Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերից անջատում են իոնափոխանակության, ինչպես նաև լուծահանման միջոցով։

ԲԵՐԿՇԻՐՆԵՐ, խառը մթերատվության, վաղահաս խոզերի ցեղ։ Ստացվել է XVI11դ․ վերջերին Բերկշիր կոմսությունում (Անգլիա)․ տեղական ուշահաս խոշոր և նեապոլիտանական, պորտուգալական ու չինական խոզերի ցեղերի տրամախաչումից։ Ներկայումս բուծվող Բ․ սև են, ամուր և համաչափ մարմնակազմով։ Հարմարված են արոտային պայմաններին։ Մերունների կենդանի քաշը 180–250 կգ է, պտղատվությունը՝ 8–9 խոճկոր։ Միսը լավորակ է և պարունակում է քիչ քանակությամբ ճարպ, հատկապես բարձրորակ է 6–7 ամսական խոճկորների բեկոնը։ Տարածված են աշխարհի շատ երկրներում, ինչպես ե՝ ՍՍՀՄ–ում։ Բերկշիրյան ցեղի վարազ

ԲԵՐԿՐԻ, Բանդիմահի, Ա ռ՛ե ս տ, գետ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ավազանում։ Երկարությունը մոտ 93 կմ է։ Սկիզբ է առնում Ալադաղ (Ծաղկանց) լեռների հսարլ․ լանջերից, մոտ 2960 մ բարձրությունից։ Հոսում է հվարլ․, դուրս գալիս Աբաղայի դաշտ, ապա ուղղվում է հվ–արմ․ և Բերկրի (այժմ՝ Մուրադիե) ավանից 10 կմ հվ․ թափվում Վանա լիճը։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։ Բերկրի գետից ուրարտական շրջանում (մ․ թ․ ա․ IX– VIII դդ․) անց է կացվել ոռոգիչ ջրանցք։ Գ․ Աբրահամյան

ԲԵՐԿՐԻ, քաղաք Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Վան քաղաքից 77 կմ հյուսիս–արեելք։ Բ․ Դնունիների նախարարական տոհմի տիրույթն էր։ Մեծ Հայքի 387 U 591-ի բաժանումների ժամանակ Բ․ մտել է Սասանյան Պարսկաստանի կազմի մեջ։ VII դ․ կեսերին Բ․ գրավեցին արաբները, ապա՝ ութմանիկների արաբական ցեղը։ 775-ին արաբական տիրապետության դեմ հայերի ապստամբությանը մասնակցել են նաե Բ–ի բնակիչները։ 880-ին Իշխանաց իշխան Սշոտ Բագրատունին գրավել է քաղաքը, 902-ին Բ–ի ութմանիկները դաշնակցել են նրան՝ ընդդեմ արաբական կայսիկ ցեղի։ Սակայն Սմբատ Ա–ի մահից (913) հետո կայսիկ ամիրա Աբուլ–Ասվադը տիրացել է Բ–ին։ 931-ին բյուգանդական զորաբանակը գրավել ու ավերել է Բ․, 960-ական թթ․ քաղաքը մտել է Համդանյան ամիրայության կազմի մեջ (967-ից ենթարկվել է Մոսուլի ամիրային), այնուհետե քաղաքին նորից տիրել են կայսիկները, որոնք ընդունում էին Արծրունիների գերակայությունը։ 1021-ից հետո Բ․ գրավել է Բյուզանդիան՝ մտցնելով Վասպուրական կատապանության (ռազմա–վարչական միավոր) կազմի մեջ։ IX–XI դդ․ Բ․ բարգավաճել է, դարձել առևտրական կարեոր կայան Հայաստանով անցնող առետրական հվ․ մայրուղու վրա։ Քաղաքը հիշյալ առետրաուղու ճյուղավորումներով կապված էր Խոյի, Արճեշի, Խլաթի, Բաղեշի, Հայաստանի ու Միջագետքի ուրիշ քաղաքների հետ։ Այս շրջանում Բ․ հիշվում է որպես բերդաքաղաք։ 1054-ին Բ․ գրավեցին սելջուկները։tUOO-ից մտել է Շահի–Արմենների ամիրայության կազմի մեջ, 1231-ին գրավել են մոնղոլները։ XVI դ․ սկզբից Բ–ին տիրեց Թուրքիան։ Քաղաքը շրջակայքի հետ գտնվում էր քուրդ բեկերի տնօրինության տակ։ Թուրքական տիրապետության օրոք Բ․ դարձել է սանջակի կենտրոն՝ Վանի վիլայեթի կազմում։ XVII դ․ թուրք ուղեգիր էվլիյա Չելեբին, որ անձամբ եղել է Բ–ում և նկարագրել նրա բերդը, վկայում է, որ Բ–ում էր նստում սանջակի քուրդ խանը, որն ուներ 5000 զինվոր։ Բ–ի բերդը, ըստ նույն ուղեգրի, «սեպ և սև» ժայռերի վրա էր, բավականին բարձրադիր՝ կառուցված խոշոր քարերով, հնգանկյունի ձևով։ Բերդում էր խանի ապարանքը, մեկ բաղնիք, մեկ իջեանատուն, խանութներ, խաղողի այգիներ ու պարտեզներ։tXIX դ․ 1-ին կեսին Բ․ մնում էր որպես քրդական կիսանկախ իշխանապետության կենտրոն։ XX դ․ սկզբին Բ․ ուներ 3100 բն․, 2100 հայ, մնացածը՝ թուրքեր, հրեաներ և քրդեր (այդ թվում և եզդիներ)։ Բնակիչներն հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերն ունեին մեկ եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան։ Բ–ի մոտ էր Տեր Հուսկան Որդի անունով վանքը։ Բ–ում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։ 1915-ին հայ բնակչության մի մասը զոհ գնաց Մեծ եղեռնին, մնացածները ցրվեցին այլեայլ վայրեր։ Բ․ այժմ վերակոչվել է Մուրադիե։ Գրկ․ Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։ էվլիյա Չելեբի, Ե․, 1967։ (Օտար աղբյուրները Հայաստանի U հայերի մասին․ 4։ Թուրքական աղբյուրներ․ 3)։ Արիստակես էաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Վ․ Վարդանյան

