Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գանգեսի ստորին ավազանում, ինչպես նաև Գանգես և Բրահմապուտրա գետերի դելտաներն ընդգրկող շրջանում։ Պատկանում են եվրոպեոիդ ռասայի հվ․ ճյուղին։ Հս-արլ-ում զգացվում է մոնղոլոիդ ռասայի, իսկ հվ-արմ-ում՝ դրավիդյան մարդաբանական տիպի ազդեցությունը։ Լեզուն բենգաչերենն է։ Դավանանքով հիմնականում մահմեդականներ են, մասամբ նաև՝ հնդուիստներ, բուդդայականներ և քրիստոնյաներ։ Իբրև ազգ ձևավորվել են XIX դ․ 2-րդ կեսին։ Մինչև 1947-ը ենթարկվել են Բրիտանական Հնդկաստանի, այնուհետև՝ Պակիստանի տիրապետությանը։ 1971-ին, ազգային–ազատագրական պայքարի հետևանքով, ձեռք են բերել անկախություն։ Ստեղծել են բարձր մշակույթ (գրականություն, երաժշտություն, պարարվեստ, թատրոն, գեղանկարչություն)։ Տես նաև Բանգչադեշ։

ԲԵՆԳԱԼԵՐԵՆ (այլ անվամբ՝ բենգալի), բենգալացիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի նոր–հնդկական լեզուների խմբին։ Խոսվում է Արևմտյան Բենգալիայում (մասամբ նաև հարակից նահանգներում) և Բանգլադեշում։ Խոսողների թիվը՝ շուրջ 100 մլն (1967)։ Բարբառները բաժանվում են չորս խմբի՝ արլ․, արմ․, հս․ և հս-արլ․։ Բ–ի վաղ շրջանն ընդգրկում է X–XII դդ․, իսկ նորն սկսվում է XV–XVIII դդ․ և վերջնականապես ձևավորվում XVIII–XIX դդ․։ Բանգլադեշի Բ․ առատ է արաբա–պարսկական փոխառություններով։ Հնչյունական համակարգը բաղկացած է 14 ձայնավորից և 35 բաղաձայնից, առկա են նաև ռնգային ձայնավորներ, շնչեղ և ոչ շնչեղ բաղաձայններ։ Գործում է ձայնավորների ներդաշնակության օրենքը։ Կառուցվածքային տիպով կցական է։ Բառակազմական միջոցներն են վերջածանցումը և բառաբարդումը։ Քերականական սեռ չունի (վերացել է)։ Կան հոլովի, թվի, որոշյալի և անորոշի, շնչավորի և անշունչի քերականական կարգեր։ Բայական բոլոր դիմավոր ձևերը ամփոփվում են երկու՝ սահմանական և հրամայական եղանակներում։ Բայական թիվը և սեռը ձևաբանական արտահայտություն գրեթե չունեն։ Այբուբենը վանկագրային բնությունի և սերում է հնդկական բրահմի գրից։ Հ․ Պետրորոսյան


ԲԵՆԳԱԼԻԱ, Բենգալ (բենգալերեն՝ Բանգլա), պատմական մարզ Հնդկաստանի արևելքում, Գանգեսի ստորին հոսանքի ավազանում և Գանգեսի ու Բրահմապուտրայի դելտայում։ Տարածությունը 215,5 հզ․ կմ2 է։ 1757-ին գրավել են անգլիացիները։ 1947-ին, Հնդկաստանի բաժանման ժամանակ, մասնատվեց՝ արմ․ մասը հնդիկ բնակիչներով անցավ Հնդկաստանին (Արևմտյան Բենգալիա նահանգ), արլ․ մասը՝ մուսուլման բնակիչներով, Սիլխեթ օկրուգի հետ կազմեց Արևելյան Պակիստանը (այժմ՝ Բանգլադեշ)։


