Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1930-ական թթ․ սկզբնավորվեց հնդկացիական արձակը, որը դիմեց իրավազուրկ հնդկացիների սոցիալական դրամայի պատկերմանը (Ա․ Արգեդաս, Ռ․ Բոտելիո Գոսալվես, Ա․ Գիլիեն Պինաո)։ Հանքագործների ծանր կյանքն է արտացոլվել Ա․ Սեսպեդեսի «Դիվային մետաղ» (1946), Ֆ․ Ռամիրես Վելարդեի «Վշտի հանքահորեր» (1953) վեպերում։ Սոցիալական արդարության համար մղված պայքարին են նվիրված Օ․ Սերուտոնի («Հրեղեն հեղեղ», 1935), Խ․ Լարայի («Սուրումի», 1943, «Ցանակունա», 1952) U Մ․ Մենդոսա Լոպեսի («Արդարության արևը», 1947) վեպերը։ 1952-ի հեղափոխական շարժման իրադարձություններն անմիջական գեղարվեստական արտացոլում են գտել Խ․ Ֆելման Վելարդեի «Իզուր գնդակ» (1952), Խ․ Լարայի «Մեր արյունը» (1959) վեպերում։

Ճարտարապետությունը և արվեստը Ճարտարապետությունը XVI –XVIII դդ․ հնդկացի վարպետների մասնակցությամբ Բ–ում կառուցվել են Պոթոսի, Սուքրե, Լա Պաս քաղաքները, որոնց քարե, աղյուսե տները, եկեղեցիները, պալատները զանգվածել են, շքամուտքերը, ամբիոնները ևն՝ քանդակազարդ։ XIX դ․ և XX դ․ 1-ին կեսի արդ․ և հասարակական շենքերը կառուցվել են եվրոպական և ամերիկյան էկլեկտիկայի ոգով և «մոդեռն» ոճով, իսկ բնակելի տները հիմնականում պահպանել են հին ձևը (1–3 բակ, քանդակազարդ շքամուտք, հաստ դարպասներ, փայտե պատշգամբներ)։ XX դ․ կեսին կառուցվել են մի շարք բազմահարկ շենքեր, մասամբ վերակառուցվել են Լա Պաս, Կոչաբամբա քաղաքները։

Կերպարվեստը V–VIII դդ․ Բ–ի սարահարթերում ծաղկել է Տիաուտանակո հնագույն մշակույթը (քարե արձաններ, դիցաբանական պատկերներով հարթաքանդակներ, բազմագույն խեցեղեն)։ Մ․ Պերես դե Օլգինի կրոնական պատկերները խստաշունչ են ու ռեալիստական (XVII դ վերջ – XVIII դ․ սկիզբ)։ XIX դ․ սկզբի ինքնատիպ քանդակագործներից է Դ․ Սանգուրիման։ XIX դ․ վերջին XX դ․ սկզբին են գործել դիմանկարիչ Ա․ Նոգալեսը, ժանրիստ Խ․ Գարսիա Մեսան, բնանկարիչ Ա․ Իտուրալդեն։ Մոդեռնիստական ուղղությունները Բ–ում լայն տարածում չեն գտել։ Ազգային ռեալիստական դպրոցը ձևավորվել է 1920-ական թթ․։ Գեղանկարիչներ Ս․ Գուսման դե Ռոխասը, Ռ․ Բերդեսիոն, Վ․ Ս․ Ռոմերոն, քանդակագործ Մ․ Նունյես դել Պրադդոն, գրաֆիկ Ա․ Ռեկե Մերուվիան ստեղծում են ժողովրդի անցյալն ու ներկան պատկերող գործեր։ Նրանք ուսումնասիրում են եվրոպական, մեքսիկական արվեստները և հնդկացիների մշակույթի ավանդույթները, որ պահպանվել են երկրի հվ–արմ․ կեչուա հնդկացիների (ջուլհակ ություն, ոսկերչություն) և հս–արմ․՝ այսարա հնդկացիների մոտ (խեցեգործություն, փորագրություն՝ քարի վրա, ջուլհակություն)։

