթա– վայրի պատմության ուսումնասիրության առաջին լուրջ փորձն է։ Ս․ Բուանշյան ԲԵձՐԵԴԿԱ Ալեքսանդր Միխայլովիչ [27․3 (8․ 4)․ 1870, Օդեսա – 28․ 2․ 1940, Փարիզ], ռուս մանրէաբան, Ի․ Ի․ Մեչնի– կովի աշակերտը։ 1892-ին ավարտել է Օդեսայի Նովորոսիյսկյան համալսարա– նի ֆիգիկամաթեմատիկական ֆակուլ– տետի բնագիտական բաժինը։ 1897-ից աշխատել է Փարիզի Պաստյորի անվ․ ինստ–ում՝ Մեչնիկովի լաբորատորիայում։ Բ․ մի շարք վարակիչ հիվանդությունների կանխման համար տվել է տեղական իմու– նացման եղանակ, որովայնային տիֆի, դիզենտերիայի, խոլերայի դեմ առաջար– կել է վակցինացումը կատարել ներքին օգտագործման ձևով (բերանի միջոցով), ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային վա– րակման դեպքում՝ մաշկի միջոցով ևն։ Անաֆիլաքսիայի երևույթն ուսումնասի– րելիս փորձառական տվյալների հիման վրա մշակել է անաֆիլակտիկ շոկը կան– խելու շիճուկային բուժման՝ դեսենսի– բիլացման մեթոդը (կոչվում է Բեզրեդկայի մեթոդ)։ Երկ․ Местная иммунизация, пер․ с франц․, Париж, 1926; Анафилаксия и антианафилак– сия, пер․ с франц․, М․, 1930․ ԲԵ&ՐՈՒՁ (Bezruc) Պյոտր, Վլադի– միր Վաշեկ (15․ 9․ 1867, Օպավա – 17․ 2․ 1958, Կոստելեց), չեխ բանաստեղծ։ Հանրապետության ժողովրդական բանաս– տեղծ (1945)։ Իր ստեղծագործություն– ներով առաջինն է կամրջել չեխական ռեա– լիստական դեմոկրատական պոեզիան պրոլետարական նոր պոեզիային։ Լայն ճանաչման է արժանացել «Սիլեզյան եր– գեր» (1909) գրքով, որտեղ արտահայտել է ժողովրդի բողոքն ընդդեմ ազգային իրավազրկության և սոցիալական ճընշ– ման։ 1937–38-ին հրատարակել է «Պա– րալիպոմենա» բանաստեղծությունների ժողովածուն։ Ա․ Սևունց՝

ԲԵԹՀՈՎԵՆ (Beethoven) Լյուդվիգ վան (16․ 12․ 1770, Բոնն – 26․ 3․ 1827, Վիեն– նա), գերմանացի կոմպոզիտոր։ Վաղ հա– սակից նվագել է կլավեսին, երգեհոն, ջութակ՛, ֆլեյտա։ 1781-ից աշակերտել է նշանավոր երաժիշտ Ք․ Դ․ Նեֆեին։ 1782-ին գրել է առաջին ստեղծագործու– թյունը (ինը վարիացիա է․ Դրեսլերի քայ– լերգի թեմայով), 1787-ին Վիեննայում կոմպոզիտորական արվեստի մի քանի դաս առել Վ․ Մոցարտից։ 1789-ին փիլի– սոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում։ 1789-ի ֆրանսիա– կան բուրժ․ հեղափոխությունը, Հռենոսի