Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երգության 3-րդ մասում՝ «Նոր Տարտյուֆ կամ հանցավոր մայր», նկատելի է կատակերգության անցումը մելոդրամայի։ P-ի կատակերգությունները բեմադրվել են նաև հայկ․ թատրոններում (Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոն, «Ֆիգարոյի ամուսնությունը», 1933 են)։ Օպերայի են վերածվել «Ֆիգարոյի ամուսնությունը» (Վ․ Ա․ Մոցարտ, 1786) և «Սեիլյան սափրիչ»-ը (Ջ․ Ռոսսինի, 1816)։

Երկ․ Theatre complet, P․, 1956; Драматические произведения․ Мемуары, пер․ с франц․, М․, 1971․ Գրկ․ Артамонов С․ Д․, Бомарше, М․, 1960․ Ս․ Սողոմոնյան


ԲՈՄԲԵՅ (մինչե 1960-ը՝ նահանգ Հնդկաստանում), Հնդստան թերակղզու հյուսիս–արևմուտքում։ Նրա տերիտորիայում կազմվել են Մախարաշւորւս և Հուջարաթ նահանգները։


ԲՈՄԲԵՅ, Մեծ P n մ բ և յ (Մումբա աստվածուհու անունով), քաղաք Հնդկաստանում, Արաբական ծովի ափին, Մախարաշտրա նահանգի վարչական կենտրոնը։ Մեծ Բ․ զբաղեցնում է Բոմբեյ կղզին և Սոլսետ կղզու հվ․ մասը։ Երկրի արդ․, կուլտուրական և բանկա–ֆինանսական կարեոր կենտրոններից է, միջազգային տրանսպորտային խոշոր հանգույց։ 5931 հզ․ բն․ (1971), մարատխաներ, հուջարաթներ։ Տնտեսության կառուցվածքով Բ․ խիստ տարբերվում է Հնդկաստանի ներքին շրջանների հնագույն քաղաքներից։ P-ի տնտեսության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել Անգլիայի գաղութային քաղաքականությունը և կանխորոշել նրա՝ որպես «Հնդկաստանի դարպասի» ծովային ֆունկցիաները։ Տնտեսության վերելքին օժանդակել է Սուեզի ջրանցքի բացումը (1869)։ P-ով է կատարվում երկրի ներմուծման 40%-ը, արտահանության՝ 1/3-ը։ Ապրանքաշրջանառությունը տարեկան հասնում է 10 մլն ա։ Արտահանում է մանգան և այլ հանքանյութեր, բամբակե գործվածքեղեն, բամբակ, կաշի, մորթի, ձիթատու սերմեր, քուսպ, ինչպես նաև մետաղյա իրեր և մեքենաներ։ Ներմուծում է մեքենաներ, սարքավորումներ, ածուխ, նավթ և հացահատիկ։ Արդյունաբերության հիմնական ճյուղը տեքստիլն է (այստեղ է կենտրոնացված երկրի բամբակե գործվածքեղենի արտադրության 3/4-ը)։ Հնդկաստանի անկախության տարիներին P-ի արդյունաբերությունը հարստացավ քիմ․, նավթավերամշակման և այլ ճյուղերով։ Ունի կինոարտադրություն, ՀԷԿ և ՋԷԿ։ Գործում են համալսարան (1857-ից), տեխնոլոգիական (կառուցվել է ՍՍՀՄ–ի օգնությամբ 1961–66-ին) և ատոմային ԳՀԻներ։ XVIII –XIX դդ․ P-ում ապրել են փոքրաթիվ հայեր, որոնք հիմնականում զբաղվել են առևտրով։ ճարտարապետությունը։ P․ կառուցապատվել է հիմնականում XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․։ Բազմաթիվ շենքեր կառուցվել են անգլիական նեոկլասիկայի և նեոգոթիկայի, ինչպես և XV–XVIII դդ․ հնդկական ճարտ․ նմանակությամբ («Հնդկաստանի դարպասները», Ուելսի արքայազնի թանգարանը)։ XX դ․ կեսից P ո մ բ և յ․ բնակելի թաղամաս ծովեզերքին, Մալաբար բլրի ստորոտին Բ ո մ բ և յ․ Մունիօիպափտետի շենքը P ո մ բ և յ․ «Սասունցի Դավիթ* գրադարանը (ընթերցասրահը հիմնադրվել է 1847-ին) իշխում է ժամանակակից եվրոպական և ամերիկյան ոճը։ Քաղաքի կորիզը անգլ․ նախկին ամրոցն է (Բոմբեյ կղզու հվ–արլ– ում), որի տարածքում կառավարական հիմնարկներն են, բանկերը, խանութները, համալսարանը։ Հատակագիծը կանոնավոր է, փողոցները՝ լայն, կանաչապատված։ Ամրոցից հս․ անկանոն բնակելի թաղամասերն են։ P-ի կենտրոնում հսկա շուկան է, կղզու արլ․ ափին4 պահեստներ, նավահանգիստներ։ Արմ․ ափին հարուստ թաղամասերն են, Մալաբար–Հիլլ շրջանում՝ «Կախովի պարտեզը»։ Մաոին–Կրայֆ («Մարգարտե մանյակ») կիսաշրջանաձև խճուղին բոլորապատում է կղզու հարավի Բեկ–Բեյ ծովախորշը։ P-ից 8 կմ հեռու էլեֆանտա (Գհարապուրի) կղզին է, ժայռափոր տաճարներով (հինը՝ VIII դ․), որոնցից ամենախոշորում եռադեմ Շիվայի հսկա կիսանդրին է (բարձր, մոտ 6 կմ VIII դ․)։ Գ․ Ավագյան


