չակւ]ելու մտադրության մեջ՝ կանչվել է Կոստանդնուպոլիս և 540-ին ուղարկվել պարսիկների դեմ, գրավել Սիսավրանոն բերդը։ 545-ին Բ․ նորից Իտալիա է ուղարկ– վել և 548-ին ետ է կանչվել։ 559-ին ծերունի P․ ուղարկվել ԷԴանուբՀլետի վրա– յով կայսրության տարածքը ներխուժած հոների դեմ և պարտության մատնել նրանց։ 563-ին մեղադրվել է Հուստինիա– նոսի դեմ դավադրության մեջ, զրկվել շնորհներից և դատապարտվել տնային կալանքի։ Հաջորդ տարում, ապացուցե– լով իր անմեղությունը՝ ազատ է արձակվել և վերստին ստացել իր աստիճանները։ Այս դեպքը հետագայում տեղիք է տվել զանազան առասպելների։ Առաջին անգամ X դ․ վերջում գրված մի երկում, ապա XI – XII դդ․ բյուզ․ որոշ աղբյուրներում (Դլյու– կաս, Զոնարաս են) բերվում է մի առաս– պել, ըստ որի Հուստինիանոսը P-ին կու– րացրել և մուրացիկ է դարձրել։ Իրակա– նում P․ վախճանվել է փառքի ու պատվի մեջ։ Բյուզանդացիները P-ին համարել են ամենաընդունակ ու հզոր զորավարը, նրա հետ համեմատել իրենց խոշոր զորապետ– ներին։ Թեոփանես Խոստովանողի շարու– նակողը X դ․ բյուզ․ հայազգի ականավոր զորավար Հովհաննես II Կուրկուասին անվանելէ «Նոր Բելիսարիոս»։ XV– XVI^․ ստեղծվել է «P-ի պատմավեպը», որը պահպանվել է երեք տարբերակներով։ P-ի կերպարը հուզել է ուշ շրջանի եվրո– պական արվեստագետների։ Գբկ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 5։ Բյուգանդական աղբյուրներ, 1)։tJeannis Malalae Chronographia, гео․ L․ Dindorf, Bonnae, 1831; Theophanis Chro– nographia, ed․ C․ de Boor, t․ 1, Lpz․, 1883․ Հ․ Բաբթիկրսն
ԲԵԼԼԱ (Bella) Ցան Լեոսլավ (4․ 9․ 1843, Լիպտովսկի–Ավետի–Միկուլաշ – 25․5․ 1936, Բրատիսլավա), սլովակ կոմպոզի– տոր։ Բրատիսլավայի Կամենսկու անվ․ համալսարանի պատվավոր դոկտոր։ Սո– վորել է Վիեննայում։ 1883–1922-ին ապ– րել և աշխատել է Տրանսիլվանիայում, 1922-ից՝ Վիեննայում, 1928-ից՝ Բրասփս– լավայում։ Գրել է «Դարբին Վիլանդը» օպերան (բեմ․ 1924, Վիեննա), սիմֆո– նիա, կանտատներ, սիմֆոնիկ պոեմ, դաշ– նամուրային և երգեհոնային պիեսներ, նախերգանքներ, երգեր։
ԲԵԼԼԻՆԻ (Bellini), իտալացի գեղա– նկարիչների ընտանիք, Վերածննդի ար– վեստի հիմնադիրներ Վենետիկում՝*․ 6 ա– կ ո պ ո P-ի [մոտ 1400–1470/71] գեղա– նկարչությունը, չնայած կերպարների մեղլք քնարականությանը, կապված է գոթական ավանդույթներին («Տիրամայրը մանկան հետ», 1448, Բրերի պինակոտեկա, Միլան)։ Կենդանի դիտարկումներով հարուստ նրա գծանկարներում (անտիկ հուշարձանների, ճարտ․ ֆանտազիաների