Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ման դեպքում՝ գլխապտույտ, ոչ կայուն քայլվածք, հոգեկան գրգռում, երբեմն՝ գիտակցության կորուստ։ Քրոնիկական թունավորման դեպքում՝ անընդհատ գըլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, նիհարում, սրտի շրջանում՝ ցավեր են։ Առաջին օգնությունը թունավորվածին՝ թարմ օդ, թթվածին, սրտային և հանգըս– տացնոդ միջոցներ են։ ԲԵՆ&ՈԻԼՊԵՐՕՏՍԻԴ, բենզոիլգեր– օքսիդ, բենգոյական թթվի ածանցյալ։ Անգույն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 106–108°C(քայքայվում է բռնկումով)։ Լուծվում է օրգ․ լուծիչներում, վատ է լուծվում ջրում։ Հիդրոլիզվում է՝ առաջացնելով բենգոյական թթու և բենզոիլհիդրոգերօքսիդ։ Բ․ և նրա լուծույթները տաքացնելիս կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ պայթում են։ Ստացվում է հիմնային միջավայրում բենզոիլքլորիդի և ջրածնի գերօքսիդի փոխազդմամբ։ Հիմնականում կիրառվում է որպես ռադիկալային պոլիմերման հարուցիչ, քանի որ Р․ թույլ տաքացնելիս կամ վերականգնիչների փոխազդմամբ առաջացնում է ազատ ռադիկալներ։ Р․ «լուցիդոլ» անվամբ օգտագործվում է ճարպը, ձեթը, օճառը հոտազրկելու U սպիտակեցնելու համար։ ԲԷՆ&ՈԻԼՔԼՈՐԻԴ (բենգոյական թթվի Օ քլորանհիդրիդ), С6Н5С^ , բենզոյա–XI կան թթվի ածանցյալ։ Անգույն, օդում ծխացող, սուր հոտով արցունքաբեր հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 197,2°С, հալմանը՝ – ГС, խտությունը՝ 1212,2 կգ/մ3։ Լուծվում է եթերում, բենզոլում և ծծմբածխածնում, ջրում հիդրոլիզվում է։ Ցուցաբերում է հաւոգենանհիդրիդների բոլոր հատկությունները։ Р․ բենզոիլացնող միջոց է (ացիլման մասնավոր դեպք)՝ բենզոիլացնում է սպիրտները, ֆենոլները, ամինները։ Р․ մտնում է Ֆրիդեղ–Քրաֆթսի ռեակցիայի մեջ։ Արտադրության մեջ ստանում են բենզոտրիքլորիդի մասնակի հիդրոլիզով, երկաթի քլորիդի կա տալիզատորի առկայությամբ։ Р․ կիրառվում է ներկերի և դեղանյութերի արտադրության մեջ, բենզոիլգերօքսիդ ստանալու համար են։ ԲԵՆձՈԼ, բ և ն զ և ն, СбНе, օրգանական միացություն, պարզագույն արոմատիկ եյծխաջրածին։ Անգույն, յուրահատուկ հոտով, դյուրաշարժ, ցնդող հեղուկ է։ Հալման ջերմաստիճանը՝ 5,5°С, եռմա– նը՝ 80,1°С, խտությունը՝ 879,1 կգ/Ա3։ Լավ է լուծ՜վում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրոքմ։ Р․ (91,2%) ջրի հետ առաջացնում է 69,25°0-ում եռացող ազեոտրոպ խառնուրդ։ Հայտնաբերել է Մ․ Ֆարադեյը՝ (1825) լուսագազի հեղուկ մասի մեջ։ Մաքուր վիճակում Բ․ ստացել է (1833) է․ Միչերլիխը բենգոյական թթվի կալցիումական աղի չոր թորումից, որտեղից էլ՝ Р․ անվանումը։ Ֆ․ Ա․ Կեկոււեն 1865-ին P-ի համար առաջարկել է I բանաձևը, որը ց ի կ լ ո– հեքսատրիեն է կրկնակի և պարզ կապերի հաջորդականությամբ։ P-ի համար առաջարկվել են նաև մի շարք այլ բանաձևեր, որոնք ընդունելություն չեն գտել։ P-ի քիմ․ հատկությունները ձևականորեն համապատասխանում են I բա– նաձևին․ այսպես, որոշակի պայմաններում Р․ իրեն է միացնում քլորի կամ ջրածնի 3 մոլեկուլ։ Բայց P-ի համար բնութագրական են ոչ թե միացման ռեակցիաները, որոնք հատուկ են չհագեցած միացություններին, այլ է լ և կ տ ր ո– ֆիլ տեղակալման ռեակցիաները։ Բացի այդ, P-ի օղակը շատ կայուն է ուժեղ օքսիդիչների նկատմամբ, որը նույնպես հակասում է լոկալացված կրկնակի կապերի առկայությանը։tP-ի յուրահատուկ, այսպես կոչված մատիկ հատկությունները բացատրվում են նրա կառուցվածքով, մոլեկուլում ածխածնի ատոմների հեռավորությունը հավասար է 1,40А, մինչդեռ ընդ– հանրապես С–С պարզ կապի երկարությունը 1,54А է, իսկ С=С կրկնակի կա– պինը՝ 1,32А։ P-ի– մոլեկուլն ունի 6-րդ կարգի սիմետրիայի առանցք և հարթ է, л էլեկտրոնների սեքստետը ունի փակված միասնական էլեկտրոնային հա– մակարգի ձև։ Չնայած այս բոլորին, մինչև այժմ չկա համընդհանուր բանաձև, որն արտահայտի P-ի ճիշտ կառուցվածքը։ Հաճախ օգտագործում են II բանաձևը (տես Քիմիական կապ)։ Р․ մտնում է նիտր– ման, սուլֆացման, ալկիլացման, հալո– գենացման, հիդրման, ացիլման և այլ ռեակցիաների մեջ։ Ստանում են քա– րածխի չոր թորման արդյունքներից և նավթի արոմատացմամբ։ Р․ քիմ․ արդյու– նաբերության կարևորագույն ելանյութե– րից է։ Օգտագործվում է ֆենոլի, ացետո– նի, ստիրոլի, պայթուցիկ նյութերի, ներ– կանյութերի, օծանելիքի, միջատասպան– ների արտադրություններում։ P-ի գոլոր– շիները օրգանիզմի համար թունավոր են։ Շնչառական ուղիներով և մաշկի միջով օրգանիզմ թափանցելով՝ Բ, առաջացնում է սուր և քրոնիկական թունավորումներ։ Թունավորման նշաններն են՝ գւխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ար– յան ճնշման անկում, ծանր թունավորման դեպքերում՝ ցնցումներ և գիտակցության կորուստ։ Պայքարի հուսալի միջոցը լավ օդափոխումն է։ P-ի թույլատրելի քանակն օդում 20 մգ/ւէ3 է։

ԲԵՆՋՈՏԱԿԱՆ ԹԹՈՒ, կ ն դ ր կ Ш - թ թ ու, կ ն դ ր կ ա խ և ժ ի թթու, С6Н5СООН, պարզագույն արոմատիկ թթու։ Առաջին անգամ անջատվել է XVII դ․ սկզբին՝ բենգոյական խեժի (սև խունկ) չոր թորումով (այստեղից էլ Р․ թ․ անվանումը)։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաս– տիճանը՝ 122,37°С, եռմանը՝ 249,2°С խտությունը՝ 1265,9 կգ/it3։ Լավ լուծվում է օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Աուբլիմվում է 100°Շ–ում, թորվում՝ ջրա– յին գոլորշիներով։ 370°Շ–ում քայքայվում է՝ առաջացնելով բենզոլ և С02։ Ենթարկ– վում է նիտրացման, սուլֆացման և հալո– գենացման։ Р․ թ–ի աղերը և էսթերները գտնվում են զանազան Բալասանների, խեժերի և եթերային յուղերի (օր․ մեխա– կի յուղ) մեջ։ Բ․ թ․ ստանում են տոլուոլը ազոտական կամ քրոմական թթուներով օքսիդացնելով և այլ ճանապարհներով։ Р․ թ–ի էսթերները օգտագործվում են բժըշ– կության մեջ (որպես հակամիկրոբային և հակասնկային միջոց) և օծանելիքի ար– տադրությունում (մեթիլից մինչև ամիլէս– թերները)։ Р․ թ–ի նատրիումական աղը օգտագործվում է սննդարդյունաբերության (կոնսերվացնող միջոց) և բժշկության (խորխաբեր նյութ) մեջ։ Բ․ թ–ի ածանցյալ– ները կիրառվում են նաև ներկանյութերի արտադրությունում։ ԲԵՆձՈՔԻՆՈՆ, С6н402, ցիկլիկ կա– ռուցվածքով պարզագույն դիկետոն։ Հայտ– նի են P-ի օրթո–(1) և պարա–(11) իզո– մերները։ Օրթո–P․ ունի երկու ձևափո– խություն, անկայուն ձևը անգույն բյուրեղ– ներ են, որոնք հեշտությամբ փոխարկվում են կայուն ձևի՝ դարչնակարմրագույն բյուրեղների, հալման ջերմաստիճանը՝ 60–70°C(քայքայվելով)։ Օգտագործվում է օրգ․ սին– թեզում։ Պա– րա– Р․ ոս– կեդեղնավուն բյուրեղային նյութ է, հալ– ման ջերմաստիճանը՝ 116°С, հեշտությամբ սուբլիմվում է, թորվում ջրային գոլորշի– ներով։ Լուծվում է տաք ջրում, սպիրտում, եթերում։ Արդյունաբերության մեջ ստա– նում են անիլինի օքսիդացմամբ։ Օգտա– գործվում է հիղրոքինոնի ստացման հա– մար, ինչպես նաև ներկերի և կաշվի ար– տադրության մեջ՝ որպես օքսիդիչ և դա– բաղանյութ։ Ս․ Առաքեսան

ԲԵՆԹՈՆԻՏՆ ԵՐ, բենթոնիտա– յին կավեր (ԱՄՆ–ի Բենթոն բնա– կավայրի անունից), հիմնականում կազմ– ված են մոնթմորիլոնիտի խմբի միներալ– ներից (մոնթմորիլոնիտ, բեյդելիտ ևն) և ունեն հիպերգեն, նստվածքային, նըստ– վածքադիագենետիկ ու հիդրոթերմալ ծա– գում։ Բ․ օգտագործվում են մետալուր– գիայում, սննդի, նավթի, տեքստիլ, թըղ– թի արդյունաբերություններում, կերա– միկայում և հորատման լուծույթ պատրաս– տելու համար։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Վրաստանում, Ադրոեջանում, Թուրքմենիայում, Հայկական ՍՍՀ–ում՝ Սարիգյուղի րենթոնիաային կավերի հան– քավայր), ԱՄՆ ում, Կանադայում, Մեքսի– կայում, Իտալիայում, Ռումինիայում և այլ երկրներում։

ԲԵՆԹՈՍ (<հուն․ PevOog – խորու– թյուն), օրգանիզմների ամբողջություն, որ ապրում է ծովային և մայրցամաքային