Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մարտիկներ՝ Ա․ Շոցիկասը, Վ․ Ենգիբար– յանը, Գ․ Շատկովը, Վ․ Պոպենչենկոն U ուրիշներ, իսկ Կ․ Ջաներյանը 1955-ի Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանա– կակիր է։ Սովետահայ բռնցքամարտիկնե– րը տարբեր ժամանակներում նվաճել են ՍՍՀՄ չեմպիոնի կոչումներ՝ Լ․ Թեմուր– յանը (1935, 1936, 1937, 1938), Ա․ Պապյա– նը (1936), Դ․ Վարդանովը (1938, 1939, 1940), Ս․ Նավասարդովը (1944), Ա․ Հա– րությունյանը (1933, 1934), է․ Արիստա– կեսյանը (1950), Վ․ Ենգիբարյանը (1955, 1956, 1958), Ս․ Ղազարյանը (1970, 1971), Կ․ Սարոյանը (1970, 1971), Ս․ Դուրյանը (1973), Դ․ Թորոսյանը (1973), Ա․ Ավե– տիսյանը (1975)։ ՍՍՀՄ–ում բռնցքամար– տիկները միավորված են ՍՍՀՄ բռնցքա– մարտի ֆեդերացիայում, որը մտնում է սիրողական P-ի միջազգային (ստեղծվել է 1947-ին) U սիրող բռնցքամարտիկների եվրոպական (հիմնվել է 1970–ին) ասոցիա– ցիաների կազմի մեջ։ Որոշ երկրներում գոյություն ունի նաև պրոֆեսիո– նալ P․, որի կանոնները թույլ են տա– լիս մարզիկների առողջության համար վտանգավոր մարտի կոպիտ ընթացք։ Նախատեսված են փոքր թվով քաշային կատեգորիաներ, թեթե ձեռնոցներ և մեծ թվով ռաունդներ։ Կ․ Աթոյան

ԲՌՆՑՔԱՎՈՐ ՄԵՒԱՆԻձՄ, մեխանիզմ, որի կազմի մեջ սովորաբար մտնում են երկու շարժական օղակ՝ բռունցքն ու հրի– չը և անշարժ օղակը՝ կանգնակը։ P․ մ․ իրագործում է տարվող օղակի (հրիչի) շարժման գործնականորեն պահանջվող գրեթե ցանկացած օրենքը՝ տանող օղակի (մեխանիզմի կինեմատիկայով պայմանա– վորված կորագիծ պրոֆիլ ունեցող բռունց– քի) անընդհատ շարժման դեպքում։ P․ մ–ները կոմպակտ են, հեշտությամբ են ներառնվում մեքենայի ընդհանուր սխե– մայի մեջ։ Շփումը փոքրացնելու համար P․ մ–ի օղակները պատրաստում են բարձ– րորակ պողպատներից, մխում են և խնամ– քով մշակում։ Կիրառվում է մեքենաշինու– թյան մեջ, օրինակ՝ ներքին այրման շար– ժիչներում, մետաղահատ հաստոցներում, սննդի արդյունաբերության մեքենանե– րում են, որտեղ P․ մ․ իրագործում է աշ– խատանքային պրոցեսի ծրագրավորումը, ինչպես նաև ավտոմատ մեքենաներում, որտեղ այն կատարում է կաոքւվարման ֆունկցիաները՝ համապատասխան պահին միացնելով ու անջատելով աշխատանքա– յին օրգանները։

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, մարդու նկատմամբ գոր– ծադրվող բռնի ուժ կամ հարկադրանք։ Դրսեորվում է երկու ձևով՝ ֆիզիկական և հոգեկան։ Ֆիզիկական P․ հավասարեցված է դիտավորությամբ հարվածելու կամ ծե– ծելու ոչ ծանր տեսակներին և առաջացնում է ինքնուրույն հանցակազմ։ Մի շարք հան– ցակազմերում P-յան այս կամ այն ձեի դրսևորումը խստացնում կամ մեղմացնում է հանցագործությունների պատժելիու– թյունը (կողոպուտ, ավազակություն, սպա– նություն, շորթում, իշխանազանցություն)։ Քաղաքացիական իրավունքում P-յան ազ– դեցությամբ կնքված գործարքներն ու պայմանագիրը անվավեր են։ Հայ իրա– վունքի հուշարձաններում (Մխիթար Դոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագըր– քեր) կան P-յան իրավաբանական բնույ– թին վերաբերող առանձին հիշատակում– ներ։ Բ․ շահագործողական բոլոր հասա– րակարգերում դասակարգային բովանդա– կություն է ունեցել և ծառայել է որպես մի– ջոց տիրող դասակարգերի քաղաքական իշխանության ամրապնդման գործում։

ԲՌՈՒՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Դորիսի շրջանում, Որոտանի վտակ Վարարակնի ափին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արե– մուտք։ Միավորված է Վերիշենի սովետա– կան տնտեսության հետ։ Ունի ակումբ, ծննդատուն, բուժկայան։ P․ հիմնադրվել է 1880-ին։ Գյուղի մոտ է գտնվում 21 կմ երկարությամբ «Տերտերի առու» ջրանցքը (X դ․)։ Բռուն