ալբոմները Բրի– տանական և Լուվրի թանգարաններում) արտացոլված է հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը։ Ցակոպո P-ի որդու՝ Ջ և ն տ ի լ և P-ի (մոտ 1429–1507) ան– վան հետ է կապված վենետիկյան պատ– մա–կենցաղային պատկերի ստեղծումը («Թափոր Սուրբ Մարկոս հրապարակում», 1490, «Սուրբ խաչի հրաշքը», 1500, Ակա– դեմիայի պատկերասրահ, Վենետիկ)։ Կվատրոչենտոյի վենետիկյան խոշորա– գույն վարպետ էր Ցակոպո P-ի երկրորդ որդին՝ Ջովաննի P․ (մոտ 1430– 1516), որի ստեղծագործությունը Բարձր Վերածննդի հիմքը դրեց Վենետիկում։ Վաղ շրջանի աշխատանքներին («Ողբ uni Քրիստոս», մոտ 1470, Բրերի պինա– կոտեկա, Միլան) հետևում են 1470-ական թթ․ կատարված ներդաշնակորեն պարզ, կենսահաստատ գործերը, ուր մարդկային կերպարներին համահնչուն է ոգեշունչ բնանկարը («Կերպարանափոխություն», 1480–85, Կապոդիմոնտե ազգային թան– գարան և պատկերասրահ, Նեապոլ, «Աստ– վածների խնջույքը», 1514, Ազգային պատ– կերասրահ, Վաշինգտոն)։ Բազմաթիվ են Զովաննի Բ–ի տարբեր մեկնաբանությամբ պատկերված «Տիրամայրերը»։ Նա նպաս– տել է բեմի սրբապատկերի դասականորեն կանոնավոր ռենեսանսային կոմպոզիցիա– յի («Սրբերով շրջապատված Տիրամայրը գահի վրա», 1505, Սան–Ձակարիա եկեղե– ցի, Վենետիկ) և անհատականությամբ օժտված հումանիստական դիմանկարի («Դոժ Լ․ Լորեդանի դիմանկարը» մոտ 1502, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) ստեղծմանը։ Զովաննի P-ի նվաճումներից օգտվել են նրա աշակերտներ Զորջոնեն և Տիցիանը։ Զ․ P և լ լ ի ն ի․ Մադոննա հու– նարեն մակագրու– թյամբ (1470, Բրե– րի պաակերասը– րահ, Միլան)
ԲԵԼԼԻՆԻ (Bellini) Վինչենցո [3․11․ 1801, Կատանիա (Սիցիլիա) – 23․ 9․1835, Պյուտո (Փարիզի մոտ)], իտալացի կոմ– պոզիտոր։ Սովորել է Նեապոլի կոնսեր– վատորիայում։ Դրել է գործիքային և վո– կալ երկեր, «Նորմա», «Սոմնամբուլա» և այլ օպերաներ։ Իր ստեղծագործություն– ներով Բ․ արձագանքել է իտալական ժո– ղովրդի ազգային–ազատագրական պայ– քարին։ Նրա օպերաների բեմադրություն– ները հաճախ վերածվել են հայրենասիրա– կան ցույցերի։ P․ իտալական բեւկանաո ոճի խոշորագույն վարպետ էր։ P-ի երկե– րը իտալացի նշանավոր երգիչների համար կատարելագործվելու դպրոց են եղել։ «Նորմա» օպերան 1975-ին բեմադրվել է Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում։ Գբկ․ Конев В․, История зарубежной музыки, 2 изд․, в․ 3, М․, 1965, с․ 372–75; Pi zzetti J․, Vincento Bellini, 2 ed․, Mil*, 1936․ Մ․ Հարությունյան
