Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրկ․ Մանանդյան Հ․, ՝՛Հին Հայաստանի գլխավոր ճանապարհներն ըաո Պևտինգերյան քարտեզի, Ե․, 1936։ Բ․ Ուչուբաբյան

ԲԵՐԴՅԱԵՎ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (6․ 3․ 1874, Կիև 24․ 3․ 1948, Կլամեր, Ֆրանսիա), ռուս իդեալիստ փիլիսոփա, «նոր քրիստոնեության» հիմնադիր։ Իր հայացքներով մոտ էր էկզիստենցիալիզմին։ Սովորել է Կիևի համալսարանում։ Սկզբում հարել է լեզալ մարքսիզմին, փորձել մարքսիզմը զուգակցել նեոկանտականության հետ, զարգացրել է «բարոյագիտական սոցիալիզմի» տեսությունը։ 1922-ին արտաքսվել է արտասահման, ապրել Ֆրանսիայում։ Դասակարգային պայքարին Բ․ հակադրում էր կրոնի օգնությամբ անձի «ներքին», «հոգեկան» ազատագրումը։ Բ․ արդարացրել է սոցիալական անհավասարությունը, պատերազմները համարել մարդկության ստեղծագործության ազդակներ։ Նա ազդել է ֆրանսիական էկզիստենցիալիզմի և պերսոնալիզմի վրա․ որպես կրոնա–իդեալիստական փիլիսոփայության և հակակոմունիզմի գաղափարախոս ճանաչում է գտել Արևմուտքում։

ԲԵՐԴՅԱՆՍԿ (1939-1958-ին՝ 0tս իպ և ն կ ո), քաղաք Ուկրաինական ՍՍՀ Զապորոժիեի մարզում, նավահանգիստ և երկաթուղային կայարան Ազովի ծովի ափին։ 113 հզ․ բն․ (1974)։ Ունի գյուղատնտ․ մեքենաշինության, կաբելի, ճանապարհաշինական մեքենաների, ապակեթելի, նավթավերամշակման գործարաններ, կարի, կոշիկի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Դործում են մանկավարժական ինստ․, մեքենաշինական, խաղողագործական և գինեգործական տեխնիկումներ, բժշկական ուսումնարան, 2 թանգարան։ Բ–ի մոտակայքում գտնվում է առողջարան։ Հիմնադրվել է 1827-ին։

ԲԵՐԴՊԱՐ, հայկական երկհարկ մարտական պար։ Պատկերում է բերդի պաշարումը (ներքևի շրշան) և «բերդապաշտպաններին» («պաշարողների» ուսերին կանգնած վերևի շրջան)։ Պարում են զուռնայի և դհոլի նվագակցությամբ։ Պարեղանակը կազմված է ինը մեղեդիներից, որոնք հերթականորեն արտահայտում են Բ–ի մեջ ընդգրկվող բոլոր դրվագները՝ բերդի պաշարումից («կանչ») մինչև պաշարվածների հաղթանակը («պինդ քարից բերդ»)։ Պարում են տղամարդիկ (16–40 հոգի)։ Ենթադրվում է, որ հնում Բ․ եղել է քառահարկ։ Դուցե պարողները զենք էլ են կրել։ Մեզ հասած Բ․ պարել են Արթիկի շրջանում, Թիֆլիսի բանվորական ակումբում (Սասունի, Վանի, Ալաշկերտի, Շատախի, Հայոց ձորի գաղթական հայերը), Ղարաքիլիսայում և Ալեքսանդրապուում 1920-ական թթ․։ Բ․ տեղ է գտել հայկական պետական և ինքնագործ պարի խմբերի ծրագրերում։ Տես նաև Գյոնդ։ Ս․ Լիսիցյան

