Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ձնային և գրունտային ջրերից է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 700 մ3/վրկ է։ Սառցակալում է դեկտեմբեր–մարտ ամիսներին։ Վտակներն են Մյոժան, Կասպլյան, Լուչեսան, Ուլլան, Դիսնան՝ ձախից, Տորոպան, Դրիսսան, Այվիեքստ են, Դուբնան, Օգրեն՝ աջից։ Նավարկելիէ աոանձին հատվածներում։ Բերեզինյան ջրանցքով Արևմտյան Դվինան միացած է Դնեպրին։ Արևմտյան Դվինայի վրա են Պլյավինի և Կեգումի ՀԷԿ–երը, կառուցվում է (1972) Ռիգայի ՀԷԿ–ը։ Արևմտյան Դվինայի ափին են Վիտեբսկը, Պոլոցկը, Դաուգավպիլսը, Եկաբպիլսը, գետաբերանի մոտ՝ Ռիգա ծովային նավահանգիստը։
Արևմտյան Իրիան, Նոր Գվինեա կղգու արևմտյան մասը Ինդոնեգիայի կազմում։ Վարչական նահանգ է։ Կենտրոնը՝ Զայապուրա։ Տարածությունը 412, 8 կմ2 է, բնակչությունը՝ 918 հզ․ (1969), գլխավորապես պապուասներ։ Արևմտյան Իրիանի տերիտորիայի 70%-ը ծածկված է արևադարձային անտառներով։ Բնակչությունն զբաղվում է որսորդությամբ, ձկնորսությամբ, սագոյի հավաքով, նավթի արդյունահանությամբ և հարոսային հողագործությամբ։ Հին և միջին դարերում ինդոնեզական պետությունները կապեր են ունեցել Արևմտյան Իրիանի մերձափնյա ցեղերի հետ։ XVII դ․ Արևմտյան Իրիանն ընկել է Տիդորե սուլթանության ազդեցության ոլորտը։ 1828-ին նիդերլանդական գաղութարարները գրավել են Արևմտյան Իրիանի հարավ–արևմտյան, իսկ 1848-ից հետո՝ հյուսիսային մասը։ 1905-ին Տիդորեի սուլթանը իր իրավունքներն Արևմտյան Իրիանի նկատմամբ վերջնականապես զիջեց Նիդերլանդներին։ Ինդոնեզիայի անկախության հռչակումից հետո (1945) Նիդերլանդները պահպանեցին հսկողությունը Արևմտյան Իրիանի նկատմամբ և փորձեցին այդ տերիտորիան մտցնել Նիդերլանդների կազմի մեջ։ Ինդոնեզիայում Արևմտյան Իրիանի ազատագրման համար ծավալված շարժումների և միջազգային հասարակական կարծիքի Ճնշման տակ՝ Նիդերլանդներն ստիպվածեղան 1962-ի օգոստոսի 15-ին ստորագրել Արևմտյան Իրիան Ինդոնեզիային տալու համաձայնագիր, սակայն միայն 1969-ին, Արևմտյան Իրիանում կատարված հանրաքվեից հետո այն վերջնականապես միացվեց Ինդոնեզիային։
Արևմտյան Հայաստան, Հայաստանի արևմտյան հատվածը։ Հայաստանը եղել է հարևան զորեղ տերությունների պայքարի թատերաբեմ։ 387-ին և 591-ին այն բաժանվել է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Սակայն այս բաժանումները չեն խախտել երկրի էթնիկական, տնտեսականև հոգևոր–մշակութային միասնությունը։ VII դ․ կեսից հիմնականում վերականգնվել է Հայաստանի տերիտորիալ ամբողջականությունը արաբական խալիֆայության կազմում։ IX դ․ վերջին քառորդում միասնական Հայաստանը դարձել է թագավորություն։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո նվաճողները իրենց գերիշխանությունը հաստատել են ամբողջ Հայաստանի տերիտորիայում։ Դրությունը փոխվել է XVI դ․ սկզբից, երբ Հայաստանը դարձել է պատերազմների ու ավերածությունների թատերաբեմ օսմանյան Թուրքիայի և Սեֆևյան Պարսկաստանի միջև։ Առաջին անգամ երկու մարտնչող պետությունները համաձայնության են եկել 1555-ին, երբ կնքվել է Ամասիայի հաշտության պայմանագիրը և ստեղծվել է այն սահմանագիծը, որ այժմ էլ գոյություն ունի Թուրքիայի և Իրանի միջև։ Արևմտյան Հայաստան կամ «Թուրքահայաստանը» իր վարչա–քաղաքական վերջնական ձևավորումն ստացավ 1639-ին կնքված Դիարբեքիրի պայմանագրով՝ Արևեյան Հայաստանի հետ սահմանագիծ ունենալով Ախուրյան գետը, Կոտուր–Զագրոշյան լեռները, Հայկական պարը։ Արևմտյան Հայաստանը ենթարկվեց վարչական նոր բաժանման՝ տրոհվելով էլայեթ–փաշայությունների, քրդական խանությունների, հյուքումեթությունների և հայկական կիսանկախ իշխանությունների։ Մինչև այդ պայմանագիրը Արևմտյան Հայաստանի հիմնական մասն ընդգրկված էր «էրմանիստան» էլայեթի մեջ և կենտրոնը էրզրում (Կարին) քաղաքն էր։ XVI դ․ 1-ին կեսին Արևմտյան Հայաստանը բաժանվեց փաշայությունների՝ էրզրումի, Բայազետի, Կարսի, Վանի, Դիարբեքիրի և Սեբաստիայի։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ գտնվում էին Տրապիզոնի փաշայության մեջ։ XVI դ. 1-ին կեսից մինչև 1830-ական թթ․Արևմտյան Հայաստանի վարչական և տերիտորիալ կազմում էական փոփոխություններ չկատարվեցին։ Արևմտյան Հայաստանում շուրջ կես հազարամյակ իրենց կիսանկախությունը պահպանեցին հայկական մի շարք իշխանություններ՝ Սասունը, Սավուրը, Իսյանը, Ճապաղջուրը, Տուժիկը, Մանազկերտը, Խնուսը։ Նրանք հարկ էին վճարում կառավարությանը, բայց թուրք իշխանավորները, պետական զորքերը իրավունք չունեին մտնել նրանց գավառները։ Քրդական և այլ միջցեղային զինաբախումներից ու ֆեոդալական երկպառակություններից առավելապես տուժում էին ժողովրդական զանգվածները։ Արգելակվում էին արտադրողական ուժերի զարգացման, առևտրի ու արհեստագործության հնարավորությունները, ուժեղանում ժողովրդի գաղթն ու պանդխտությունը, որոնք փոխում էին երկրի ազգագրական պատկերը։ XIX դ․ 1-ին կեսին փոփոխություններ կատարվեցին Արևմտյան Հայաստանի վարչա–կառավարչական և տերիտորիալ կազմում։ 1828-29-ի ռուս–թուրքական պատերազմից հետո Ադրիանուպոլսի պայմանագրով շուրջ 100 հզ․ արևմտահայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայում, Ախալքալաքում, Դյումրիում (այժմ՝ Լենինական), Թալինում, Սևանա լճի ափերին, Սուրմալուում, Դարաչիչակում (այժմ՝ Ծաղկաձոր), Ապարանում։ Զանգվածային այս գաղթը լուրջ հարված հասցրեց Արևմտյան Հայաստանի տնտեսությանը։ Արևմտյան Հայաստանը XIX դ․ 2-րդ կեսին բաժանված էր Էրզրումի, Սվազի, Տրապիզոնի, Դիարբեքիրի, Խարբերդի վիլայեթների։ Ամենախոշոր վարչամիավորը էրզրումի (Կարնո) վիլայեթն էր։ Փոխվեցին նաև վիլայեթների կառավարման ձևերն ու կառավարիչները։ Ռազմա–քաղաքական անսահմանափակ իրավունքներով օժտված փաշաներին փոխարինեցին կառավարության նշանակած նահանգապետ–վալիները, որոնք զրկվեցին կենտրոնախույս հակումների հնարավորությունից և երկրի տնտեսական ու մշակութային գործերը վարելիս խորհրդակցում էին իրենց նահանգներում