ԲԵՆԳԱԼՅԱՆ ԾՈՑ, Հնդկական օվկիանոսում, Հինդուստան, Հնդկաչին թերակղզիների, Անդամանյան ու Նիքոբարյան կղզիների միջև։ Տարածությունը 2172 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 5258 մ։ Մուսոնային քամիների ազդեցությամբ հոսանքները ձմռանն առաջացնում են անտիցիկլոնային շրջանառություն, ամռանը՝ ցիկլոնային։ Ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին 25–27°C է, օգոստոսին՝ 28°С։ Աղիությունը՝ 30–34‰: Հվ-ում մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են 10,7 մ բարձրության։ Հիմնական նավահանգիստներն են՝ Կալկաթան, Մադրասը (Հնդկաստան), Չիտագոնգը (Բանգլադեշ)։


ԲԵՆԳԱԼՈՒՐՈՒ, Բանգալուր, քաղաք Հարավային Հնդկաստանում, Դեկանի սարահարթի հարավում, Մայսուր նահանգի վարչական կենտրոնը։ 1648,0 հզ․ բն․ (1971)։


ԲԵՆ–ԳՈՒՐԻՈՆ Դավիդ (1886–1973), Իսրայելի պետական գործիչ։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է սիոնիստական երիտասարդական կազմակերպությունների ստեղծմանը՝ սկզբում Լեհաստանում, 1906-ից՝ Պաղեստինում։ 1918-ից ապրել է Թելավիվում և գլխավորել բանվորական կուսակցությունը (Մապայ)։ 1921–25-ին եղել է Հիսթադրուտի (Պաղեստինի հրեական արհմիությունների միավորում) գլխավոր քարտուղար, 1935–48-ին՝ համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր կոմիտեի և հրեական գործակալության նախագահ, 1948–53-ին և 1955–61-ին՝ Իսրայելի պրեմիեր–մինիստր և պաշտպանության մինիստր։ Պաշտոնաթող լինելով 1963-ին՝ շարունակել է շոշափելի դեր խաղալ Իսրայելի քաղ․ կյանքում։ 1965-ին Մապայ կուսակցությունից պառակտված ծայրահեղ թևից կազմել է Ռաֆի կուսակցությունը։ Բ․ Իսրայելի պետության պրոիմպերիալիստական, հակաարաբական քաղաքականության և Եգիպտոսի դեմ 1956-ի անգլոֆրանսիսրայելական ագրեսիայի ու 1967-ի «վեցօրյա պատերազմի» ոգեշնչողներից էր։ Ջ․ Թորոսյան


ԲԵՆԴԱ (Benda) Յիրժի (Գևորգ) (30․6․ 1722, Ստարե–Բենատկի – 6․ 11․ 1795, Կյոստրից), չեխ կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր։ Եղել է պալատական ջութակահար Բեռլինում, ապա երգչախմբի ղեկավար՝ Գոթայում։ Գրել է «Արիադնեն Նաքսոսում» (բեմ․ 1775), «Մեդեա» (1775), «Պիգմալիոն» (1779) դուոդրամաները (պիես 2 գործող անձով), «Գյուղական տոնավաճառ» (1775), «Ռոմեո և Ջուլիետ» (1776), «Փայտահատ կամ Երեք ցանկություն» (1778) զինգշպիլները։


ԲԵՆԴԵՐ-ԱԲԱՍ, քաղաք Իրանում, Պորտի ոստանի, Պարսից և Օմանի ծոցերի կղզիների վարչական կենտրոնը։ 38,0 հզ․ բն․ (1971)։ Նավահանգիստ Օրմուզի ներողություն։


ԲԵՆԴԵՐԻ, քաղաք Մոլդավական ՍՍՀ–ում, Դնեստր գետի ափին։ Նավակայան է և երկաթուղային հանգույց։ 72 հզ․ բն․ (1970)։


ԲԵՆԴԵՐ–ՇԱՀ, քաղաք Իրանի հյուսիսում, նավահանգիստ Կասպից ծովի Գոր– գանի ծոցի ափին։ Մոտ 20 հզ․ բն․։ Թեհրանից եկող երկաթուղու վերջնակետը։


ԲԵՆԴԵՐ–ՇԱՊՈՒՀ, քաղաք Իրանի հարավում։ Նավահանգիստ Պարսից ծոցի ափին։ Մոտ 15 հզ․ բն․։ Թեհրանից եկող երկաթուղու վերջնակետը։


