«Վշտի այգին», «Արցունքի նետեր», «Ով նոճեհասակ» են), ուր ծառացել է կյանքի անարդարությունների դեմ, փառաբանել գեղեցիկը, բարին։ Հայտնի է նրա «Ասպինձայի համար» (1771) ձոնը՝ նվիրված թուրք հրոսակների դեմ 1770-ին Դավիթ Օրբելիանիի գլխավորությամբ Ասպինձայի մոտ վրաց զորքերի տարած հաղթանակին։ P․ մեծ ազդեցություն է գործել XVIII դ․ վերջի և XIX դ․ սկզբի վրաց պոեզիայի վրա։ Աայաթ–Նովայի հետ զարգացման մի նոր աստիճանի է հասցրել վրաց գրականությունը։ P-ի կյանքին և գրական գործունեությանն է նվիրված Ա․ Բելիաշվիլու «Րեսիկի» (1942–47) վեպը։ Երկ․ ծ․,tbA-g- E?o З^О^Е?0» [ог>Ь․], 1932; Վրտց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 94–100։ Գրկ -С? 0 со В օ 8 ը ձցեօՅօ, օօծ․, 1953․ Ա․ Մխիթւսրյաև
ԲԵՍԼԵՏԿԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻԱԱՀ Աուխումի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արեելք, Բեսլետկա գետի ափին։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Ունի ինտերնացիոնալ տարրական դպրոց, գրադարան, բուժկայան։ Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1897-ին։ Ա․ Զեյթունրսն
ԲԵՍՏ (պարսկ․ սրբավայր), ապաստան՝ անձեռնմխելիության իրավունքով։ Միջնադարից եկող սովորություն Իրանում։ Սկզբնական շրջանում P-ի իրավունքը տարածվում էր մզկիթների, գերեզմանոցների, բարձրաստիճան հոգևորականների տների վրա։ Բ-ի իրավունք ուներ նաև շահի ախոռը։ XIX դարից սկսած այդ իրավունքից օգտվում էին արտասահմանյան երկրների դեսպանատները, միսիաները, հեռագրատները և մյուս էքստերիտորիալ հաստատությունները։ Վերը նշված վայրերից որևէ մեկում ապաստանած անձը համարվում էր անձեռնմխելի և այնտեղից նա կարող էր արտահայտել իր բողոքը իշխանություններին։ Բ․, որպես դիմադրության պասսիվ ձև, օգտագործվում էր նաև քաղ․ պայքարի ժամանակ (1905–11-ի իրանական հեղափոխության շրջանում)։ Ռզա շահը 1935-ին պաշտոնապես վերացրեց P․, սակայն նրա գահընկեցությունից հետո այն վերստին որոշ տարածում գտավ։ Ներկայումս էլ Իրանում (ծայրագավառներում) կիրառվում է Բ․, բայց որպես պայքարի ձև այն համարվում է հնացած։
ԲԵՍՏՈՒԺԵՎ Ալեքսանդր Ալեքսանդրովս (գրական կեղծանունը՝ Մ ա ռ լ ի ն սկ ի) [23․10(3․11)․1797, Պետերբուրգ 7(19)․6․1837, Ադլեր], ռուս գրող, դեկաբրիստ։ 1824-ին անդամագրվել է Հյուսիսային ընկերությանը։ Գործուն մասնակցություն է ունեցել դեկաբրիստների ապըստամբությանը (1825)։ Դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է տաժանակրությամբ, վերջինս էլ՝ աքսորով։ Առաջին խոշոր ստեղծագործությունն է «Ուղևորություն դեպի Ռևել» (1821)։ Աքսորի տարիներին գրել է «Փորձություն» (1830), «Հույս» Ֆրեգատը» (1833), «Ամմալաթ–Բեկ» (1832), «Մոլլա–Նուր» (1836) վիպակներր։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Սպանվել է Ադլերում, լեռնցիննրի հետ տեղի ունեցած ընդհարման ժամանակ։
ԲԵՍՏՈՒԺԵՎՅԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնամսատու ցեղ։ Հայրենիքը ՌՍՖՍՀ Ուլյանովսկի մարգն է։ Ստացվել է XVIII դ․ վերջին Րեստուժևների բուծարանում, տեղական տավարի, շորթհոռնյան, հոլանդական, սիմենթալ և ուրիշ ցեղերի տրամախաչումից։ Ըստ մթերատվության Բ․ տ․ ց․ երկու տիպի է՝ մսակաթնային և կաթնամսային։ Մսակաթնային տիպի կովերի միջին կենդանի քաշը 600–650 կգ է, կաթնամսայիններինը՝ 500–550 կգ, արտադրող ցուլերինը՝ 850 կգ (առավել խոշորները՝ 1200 կգ)։ Գույնը կարմիր է, Բեստուժևյան ցեղի կով գլխի, կրծքավանդակի և որովայնի հատվածները՝ երբեմն սպիտակ։ Պտղատվությունը՝ 100% և ավելի։ Կաթնամսայինների միջին կաթնատվությունը 3000–3200 կգ է, առաջավոր տնտեսություններում՝ մինչև 5000 կգ, ռեկորդայինը՝ 10386 կգ։ Կաթի յուղայնությունը՝ 3,5–5%։ Ցեղը վաղահաս է և լավ բտվող։ Սպանդային ելքը հասնում է մինչև 60%։