ԲԵՐԴՈՒՍ, ամրոց Կիլիկիայի հայկական պետությունում, Մարաշից հյուսիս։ XI դ․ վերջին եղել է Փիլարտոս Վարաժնունու, ապա Դող Վասիլի տիրույթը։ 1107-ին Դող Վասիլը Բ–ի մոտակայքում պարտության մատնեց սելջուկ–թուրքերի զորաբանակին։ Դող Վասիլի մահից հետո Բ–ին տիրեցին Իկոնիայի սելջուկները, իսկ 1157-ին Թորոս Բ–ի եղբայր Ատեփանեն քաղաքն առավ Իկոնիայի սուլթանից, սակայն Թորոս Բ այն վերադարձրեց Իկոնիայի սուլթանությանը։ XII դ․ վերջերին քաղաքին վերստին տիրել են հայ իշխանները։ Դտնվելով Կիլիկիայի հայկական պետության սահմանագլխին՝ Բ․ ենթարկվում էր հարձակումների։ 1208-ին Իկոնիայի սուլթան Խոսրով շահը արշավեց Բ–ի դեմ։ Այս ժամանակ հիշվում են Բ–ի իշխան Լևոնը և որդին՝ Դրիգորը։ Հիշյալ արշավանքին մասնակցում էր նաև Հալեպի տերը, որն Անտիոքի պատճառով թշնամացել էր Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ–ին։ Հալեպի զորաբանակը Մարաշի մոտ միացավ Իկոնիայի բանակին և գրավեց Բ․՝ ավերելով քաղաքն ու հարակից շրջանները։ Լևոն Բ դիմեց Եգիպտոսի և Դամասկոսի սուլթանին, որը Հալեպի ամիրայի հորեղբայրն էր, և վերջինիս մեջնորդությամբ կնքվեց հաշտություն․ Լևոն Բ ստիպված էր քաղաքը զիջել Իկոնիայի սուլթանությանը, հրաժարվել Անտիոքի դքսության դեմ նոր արշավանքներից։ Մինչև 1915-ի Մեծ եղեռնը Բ–ի շրջակայքում հայեր էին բնակվում։ Նրանք տեղահանվեցին և ցրվեցին այլևայլ երկըրներ։ Այժմ բերդն ավերակ վիճակում է։ Գրկ․ Տևր–Ղազարյան Հ․, Հայկական Կիլիկիա, Անթիլիաս․ 1966։ Գ․ Տ․ Բերեգովոյ

ԲԵՐԵԳՈՎՈՅ Դեորգի Տիմոֆեևիչ (ծն 15․ 4․ 1921, գ․ Ֆեոդորովկա, Պոլւոավայի մարզ), ՍՍՀՄ սփեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր (1968), Սովետական Միության կրկնակի հերոս (1944 և 1968), ՍՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1961)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Լուգանսկի զինվորական օդաչուական դպրոցը (1941), մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956-ին ավարտել է Ռազմա–օդային (այժմ՝ Դագարինի անվան) ակադեմիան։ 1964-ից տիեզերագնացների ջոկատի անդամ է։ 1968-ի հոկտ․ 26–30-ին Բ․ «Սոյուզ–3» տիեզերանավով Երկրի շուրջ կատարել է 64 պտույտ (95 ժ տևողությամբ)՝ երկու անգամ մոտենալով «Սոյուզ–2» տիեզերանավին։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, այլ շքանշաններով ու մեդալներով։ ԲԵՐԵձԻՆԱ, գետ Բելոռուսական ՍՍՀ–ում, Դնեպրի աջ վտակը։ Երկարությունը 613 կմ է, ավազանը՝ 24500 կմ2։ Սկիզբ է առնում Մինսկի բարձրությունից հս․, հոսում է Կենտրոնական բերեզինյան հարթավայրով։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 145 մ3/վրկ է։ Դլխավոր վտակներն են՝ Բոբրը, Կլևան, Օլսան, Օլան (ձախից), Դայնան, Սվիսլոչը (աջից)։ Նավարկելի է գետաբերանից մինչև Սերգուչ գետի հետ միախառնվելը (505 կմ)։ Բ․ մտնում է Բերեզինյան ջրային համակարգի մեջ, որը միացնում է Դնեպրի և Արևմտյան Դվինայի ավազանները։ Բ–ի ափին են Բորիսով և Բոբրույսկ քաղաքները։ 1812-ի Հայրենական պատերազմի ժամանակ Բ–ի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ, որտեղ ֆրանսիացիները կորցրել են մոտ 50 հզ․ մարդ։ ԲԵՐԵ&Ն ԻԿ Ի, քաղաք ՌՍՖՍՀ Պերմի մարզում, նավահանգիստ Կամա գետի ափին, երկաթուղային կայարան։ 161 հզ․ բն․ (1974)։ Դտնվում է կերակրի, կալիումական և մագնեզիումական աղերի հարուստ հանքավայրերի մոտ։ ՍՍՀՄ քիմ․ արդյունաբերության խոշոր կենտրոն է։ Քաղաք է 1932-ից։

