Bi2[C03]02։ թյուրեղագիտական համա– կս^ը տետրագոնային է, մեծ մասամբ հանդիպում է փոշենման զանգվածներով, երբեմն՝ թելային կառուցվածքի կեղեիկ– ներով։ Դույնը՝ սպիտակ–մոխրագույն, դեղնականաչ և գորշ։ Կարծրությունը՝ 3–3,75, խտությունը՝ 7400–8300 կգ/մ3։ Առաջանում է բիսմութի միներալների օքսիդացումից։ Գ․ Փիջյան ԲԻՍՏ, P ու ս տ, հայաբնակ գյուղ Նա– խիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում, Կապուտջուղի հարավարևմտյան ստո– րոտին, Զանգեզուրի լեռնաշղթայի լեռ– նաճյուղերի միջև, Նասիրվաս և Դիլան– չայ գետերի միախառնման շրջանում, շրջկենտրոնից 50 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունը միավորում է Ալահիի, Րիստի և Նասիրվասի (Մսրվանիս, Մես– րոպավան) տնտեսությունները։ Զբաղվում են պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ինտերնա– ցիոնալ միջնակարգ դպրոց (հիմնված 1895-ին), հիվանդանոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո։ P․ հայկական հին բնակավայր է։ Տա– թևի վանքի հարկացուցակից (XIII դ․) երեում է, որ P․ միջին դարերում փոքր գյուղ է եղել՝ 2–3 տասնյակ ընտանիքնե– րով։ Դտնվելով Արաքսի հովտով անցնող քարավանային ճանապարհի և Ջուղա քաղաքի ու Ագուլիս առևտրական ավանի մոտակայքում՝ XVI – XVIII դդ․ բավական առաջադիմել էր։ Հայտնի է եղել մանա– վանդ ընկույզով ու խնձորով։ P-ում ընդօ– րինակել են մի շարք ձեռագրեր։ P-ի մա– սին մեծ գովեստով է խոսում Աբրահամ Կրետացին, որն այն կոչել է Պուստ։ Սա– կայն հետագայում P․ անշքացել է։ XIX դ․ սկզբներին նրա բնակչության թիվը հա– զիվ 150 մարդու էր հասնում (կեսը հւււյեր էին, կեսը՝ ադրբեջանցիներ)։ XIX դ․ վեր– ջերին P-ի բնակչության թիվն արդեն հասնում էր 1263 մարդու։ Պատմական հուշարձաններից կանգուն են Ս․ Ստե– փանոս եկեղեցին (վերջին անգամ վերա– նորոգվել է 1878-ին), Կարմիր վանքը և խաչքարեր։tP-ում են ծնվել ծանրորդ Սերգո Համբարձումյանը, ավիացիայի գնդապետ Սերգեյ Աղավելյանը։ Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լ ա լ ա յ ա ն Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրշան և կամ Գողթն, «Ա՛՛Հ», 1905, գիրք 12։ Ղ․ Մուրադյան
ԲԻՍՏՐ (ֆրանս․ bistre), թափանցիկ դարչնագույն ներկ, որ պատրաստվել է փայտի մրուրից և ջրի մեջ լուծված բուսա– կան սոսնձի խառնուրդից։ XV– XVI11դդ․ օգտագործվել է եվրոպական նկարչության մեջ։ XVIII դ․ վերջին փոխարինվել է սե– պիայով և տուշով։
