ավարտվում է P-ման պրոցեսը։ P-ման ել– քը կախված է օրգանիզմի վիճակից, P-ման բնույթից, օջախի մեծությունից։tP-ման օջախից միկրոօրգանիզմների արտադրած թույները, հյուսվածքների քայքայման նյութերը արյան մեջ ներծծվելով, կարող են առաջ բերել օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներ՝ դող, ծայրա– մասային արյան լեյկոցիտների թվի ավե– լացում, էրիթրոցիտների նստեցման ռեակ– ցիայի (РОЭ) արագացում ևն։ P-ները կա– րող են ավարտվել բորբոքված հյուսվածք– ների անատոմիա–ֆունկցիոնալ հատկու– թյունների լրիվ կամ ոչ լրիվ վերականգ– նումով (սպիի առաջացում) և հյուսվածք– ների խորը վնասմամբ ու քայքայմամբ։ Ռ․ Հարությունյան
ԲՈՐԴԵՍ (գերմ․ Borgis<^inuib borghe- se – քաղաքացիական), լրագրերի տեքս– տերը շարելու համար օգտագործվող ւուցա– ւուսռ։ Առաջին անգամ կիրառվել է 1498-ին, Վենետիկում։ Հայկական P․ ստեղծվել է 1933-ին։
ԲՈՐԴՈ (Bordeaux), քաղաք Ֆրանսիայի հարավ–արևմուտքում, Գարոն գետի ափին, ժիրոնդա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 267 հզ․ բն․ (1968), արվար– ձաններով՝ ավելի քան 500 հզ․։ Արդ․ և տրանսպորտային կենտրոն է, երկաթու– ղային հանգույց, օվկիանոսային նավերի նավահանգիստ։ Ֆրանսիայի առևտուրը Աֆրիկայի և Լատինա–Ամերիկյան երկըր– ների հետ գլխավորապես տեղի է ունենում այս նավահանգստով։ Ներմուծվում են նավթ, քարածուխ, ֆոսֆատ, բուսական յուղ, շաքարի հումք, սուրճ, կակաո, ար– տահանվում՝ նավթամթերքներ, անտա– ռանյութ, գործվածքներ, գինիներ, մրգի և ձկան պահածոներ։ Զարգացած է նավ– թավերամշակման, նավա–ինքնաթիռաշի– նության և մեքենաշինության, մետալուր– գիական, փայտամշակման, քիմ․, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ P․ համար– վում է Ֆրանսիայի «գինեգործության և գինու առևտրի մայրաքաղաքը»։ Ունի համալսարան (1441)։ Հարուստ է ճարտ․ հուշարձաններով։ Եղել է Ֆրանսիայի քաղ․ պատմության և խոշոր իրադարձություննե– րի կենտրոններից մեկը։ 9–․ Ավագյան
ԲՈՐԴՈՅԱՆ ՀԵՂՈՒԿ (Բորդո քաղաքի անվանումից), բույսերի սնկային և ման– րէային հիվանդությունների դեմ պայքարի քիմիական միջոց։ Թույլ թունավոր նյութ է։ Պատրաստում են օգտագործման օրը։ 1 կգ պղնձարջասպը լուծում են 90 ւ ջրում, ապա, լուծույթը խառնելով, ավելացնում 10 ւ նոր պատրաստված 10 %-անոց կրա– կաթ։ Պղնձի ծծմբաթթվային հիմնային աղերը դոնդողանման նստվածքների ձևով լավ ծածկում են բույսերի տերևները և պտուղները։ Տերևների այրումից խուսա– փելու համար P․ հ․ չպետք է ունենա թթու ռեակցիա։ Կիրառվում է խաղողի վազի միլդյուի, խնձորենու և տանձենու քոսի, կորիզավորների բծավորության դեմ պայ– քարելու նպատակով։
