Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբից։ Քիմ․ կազմը՝ K(Mg, Fe)3AlSi3Oio(OH,F)2։ Մագնեզիումով հարուստ տարբերակը կոչվում է ֆլոզոպիտ, իսկ երկաթի գերակշռության դեպքում՝ լեպիդոմելան։ Հիդրատացված Բ․ կոչվում է վերմիկուլիտ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սե, գորշ։ Հեշտությամբ տրոհվում է բարակ թերթիկների։ Կարծրությունը՝ 2-3, խտությունը՝ 3800 կգ/մ3։ Որպես ապար կազմող միներալ լայնորեն տարածված է մագմատիկ և մետամորֆային ապարներում։ Օգտագործվում է էլեկտրամեկուսիչներ և բրոնզի ներկ պատրաստելու համար։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ-ում, Հնդկաստանում, Գրենլանդիայում, Սկանդինավյան երկրներում։ է․ Խաչատրյան

ԲԻՈՏՈՊ (բիո․․․ և հուն․ т6яо£ – վայր), երկրի մակերևույթի (ցամաքի կամ ջրամբարի) տեղամաս, որն ունի միջավայրի նույնատեսակ աբիոտիկ պայմաններ (ռելիեֆ, կլիմա, հողեր) և զբաղեցված է այս կամ այն բիոցենոզով։ Տվյալ Բ–ի համար բնորոշ պայմանների համալիրը որոշում է օրգանիզմների ինչպես տեսակային կազմը, այնպես էլ նրանց գոյության առանձնահատկությունները և բիոցենոզի ազդեցությամբ իր հերթին ենթարկվում է փոփոիաւթյունների։

ԲԻՈՑԵՆՈԶ (լատ․ բիո․․-․ - կյանք և հուն․ xoivo£ – ընդհանուր), ցամաքի կամ ջրամբարի որոշ հատվածներում բնակվող բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների համախումբ։ Բնութագըվում են ինչպես միմյանց, այնպես էլ միջավայրի աբիոտիկ (ոչ կենսական) գործոնների նկատմամբ ունեցած որոշակի վերաբերմունքով։ Բ–ում առանձնացվում են օրգանիզմների 3 խումբ՝ 1․ պրոդուցենտներ (արտադրողներ), ինքնասուն օրգանիզմներ, որոնք օրգ․ նյութերը սինթեզում են անօրգանականից (հիմնականում կանաչ բույսերն են), 2․ կոնսումենտներ (սպառողներ), տարասուն օրգանիզմներ, որոնք սնվում են ի հաշիվ ինքնասուն օրգանիզմների (բուսակեր կենդանիներ, մակաբույծ բակտերիաներ, սնկեր, գիշատիչներ ևն), 3․ ռեդուցենտներ (վերականգնողներ), կենդանիներ, որոնք սնվում են օրգանիզմների քայքայված մնացորդներով, և ոչ մակաբույծ տարասուն միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են օրգ․ նյութերի միներալացմանը, նրանց անցմանը պրոդուցենտների համար յուրացվող վիճակի։ Բ–ում օրգանիզմների փոխադարձ կապերը բազմազան են։ Բ․ բիոգեոցենոզ օրգանիզմների համալիրն է՝ ձևավորված գոյության կռվի, բնական ընտրության և էվոլյուցիայի մյուս գործոնների հետևանքով։

ԲԻՈՑԵՆԵԼՈԳԻԱ (բիոցենոզ և ․․․ լո– գիա), կենսաբանության բաժին, որն ուսումնասիրում է բիոցենոզները, նրանց ծագումը, զարգացումը, կառուցվածքը, փոխազդեցությունը շրջապատի և միջավայրի հետ։