ԲԻՍՏՐԻ5Ա, Պիսդրիցա, քաղաք Ռումինիայում, Րիսարիցա գետի ափին, Բիստրիցա–Նըսըուդ գավառի վարչա– կան կենտրոնը։ 25,5 հզ․ բն․ (1966)։ Ունի սննդի, կահույքի, կաշվի արդյունաբերու– թյուն։ XV դարից P-ի և Մոլդովայի հայերի միջև եղել են առևտրական կապեր։ 1672-ին իրենց անապահով վիճակի պատճառով հայերը գաղթել են Մոլդովայից և հաս– ոատվել P-ում։ Նույն թվականին, հայ առևտրականներին խրախուսելու նպա– տակով, Տրանսիլվանիայի իշխան Միքա– յել Ապաֆի I հրամայել է հարկերից ազա– տել նրանց։ Այնուհետև P․ դարձել է Տրանսիլվանիայի հայոց հոգևոր առաջ– նորդի աթոռանիստը։ XVII դ․ վերջին P-ում կար 73 հայ ընտանիք (231 բն․)․ զբաղվում էին առևտրով և արհեստներով (փականա– գործություն, կաշեգործություն, ասեղնա– գործություն ևն)։ 1712-ին P-ի քաղաքային վերնախավի և հայերի միջև ծագած գըժ– տությունների պատճառով վերջիններս արտաքսվեցին այնտեղից և բնակություն հաստատեցին Դեռլայում։ XIX դ․ ոչ մեծ թվով հայեր վերստին բնակություն են հաստատել P-ում։ Այժմ քաղաքում կան ծագումով հայ ընտանիքներ։ Ս․ Քոչանշյան
ԲԻՍՏՐԻ5ԿԱՏԱ էլինա Ավրաամովնա (ծն․ 4․ 4․ 1928, Կիև), ռուս սովետական դերասանուհի։ ՌԱՖԱՀ ժող․ արտիստուհի (1966)։ ՍՄԿԿ անդամ 1970-ից։ 1958-ից աշխատում է Մոսկվայի Փոքր թատրոնում։ Դերերից են՝ բարոնուհի Շտրալ (Լերմոն– տովի «Դիմակահանդես»), Ցուլիա Ֆիլի– պովնա (Դորկու «Հովեկները»)։ 1951-ից նկարահանվում է կինոյում՝ Ելիզավետա Մաքսիմովնա («Անավարտ պատմություն», 1955), Աքսինյա («խաղաղ Դոն», ըստ Շո– յոխովի, 1957–58), Քսենյա Ռումյանցևա («Ամեն ինչ մնում է մարդկանց», 1963)։
ԲԻՍՈՒԼՖԱՏՆԵՐ, թ թ ու սուլֆատ– ներ, ծծմբական թթվի թթու աղերը։ Ջրում ավելի լավ են լուծվում, քան համա– պատասխան մետաղների սուչֆատները։ Լուծույթները թթվային են։ Անկայուն են, այդ պատճառով պինդ վիճակում ստացվել են միայն ալկալիական մետաղների P․ (NaHS04, KHSO4 ևն)։ Հալելիս Na-ի և К-ի P․ ջուր են կորցնում, փոխարկվելով պիրոսուլֆատների՝ 2NaHS04 = Na2S207 + + H20, որոնք հետագա տաքացման պատճառով քայքայվում են Տ03-ի և հա– մապատասխան սուլֆատի։ Մի շարք նյու– թեր P-ի հետ միահալվելիս վեր են ած– վում լուծելի նյութերի, օրինակ, կորունդը փոխարկվում է ալյումինի լուծելի սուլֆա– տի։ Р․ ստացվում են համապատասխան սուլֆատների և ծծմբական թթվի համա– տեղ մեղմ տաքացմամբ։
ԲԻՍՈՒԼՖԻՏՆԵՐ, թթու ս ու լ ֆ ի ա– ն և ր, ծծմբային թթվի թթու աղերը։ Պինդ վիճակում ստացվել են միայն ալկալիա– կան մետաղների Р․ (օրինակ՝ NaHS03, KHS03 ևն ), իսկ հողալկալիական մե– տաղների P․ (օրինակ՝ Ca(HS03)2 ևն) հայտնի են միայն ջրային լուծույթներում։ Ջրում ավելի լավ են լուծվում, քան համա– պատասխան մետաղների սուչֆիտները։ P․ ջրային լուծույթներում օքսիդանում են օդի թթվածնով՝ առաջացնելով սուլֆատ– ներ։ Na-ի և К-ի P․ տաքացնելիս վերած– վում են պիրոսուլֆիտների՝ Na2S2Os և K2S2Os, որոնք հայտնի են նաև մետա– բիսուլֆիտներ անվան տակ։ P․ ստանում են կարբոնատների ջրային լուծույթների կամ կախույթների մեջ Տ02 բաց թողնե– լով։ NaHS03 օգտագործվում է տեքստիլ և այլ արդյունաբերություններում (որպես սպիտակեցնող միջոց) և լուսանկարչու– թյան մեջ, Ca(HS03)2^ ջրային լուծույթնե– րը՝ Փայտանյութից ցելյուլոզ ստանալիս։ ԲԻՏ (անզլ․ binary – երկուական, di– git – նշան, թվանշան), Էնտրոպիայի և ինֆորամցիայի քանակի չափման միա– վոր։