ԲՈՐԵԼ (Borel) էմիլ (7․1․1871, Սենտ–Աֆ– րիկ – 3․2․1956, Փարիզ), ֆրանսիացի մա– թեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1921), 1 897–1920-ին Նորմալ դպրոցի (1911 – 1 920-ին՝ դիրեկտոր), 1909–41-ին՝ Փարի– զի համալսարանի պրոֆեսոր։ ժամանա– կակից մաթ․ անալիզի մի շարք ճյուղերի (տարամետ շարքեր, բազմության չափ, դիոֆանտյան մոտարկումներ ևն) հիմնա– դիր։ P-ի հիմնած (1895) «Ֆունկցիաների տեսության մենագրությունների ժողովա– ծու» շարքը երկար տարիներ էական ազդե– ցություն է ունեցել ֆունկցիաների տեսու– թյան բնագավառում կատարվող աշխա– տանքների վրա։ Զբաղվել է նաև մաթ․ ֆիզիկայի և հավանականությունների տե– սության հարցերով։
ԲՈՐԵԼՅԱՆ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ, տես Բազ– մությունների տեսություն։
ԲՈՐԵՆԻՆԵՐ (Hyaenidae), գիշատիչ կաթ– նասունների ընտանիք։ Արտաքինից որոշ չափով նման են շանը։ Իրանը կարճ է, առջևում՝ ավելի բարձր, պարանոցը՝ հաստ։ Գլուխը մեծ է, հզոր ծնոտներով, երկար (մինչև 13 սմ), ցցված ականջներով։ Ոտ– քերն ուժեղ են, չորսական մատներով։ Մարմինը և կարճ պոչը պատված են կոշտ բրդով։ Որոշ տեսակների ողնաշարի եր– կարությամբ ձգվում է բարձր (մինչև 20 սմ) բաշը։ Բ․ գիշերային կյանք են վարում։ Սնվում են դիակներով, լեշերով, խոշոր կենդանիներով։ Երբեմն հարձակվում են վայրի սմբակավորների, ընտանի կենդա– նիների, հազվադեպ՝ երեխաների վրա։ Շերտավոր բորենի Բազմանում են տարին մեկ անգամ։ Հղիու– թյունը տևում է Յ ամիս։ Ունենում են 2–5 ձագ։ Հայտնի է 4 տեսակ։ Շերտավոր P․ (Hyaena hyaena) տարածված է Աֆրիկա– յում, Հարավ–Արևմտյան Ասիայում, Ան– դըրկովկասում և Միջին Ասիայում։ Մարմ– նի երկարությունը մոտ 1 մ է, մոխրագույն, մուգ լայնական շերտերով։ Առափնյա P․ (H․ brunnea) հանդիպում է Հարավային Աֆրիկայում։ Բծավոր P․ (Grocuta crocuta) բնակվում են Հարավային և Արևելյան Աֆրիկայում, P-ից ամենախոշորներն են (մարմնի երկարությունը՝ մոտ 130 սմ, բարձրությունը՝ 80 սմ)։ Հողագայլը (Pro- teles cristatus) ամենափոքր տեսակն է, սնվում է մրջյուններով և տերմիտներով։ Հանդիպում են Հարավային և Արևելյան Աֆրիկայում։ է․ Յավրայան
ԲՈՐԺՈՄ, քաղաք, Վրացական ՍՍՀ Բոր– ժոմի շրջանի կենտրոնը։ 16,0 հզ․ բն․ (1970)։ Բալնեոլոգիական և կլիմայաբու– ժական առողջարան։ Գտնվում է Կուր գետի հովտի անտառապատ կիրճում, Թբի– լիսիից 152 կմ արմ․, ծովի մակերևույթից 810 մ բարձրության վրա։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –3°C)։ Տարեկան տե– ղումները՝ 595 մմ։ Բուժման միջոցները հանքային աղբյուրներն են, որոնց ջրի կազմությունն է՝ Л/f НСОз 85С1 15 ր,ր․ -jrpoq до* Мб՝° №86t С021Т29,60․ Գործում է ամբողջ տարին։ Բուժում են ստամոքս–աղիքային համակարգի, լյար– դի, լեղատար ուղիների և նյութափոխա– նակության խանգարման հետևանքով առա– ջացած հիվանդություններ։ P-ում կան հան– քային ջրերի լցման, ապակե տարայի գոր– ծարաններ, անտառատեխնիկում, ժող– թատրոն, հայրենագիտական թանգարան։