ԲԻՈՔԻՄԻԱ, տես Կենսաքիմիա՝․

ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ ՊՐԵՊԱՐԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱբովյանի, մանրէաբանական արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1969-ին։ Արտադրում է մանրէական պրեպարատ՝ ինսեկտիցիդային էնտոբակտերին, որը գյուղատնտ․ կուլտուրաների վնասատուների դեմ մղվող պայքարում Փոխարինում է քիմ․ ինսեկտիցիդին։ Գործարանը բավարարում է ՀՍՍՀ, Վրաց․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ ՌՍՖԱՀ–ի ավելի քան 20 մարզի պահանջները։ X հնգամյակում նախատեսվում է արտադրել բացառիկ մաքուր ամինաթթուներ՝ բժշկա-որձարարական նպատակների համար, ընդլայնել արտադրությունը 1,5 անգամ և ավելացնել մանրէական ինսեկտիցիդային պրեպարատների տեսականին (դենդրոբակցիլին, ինսեկտին, բակտերոդենիցիդ)։

ԲԻՈՖԻՋԻԿԱ, տես Կենսաֆիզիկա։

ԲԻՁԵՐ–ՍԹՈՈՒ (Beecher-Stowe) Հարիետ (14․6․1811, Լիչֆիլդ - 1․ 7․ 1896, Ֆլորիդա), ամերիկացի կին գրող։ 1852-ին հրատարակել է «Քեռի Թոմասի խրճիթը» (հայերեն 1-ին հրտ․ 1880) վեպը, որը նրան միանգամից համաշխարհային հռչակ է բերել։ Վեպը ստրկատիրությունը մերկացնող ամենացնցող փաստաթղթերից է։ Այն բարձր են գնահատել Ռուսաստանի և այլ երկրների հեղափոխական-դեմոկրատները՝ որպես զենք օգտագործելով ճորտատիրության և ռեակցիայի դեմ մղած պայքարում։ ՍԱՀՄ-ում հրատարակվել է 59 անգամ, 21 լեզվով, 2 մլն-ից ավելի ընդհանուր տպաքանակով։ Վեպի հիման վրա նկարահանվել են կինոֆիլմեր։ Բ-Ս-ի մյուս ստեղծագործություններից արժեքավոր են «Քեռի Թոմասի խրճիթի բանալին» (1853) և «Դրեդ, պատմվածք անիծյալ ճահճի մասին» (1856) երկերը։ Երկ․ Քեռի Թոմասի խրճիթը, Ե․, 1955։

ԲԻՊԼԱՆ (ֆրանս․ biplan, < բի․․․ և լատ․ planum-հարթություն), երկթևանի ինքնաթիռ, որի մի թևը տեղադրված է մյուսի վերևում։ Թևերի ամրության, լավ մանևրայնության, թռիչքի և վայրէջքի փոքր արագության (մինչև 100 կմ/ժ) շնորհիվ Բ․ կիրառվում էր մինչև XX դ․ 30-ական թթ․ գլխավորապես ուսումնական, հետախուզական և ռմբակոծման նպատակներով։ Հետագայում Բ․ իր տեղը զիջեց մոնոպչանին, սակայն նրա լավագույն նմուշները ցայսօր օգտագործվում են գյուղատնտ․ (սովետական ԱՆ-2, նկ․) և մարզական (գերմ․ Բյուգկեր, ամերիկյան Փիթս, Շմիտ ևն) ավիացիայում։ Տես Ինքնաթիռ։ Բիպլան ԱՆ-2

ԲԻՋԱՊՈհՐ (հնում՝ Վիջայապուրա), քաղաք Հնդկաստանի Մայսուր նահանգում։ 1490-1686-ին եղել է համանուն իշխանապետության մայրաքաղաքը․ Հին քաղաքից պահպանվել է Նաուրսապուր անվանվող, պատերով պարփակված մասը, որի կենտրոնում են ամրոցը մզկիթով (XIV դ․, վերակառուցում), Ասարի-Շարիֆ պալատը (մոտ 1646)։ Բ–ում են՝ ինժեներա-շինարարական արվեստի նմուշներից՝ Մուհամմեդ Ադիլ շահի դամբարան «Գոլ–Գումբազ»-ը (1626-56, անկյուններին 7 հարկանի աշտարակներ, գմբեթի տրամագիծը 41 մ), Միհթարի մահալը (մոտ 1620)։ Քաղաքի մոտ է Իբրահիմի գնդաձև գմբեթով դամբարանը (1615)։

