Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Երկ․ Технический прогресс и производи– тельность труда в цветной металлургии СССР, М․, 1963․

ԲԵՆՖԵՏ (Benfey) Թեոդոր (28․ 1․ 1809, Նյորաեն – 26․ 6․ 1881, Գյոթինգեն), գեր– մանացի բանասեր, սանսկրիաաբան, արե– վելագեա։ P-ի «Սանսկրիտի լիակատար քերականություն»-ը (1852), հիմնված լի– նելով հնդիկ քերականների մեկնություն– ների վերլուծության վրա, որպես ուղե– ցույց է ծառայել սանսկրիտաբանների և համեմատաբանների համար։ Ուսումնա– սիրություններում ե, հատկապես, «Վե– դայական և լեզվաբանական էտյուդներ» (1880) ժողովածուում հին հնդկական բնա– գրերի բանասիրական ու լեզվաբանական վերլուծության արդյունքները համադրել է իրար։ Գրականագիտական կարևոր նշանակություն ունի P-ի կողմից «Պանչա– թանդրա» («Հնգամատյան», 1859) պատ– մըվածքների ժողովածուի հրատարակու– մը, որի առաջաբանում էլ տրված է թափա– ռող սյուժեների տեսությունը։ «Լեզվաբա– նության և արևելյան բանասիրության պատմությունը Գերմանիայում» (1869) աշ– խատության մեջ անդրադարձել է նաև հայերենին և դրան վերաբերող ուսումնա– սիրություններին։ Կազմել է «Սանսկրի– տերեն–անգլերեն բառարան» (1866)։ է․ Մակւսն

ԲԵՇՏԱՇԵՆԻ, գյուղ Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանում։ 1936-ին P-ում, Սխիլար կիկլոպյան ամրոցի ստորին շերտում հնա– գետ P․ Ա․ Կուֆտինր հայտնաբերեց էնեո– լիթյան նստակյաց–երկրագործական բնա– կավայրը (մ․ թ․ ա․ III հազարամյակ), որ– տեղ գտնվել են մանգաղի կայծքարե ներ– դիրներ, նետասլաքների ծայրեր, նավա– կաձև աղորիքներ ևն։ Հետաքրքրություն է ներկայացնում պաշտամունքային և կեն– ցաղային նշանակություն ունեցող բարդ կառուցվածքի օջախը, որի շուրջը գտնվել են մոխիր և փայլեցրած կավամանների բեկորներ։tP-ում կատարված հայտնա– գործությունները նպաստեցին Կուր– արաքսյան էնեոլիթի պարզաբանմանը։ Գրկ․ Куфтин Б․ А․, Археологические раскопки в Триалети, [т․] 1, Тб․, 1941․

ԲԵՇՏԱՈհ (թուրք, հինգ լեռ), հրաբխա– յին ծագման (լակոլիտ) մեկուսացած հնգա– գագաթ լեռ Պյատիգորսկ քաղաքի մոտ (Հյուսիսային Կովկաս)։ Բարձրությունը 1400 մ է։ Կազմված է տրախիտներից և լիպարիտներից։ Լանջերն անտառածածկ են, գագաթը4 անտառազուրկ։

ԲԵՈՎՏԻԱ, նահանգ Սիջին Հունաստա– նում։ P-ում առաջին պետական միավո– րումներն առաջացել են մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակում։ Մ․ թ․ ա․ IV դ․ P-ում, դե– մոկրատական շարժման ուժեղացման պայ– մաններում, քաղաքների դաշինքի հիման վրա ստեղծվել է ֆեդերատիվ պետություն, որի կենտրոնն էր Թեբե քաղաքը։ Մ․ թ․ ա․ 370–360-ական թթ․ Р․ դարձել է Հունաս– տանի առաջատար ուժը, սակայն թուլա– ցել է 378–362-ին Սպարտայի դեմ մղած կռիվներում։ 338-ին P-ի քաղաքների միու– թյունը քանդվել է (մ․ թ․ ա․ Ill–II դդ․ այն վերականգնվել է, բւսյց մ․ թ․ ա․ 146-ին վերջնականապես քայքայվել)։ Այժմ՝ վար– չա–աշխարհագրական միավոր (նոմ) Հու– նաստանում։

