կասերմերը։ Վերջինները լայն տարածում են ստացել քարածխային ժամանակաշըր– ջանում, երբ նրանցից շատերը ունեցել են ծառանման ձևեր։ Փշատերևները, գինկգոազգիները, ցիկադայինները և բե– նետիտայինները հանդես են եկել պեր– մում, բայց առավել զարգացման հասել մեզոզոյում։ Ծածկասերմ բույսերի մնա– ցորդները հայտնի են արդեն ստորին կավճի նստվածքներից, սակայն տիրա– պետող են եղել կավճի վերջում։ Պալեոզո– յի և մասամբ մեզոզոյի բարձրակարգ սպորավոր և մերկասերմ բույսերի մեծ մասը պատկանում է բույսերի մահացած դասերին և ընտանիքներին։ Մեզոզոյում գոյություն ունեցած որոշ սեռեր ապրում են և այժմ, օրինակ՝ ձիաձետը, պտերնե– րը, մերկասերմ գինկգոն։ Երրորդականի սկզբում ձևավորվել են այժմ ապրող բույ– սերի համարյա բոլոր տեսակները։ Եր– րորդականի վերջում և չորրորդականում առաջացել են բույսերի ժամանակակից տեսակները, մահացել են հին, երբեմնի լայնորեն տարածված ձևերը և տեղի է ունեցել բուսածածկույթի աշխարհագրա– կան վերաբաշխումը, որը սառցադաշտա– յին դարաշրջանից հետո ստացել է ժամա– նակակից տեսքը։ Ցածրակարգ սպորավոր բույսերի էվո– լյուցիան ընթացել է ավելի դանդաղ, ջրի– մուռների համարյա բոլոր տեսակները գոյություն են ունեցել տակավին երկրի պատմության հնագույն ժամանակաշըր– ջանում, դևոնից հայտնի են զանազան խարային ջրիմուռները, մեզոզոյում բոլ– որն զարգացում են ունեցել սիֆոնիկավոր ջրիմուռները, իսկ կայնոզոյում՝ կարմիր ջրիմուռները։ Մինչքեմբրում լայնորեն տարածված են եղել խութ առաջացնող կաւցաականաչ ջրիմուռները, ինչպես և՝ միաբջիջ մանր ձևերը։ Բ․ բ․ առաջացնում են օգտակար հանա– ծոների (տորֆ, ածուխներ, այրվող թեր– թաքարեր ևն) կուտակներ։ Բ․ բ–ի ուսում– նասիրությունը պատկերացում է տալիս անցյալում երկրի բուսածածկույթի կազմի և տեղաբաշխման մասին, նշում բույսերի էվոլյուցիայի փուլերը։ Յուրաքանչյուր երկրբ․․ ժամանակաշրջանի ֆլորայի կազ– մը և տարածվածությունը հնարավորու– թյուն են տալիս որոշել նստվածքների երկրբ․ հասակը, որը կարևոր նշանակու– թյուն ունի ցամաքային նստվածքների հա– մար։ ՀՍՍՏ տարածքի տարբեր շերտախմբե– րում կան Բ․ բ–ի որոշ խմբերի ներկայա– ցուցիչների բրածո մնացորդներ։ Վերին տրիասի նստվածքներում հայտնի են՝ պտերանմանների, սագոյանմանների մնացորդներ (Զերմանիսի ածխի հանքա– վայր)։ Վայքի լեռնաշղթայի (վերին կա– վիճ), Շորբուլաղի, Դիլիջանի (օլիզոցեն), Ախուրյանի (միոպլիոցեն) շերտախմբե– րում հայտնի են մերկասերմ և ծածկասերմ բույսերի մնացորդներ։ Դիաւոոմային ջրի– մուռների մնացորդներ կան Աիսիանի շրջանում (պլիոցեն)։ Գրկ * Криштофович А․ Н․, Па– леоботаника, 4 изд․, Л․, 1957; Основы па– леонтологии, М․, 1963; Палопалинология, под ред․И․ М․ Покровской, т․ 1–3, Л․, 1966; Палеозойские и мезозойские флоры Евразии и фитогеография этого времени, М․, 1970; Gothan W․, Wey land Н․, Lehrbuch der Palaobotanik, 2 Aufc․, В․, 1964․
ԲՐԱԾՈ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, երկրաբանական անցյալ դարաշրջանների կենդանիներ, որոնց կմախքները պահպանվում են տար– բեր նստվածքային ապարներում, իսկ երբեմն էլ ամբողջությամբ կազմում դրանք (կավիճ ևն)։ Բրածո օրգանիզմների ուսում– նասիրությամբ զբաղվում է հնչաբանու– թյունը։ Մինչքեմբրյան մետամորֆային նստվածքներում գտնված Բ․ կ–ի մնացորդ– ները թույլ են տալիս ենթադրելու, որ այժմ ապրող կենդանիների տեսակների մի մասը գոյություն է ունեցել դեռ այն ժամանակ։ Նախակենդանիները (միաբը– ջիջներ) ներկայացված են սիլիցիումային կմախք ունեցող ֆորամինիֆերներով և ռադիոլարներով։ Դրանց կմախքները հան– դիպում են սկսած քեմբրից և երբեմն առաջացնում նստվածքային գոյացումնե– րի հզոր շերտախմբեր (ֆուզուլինային կրաքար)։ Ցածրակարգ բազմաբջիջ կեն– դանիները՝ սպունգները, հանդես են եկել պրոտերոզոյում, իսկ արխեոցիատները զարգացել են միայն վաղ քեմբրում։ Աղե– խորշավորները հայտնի են վաղ պալեո– զոյից և ներկայացված են եղել ստրոմա– տոպորիդներով, տաբուլատներով ևն։ Օր– դերի բրածո մնացորդները հազվադեպ են, Բրածո ողնաշարավոր կենդանիներ (վերականգնված)․ 1․ վերևում՝ ձկնանման անծնուո ցեֆալասպիս (սիլուրի ժամանակաշրջան), ներքևում՝ զրահավոր ձուկ պաերիխաիս (դևոնի ժամանակաշրջան), 2․ երկկենցաղ կասյիտոգավր (տրիա– սի ժամանակաշրջան), 3 – 7․ սողուններ՝ 3․ դինոցեֆալ (պերմի ժամանակաշրջան), 4․ պարեյազավր (պերմի ժամանակաշրջան), 5․ իխտիոզավր (յուրայի ժամանակաշրջան), 6․ պտերոզավր (յուրայի ժամանակաշրջան), 7․ դիպլոդոկ (կավճի ժամանակաշրջան), 8․ նա– խաթռչուն արխեորնիս (յուրայի ժամանակաշրջան), 9–10․ կաթնասուններ՝ 9․ թրատամ վագր (երրորդական ժամանակաշրջան), 10, մամոնտ (չորրորդական ժամանակաշրջան)