ԲԵՆԵՇ (Benes) Էդուարդ (1884–1948), չեխոսլովակյան պետական գործիչ։ Ավարտել է Դիժոնի (Ֆրանսիա) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1915– 1918-ին եղել է չեխ․ բուրժ․ վտարանդիների՝ Փարիզում ստեղծված Չեխոսլովակյան ազգային խորհրդի (1918-ի սեպտ․ 26-ից՝ Չեխոսլովակիայի ժամանակավոր կառավարություն) գլխավոր քարտուղարը։ 1918–35-ին՝ Չեխոսլովակիայի արտաքին գործերի մինիստր, 1921–22-ին՝ պրեմիեր–մինիստր, 1935–38-ին՝ պրեզիդենտ։ Բ․ փոքր Անտանտի (տես Անտանտ փոքր) կազմակերպիչներից էր, Ազգերի լիգայի խորհրդի անդամ (1927–28) և Անվտանգության կոմիտեի նախագահ (1927–38)։ 1938-ին, հիտլերյան ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, հրաժարվեց սովետական ռազմ. օգնությունից և ընդունեց Չեխոսլովակիայի անդամահատման վերաբերյալ մյունխենյան գործարքը (տես Մյունխենի համաձայնագիր 1938)։ 1938-ի հոկտեմբերին հրաժարական տվեց և տարագրվեց ԱՄՆ։ 1940-ին Բ–ի գլխավորությամբ Լոնդոնում ստեղծվեց չեխոսլովակյան կառավարություն և պետ․ խորհուրդ։ Բ․ վերստին դարձավ հանրապետության պրեզիդենտ։ 1943-ի դեկտեմբերին Բ․ Մոսկվայում ստորագրեց բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության սովետաչեխոսլովակյան պայմանագիրը։ Չեխոսլովակիայի ազատագրումից հետո Բ․ հանրապետության պրեզիդենտ էր (ընտրվել է 1946-ի հունիսին)։ 1948-ի փետրվարին ժողովըրդի ճնշման տակ ընդունեց հետադիմական մինիստրների հրաժարականը և համաձայնեց Կ․ Գոտվալդի առաջադրած կառավարության կազմին։ 1948-ի հունիսի 7-ին հրաժարական տվեց։


ԲԵՆԵՖԻՍ (ֆրանս․ benefice – օգուտ, շահ), ներկայացում, որի հասույթը լրիվ կամ մասամբ (կիսաբենեֆիս) հատկացվում էր մեկ կամ մի քանի դերասանների՝ բենեֆիցիանտների։ Առաջին Բ–ները կատարվել են Ֆրանսիայում 1735-ին, Ռուսաստանում՝ 1783-ից։ ՍՍՀՄ– ում Բ–ները վերացվեցին Արվեստի աշխատողների արհմիության համամիութենական V համագումարի որոշմամբ (1925)։


ԲԵՆԵՖԻՑԻՈՒՄ (լատ․ beneficium – բարեգործություն), 1․Հին Հռոմում որևէ արտոնություն (օրինակ՝ հարկատուին, կայսերական ժամանակաշրջանում՝ զանազան հարկային արտոնություններ, կայսրերի շնորհագրեր և այլն)։ 2․ Արևմտյան Եվրոպայում, վաղ միջնադարում Բ․ գըլխավորապես հողի պայմանական և ժամանակավոր շնորհում էր թագավորի կամ ֆեոդալ–սենյորի կողմից, զինվորական կամ վարչական ծառայության համար։ Ֆրանկական պետության մեջ Բ․ լայնորեն կիրառվել է Կարլոս Մարտելի՝ Բ-ի վերաբերյալ կատարած բարեփոխությունից (VIII դ․ 30-ական թթ․) հետո, հողը, այն մշակող գյուղացիների հետ միասին, ցմահ տրվել է բենեֆիցիարին (հիմնականում զինծառայության դիմաց)։ Դրանով ուժեղացել է գյուղացիների կախումը ֆեոդալից։ ժամանակի ընթացքում ցմահ տրվող Բ․ դարձել է ժառանգական սեփականություն՝ ֆեոդ։ Հայկական աղբյուրներից