ԲԵՈՎՈՒԼՖ» (Beowulf), պոեմ, անգլոսաք– սոնական հին էպոս, որի մեջ ամփոփված հերոսական երգերն ու զրույցները սկան– դինավյան ծագում ունեն։ Դրանք վերա– բերում են սաքսոնական և սկանդինավյան ժողովուրդների ավանդույթներին, կենցա– ղին, սովորույթներին։ Պոեմը բաղկացած է երկու մասից, պատկերում է գեատների (սկանդինավյան ցեղեր) թագավորի՝ դյու– ցազն Բեովուլֆի կռիվը Դանիայի թագա– վոր Հրոտգարի մարտիկներին հափշտա– կող հրեշ Գրենդելի և Շվեդիային սպառ– նացոզ վիշապի դեմ։ Այն գրական մշակման է ենթարկվել VIII–IX դդ․, սակայն ձևա– վորվել է ավելի վաղ՝ V–VI դդ․։ Մեզ հա– սած միակ ձեռագիրը (X դ․) բաղկացած է 3000 բանատողից և պահվում է Բրիտանա– կան թանգարանում (Լոնդոն)։ Ս․ Մանուկյան

ԲԵՈՐԵՆՔ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յի Ցոզկատի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 45 տուն հայ և 10 տուն թուրք բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Հայ բնակիչները տե– ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհ– վել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ ԲԵՁՈհԱՆԱԼԵՆԴ (Bechuanaiand), Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ գըտ– նըված երկիր (պրոտեկտորատ) Աֆրիկա– յում, 1966-ի սեպտեմբերի 30-ից՝ Բոասվա– նա պետություն։ ԲԵ&ԱՆՅԱՆ Հովհաննես Կարապետի [15(28)․ 1․ 1915, Թիֆլիս–10․2․1976, Երե– վան], հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ ՍՄԿԿ ան– դամ 1940-ից։ 1964-ին ավարտել էtԵրե– վանի գեղարվեստա–թատերական ինստ–ը։ Լավագույն աշխատանքներն են սոցիա– լիստական աշխատանքի հերոս Ա․ Հարու– թյունյանի (1966, փայտ, ՀՊՊ), Վ․ Ի․ Լենինի (1968, փայտ) դիմաքանդակները, «Երևանի սառը ջուրը» («Ջուր ծախող տղան», 1970, բրոնզ, Երևան), Ա․ Ս․ Գրի– բոյեդովի արձանը (1974, բրոնզ, Երևան) կոմպոզիցիոն քանդակները, Ս․ Շահում– յանի կիսանդրին (1972, փայտ)։

ԲԵՌԼԱԳԵ Հենդրիկ Պետրյուս (21․ 2․ 1856, Ամստերդամ – 12․ 8․ 1934, Հաա– գա), հոլանդացի ճարտարապետ։ Հոլան– դական ժամանակակից ճարտ․ հիմնադիր։ Կառուցել է Ամստերդամի Բորսան (1897– 19G3)՝ ազգային–ռոմանտիկ ոճը համադրե– լով հատակագծային ֆունկցիոնալ և հա– մարձակ կոնստրուկտիվ լուծմանը։ Հորին– վածքի պարզության, ռացիոնալության և երկրաչափական խստության Բ–ի ձգտու– մը ի հայտ է եկել Ամստերդամի ընդար– ձակման (1902–17) ու Հաագայի վերակա– ռուցման (1908–09) նախագծերում և ուշ կառույցներում (Հաագայի Մունիցիպալ թանգարան, 1916–35)։