ԲՈՐԺՈՄԻ ԿԻՐՃ, կիրճ Վրացական ՍՍՀ–ում, Կուր գետի հովտում։ Երկարու– թյունը 60 կմ է, խորությունը՝ 1300–1500 г/։ Լանջերը ծածկված են լայնատերև և փշա– տերև անտառներով։ Բ․ կ․ բաժանում է Փոքր Կովկասի, Մեսխեթի և Թրիալեթի լեռնաշղթաները։ Կիրճում է գտնվում Բոր– ժոմ առողջարանը։ ԲՈՐԻ ԱՏՈՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Ատո– մային ֆիզիկա հոդվածում։ ԲՈՐԻ ԿԱՐԲԻԴ, Bi2C3, բորի և ածխածնի քիմիական միացությունը։ Սև փայլուն բյուրեղներ, խտությունը՝ 2520 կգ/մ3, հալ– ման ջերմաստիճանը՝ 2360°С։ Կիսահա– ղորդիչ է։ Р․ կ․ կարծրությամբ գերազան– ցում է կորունդին, կարբորունդին, զիջում է աչմաստին, բորազոնին (տես Բորի նիտրիդ)։ Կայուն է օդի (մինչև 1000°С) և թթուների նկատմամբ։ Հիմքերի ազդե– ցությամբ քայքայվում է։ Ստացվում է բորը կամ բորաթթվի անհիդրիդը և ածխա– ծինը 2000°Շ–ից բարձր ջերմաստիճանում տաքացնելով։ Բ․ կ․ կիրառվում է որպես հղկանյութ, կիսահաղորդիչ, ինչպես նաև նեյտրոնների կլանիչ։ ԲՈՐԻ ՄԱԴՆԵՏՈՆ, տես Մագնետոն։ ԲՈՐԻ ՆԻՏՐԻԴ, BN, բորի և ազոտի քի– միական միացությունը։ Հայտնի է Բ․ ն–ի երկու ձևափոխությունը։ Սովորական a-ձևը ստանում են բորի և ազոտի միացու– մից (2000°Շ–ից բարձր) կամ ամոնիակի մթնոլորտում B203-ii և վերականգնիչնե– րի (ածուխ, մագնեզիում) խառնուրդը տա– քացնելով։ Սպիտակ, տալկանման փոշի է։ Բյուրեղային ցանցով նման է գրաֆիտին, խտությունը՝ 23400 կգ/մ3։ Ջրում վատ է լուծվում, քիմիապես կայուն է, փոխազ– դում է միայն ֆտորի, ֆտորաջրածնի, ալկալիների տաք լուծույթների հետ։ |3-ձևը (բ ո ր ա զ ո ն) ալմաստանման է։ Ստաց– վում է a-ձևը կատալիզատորների առկա– յությամբ 62000 կգ/սմ2-ւց բարձր ճնշման տակ և 1350°Շ–ից բարձր ջերմաստիճա– նում տաքացնելիս։ Կարծրությունը մոտ է ալմաստի կարծրությանը։ Քիմիապես ավե– լի կայուն է։ Բ․ ն–ից պատրաստվում են ջերմակայուն նյութեր, դիէլեկտրիկներ, կիսահաղորդիչներ, նեյտրոնների կլանիչ– ներ։ a-ձևը չոր քսայուղ է առանցքակալնե– րի համար, բորազոնն օգտագործվում է գերկարծր հղկանյութերի արտադրությու– նում։
ԲՈՐԻՍ ԴՈԴՈՒՆՈՎ (մոտ 1552–13․4․1605), ռուսական ցար 1598-ից։ Երկրի քայքայ– ված տնտեսությունը վերականգնելու հա– մար ուժեղացրել է ֆեոդալական ճնշումը, տնտեսապես աջակցել մանր և միջին ֆեոդալներին, կարգավորել է խոլոպների