ԲԵՐԵԺԱՆԻ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Տերանոպոլի մարզում։ 14,3 հզ․ բնակիչ (1969)։ Ունի ապակու գործարան, կահույքի կոմբինատ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Հիշատակվում է 1375-ից։ Մինչև 1772-ը Բ․ եղել է Լեհաստանի, մինչև 1918-ը՝ Ավստրիայի, 19191939-ին՝ բուրժ․ Լեհաստանի կազմում։ 1939-ին վերամիավորվել է ՈւԱՍՀ–ին։ Հայերը Բ–ում առաջին անգամ հիշատակվում են 1681-ին։ 1686–1784-ին այստեղ գոյություն է ունեցել առանձին հայկական քաղաքային վարչություն՝ վույթով, ավագների խորհրդով և սեփական դատարանով։ XVII դ․ վերջին և XVIII դ․ սկզբին Բ–ում ապրել է մոտ 200 հայ ընտանիք, գործել է հայկ․ դպրոց, 17641792-ին՝ հայկ․ բանկ։ Ցայսօր պահպանվել է Բ–ի հայոց եկեղեցին (1764)։ Յա․ Դաշկևիչ

ԲԵՐԵՆԻԿԵ (Veronica), խլածաղկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտեր են, երբեմն՝ կիսաթփեր։ Պսակը երկնագույն, կապույտ, սպիտակ կամ վարդագույն է, հասկաձև կամ ողկույզաձև։ Առէջքները երկուսն են, պտուղը երկբուն տուփիկ է։ Հայտնի է մոտ 300 տեսակ, որոնք աճում են Հս․ կիսագնդի բարեխառն և ցուրտ շրջաններում։ ՀՍՍՀ–ում տարածված են Բ–ի 20 բազմամյա և 16 միամյա տեսակներ։ Որոշ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ, մյուսները՝ սենյակային բույսեր։ Զ․ Ասավածաարյան ԲԵՐձԻՆ Լիլիտա [Լիլյա Դավիդովնա Պրիեդ ե–Բևրզինյա, ծն․ 4(17)․ 7․ 1903, Ռիգա], լատիշ սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1956)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ 1922-ից աշխատում է Ցա․ Ռայնիսի անվ․ գեղարվեստական թատրոնում (Ռիգա)։ Լավագույն դերերից են՝ Ասնատե, Սպիդոլա (Ռայնիսի «Հովսեփը և նրա եղբայրները», «Կրակն ու գիշերը»), Լյուբով 6արովայա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Աննա Կարենինա (ըստ․ Լ․ Տոլսաոյի նույնանուն վեպի), Մարի աոյուարա (Շիլլերի «Մարի աոյուարա»)։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1947)։

ԲԵՐԹԼՈ, Բերթևլn (Berthelot) Պիեռ էժեն Մարսելեն (25․ 10․ 1827, Փարիզ 18․ 3․ 1907, Փարիզ), ֆրանսիացի քիմի–