նյարդախտաբաններ, հոգեբույժներ, մաշկավեներոլոգներ, ստոմատոլոգներ (բերանի խոռոչի հիվանդությունների), օտոռինոլարինգոլոգներ (ականջի, կոկորդի և քթի հիվանդությունների), ֆթիզիատորներ (տուբերկուլոզային հիվանդությունների), օնկոլոգներ (ուռուցքաբանության), տրավմատոլոգներ (մարմնի վնասվածքների), օրթոպեդներ (հենաշարժական ապարատի հիվանդությունների)։ Բժշկական կադրերի ճիշտ օգտագործման և կատարելագործման նպատակով ՍՍՀՄ–ում կիրառվում է բժիշկների ատեստացիա, որն իրականացնում են հատուկ հանձնաժողովները։ Որակավորման բարձրագույն աստիճան ստանում են այն բժիշկները, որոնք ունեն ոչ պակաս 10 տարվա մասնագիտական ստաժ և գործնական ու տեսական բարձր պատրաստականություն։ Բժշկի աշխատավարձի չափը հաստատվում է նրա աշխատանքային ստաժով և որակավորման աստիճանով։ (Տես նաև Բժշկագիտություն)։
ԲԺԻՇԿ», բժշկական և առողջապահական ամսաթերթ։ Լույս է տեսել Տրապիզոնում(1911-12) և Կ․ Պոլսում (1912–14)։ Խմբագիր և տնօրեն՝ Վ․ Ղագարյան։ «Բ․» տպագրել է բժշկական զրույցներ, լուրեր ազգային հիվանդանոցների անցուդարձից, առաջարկել է հայկ․ վարժարաններում սահմանել բժշկական վերահսկողություն։ Պաշտպանել է հայ բժիշկների շահերը, բողոքել Թուրքիայում տիրող խտրականության դեմ։ Հրատարակել է «Բժշկական տարեցույց»-ը (1914)։
ԲԺԻՇԿ», բժշկագիտական և առողջապահական ամսագիր։ Լույս է տեսնում 1955-ից, Բեյրութում։ 1964-ից հրատարակվում է լիբանանահայ բժշկական միության հովանավորությամբ։ Տպագրում է նյութեր համաշխարհային բժշկագիտության նվաճումների, բժշկության պատմության, նշանավոր բժիշկների մասին, լայն տեղ է հատկացնում ՀՍՍՀ առողջապահության բնագավառում ձեռք բերված նվաճումներին։
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ պետական, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության հատուկ հիմնարկ, որի նպատակն է Բժիշկների կատարելագործման Երեանի պետական ինստիտուտը բարձրացնել բժիշկների որակավորումը, խորացնել նրանց տեսական և գործնական գիտելիքները։ Կազմակերպվել է 1963-ին, Երևանի բժշկական ինստ–ի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի բազայի վրա։ Ունի 22 ամբիոն։ Ինստ–ում յուրաքանչյուր տարի մասնագիտանում և կատարելագործվում է ՍՍՀՄ տարբեր քաղաքներից, շրջաններից և բժշկական տեղամասերից ժամանած 1500–2000 բժիշկ։ Միաժամանակ ուսումնասիրվում են սիրտանոթային, շնչառության, ստամոքս՜աղիքային, նյարդային ևն համակարգերի հիվանդությունները։ Ա․ Մնաց ական յան
ԲԺԿԵՐՏ, գյուղ Պարսկաստանի Փերիա գավառում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի։
ԲԺՇԿԱ–ԱՇՒԱՏԱՆՔԱ8ԻՆ ՓՈՐՁԱԳԻ–
ՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԲԱՓՀ), ՍՍՀՄ–ում անձի աշխատունակության տևական կամ մշտական կորստի աստիճանը, հաշմանդամության առկայությունը, խումբը և պատճառը որոշող պետական մարմին։ Գործում է սոցիալական ապահովության մարմինների իրավասության ներքո։ ԲԱՓՀ–ները տարբերվում են․ ըստ վարչատարածքային հատկանիշի՝ շըրջանային, քաղաքային, մարզային և հանրապետական․ ըստ պրոֆիլի՝ ընդհանուր և մասնագիտացված։ Ընդհանուր ԲԱՓՀ–ներում ընդգրկված են թերապևտ, վիրաբույժ, նյարդախտաբան (որևէ մեկի նախագահությամբ) և արհմիության ու համապատասխան սոցապբաժնի մեկական ներկայացուցիչ։ Մասնագիտացված ԲԱՓՀ–ները (տուբերկուլոզ, հոգեկան հիվանդություն, տեսողական օրգանների արատներ և չարորակ նորագոյացություններ ունեցող անձանց համար) գործում են համապատասխան դիսպանսերներին կամ պոլիկլինիկաներին կից։ ԲԱՓՀ–ի եզրակացության հիման վրա հաշմանդամությունը որոշվելու դեպքում տվյալ անձը ազատվում է մասնագիտական աշխատանքից։ Պետական օրենքի համաձայն նրան նշանակվում է թոշակ։ ԲԱՓՀ–ի եզրակացությունը և աշխատանքային հանձնարարականները պարտադիր են բոլոր հիմնարկ–ձեռնարկությունների համար։ Սովորաբար ԲԱՓՀ գործուղվում են Բժշկախորհրղակցական հանձնաժողուքների կողմից։ ԲԱՓՀ–ների աշխատանքը կարգավորվում է միութենական հանրապետությունների Մինիստրների սովետների,