ԲԵՌԼԻՆ (Berlin), 1871 – 1945-ին՝ Գեր– մանիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Շպրե գետի և այն Բալթիկ ու Հյուսիսային ծովե– րին միացնող ջրանցքների ափերին։ Հիմ– նադրվել է XIII դ․ սկզբին, Շպրե գետի հովտում, հետագայում ընդարձակվեք է՝ տարածվե ով Բարնիմ ու Տելտով բարձրու– թյուններում։ 1920-ին P-ի շրջագծի մեջ մտան 8 քաղաք, 59 գյուղական բնակավայր և 26 կալվածք, առաջացավ Մեծ Բեռլինը (GroP-Berlin), որը բաժանվեց 20 ւյար– չական շրջանի։ 1939-ին P․ ուներ 4,3 մլն բն․, երկրորդ համաշխարհային պատե– րազմից հետո, 1945-ին՝ 2,5 մլն։ Բ–ի արմ–ում գտնվում են Հաֆելյան (Հաֆել, Տեհելեր–Զե, Վանզե ևն լճերը), արլ–ում՝ Դամե (Գրոսեր–Մյուգելզե, Լանգեր–Զե, Զեդին լճերը) լճային մարզերը՝ քաղաքին ջուր մատակարարող հիմնական աղբյուր– ները։ Կլիման բարեխառն է, խոնավ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 8,4°C է, հունվարինը՝ 0°-c0,6°C, հուլիսինը՝ 18°C, տեղումները՝ 587 մմ՝․ Պատմական տեղեկանք։tP․ 1486-ից եղել է Բրանդենբուրգի (հետագայում՝ Պրուսիայի) մայրաքաղաքը։ 1848–49-ի գերմ․ հեղափոխության հիմնական կենտ– րոններից էր։ Գերմանիայի միավորումից հետո դարձել է Գերմանական կայսրու– թյան մայրաքաղաքը։ Բ–ում տեղի են ունե– ցել միջազգային խորհրդաժողովներ ու կոնգրեսներ (Բեռչինի կոնգրես 1878, Բեռ– լինի կոնֆերանս 1945 ևն)։ 1918-ի նոյեմ– բերյան հեղափոխության ժամանակ Բ–ում հռչակվեց (նոյեմբ․ 9-ին) հանրապետու– թյուն։ 1933–45-ին Բ․ եղել է հիտլերյան «եր– րորդ ռայխի» մայրաքաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարինե– րին (հատկապես 1943–45-ին) քաղաքն ավերվեց։ 1945-ի ապրիլի 30-ին սովետա– կան զորքերը հաղթանակի դրոշ պարզե– ցին Ռայխստագի վրա, իսկ մայիսի 2-ին ամբողջովին գրավեցին քաղաքը (տես Բեուինի օպերացիա 1°945)։ Չորս մեծ աերությունների համաձայնությամբ Բ․ են– թարկվեց համատեղ օկուպացիայի և բա– ժանվեց 4 հատվածի՝ սովետական, ամե– րիկյան, անգլիական և ֆրանսիական։ 1945-ի հուլիսի 17-ից օգոստ․ 2-ը Բեռլինի մոտ, Պոտսդամում տեղի ունեցավ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարությունների ղեկավարների կոնֆերանսը, որը որոշեց պարտված Գերմանիայի նկատմամբ դաշ– նակիցների հետագա համատեղ քաղաքա– կանության սկզբունքները (տես Պոտսդա– մի կոնֆերանս 1945)՝․ 1946-ի ապրիլի 21–22-ին Բ–ում կայա– ցավ Գերմանիայի սոցիալիստական միաս– նական կուսակցության (ԳՍՄԿ) հիմնադիր համագումարը։ Արլ․ Բեռլինում (սովետա– կան հատված), ինչպես և Արլ․ Գերմանիա– յում իրագործվեցին արմատական հեղա– փոխական բարեփոխություններ։ Վերաց– վեց հին պետական ապարատը, ստեղծվե– ցին ինքնակառավարման իսկական դե– մոկրատական մարմիններ։ Արմ․ տերու– թյունները, չարաշահելով օկուպացման իրավունքը, իրենց հատվածներում խոչըն– դոտեցին Պոտսդամի կոնֆերանսի որո– շումների կատարումը ե, խախտելով քա– ռակողմ համաձայնագիրը, անջատեցին Բ–ի արմ․ մասը։ 1948-ի հունիսի 28-ին Արմ․ P-ի վրա տարածվեց արևմտագերմա– նական անջատ դրամական ռեֆորմը։ 1948-ի դեկտ․ 5-ին Արմ․ P-ում անցկացվե– ցին քաղաքային պառլամենտի ընտրու– թյուններ։ 1950-ի հոկտ․ 1-ին ուժի մեջ մտավ արևմտաբեռլինյան առանձին սահ–