ԲՎԵՃՆԵՐ (Glaucidium), բվերի կարգի իսկական բվերի ընտանիքի թռչունների սեռ։ Բվերի կարգի ամենափոքր թռչուն– ներն են, որոնց միջին երկարությունը 12–25 սմ է։ Գլուխը փոքր է, կլոր, թևե– րը՝ կարճ, կլորացած։ Պոչը համեմատա– բար երկար է։ Սնվում են մանր կենդանի– ներով, թռչուններով, սողուններով ու մի– ջատներով։ Հայտնի է P-ի մոտ 20 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆ– րիկայում, Ամերիկայում։ ՀՍՍՀ–ում հան– դիպում է տնային բվեճը (Athene noctua), որի երկարությունը 23–28 սմ է, թևերի բացվածքը՝ 57–64 սմ, քաշը՝ 160–180 գ։ էգերը արուներից մեծ են։ Հասուն P-ի մարմինը վերևից գորշ է, սպիտակա– վուն բծերով, որոնք ավելի խոշոր են ծոծ– րակի, պարանոցի, թևերի և ոտքերի վրա։ Փորն սպիտակ է, գորշ, լայնական գծերով։ Կտուցը բաց դեղնավուն է։ Տնային P․ նստակյաց են, զույգերը՝ մշտական։ Ձվա– դրում են հիմնականում ապրիլ ամսին, դնելով 4–5, երբեմն՝ 8 ձու։ Թխսում է միայն էգը։ P․ օգտակար են, ոչնչացնում են վնասա– կար կրծողներին։ Գ․ ՄանուչաբրսԱ ԲՎԵՐ (Striges, Strigiformes), գիշատիչ թռչունների կարգ։ Մեծությամբ խիստ տարբեր են․ ամենամեծի՝ բվեճի երկա– րությունը 62–72 սմ է, թևերի բացվածքը՝ 150–180 սմ, քաշը՝ 2,5–3,5 կգ, իսկ ճընճ– ղուկային բվեճի երկարությունը 17– 20 սմ է, թևերի բացվածքը՝ 40 սմ, քաշը՝ 50–80 գ։ Հայտնի է 134 տեսակ, որոնք ընդգրկված են 2 ընտանիքում՝ իսկական P․ և սիպուխներ։ Տարածված են ամենու– րեք, բացառությամբ Անտարկտիկայի և օվկիանոսային մի քանի կղզիների։ P․ գլխի առջևի մասում ունեն դիմային սկա– վառակ։ Աչքերը մեծ են, անշարժ, պարա– նոցը խիստ շարժուն է, որի շնորհիվ գլու– խը կարող են պտտել 270°։ Կտուցը կարճ է, կարթաձև՝ վերնակտուցի վրա եղջերա– յին գոտիով։ Ոտքերը կարճ են, սուր ճի– րաններով, IV մատը կարող է ետ շրջվել։ Ունեն խիտ փետրավորություն, մոխրա– գույն են կամ գորշ բծավոր։ Մեծ մասամբ վարում են գիշերային և մթնշաղային կյանք։ Նստակյաց են կամ կիսանստա– կյաց (բացի հս․ և լեռնային տեսակներից)։ Մոնոգամ են, մշտական զույգերով։ Բազ– մանում են տարին մեկ (կերի առատու– թյան դեպքում՝ երկու) անգամ, դնելով 2–5, երբեմն՝ մինչև 11 ձու։ Թխսում է միայն էգը։ Օգտակար թռչուններ են, սըն– վում են փոքր կաթնասուններով, թռչուն– ներով, սողուններով, միջատներով, ձըկ– ներով։ ԱԱՀՄ–ում տարածված են Բ–ի 18, իսկ ՀՍՍՀ–ում՝ 6 տեսակ։ Գբկ․ Даль С․ К․, Животный мир Арм– янской ССР, т․ 1, Е․, 1954; Жизнь животных, т․ 5, М․, 1970․ Գ․ Մւսնուչւսբյան ԲՎԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում, Ցաղլիճա լեռան ստորո– տին։ XIX դ․ վերջերին ուներ 207 հայ բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Մարիամ Աստվածածին)։ P-ի արմ․ կողմում պահպանվել էին Արզվանի անու– նով բերդի ավերակները, իսկ Ցաղլիճա լեռան գագաթին, ըստ ավանդության, Վար– վառե կույսի գերեզմանն էր, որտեղ ուխ– տի էին գալիս շրջակա գյուղերից Վարդա– վառի տոնին։ Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ, նրանց մի մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Սովետական Հայաստանում։

ԲՎԻԿՆԵՐ, թեփուկաթևերի կամ թիթեռնե– րի կարգի բվիկանմանների ընտանիք (noctuidae)։ Գյուղատնտ․ բույսերի վնա– սատուներ։ Տարածված է մոտ 10 հզ․ տե– սակ, ՍՍՀՄ–ում՝ Յհզ․։ Բ․ միջին մեծության, լավ զարգացած կնճիթով թիթեռներ են։ Թևերի բացվածքը՝ 2,5–11 սմ (ավելի հա– ճախ՝ 3–5 սմ)։ Մոխրագույն են, գորշ, հարսնյակները՝ դարչնագույն։ Թիթեռնե– Բվեր 1․ Սովորական ֆիւին 2․ Սովորական տնա– յին բվեճ 3․ ճնճղուկային բվեճ