ԲԻՌԱՆԳԱՅԻ ԼԵՌՆԵՐ, Թայմիր թերակղզու կենտրոնական մասում։ Երկարությունը 1100 կմ է, լայնությունը՝ ավելի քան 200 կմ, բարձրությունը՝ մինչև 1146?/։ Բ․ լ․ խոր հովիտներով մասնատված, հարթագագաթ լեռնաշղթաների համակարգ է՝ կազմված մինչքեմբրյան և պալեոզոյան ապարներից։ Լանջերը ծածկված են քարաքոսային տունդրայով։ ԲԻՍԿԱՅԱՆ ԾՈՑ (ֆրանս․ Golfe de Gascogne, իսպ․ Golfo de Vizcaya), Ատլանտյան օվկիանոսի ծոցը Եվրոպա մայր ցամաքի և Պիրենեյան թերակղզու միջև։ Մակերեսը 194 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 1715 մ, առավելագույնը՝ 5120 մ։ Բ․ ծ․ են թափվում Լուար և Գարոն գետերը։ Աղիությունը մոտ 35°/00է։ Մակընթացությունները (6,7 մ) կեսօրյա են։ Հաճախակի են փոթորիկները։ Գլխավոր նավահանգիստներն են Բրեստը, Սեն Նազերը, Լա Ռոշելը (Ֆրանսիա), Բիլբաոն, Սան Սեբաստիանը, Սանտանդերը (Իսպանիա)։

ԲԻՍԿՎԻՏ (ֆրանս․ biscuit), 1․ չջնարակված ճենապակի։ XVIII դ․ կեսին Գերմանիայում, ապա Ռուսաստանում, Ֆրանսիայում և Դանիայում պալատական սպասքների արձանիկները պատրաստվել են Բ–ից։ Լավագույնը Սևրի (Ֆրանսիա, ըստ է․ Ֆալկոնեի բնօրինակների) և Կոպենհագենի (Դանիա, ըստ Բ․ Տորվալդսենի բնօրինակների) ճենապակու գործարանների արտադրանքն էր։ 2․ Թխվածքի տեսակ։

ԲԻՍՄԱՐԿ (Bismarck) Օտտո էդուարդ Լեոպոլդ Ֆոն Շյոնհաուզեն (Sc- honhausen) (1815-1898), գերմանական պետական գործիչ, իշխան։ Սերում էր պոմերանյան յունկերությունից։ XIX դ․ 50-ական թթ․ զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ (Ռուսաստանում, Ֆրանսիայում)։ 1862-ից Պրուսիայի մինիստրպրեզիդենտն էր և արտաքին գործերի մինիստրը։ Դանիայի (1864), Ավստրիայի (1866), Ֆրանսիայի (1870-71) դեմ Պրուսիայի երեք հաղթական պատերազմների շնորհիվ Բ․ իրականացրեց Գերմանիայի միավորումը «վերևից»։ 1871-90-ին Գերմանական կայսրության ռայխսկանցլերն էր, եռանդագին ամրապնդում էր յունկերաբուրժ․ դաշինքը երկրում։ 1871-ին օգնեց Թիերի կառավարությանը՝ տապա– լելու Փարիզի կոմունան։ Հանդես եկավ բանվորական շարժումների դեմ, վարում էր Պոզնանի և Սիլեզիայի լեհերի գերմանացման քաղաքականություն։ Բ․ առաջնահերթ խնդիր էր համարում Ֆրանսիայի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը և ձգտում էր կանխել հակագերմ․ կոալիցիայի ստեղծումը։ Ռուսաստանի դեմ պատերազմը խիստ վտանգավոր