Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1912–16-ին հրատարակել է Բ–ի 13 պիեսները «Ռամայանա»-ի և «Մահաբհարաթտ»-ի սյուժեներով, որոնք սանսկրիտով ստեղծված հնդ․ դասական դրամատուրգիայի ծաղկուն շրջանի արտահայտությունն են։ «Աչքին երևացած Վասավագաթան» և «ՑաուգանդհարայաՆայի ուխտը» կատակերգությունները Բ-ի լավագույն գործերն են։ Գրել է նաև ողբերգություններ («Կոտրված ազդր», «Կառնիի լուծը»), հերոսական դրամաներ («Մանկական արարքներ», «Գահակալում»)։ Բ-ի պիեսները բրահմանական պոետիկայի կանոններին չեն ենթարկվում։ Դրանց հատուկ է գործողությունների արագությունը, լեզուն պարզ է, փոխաբերությունները, համեմատությունները և պատկերները՝ բնական։ Բ-ի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել հնդ․ դասական դրամատուրգիայի վրա։ Խ․ Կարադելյան

ԲՀԱՐԱԹ, տես Հնդկաստան։

ԲՀՈՒԲԱՆԵՇՎԱՐ, Բհուբանեսվար, քաղաք Հնդկաստանում, Կատակայից հարավ՝ Մահանադիի գետաբերանին։ 1956-ից՝ Օրիսա նահանգի վարչական կենտրոնը։ 38,2 հզ․ բն․ (1961)։ բ․ հիշատակվում է V դարից։ Քաղաքի հին մասում, «սրբազան լճակը» շրջապատող 7 հզ․ տաճարներից պահպանվել են մոտ 500-ը, որոնց թվում են՝ կից դարպասներով և դահլիճներով, կոթողաձև, քանդակազարդ Պարաշուրամեշվարա (VIII դ․), Մուկտեշվարա (մոտ 950-ին) և փառաբանված Լինգարաջա (մոտ 1000-ին, բարձրությունը՝ մոտ 55 մ) դասական տաճարները։ Քաղաքի նոր մասը կառուցվել է 1948-1956-ին Քյոնիգսբերգերի նախագծով։ Բ․ արծաթյա, փղոսկրյա, եղջյուրյա իրերի արտադրության կենտրոն է։

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ, ճարտարապետական հուշարձան, Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից, այժմյան Գորիսի շրջանի Բարձրավան գյուղի մոտ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդին։ Այս վայրում, ըստ Ստեփանոս Օրբելյանի, XXI դդ․ հիմնական կառուցումներ երկու անգամ են կատարվել, առաջինը՝ ոմն Ստեփանոս քահանա 936-ին սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ՝ բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից (ըստ երևույթին պահպանված հուշարձանից հս․ ընկած, դեռևս չպեղված ավերակներն են)։ Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062-ին։ Այս հուշարձանախումբը (1932-ին պատահաբար հայտնաբերել է գրող Ա․ Բակունցը) Ստեփանոս Օրբելյանի հիշատակած երեք նորավանքերից «Բղենո» գավառինն է (Բդեն գավառը, բացի Օրբելյանի աշխատությունից, ուրիշ տեղ չի հիշատակվում։ Եզրակացվում է, որ այն եղել է Բաղաց գավառի ներքո, որը Որոտան գետի հովտում էր)։ Բ․ Ն․ մեզ է հասել բազմիցս ձևափոխված և կիսավեր։ Կապտավուն բազալտից եկեղեցին՝ 3,04 մ Х 5,1 մ X 5,5 մ ներքին առանցքային չափերով, մեծ լուսամուտ և չորս խորշ ունեցող աբսիդով, հս․ և հվ․ պատերին կամարակապ զույգ մեծ բացվածքներով, պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, որին հս–ից, արմ–ից, հվ–ից հետագայում կցվել են «սրահակներ» ու երկու ուղղանկյուն սենյակներ և բոլորը ամփոփվել ընդհանուր երկլանջ կղմինդրյա տանիքի տակ։ Արմ․ ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը քանդակազարդ շքամուտքն է։ Եկեղեցու պատերին արտաքուստ, որոշակի համակարգով տեղավորված են եղել Քրիստոսի կյանքը պատկերող բարձրաքանդակներ՝ կատարված կաթնագույն քարետախտակների վրա։ Պահպանված ութ քարետախտակներից երկուսն են իրենց տեղում՝ «ավետումն» ու «համբարձումը», մնացածը վայր են ընկած։ Աղթամարից հետո Բ․ Ն․ այդքան հարուստ, ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է։ Այս կառույցը հայ ճարտ․ մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փուլային նմուշներից են։ Բ․ Ն–ում է 989-ին արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»։ Բ․ Ն․ վերանորոգվել է 1957-1962-ին։

Գրկ․ Մնացականյան Ս․ Խ․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․, 1960։ Դիվան հայ վիմագրության, կազմ․ Ս․ Բարխուդարյան, գիրք 2, Ե․, 1960։ Ա․ Ստեփանյան

ԲՃԱՏՈՒՄ, բջատում, ընձյուղատում, արևածաղկի, բամբակենու, պոմիդորի, ծխախոտի, կաղամբի ու գազարի սերմնաբույսերի գլխավոր ցողունի տերևանութներից կամ եգիպտացորենի, սորգոյի ստորգետնյա թփակալման հանգույցներից աճող կողմնային ընձյուղների (բճաշվերի) հեռացումը։ Բ․ կիրառվում է պտուղների, սերմերի հասունացումն արագացնելու, բուսաբուծական արտադրանքի ապրանքային որակը բարձրացնելու նպատակով։ Բճաշվերի առաջացումը կախված է կլիմայական պայմաններից, բույսերի սորտային առանձնահատկություններից և աճեցողության ձևերից։ Այդ պատճառով Բ․ կատարվում է ոչ միշտ։

ԲՅԱԼԻԿ Հայիմ Նախման [9․ 1․ 1873, գ․ Ռադի (այժմ՝ Ուկր․ ՍՍՀ Վոլինի մաոզում) - 4. 7․ 1934, Վիեննա], հրեա բանաստեղծ։ Գրական ասպարեզ է իջել 1890-ական թթ․։ Բ–ի ստեղծագործության մի մասը կապված է սիոնիստական շարժման հետ։ Գրել է երկեր, որոնք բողոքի արտահայտություն են ընդդեմ ցարիզմի՝ հրեաների նկատմամբ կիրառված ջարդարարական քաղաքականության («Ասք ջարդի մասին», 1904, պոեմ)։ Իր ժողովրդի պատմական անցյալին են նվիրված «Տափաստանի մեռյալները» (1902) և «Հրե հրովարտակ» (1905) պոեմները։ Գրել է հոգեբանական խորությամբ աչքի ընկնող պատմվածքներ («Ցանկապատից այն կողմ», «Արե–կուլակ» ևն)։ Մասնակցել է «Հրեական լեգենդներ» (2-րդ հրտ․, Բեռլին, 1922) քառահատոր աշխատության հրատարակմանը։ 1920-ին անցել է Արևմտյան Եվրոպա, 1924-ին՝ Պաղեստին։

ԲՅՈԼ (Boll) Հայնրիխ (ծն․ 21․ 12․ 1917, Քյոլն), գերմանացի գրող, հրապարակախոս (ԳՖՀ)։ 1939–45-ին ծառայել է հիտլերյան բանակում։ Ամերիկյան գերությունից վերադառնալուց հետո սովորել է Քյոլնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Գրել սկսել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1947-ին մտել է «47-ի խմբի» մեջ (գրական