ԲԵԼԼԻՆՍԳԱՈՒձԵՆ Ֆադեյ Ֆադեևիչ [9(20)․ 9․ 1778, էլեզ կղզի (այժմ՝ Աարե– մա, էստոնական ՍՍՀ) – 13(25)․ 1․ 1852, Կրոնշտադ], ռուս ծովագնաց, ծովակալ։ Վ․ Բելլինի Ֆ․ Ֆ․ Բելինսգաուզեն 1803–06-ին մասնակցել է Ի․ Ֆ․ Կրուզեն– շտերնի գլխավորած ռուսական առաջին շուրջերկրյա նավարկությանը։ 1819–21-ին ղեկավարել է «Վոստոկ» և «Միրնի» առա– գաստանավերից կազմված շուրջերկրյա արշավախումբը, որն ուղարկված էր Ան– տարկտիկա, Հվ․ բևեռին մոտենալու և նոր երկրներ հայտնաբերելու նպատակով։ Ար– շավախումբը 1820-ի հունվ․ 16(28)-ին հայտ– նաբերեց Անտարկտիդան՝ մոտենալով նրան 69°2Г հվ․ լայնության և արմ․ եր– կայնության 2°14՝ կետում, 1821-ին՝ Պետ– րոս I կղզին, Ալեքսանդր I երկիրը և այլ կղզիներ։ 1828–29-ին մասնակցել է ռուս– թուրքական պատերազմին։ 1839-ից եդել է Կրոնշտադի ռազմական նահանգապետ։ P-ի անունով է կոչված ծով և կղզի Խաղաղ օվկիանոսում, հրվանդան՝ Սախալինում։
ԲԵԼԼԻՆ ՍԳԱՈՒՏԼԵՆ Ի ԾՈՎ, Խաղաղ օվ– կիանոսի ծայրամասային ծով, Անտարկ– տիդայի ափերի մոտ, Անտարկտիկական և Տերստոն թերակղզիների միջև։ Խորու– թյունը 410–4470 մ է։ Ափերը ծածկված են սառցադաշտերով, մակերեսը՝ լողա– ցող սառույցներով և այսբերգներով։ Ջրի ջերմաստիճանը հս–ում 0°Cէ, հվ–ում՝ – ГС-ից պակաս, աղիությունը՝ մոտ 33,5°/0օ։ հոսանքները շրջապտույտ են առաջացնում ժամացույցի սլաքի ուղղու– թյամբ։ Հայտնագործել է Ֆ․ Ֆ․ Բելլինս– գաուզենի և Մ․ Պ․ Լազարևի ռուսական արշավախումբը, 1821-ին։ ԲԵԼԼ–ԼԱՆ ԿԱՍ ՏԵՐՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, տես Փոխադարձ ուսուցում։
ԲԵԼԼՈ (Bello) Անդր ես (29․11․1781, Կարակաս–15․ 10․ 1865, Սանտյագո), վե– նեսուելացի գրող, բանասեր, պետական գործիչ։ 1810–29-ին եղել է լատինա–ամե– րիկյան հանրապետությունների դիվանա– գիտական ներկայացուցիչ Լոնդոնում։ 1823-ին հրատարակել է «Առ պոեզիան» պոեմը, 1826-ին՝ «Ներբող արևադարձային երկրների հողագործությանը»։ Զբաղվել է եվրոպական ռոմանտիկների ստեղծա– գործությունների թարգմանությամբ։ 1829-ից ապրել է Չիլիում։ Աանտյագոյի համալսարանի առաջին ռեկտորն է (1842)։ 1855-ին մասնակցել է Չիլիի «Քաղաքացիա– կան օրենսգիրք»-ը կազմելուն։ Թարգմա– նել է Վիրգիլիոսին, Հորացիոսին։ Լույս է ընծայել փիլիսոփայական և բանասիրա– կան աշխատություններ՝ «Կաստիլյան լեզ– վի քերականությունը» (1832), «Իսպանե– րենի քերականությունը իսպանաամերի– կացիների համար» (1847)։
ԲԷԼԼՈՈՒձ (Bellous) Զորջ Ուեսլի (12․ 8․ 1882, Կոլումբուս, Օհայո նահանգ – 8․ 1․