Երաժշտությունը Բ–ի երաժշտ․ արվեստը կազմված է երկրի բնիկների՝ հնդկացիների, ինչպես և կրեոլների երաժշտությունից։ Հնդկացիների երաժշտ, բանահյուսությունը բազմազան է ու ինքնատիպ։ Երգերը քնարական են։ Խմբերգեր չունեն։ Պարերը ուղեկցվում են նվագակցությամբ։ Հնդկացիների երաժշտության հիմքը պենտատոնիկան է։ Ունեն 20-ից ավելի տիպի փողային նվագարաններ (էրկեն 3 մ փող է), բազմատեսակ թմբուկներ։ Բոլիվիական կրեոլների երաժշտությունը իսպանական բնույթի է։ Սիրված նվագարանը կիթառն է։ XIX դ․ վերջի և XX դ․ Բ–ի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից են՝ էդուարդո Կաբոն (Լա Պասի Ազգային կոնսերվատորիայի նախկին ղեկավարը, «Պոթոսի», «Իլյիմանի» սիմֆ․ պոեմների, «Կոլյանա» բալետի հեղինակը), Թեոֆիլո Վարգասը, Խոսե Մայդանան (4 բալետի հեղինակ)։

Թատրոնը XVI –XVII դդ․ իսպանացի միսիոներները Պոթոսիում կազմակերպել են ներկայացումներ։ 1617–19-ին Լա Պասում բացվել է երկու թատրոն։ Պրոֆեսիոնալ թատերարվեստը Բ–ում չի զարգացել։ Ազգային մշակույթի բնորոշ երևույթը կառնավալներն են, որ փետրվար–մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում։ Կառնավալի օրերին խաղացվում են վոկալ–խորեոգրաֆիկ ներկայացումներ («դիաբլադոս»), որոնց հիմքում բարու և չարի պայքարի մասին պիեսն է։ «Ինկաս» թատերախմբերը խաղում են «Ատաուալպայի գերեվարությունն ու մահը» բանահյուսական դրաման։ Սուքրեում անկանոն գործում են բացօթյա թատրոններ, ուր ելույթ են ունենում կիսապրոֆեսիոնալ թատերախմբերը։ Լա Պասում կազմակերպվել է Բեմական արվեստի և ասմունքի ակադեմիա։ 1949-ին հիմնադրվել է թատրոնի և ռադիոյի գործիչների ընկերությունը։

Կինոն Ֆիլմեր թողարկում է Բոլիվիական կինոինստիտուտը (հիմն․ 1943-ին)։ Հայտնի է ռեժիսոր Խ․ Սանխինեսը, որ բեմադրել է «Ուկամաի», «Կոնդորի արյունը» գեղարվեստական կինոնկարները։ Բ–ում մեծ մասամբ ցուցադրվում են ԱՄՆ–ի, Արգենտինայի, Մեքսիկայի ֆիլմերը։ Կինոթատրոնների մեծ մասը Պոթոսիում և Լա Պասում են։ Շրջիկ կինոսարքերը սպասարկում են լեռնային շրջաններին։ Պատկերազարդումը տես 496 –497 էջերի միջև՝ աղյուսակ XXVII։

Գրկ․ Галин Ю․, Боливия, М․, 1962; Гонсалес Рауль Руис, Боливия–Прометей Анд, пер․ с исп․, М․, 1963; Фадеев Ю․ А․, Революция и контрреволюция в Боливии, М․, 1969; Diaz Масhicao P․, Historia de Bolivia, t․ 1–5, La Paz, 1954–58; Diez de Medina E․, Literatura boliviana, Madrid, 1954; Vetheу H․ E․, Arqutectura Virreinal en Bolivia, La Paz, 1961,


ԲՈԼԻՎԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԲԿԿ), ստեղծվել է 1950-ի հունվարին անջատ–անջատ կոմունիստական խմբերի միավորումով։ 1950–52-ին գործել է անլեգալ պայմաններում։ 1952-ի ապրիլին մասնակցել է ժողովրդական ապստամբությանը, որը տապալել է խոշոր լեռնարդյունաբերողների և ֆեոդալների իշխանությունը։ 1959-ին ԲԿԿ I համագումարը խնդիր է դրել մինչև վերջ հասցնել հակաիմպերիալիստական ու հակաֆեոդալական հեղափոխական վերափոխումները և ստեղծել դեմոկրատական կառավարություն։ 1967-ին ԲԿԿ օրենքից դուրս է հայտարարվել և միայն 1969-ի սեպտեմբերյան զինվորական հեղաշրջումից հետո ստացել լեգալ գործելու հնարավորություն։ ԲԿԿ պայքարում է դեմոկրատական ազատությունների, հակաիմպերիալիստական ճակատի ստեղծման, միջազգային կոմունիստական շարժման միասնության համար։ Նրա ներկայացուցիչները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957, 1960 և 1969-ի Մոսկվայի խորհրդակցություններին։ ԲԿԿ կազմակերպական հիմքը դեմոկրատական ցենտրալիզմն է։ ԲԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Խ․ Կոլյե Կուետոն (1975)։