ընտրված «վիլայեթների վարչության» հետ, մարմիններ, որոնց կազմում (թեկուզև ձևականորեն) տեղ էին գտնումնաև հայերը։ 1870-ական թթ․ նորից փոխվեց Արևմտյան Հայաստանի վարչապատկերը, լրիվ վերաձևվեցին վարչամիավորները․ նախ Կարսի և Արդահանի գավառները 1878-ին միացվեցին Ռուսաստանին, որոնցից կազմվեց Կարսի մարզը։ Բեռլինի կոնգրեսից (1878) սկսած միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը, կարևորություն ստացավ արևմտահայության ու Արևմտյան Հայաստանում բնակվող մահմեդական բնակչության թվաքանակի տոկոսային հարաբերակցությունը։ Արևմտահայության թիվըվ պակասեցնելու, համեմատական փոքրամասնություն դարձնելու նպատակով Աբդուլ Համիդ II կատարեց վարչական նորբաժանումներ։ էրզրումի վիլայեթը բաժանեց չորս միավորի՝ Էրզրումի, Վանի, Հեքյարիի և Մուշի վիլայեթների։ 1880-ին, այդ ևս ձեռնտու չհամարելով, ստեղծեց Դերսիմի վիլայեթը, վերացրեց Մուշինը։ 1897-ին Արևմտյան Հայաստանն արդեն բաժանված էր Վանի, Էրզրումի, Սվազի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ XX դ․ սկզբին Սեբաստիայի (Սվազի) վիլայեթն ուներ 83700 կմ2 տարածություն, Էրզրումինը՝ 49000, Դիարբեքիրինը՝ 37500, Բիթլիսինը՝ 27100, Խարբերդինը՝ 32900, Վանինը՝ 40000։
Բրեստ–Լիտովսկի 1918-ի մարտի 3-ի պայմանագրով, գերմանական իմպերիալիզմի ճնշման ներքո Խորհրդային Ռուսաստանը ստիպված էր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները զիջել Թուրքիային։ Վերականգնվում էր ռուս–թուրքական 1877-1878-ի պատերազմից առաջ եղած սահմանագիծը։ 1918-ի հոկտեմբերի 30-ին Թուրքիան կապիտուլացվեց։ Թուրքերը հեռացան Անդրկովկասից, սակայն Արևմտյան Հայաստանը հիմնականում մնաց նրանց տիրապետության տակ։ 1920-ի ապրիլի 19-26-ին կայացավ Սան–Ռեմոյի կոնֆերանսը։ Այն նախապատրաստեց Արևմտյան Հայաստանի վերաբերյալ քննվելիք պայմանագիրը, որով նախատեսվում էր Թուրքիայի տիրապետության տակ եղած և մինչև 1915-ը հայաշատ շրջաններից կազմել ինքնավար Հայաստան։ Նրա կազմի մեջ պետք է մտնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթները։ 1920-ի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որի 88-րդ հոդվածով Կ․Պոլսի կառավարությունը հարկադրված էր ճանաչել Հայաստանի անկախությունը՝ նրա մեջ թողնելով Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Տրապիզոնի վիլայեթները։ Սակայն Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա, քանի որ արևմտյան տերությունները շահագրգռված չէին Արևմտյան Հայաստանի ինքնավարության խնդրով։ Շարունակելով երիտթուրքերի քաղաքականությունը՝ քեմալականներն անցան հայերի զանգվածային նոր ջարդերի, որպեսզի լռեցնեն Արևմտյան Հայաստանի պահանջը։ Եվրոպական դիվանագիտությունը, երկարատև քաշքշուկից հետո, Հայկական հարցը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի խնդիրը հանձնեց դիվանագիտության պատմությանը՝ մի անգամ ևս դրսևորելով, որ ինքը շահագրգռված է եղել այդ հարցը բարձրացնել