ԲԻՏՈՄ (Bytom), քաղաք Լեհաստանի հարավում, Կատովիցեի վոյեվոդությու– նում, 186․9 հզ․ բն․ (1969)։ Լեռնահանքա– յին արդ․ կենտրոն է Վերին Սիլեզիայի ածխային ավազանում։ Արդյունահանվում է նաև կապար–ցինկի հանքանյութ (XII դարից)։ Զարգացած է կոքսի, սև մետա– լուրգիայի, ծանր մեքենաշինության, քիմ․, կարի, կահույքի արդյունաբերությունը։
ԲԻՏՈՎՆԻՏ, միներալ, տես Պչագիո– կչազներ։
ԲԻՏՈՒՄԱՏԻՆ ՊԼԱՍՏԻԿՆԵՐ (< լատ․ bituminosus – ձյութով հարուստ), բի– տումային նյութերից և լցանյութերից կազ– մըված պլաստմասսաներ։ Որպես բիտու– մային նյութեր կիրառվում են բնական կամ արհեստական նավթային բիտումները, քարածխային պեկերը կամ դրանց համա– ձուլվածքները, որպես լցանյութեր՝ բամ– բակի քոլքը (տեքստիլ արդյունաբերու– թյան թափոններ) և դիատոմիտը (փըխ– րուն, թեթև, ծակոտկեն ապար)՝ 25-ից մինչև 60% քանակությամբ։ P․ պ․ պատ– րաստելու համար բաղադրամասերը խառ– նում են 150–160°C ջերմաստիճանում, ապա այդ զանգվածից սառը գրտնակման միջոցով ստանում 10–15 մմ հաստու– թյամբ թերթաձև նախապատրաստուկներ։ Առարկաները կաղապարում են նախա– պես տաքացված (175°C) նախապատրաս– տուկները 12,5–20СПг/г/2 (125–200 կԳ/սմ2) ճնշման տակ մամլելով։ Կան նաև ա ս– բապեկալիտային պլաստիկ– ներ (ասբաթուղթ, ասբաստվարաթուղթ), որոնք պատրաստվում են պեկից, ասբես– տից և դիատոմիտից։ Р․ պ․ ջերմապլաս– տիկ նյութեր են․ մեկ տարի մթնոլորտա– յին պայմաններում կամ թորած ջրում պահելուց հետո, ինչպես նաև 160 ժ ըն– թացքում մինչև 65°Cջերմաստիճանը տա– քացնելիս չեն փոխում իրենց զանգվածը և ամրությունը։ Р․ պ–ից պատրաստում են, հիմնականում, ավտոմոբիլային կուտա– կիչների բաքեր, տանիքանյութեր, էլեկտ– րա– և ռադիոապարատների տարբեր տար– րեր։
ԲԻՏՈՒՄՆԵՐ (<լատ․ bitumen – լեռնա– յին ձյութ), օրգանական լուծիչներում (ծծմբածխածին, քլորոֆորմ ևն) լուծվող պինդ, հեղուկ և գազանման բնական ած– խաջրածնային նյութերի կամ նրանց վե– րամշակման արգասիքների ընդհանուր անվանումը։ Լինում են բնական և տեխնի– կական։ Բնական P․ կաուստաբիոլիտնե– րի, նստվածքային ապարների և բնահողե– րի բաղադրիչ մասերն են։ Կաուստաբիո– լիտների P․ բաժանվում են սապրոպելիտ– ների և հումիտների P-ի (թերթաքարային, ածխային, տորֆային P․) և նավթային P-ի (նավթագազ, նավթ, օզոքերիտ, աս– ֆալտ ևն), որոնք արդյունաբերական ամե– նամեծ նշանակությունն ունեն։ Պինդ և մածուցիկ նավթային P-ի հանքավայ– րեր հանդիպում են կրաքարերի և ավազաքարերի մեջ ներծծված ձևով, իսկ ավելի հազվադեպ մաքուր վիճակում՝ երկրի մակերևույթի վրա նրանց կուտա– կումների (օրինակ՝ ասֆալտային լճեր) հետևանքով։ ՍՍՀՄ–ում պինդ P-ի հանքա–