ԲՈԼՂԱՐՉԱՅ (վերին հոսանքում՝ Բոլղարու), գետ Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Երկարությունը 134 կմ է, ավազանը՝ 2170 կմ2։ Սկիզբ է առնում Թալիշի լեռներից։ Օգտագործվում է ոռոգման համար։ Ստորին հոսանքում ցամաքում է (այդ ժամանակ սնվում է Ազիզբեկովի անվ․ ջրանցքից)։ Վերին և միջին հոսանքում անցնում է ՍՍՀՄ և Իրանի սահմանագծով։


ԲՈԼՅԱՅ (Bolyai) Ցանոշ [15․ 12․ 1802, Կոլոժվար (Կլուժ) – 27․ 1․ 1860, Սարոշվաշարհեյ (Տիրգու–Մուրեշ)], հունգար մաթեմատիկոս, ոչ էվկլիդեսյան երկրաչափության հիմնադիրներից։ Սովորել է Վիեննայի ռազմա–ինժեներական ակադեմիայում։ Զբաղվելով զուգահեռ գծերի վերաբերյալ պոստուլատով՝ հանգել է ոչ էվկլիդեսյան երկրաչափության հիմնական դրույթներին։ Փորձել է տալ երկրաչափության ընդհանուր հիմնավորումը, այսինքն խիստ տրամաբանական կառուցումը՝ ազատ ամեն մի ակներև պատկերացումից։ Բ–ի կենդանության օրոք նրա հայտնագործությունները ճանաչում չեն գտել։


ԲՈԼՆԻՍ, Բողնիս, ավան Գուգարքի Բողնոփոր գավառում (այժմ՝ ՎՍՍՀ Խաչեն, ԲռլնիսՓաչեն ավանը)։ Բ–ում է եղել վրաց եկեղեցու եպիսկոպոսանիստ աթոռներից մեկը, որ մասնակցել է 506-ի Դվինի հակաք աղկեդոնական ժողովին։ Բ–ի ճարտ․ կարևոր հուշարձանը Ս․ Սիոն բազիլիկ եկեղեցին է։ Կառուցվել է 478–493-ին։ Այն 28 г/Х24,3 մ հատակագծային չափերով շինություն է, արլ․ պատից դուոս աբսիդով, կտրվածքում խաչաձև մույթերի (5 զույգ) երկու շարքերով բաժանված երեք թաղածածկ նավերի, առնված ընդհանուր երկլանջ տանիքի տակ։ Ունեցել է կամարակապ սրահներ, որոնցից հս․ ավերվել է, հվ․՝ ձևափոխվել։ XVII դ, տաճարի թաղերն ու քիվերը վերականգնվել են, իսկ արմ․ ճակատին բաց է արվել մուտք։ Մույթերի, ոոմնամույթերի խոյակներն ու խարիսխները քանդակազարդ են։ Բ–ում է ծնվել հայ ականավոր գրող Ղ․ Աղայանը։ Այդտեղ է գտնվում Աղայանի տուն–թանգարանը։


ԲՈԼՇԵՋԵՄԵԼՅԱՆ ՏՈՒՆԴՐԱ, մորենա–բլրային հարթավայր Պեչորա և Ուսա գետերի, Ուրալի և Պայխոյի միջև, Նենեցական ազգային օկրուգի և Կոմի ԻՍՍՀ սահմանում։ Բարձրությունը 100–250 մ է։ Կլիման մերձարկտիկական է, հունվարի միջին ջերմաստիճանը -16°С–ից -20°Cէ, հուլիսինը՝ 8°С–ից 12°С։ Ընդարձակ տա