ԲՈՄՈՆԹ (Beaumont) Ֆրենսիս (1584, Գրեյս–Դյոյ – 6․3․1616, Լոնդոն), անգլիացի դրամատուրգ։ Սովորել է Օքսֆորդում և Լոնդոնում։ Կրթությամբ իրավաբան։ Պիեսների մեծ մասը ստեղծել է Զ․ Ֆլետչերի հետ։ Նրանց ստեղծագործությանը հատուկ է վերածննդի կենսուրախությունը, բայց կրել է հումանիստների վերապրած ճգնաժամի կնիքը, երբ նրանք համոզվել են, որ իրենց գաղափարները անիրականանալի են։ «Բոցափայլ վարսանդի ասպետը» (մոտ 1607) կատակեր– գությունում ծաղրել է ժամանակակից անգլ․ դրամատուրգիան։ Գրել է «Կնատյացը» (1607) կատակերգությունը, «Դիմակ Գրեյզ–իննի և Իներտեմպլի ջենտլմենների համար» (1613) պիեսը՝ նվիրված Ֆ․ Բեկոնին։ «Թագավոր և ոչ թագավոր» (1619), «Աղջկա ողբերգությունը» (1619), «Թիերի և Թեոդորեթ» (1621) դրամատիկական երկերը գրված են «արյունոտ ողբերգության» ոգով և մելոդրամատիկական են։ Ողբերգակատակերգական ժանրով Բ․ գրել է «Ֆիլաստր» (1620, Ֆլետչերի հետ) պիեսը Ս․ Աաամազյան


ԲՈՅԱԽՉՏԱՆ Հարություն Բարեղամի [ծն․ 2(15)․11․1907, Վաղարշապատ), հայ սովետական համաճարակագետ։ Անասնա– բուժ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1954), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1935-ին ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնա– բուժական ինստ–ը։ 1939-ից նույն ինստ–ի կենդանիների համաճարակագիտության ամբիոնի վարիչ։ 1937–46-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտ․ մինիստրության անասնաբուժական վարչության պետ։ Գիտական հետազոտությունները նվիրված են գյուղատնտ․ կենդանիների ծաղկի, տուբերկուլոզի, կատաղության և մատղաշների վարակիչ հիվանդությունների տարբեր հարցերին։ Առաջարկել է սիբիրախտի կանխման և վերացման արդյունավետ միջոցներ, որոնք կիրառվում են ինչպես ՀՍՍՀ–ում, այնպես էլ ՍՍՀՄ–ի տարբեր շրջաններում։ P-ի ղեկավարած անտիբիոտիկների ԳՀԼ–ում մշակվել են հորթերի ստամոքս՜աղիքային ուղու հիվանդությունների դեմ արդյունավետ միջոցներ։ Երկ․ Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկան, Ե․, 1955։ Խոշոր և մանր եղջերավոր անասունների ինֆեկցիոն հիվանդությունները, Ե․, 1961 (համահեղինակ)։ էպիզոոտոլոգիա ե միկրոբիոլոգիա, Ե․, 1962։ Սիբիրախտը և նրա դեմ պայքարի փորձը Հայաստանում, Ե․, 1962։ Մ․ Աղաբաբյան


ԲՈՅԱՋԻԵՎ Գրիգոր Ներսեսի [1(14)․3․ 1909, Դոնի Ռոստով– 14․5․1974, Մոսկ– վա], սովետական թատերագետ և թատերական քննադատ։ Արվեստագիտության դ–ր (1958), պրոֆեսոր (1960)։ 1930-ին ավարտել է Ռոստովի համալսարանը։ 1932-ից դասախոսում էր Մոսկվայի Լունաչարսկու անվ․ թատերական ինստ–ում։ Հիմնական աշխատությունները նվիրված են արևմտաեվրոպական և սովետական թատրոնին՝ «Արևմտաեվրոպական թատրոնի պատմություն՝ ծագումից մինչե 1789 թվականը» (Ա․ Կ․ Ջիվիլեգովի հետ համատեղ, 1941, ռուս․), «Թատրոնի պոեզիան» (1960, ռուս․), «Թատերական Փարիզն այսօր» (1960, ռուս․), «Մոլիեր» (1967, ռուս․), «Սոֆոկլեսից մինչև Բրեխտ․․․» (1969, ռուս․)։ Գրել հոդվածներ ժամանակակից հայ թատրոնի