ԲԵՍՏՈՒԺԵՎ–ՌՅՈՒՄ՛ԻՆ Միխայիլ Պավլովիչ (1803–1826, Պետերբուրգ), դեկաբրիստ, ենթասպա։ 1818–22-ին ծառայել է Կավալերգարդյան, Աեմյոնովյան և Պոլտավյան հետևակային գնդերում։ 1823-ից եղել է դեկաբրիստների Հարավային ընկերության գործիչ։ Ս․ Մուրավյով–Ապոստոլի հետ գլխավորել է վասիլկովյան վարչությունը։ Հեղափոխական գաղափարներ է տարածել սպաների և զինվորների մեջ, կապ պահպանել ընկերության վարչության ու անդամների միջև։ 1824-ին բանակցություններ է վարել լեհ հեղափոխականների հետ համատեղ գործողությունների վերաբերյալ։ Կողմնակից էր զինված ապստամբության միջոցով (առանց ժողովըրդի մասնակցության) ստեղծված հանրապետության, թագավորանան տան ֆիզիկական ոչնչացման։ Ս․ ՄուրավյովԱպոստոլի հետ մշակել է հեղաշրջման նախագծի տարբերակներ (Բոբրույսկյան, Բh- ւոցերկովյան)։ Ի տարբերություն Պ․ Ի․ Պեստելի, Բ․ գտնում էր, որ հեղաշրջումը պետք է սկսվեր հվ–ում և ոչ թե Պետերբուրգում։ Գործուն մասնակցություն է ունեցել Չերնիգովյան գնդի ապստամբությանը (1825-ի դեկտեմբեր 1826-ի հունվար)։ Ձերբակալվել և մահվան է դատապարտվել Պեստելի, Մուրավյով–Ապոստոլի, Կախովսկու, Ռիլեևի հետ։ Հուլիսի 13(25)-ին կախաղան է բարձրացվել։
ԲԵՎԵԿՆ, տերպենտին, խեժանյութ։ Պարունակվում է փշատերև ծառերի բնափայտում։ Թարմ Բ․ թափանցիկ, փշատերևին բնորոշ հաճելի հոտով մածուցիկ հեղուկ է։ Պարունակում է խեժաթթուներ՝ բևեկնախեժեր (մինչև 65%), բևեկնայուղ (մինչև 38%) և ջուր։ Դանդաղ օքսիդանալու և բևեկնայուղի ցնդելու պատճառով օդում պնդանում է՝ փոխելով գույնը (նմանվում է շաքարակալած մեղրի)։ Բ․ արտահոսում է ծառի բնի վնասվածքից՝ ծածկելով «վերքը»։ Այն ծառը պաշտպանում է կեղևակերներից, սնկերից և այլ վնասատուներից։ Բ․ բևեկնայուղի և բևեկնախեժի արտադրության հիմնական հումքըն է։ Ատանում են ծառերի բնի վրա կտըրվածքներ բացելով և արտահոսող Բ․ հավաքելով։ Բ-ի ելքը կախված է ծառի տեսակից և կլիմայական պայմաններից։
ԲԵՎԵԿՆԱԻԵԺ, կանիֆոլ (Փոքր Ասիայի հին հուն․ Կոլոֆոն՝ KoXocpcov քաղաքի անվանումից), փշատերև ծառերի խեժանյութերի կարծր մաս, որն ստացվում է բևեկնայուղի թորումից։ Փուխր, ապակենման նյութ է, տաքացնեյիս փափկում է։ Խտությունը՝ 1070–1085կգ/ւէ3։ Գույնը՝ մուգ կարմրից մինչև բաց դեղնավուն։ Զրում չի լուծվում, վատ է լուծվում նավթում և բենզինում, հեշտությամբ՝ սպիրտում, եթերում, ացետոնում, բևեկնայուղում, բենզոլում։ Կազմված է խեժաթթուներից (80–95%) և չեզոք, չլուծվող նյութերից (5–12%), հիմքերի լուծույթների հետ առաջացնում է օճառ։ Անտառաքիմիա կան արդյունաբերության կարևոր նյութերից է։ Բ․ և նրա ածանցյալները օգտագործվում են թղթի և ստվարաթղթի սոսնձման համար, սինթետիկ կաուչուկի, ռետինի, պլաստմասսաների, արհեստական կաշվի, լինոլեումի, օճառի, լաքերի և ներկերի արտադրությունում, որպես հալանյութ՝ զոդելիս։
ԲԵՎԵԿՆԱՅՈԻՂ, սկիպիդար տերտինայուղ, բևեկնի ցնդող բաղադրիչը, քիմիական բաղադրությամբ՝ տերպենների խառնուրդ։ Անգույն կամ դեղնավուն, դյուրաշարժ, բնորոշ հոտով, շուտ բռնկվող հեղուկ է, խտությունը՝ 850–870 կգ/մ³, եռման ջերմաստիճանը՝ 150–180°C։ Լավ լուծվում է սպիրտում, եթերում, քլորոֆորմում։ Ջրում չի լուծվում։ Բ․ օդում օքսիդանում է, իսկ օքսիդիչների ազդեցությամբ՝ ինքնաբըռնըկվում։ Փոխազդում է հալոգենների, հալոգենաջրածինների, ազոտի օքսիդների ևնի հետ։ Թթուների և ջերմության ազդեցությամբ պոլիմերվում է։ Ստանում են բևեկնը ջրային գոլորշիներով թորելով, ինչպես նաև՝ փայտանյութի չոր թորումով։ Բ․ լուծիչ է լաքերի և ներկերի արտադրությունում, ելանյութ՝ թունաքիմիկատների, հոտավետ նյութերի, կամֆորայի, որոշ խեժերի արտադրության համար։ Կիրառվում է նաև բժշկության մեջ և կենցաղում։