ՀԱՄԿԽ–ի, առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությունների ընդունած կանոնադրություններով։ ՀՍՍՀ–ում այդպիսի կանոնադրություն ընդունվել է 1964-ի հունվ․ 21-ին։ Ըստ այդ կանոնադրության, սոցապ մինիստրությանն առընթեր կազմակերպվել է ԲԱՓՀ՝ բաղկացած 4 բժշկից, որը մեթոդական ղեկավարություն է իրականացնում շրջանային (քաղաքային) ԲԱՓՀ–ների գործունեության նկատմամբ, ինչպես և քննության է առնում նրանց որոշումների դեմ ներկայացված բողոքները։ Այդ հանձնաժողովի նախագահը ԲԱՓՀ–ների գծով հանրապետության գլխավոր փորձագետն է։ Ռ․ Գոււքանյան
ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, տեսական և փորձնական գիտելիքների համակարգ, նպատակն է մարդու առողջության պահպանումը և ամրապնդումը, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Բ–յան բնույթն ու զարգացումը սերտորեն կապված են հասարակության կյանքի, նյութական պայմանների, արտադրական ուժերի զարգացման մակարդակի և փոխհարաբերության բնույթի, ինչպես նաև բնագիտության, փիլիսոփայության ու տեխնիկայի զարգացման հետ։ Իր զարգացման ընթացքում Բ–ից բաժանվել և կազմավորվել են մի շարք ինքնուրույն գիտություններ։ Նրանցից անատոմիան, ֆիզիոլոգիան և հյուսվածաբանությունը ուսումնասիրում են բնականոն օրգանիզմների կազմությունը, գործունեությունը և փոխադարձ կապը միջավայրի հետ։ Ախտաբանությունը (ախտաբանական անատոմիա, ախտաբանական ֆիզիոլոգիա) ուսումնասիրում է հիվանդությունների հետևանքով օրգանների և հյուսվածքների կառուցվածքում առաջացած փոփոխությունները, ախտաբանական պրոցեսների ծագման և ընթաց քի օրինաչափությունները։ Դեղաբանությունը (ֆարմակոլոգիա) ուսումնասիրում է կենդանական, բուսական և հանքային ծագում ունեցող տարբեր նյութերի ներգործությունն օրգանիզմ՜ի վրա՝ նպատակունենալով օգտագործել այդ նյութերը որպես դեղամիջոցներ կամ հայտնաբերել նրանց թունավոր ազդեցությունը (տես նաե Թունագիտություն)։ Բժշկական մանրէաբանությունը (միկրոբիոլոգիա) զբաղվում է հիվանդությունների հարուցիչների ուսումնասիրությամբ։ Հիգիենան ուսումնասիրում է մարդու, մարդկային կոլեկտիվների և արտաքին միջավայրի (բնակարանային, աշխատանքային և կենցաղային պայմաններ) փոխադարձ կապը, մշակում է մարդու առողջության պահպանմանը նպաստող աշխատանքի և կյանքի նորմաներ։ Համաճարակագիտությունը (էպիդեմիոլոգիա) հետազոտում է վարակիչ հիվանդությունների բռնկումներն ու տարածման ուղիները, նրանց դեմ պայքարի միջոցները։ Կլինիկական Բ․ զննում է հիվանդությունների ենթատեսակները, դրսևորումը (ախտանշագիտություն), պատճառագիտությունը, առաջացման և զարգացման մեխանիզմները (ախտածնություն), հիվանդության ընթացքը և բուժումը (թերապիա)։ Կլինիկական Բ․ բաժանվում է մասնաճյուղերի, թերապիա՝ ուսմունք ներքին հիվանդությունների, նյարդախտաբանություն (նևրոպաթոլոգիա)՝ նյարդային համակարգի հիվանդությունների, վիրաբուժություն (խիրուրգիա)՝ վիրահատությամբ բուժվող հիվանդությունների, վնասվածքաբանություն (տրավմատոլոգիա)՝ կոտրվածքների, վնասվածքների, օրթոպեդիա՝ հենաշարժական ապարատի հիվանդությունների, մանկաբուժություն (պեդիատրիա)՝ մանկական հիվանդությունների, մանկաբարձություն՝ հղիության, ծննդաբերության և ետծննդյան շրջանի, գինեկոլոգիա՝ կանացի հիվանդությունների, ուրոլոգիա՝ միզա–սեռական համակարգի հիվանդությունների, ուռուցքաբանություն (օնկոլոգիա)՝ ուռուցքների, ստոմատոլոգիա: