ների վրա։ Բ-ի հիմքում ընկած է մարդու և կենդանիների վարքի ըմբռնումը որպես արտաքին միջավայրի ներգործության (ագդակներ) նկատմամբ շարժողական և դրանց հանգեցվող բանավոր ու զգայական պատասխանների (ռեակցիաներ) ամբողջություն։ Ծագել է XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին՝ կենդանիների հոգեկան պրոցեսների փորձառական ուսումնասիրման անմիջական ազդեցությամբ ։ Բ-ի համար համամեթոդա բանական նախադրյալներ եղան պոզիտիվիզմ ի փիլիսոփայության սկզբունքները, որոնց համաձայն գիտությունը պետք է նկարագրի միայն անմիջականորեն դիտելիս, իսկ ներքին, անմիջական դիտման չենթարկվող մեխանիզմները վերլուծելու ամեն մի փորձ մերժվում էր որպես փիլիսոփայական սպեկուլյացիա։ Այդտեղից էլ՝ Բ-ի հիմնական դրույթը․ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի վարքը և ոչ թե գիտակցությունը, որը անմիջականորեն դիտելի չէ։ Մինչդեռ վարքն ընկալվում է որպես «ստիմուլ–ռեակցիա» (Տ–R) կապերի համախմբություն։ Բ-ի նախահայրը է․ Թորընդայքն է, իսկ Բ-ի ծրագիրը և «Բ․» տերմինն առաջարկել է Ջ․ Ուոտսոնը (1913)։ Բ-ի գիտական հիմունքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Վ․ Մ․ Րեխտերեի և Ի․Պ․ Պավլովի աշխատությունները։ Բ․ առավելագույն զարգացման հասավ 1920-ական թթ․։ Նրա հիմնական գաղափարները, հետազոտման մեթոդները և տերմինները փոխանցվեցին անտրոպոլոգիա, սոցիոլոգիա և մանկավարժություն։ Բայց հոգեբանության հիմնական հասկացությունների (գիտակցություն, մտածողություն, կամք են) բացառման, հոգեկանի սոցիալական բնույթի անտեսման և դրա հետևանքով մարդու վարքի գռեհկացման, հասարակացման ու հոգեբանության բուն էությունը շրջանցելու համար Բ․ խիստ քննադատության ենթարկեցին սովետական և արտասահմանյան մի շարք գիտնականներ։ Այդ քննադատության իրավացիությունը հաստատվեց Բ-ի հետագա զարգացմամբ․ Բ-ի հետնորդները Տ–R սխեմա ներմուծեցին այսպես կոչված միջանկյալ փոփոխականներ, այսինքն նորից անդրադարձան հոգեկանի վերլուծմանը և դրանով իսկ հրաժարվեցին Բ-ի դասական ձևի հիմնական դրույթից։
Բիմետալիզմ (բի․․․ և մետաղ), դրամական համակարգ, երբ երկրում ոսկուն և արծաթին օրենսդրությամբ տրվում է համընդհանուր համարժեքի դեր և այդ մետաղներից կտրած ստակները շրջանառվում են հավասար սկզբունքներով։ Բ․ գոյություն է ունեցել միջնադարում, բայց Եվրոպայում լայն տարածում է գտել կապիտալի նախասկզբնական կուտակման դարաշրջանում։ Հայտնի է Բ-ի երկու տարատեսակ՝ զուգահեռ վալյուտայի (արժույթի) համակարգ, երբ ոսկե և արծաթե ստակների միջև արժեքային հարաբերակցությունը կազմավորվում է տարերայնորեն՝ ոսկու և արծաթի շուկայական արժեքին համապատասխան, և երկակի արժույթի համակարգ, երբ երկու մետաղների միջև որոշակի արժեքային հարաբերակցությունը (հավասարանքը, պարիտետը) սահմանվում է պետության կողմից, իսկ ոսկե և արծաթե ստակների կտրումն ու նրանց ընդունումն առուծախի են գործարքների ժամանակ տեղի են ունենում ըստ սահմանված հարաբերակցության։ Բ․ չի համապատասխանում զարգացած ապրանքային արտադրության պահանջներին և հակասում է փողի, որպես համընդհանուր համարժեքի էությանը։ Բ-ի ժամանակ, չնայած երկուսի ձևական հավասարության, փաստորեն մի մետաղ է հանդես գալիս որպես համընդհանուր համարժեք։ XIX դ․ արծաթի արտադրության էժանացումը զգալիորեն արժեզրկեց արծաթը, և մի շարք երկրներ (ԱՄՆ, Գերմանիա են) դադարեցրին արծաթե ստակների թողարկումը։ Բ-ի որպես դրամական համակարգի հակասությունը և անկայունությունը կանխորոշեցին անցումը ոսկե մոնոմետալիզմի , որը XIX դ․ վերջին լայն տարածում գտավ աշխարհում։
Բիյա, գետ Ալթայում, ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասում։ Երկարությունը 301 կմ է, ավազանը՝ 37 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Տելեցկոյե լճից, միանալով Կատունին՝ սկիզբ է տալիս Օբ գետին։
Բիյսկ, քաղաք ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասում, նավակայան Րիյա գետի ափին։ 203 հզ․ բն․ (1974)։ Կան մեքենաշինական, թեթև, սննդի, քիմ․ և փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Գործում են մանկավարժական ինստ․, Ալթայի պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան ֆակուլտետը, միջնակարգ մասնագիտական 8 հաստատություն, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան․ Հիմնադրվել է 1709-ին՝ որպես ռազմական ամրոց, քաղաք է 1782-ից։
