Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԵՐԻԼԻՈՒՄ (Beryllium), Be, տարրերի պարբերական համակարգի II խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 4, ատոմական զանգվածը՝ 9,0122։ Բ․ s տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կաոուցվածքն է՝ 1s22s2։ Բնական Բ․ բաղկացած է միայն 9Be կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 7–12 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Բ–ի օքսիդը՝ BeO, հայտնաբերել է Լ․ Վոկլենը 1798-ին, քերիչ միներալում։ Մետաղական Բ․ առաջին անգամ 1828-ին միմյանցից անկախ ստացել են Ֆ․ Վյոչերը և Ա․ Բյուսին։ Ֆրանսիայում գործածվում է տարրի նաև հին անվանումը՝ գլիցիում։ Հազվագյուտ տարր է․ պարունակությունը երկրակեղևում 6-10-4 զանգվածային % է, ծովաջրում՝ 5-10-10գ/ւ։ Հայտնի են Բ–ի մոտ 40 միներալներ, գործնական նշանակություն ունի բերիլը, օգտագործվում են նաև ըրիզոբերիւը, ֆենակիտը, բերտրանդիտը ևն։ Բ․ արծաթամոխրագույն, փխրուն մետաղ է, խտությունը՝ 1847,7 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1284°C, եռմանը՝ 2450°C, ջերմության լավ հաղորդիչ է։ Ունի բոլոր մետաղներին գերազանցող տեսակարար ամրություն։ Սառեցնելիս դառնում է փըխրուն։ Քիմիապես ակտիվ է։ Միացություններում երկարժեք է։ Շնորհիվ օքսիդի պաշտպանիչ շերտի Բ․ օդում կայուն է, 800°Շ–ից բարձր ջերմաստիճանում օքսիդացումը նկատելի է, 1200°C-nuf մետաղական Բ․ այրվում է՝ առաջացնելով Բ–ի օքսիդ՝ BeO։ Այն սպիտակ բյուրեղական փոշի է, խտությունը՝ 3020 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2570±։30°C, եռմանը՝ 4260=hl60°C։ Բնության մեջ գտնվում է հազվադեպ հանդիպող բրոմելիտ միներալի ձևով։ Ջրում չի լուծվում, լուծվում է թթուներում։ Նախօրոք շիկացրած BeO լուծվում է միայն խիտ աՏ04-ում և HF-ում։ Ալկալիների հետ առաջացնում է աղեր՝ բերիլատներ, օրինակ, Na2Be02։ Ստացվում է հիդրօքսիդի կամ Բ–ի աղերի (կարբոնատ, սուլֆատ) ջերմային քայքայմամբ։

Բ–ի հիդրօքսիդը՝ Be(OH)2, ջրում վատ է լուծվում։ Ամֆոտեր է՝ ավելի արտահայտված հիմնային հատկություններով։ Լուծվում է թթուներում և ալկալիներում՝ վերջինիս հետ առաջացնելով բերիլատներ։ Նրա աղերը խիստ խոնավածուծ են, մեծ մասամբ ջրում լավ լուծելի (չեն լուծվում ֆոսֆատը, կարբոնատը ևն)։ Ջրային լուծույթներում հիդրոլիզվում են։ Բ․ ջրի հետ փոխազդում է 100°Շ–ից բարձր ջերմաստիճաններում։ Լուծվում է նոսր աղաթթվում և ծծմբական թթվում՝ ջրածին դուրս մղելով, ազոտական թթվի հետ փոխազդում է միայն տաքացնելիս։ Լուծվում է նաև ալկալիներում։ Ջրածնի հետ անմիջականորեն չի փոխազդում։ Բ–ի հիդրիդը՝ (ВеН2)х, որը ստացվում է բերիլիում օրգանական միացությունների քայքայումից, պինդ նյութ է, տաքացնելիս (240°С) քայքայվում է։ Բ․ սենյակային ջերմաստիճանում միանում է ֆտորին, տաքացնելիս՝ մյուս հալոգեններին՝ առաջացնելով ջրում լավ լուծվող պինդ հալոգենիդներ։ BeF2 ալկալիական մետաղների և ամոնիումի ֆտորիդների հետ առաջացնում է կոմպլեքսային միացություններ, ֆտորբերիլատներ՝ օրինակ,tNa2BeF4f որոնք հալված վիճակում ջերմության լավ հաղորդիչներ են։ Բ–ի փոշին այրվում է ծծմբի, սելենի, տելուրի գոլորշիներում։ Տաքացնելիս միանում է ազոտին (650°C), ածխածնին (1200°C)՝ առաջացնելով համապատասխանաբար՝ նիտրիդ (Be3N2), կարբիդ (Be2C)։ Բարձր ջերմաստիճաններում միանում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջացնելով բերիլիդներ։ Հալված Բ․ փոխազդում է շատ օքսիդների, նիտրիդների, սուլֆիդների, կարբիդների հետ, այդ պատճառով Բ․ հալելու համար կիրառելի են միայն BeO-ից պատրաստած հալքանոթներ։

Արդյունաբերության մեջ Բ․ և նրա միացություններն ստանում են բերիլից․ այն վերամշակում են na2 sif6-ով և ծծմբական թթվով։ Ստացված Na2BeF4 ալկալահանում են ջրով, ապա նատրիումի հիդրօքսիդ ավելացնելիս, նստում է Բ–ի հիդրօքսիդը։ Հաճախ բերիլը շիկացնում են կրաքարի հետ, ապա վերամշակում ծծըմբական թթվով։ Այս դեպքում ջրով ալկալահանում են, ապա ամոնիակով նոսր լուծույթներից նստեցնում հիդրօքսիդը։ Այնուհետև Բ–ի հիդրօքսիդից ստանում են Բ–ի քլորիդ կամ ֆտորիդ։ Մետաղական Բ․ ստանում են ВеСЬ-ի և NaCl-ի միահալույթի էլեկտրոլիզով կամ 9001300°Շ–ում մագնեզիումով վերականգնելով BeFa-ը։ Բ․ օգտագործվում է ռենտգենյան խողովակների պատուհանիկներ պատրաստելու, պողպատի մակերևույթի վրա կարծր շերտ առաջացնելու (դիֆուզիոն բերիլիզացում) համար, որպես լեգիրացնող հավելանյութ՝ համաձուլվածքներում (տես Բերիւիոււէի համաձոււվածըներ)։ Ատոմային տեխնիկայում Բ․ օգտագործվում է որպես արագաշարժ նեյտրոնների դանդաղեցուցիչներ և անդրադարձիչներ։ Բ–ի փոշին և ցնդող միացությունները թունավոր են։ Լ․ Գրիգորյան

ԲԵՐԻԼԻՈՒՄԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաձուլվածքներ, որոնց հիմքը բերիւիումըճ Be, է։ Բ․ հ–ի արդյունաբերական կիրառությունն սկսվել է XX դ․ 50-ական թթ․։ Բերիլիումին բնորոշ փխրունությունը վերանում է արծաթի, պղնձի, նիկելի, կոբալտի, երկաթի, ալյումինի և այլ մետաղների հետ նրա համաձուլվածքներում։ Մետաղը պատում է բերիլիումի հատիկները և նպաստում չկողմնորոշվող հատիկների սահմաններում լարումների ռելաքսացմանն ու պլաստիկ ձևափոխության ընթացքին։ Բ․ հ․ կարելի է կռել, գլոցել, մամլել ևն։ Բ․ հ․, որոնք պարունակում են 1,9–3,7% արծաթ, ունեն բարձր պլաստիկություն, իսկ 20–40% արծաթի դեպքում՝ բարձր դիմադրություն հարվածային բեռնըվածքների նկատմամբ։ Արդյունաբերական նշանակություն ունեն բերիլիում–ալյումին համակարգի համաձուլվածքները, որոնք պարունակում են 24–43% ալյումին և կոչվում «լոկելոյ» (մշակել է ԱՄՆ–ի «Լոկհիդ» ֆիրման)։ Կոբալտի և երկաթի հետ Բ․ հ․ ունեն մեծ ամրություն, իսկ պղնձի և նիկելի հետ պակաս ամուր են, բայց՝ ավելի պլաստիկ։ Բ․ հ․ ջերմակայուն են։ Թեթևության և մեծ տեսակարար ամրության շնորհիվ կիրառվում են որպես կոնստրուկցիոն նյութ թռչող ապարատների համար։ Այդ համաձուլվածքներից դետալների և նախապատրաստվածքների ստացումը հիմնականում կատարվում է փոշեւէեւուաոէրգիայի մեթոդով։

Գրկ․ Сонгина О․ А․, Редкие металлы, 3 изд․, М․, 1964; Тугоплавкие металлические материалы для космической техники, пер․с англ․, М․, 1966․

ԲԵՐԻՄԵՆ (Berimen) Ջոն [1914, Անադարկո (Օկլահոմա նահանգ) 7․1․1972], ամերիկացի բանաստեղծ։ Սովորել է Հվ․ Քենտի (Կոնեկտիկուտ նահանգ) արական արտոնյալ դպրոցում։ Ավարտել է Կոլումբիայի (Նյու Ցորք, 1936) և Քեմբրիջի (Անգլիա, 1938) համալսարանները։ Դասախոսել է Հարվարդի և Պրինստոնի համալսարաններում։ 1955-ից մինչև կյանքի վերջը եղել է Միննեապոլիս քաղաքի (Միննեսոտա նահանգ) համալսարանի ամբիոնի վարիչ։ Առաջին ժողովածուն լույս է տեսել 1942-ին։ Բ–ի գրական վաստակի մեջ արժեքավորը սիրային սոնետներն են, որոնց համար նա դասվում է ժամանակակից սոնետի խոշորագույն վարպետների շարքը։ Սոնետներն ամփոփված են «Երգեր–ֆանտազիաներ» (հ․ 1–2, 19641968) ժողովածուներում։ Արժանացել է նաև Շելլիի (1948), Հարիեթ Մոնրոուի (1957), Պուլիտցերի (1965), ամերիկյան ակադեմիայի (1968) մրցանակներին։ Բ․ կապիտալիստական Ամերիկան համարել է «խելակորույս աշխարհ», որտեղից դուրս գալու ելք չէր գտնում, և որն իր ստեղծագործություններում ծաղրել է տարեցտարի ավելի մռայլվող սարկազմով։ Ղ․ ՝Հւսյրւացեար՚ւն Վ․ Ի․ Բերինգ

ԲԵՐԻՆԳ (Bering) Վիտուս Իոնասեն (1681 –1741), ծովագնաց, ռուսական նավատորմի սպա, կապիտան–կոմանդոր։ Ազգությամբ դանիացի է։ Ղեկավարել է Կամչատկյան I (1725–30) արշավախումբը՝ Ասիայի և Ամերիկայի միջև գտնվող պարանոցի կամ նեղուցի առկայությունը պարզելու համար։ Արշավախումբը անցավ նեղուցը՝ չիմանալով այդ մասին և հասավ հս․ լայնության 67°18՝։ 1733-ին Բ․ նշանակվեց Կամչատկյան II արշավախմբի ղեկավար։ Արշավախումբը պետք է հասներ Կամչատկա և ուղևորվեր ուսումնասիրելու Հս․ Ամերիկայի ափերը։ 1741-ի հուլիսին Բ․ հասավ Հս․ Ամերիկա, հայտնագործեց Ալեության կղզիներից մի քանիսը։ Ետդարձի ճանապարհին Կոմանդորյան կղզիներից մեկում (ներկայումս կոչվում է նրա անունով) մահացավ։ Բ–ի անունով է կոչվում նաև Խաղաղ օվկիանոսի հս–ում գտնվող ծովը։