ԲԵՐՁԵՆ ԻՇՎԻԼԻ Նիկոլայ Ալեքսանդրի [28․ 12․ 1894 (9․ 1․ 1895)- 16․7․ 1965], վրացի սովետական պատմաբան։ Վրացական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1944), Վրացական ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1946)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Աշխատությունները նվիրված են Վրաստանի միջնադարյան պատմությանը։ Ուսումնասիրել է ֆեոդալական հարաբերությունների ծագումը և զարգացումը, միջնադարյան Վրաստանի պետական կառուցվածքը, հողատիրության ձևերը, հասարակական հաստատությունները, ռուս–վրացական հարաբերությունները։ Հրատարակել է Վրաստանի պատմությանը վերաբերող փաստաթղթերի ժողովածուներ։

ԲԵՐՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 96 ւասն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Կար վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ և Արևելյան Հայաստան։

ԲԵՐՄՈՒԴՏԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Bermuda), կորալային կղզիների խումբ (մոտ 300) Ատլանտյան օվկիանոսում, Հս․ Ամերիկա ,մայր ցամաքից 900 կմ արևելք։ Բրիտ․ գաղութ։ Տարածությունը 53,3 կմ2 է, բնակչությունը՝ 52,7 հզ․ (1970)։ Վարչական կենտրոնը՝ Համիլտոն։ Կան առողջավայրեր։ Բ․ կ․ 1522-ին հայտնագործել է իսպանացի Խ․ Բերմուդեսը։ Բ․ կ․ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի (1941-ից) ռազմա– ծովային և ռազմաօդային բազան է։

ԲԵՐՆԱ, Պերնա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում, Կարսից մոտ 20 կմ հարավ–արևմուտք։ XIX դ․ վերջերին ուներ 283 հայ բնակիչ (30 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ քհներ եկեղեցի (Ա․ Լուսավորիչ՝ կառուցված 759-ին) և վարժարան՝ 20 աշակերտով։ Բ–ից մոտ 20 կմ հվ․ պահպանվել են հին քաղաքի ավերակներ։ 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը գաղթել Արևելյան Հայաստան։

ԲԵՐՇԵՄՊԵ, ավան Տրապիզոնի վիլայեթի Սամսունի գավառում, Օրդու–Սամսուն ճանապարհի վրա։ Բերշեմպեի հայաբնակ վիճակը, որի կենտրոնն էր Բ․, ուներ 8 հայաբնակ գյուղ, որոնք 1914-ին ունեին 322 տուն (2254 անձ)։ Բ․ ուներ 22 տուն (132 բնակիչ)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բ․ Թոռչաքյան Ա․ Կ․ Բերոյան

ԲԵՐՈՅԱՆ Արտեմ (Հարություն) Կոնոյի [10(22)․ 6․ 1878, Թիֆլիս – 10․ 1․ 1962, Թբիլիսի], հայ սովետական դերասան։ ՎՍՍՀ Ժող․ արտիստ (1941)։ Բեմական գործունեությունն սկսել է 1899-ին, Թիֆլիսի հայկական թատերախմբերում։ 1908-ին Պոլսում հանդես է եկել Աբեչյան–Արմենյան* թատերախմբի կազմում։ Ելույթներ է ունեցել նաև Իրանում, Եգիպտոսում, Ռումինիայում, Բուլղարիայում։ Խաղացել է դրամատիկական և խարակտերային դերեր՝ Զամբախով, Զիմզիմով, Փարսիդ (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ»), Բարխուդար, Սաղաթել, Բագրատ, Սուրեն (Շիրվանզա– դեի «Նամուս», «Պատվի համար»), Ֆեր– դինտնդ, Տելլ (Շխլերի «Սեր և խարդա– վանք», «Վիլհելմ Տելլ»), Ցագո (Շեքսպի– րի «Օթելլո»), Քաղաքապեւո (Դոգոլի «Ռևիզոր»)։ Բեմական կերպարի հստակ