ԲԻՆ (Bean) Ալան (ծն․ 15․ 3․ 1932, Ուիլեր, Տեխասի նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։ Ավարտել է Տեխասի համալսարանը (1955)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում է 1963-ին։ 1969-ի նոյեմբ․ 14-24-ին, որպես «Ապոլլոն–12» տիեզերանավի լուսնախցիկի օդաչու, Չ․ Կոնրադի և Ռ․ Գորդոնի հետ մասնակցել է դեպի Լուսին կատարված երկրորդ թռիչքին։ 1969-ի նոյեմբ․ 19-ին Չ․ Կոնրադի հետ վայրէջք է կատարել փոթորիկների օվկիանոսում։ Լուսնի վրա մնացել է 31 ժ 31,5 ր, երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ։ 1973-ի հուլիսի 28-ից սեպտ․ 26-ը Օ․ Գերիոտի և Զ․ Լոուզմայի հետ մասնակցել է «Սքայլեբ» ուղեծրակայանով կատարված երկրորդ թռիչքին։
Բինաուրալ էֆեկտ, բինաուրալ լսողություն (լաա․ bini – զույգ, երկու և auris – ականջ), ընդունակություն, որով օժտված մարդիկ ու բարձրակարգ կենդանիները երկու ձայնընդունիչներով՝ ականջներով որոշում են, թե իրենցից ինչ ուղղության վրա է գտնվում ձայնի աղբյուրը։ Դեպի ձայնի աղբյուրն ուղղված և նրան ավելի ifnui գտնվող ականջին ձայնն ավելի շուտ է հասնում, քան մյուսին, հետևաբար, Բ․ է․ պայմանավորվում է մարդու (կամ կենդանու) երկու ականջներին հասնող ձայնական ալիքների տարածման փուլերի և ամպլիտուդների տարբերությամբ։ Նորմալ լսողություն ունեցող մարդը հորիզոնական հարթության մեջ ձայնի աղբյուրի ուղղությունը կարող է որոշել 3°, իսկ ուղղաձիգ հարթության մեջ՝ ավելի նվազ ճշտությամբ։ Ընկալողձայնի աղբյուր ուղղությունը առավել ճշգրիտ որոշելուն նպաստում է ականջախեցու (կենդանիների) և գլխի (կենդանիների և մարդու) դիրքի փոփոխությունը։
Բինգյոլի բարձրավանդակ, բարձրավանդակ Արևմտյան Հայաստանում։ Տես Բյուրակն բարձրավանդակ։
Բինգյոլսու, գետ Հայկական լեռնաշխարհում։ Տես Բյուրակն։
Բինե (Binet) Ալֆրեդ (8․7․1857, Նիցա – 18․10․1911, Փարիզ), ֆրանսիացի հոգեբան, մանկավարժ, դեֆեկտոլոգ, հոգեբնախոս։ Սորբոնի ֆիզիոլոգիական հոգեբանության լաբորատորիայի դիրեկտոր (1892–1911), «L’Annee psychologique» տարեգրքի գլխավոր խմբագիր (1895–1911)։ 1900-ին Ֆ․ Րյուիսսոնի հետ հիմնել է «Երեխայի հոգեբանական ուսումնասիրման ընկերությունը»։ Աշխատությունները նվիրված են փորձառական, ընդհանուր, դիֆերենցիալ, ախտաբանական, մանկան, մանկավարժական և արվեստի հոգեբանության հարցերին։ Չնայած Բ․ տատանվել է սուբյեկտիվ իդեալիզմի (պոզիտիվիզմի) և բնագիտական մատերիալիզմի միջև, նրա հոգեբանական ժառանգությունը, այնուամենայնիվ, հարուստ է փաստերով ու մտքերով։ Մեծ է նրա ծառայությունը հոգեբանությունը փորձառական մեթոդի վրա հիմնելու և մանկավարժության (ընդհանուր և մասնավոր) հոգեբանական նախադրյալները ամրապնդելու ասպարեզում։ Համաշխարհային ճանաչում են գտել Տ․ Սիմոնի (1873–1961) հետ կազմած նրա տեքստերը (1905, 1908, 1911), որոնց նպատակն էր քանակական ցուցանիշներով որոշել հետադեմ և հոգեպես ոչ լիարժեք երեխաների մտավոր զարգացման մակարդակը։ Աշխատանքային հանրօգուտ կրթությունը նա համարել է այդ երեխաների դաստիարակության հիմնական միջոցներից մեկը։ Բ․ հատուկ ուսումնասիրության առարկա է դարձրել մտածողության, մտավոր ընդունակությունների (շախմատիստների) և հոգնածության հարցերը։
Բինկյան, Բ ե ն կ ե ա ն, գյուղաքաղաք Ակնա գավառում (Փոքր Հայք), Եփրատի ափին, դժվարամատչելի, ժայռոտ վայրում։ XX դ․ սկզբին ուներ 847 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Քաղաքին գեղեցիկ տեսք էր տալիս ժայռոտ կիրճերով հոսող Եփրատ գետը, որի վրա կառուցված էր մեծ կամուրջ։ Ապահովության համար գիշերները այս կամուրջի վրա գտնվող դռները փակվում էին։ Հայերն ունեին երեք եկեղեցի (Ս․ Աստվածածին, Ա․ Հրեշտակապետ, Երեք Մանկունք), երկու վարժարան՝ Մեսոոպյան արական (110 տղա) և Նունեյան օրիորդաց (130 աղջիկ)։ Դպրոցներին նյութապես օգնում էր Երկրագործական ընկերությունը։ 1896-ի համիդյան կոտորածների ժամանակ հայերը քաջաբար դիմադրեցին թուրք, ջարդարարներին։ 1915-ի Մեծ եղեռնի