Ցո․ Բրամս Ջ․ Բրայս է հայկ․ այբուբենին։ Վեց կետերի տարբեր համակցություններ հնարավորություն են տալիս արտահայտել նաև թվեր, կետա– դրական, մաթ․, քիմ․ և նոտային նշաններ։ Բրայլի տպագրությունը Հայաստանում առաջին անգամ կիրառել է կոմպոզիտոր Ն․ Տիգրանյանը, Լենինականում, իր հիմ– նադրած դպրոցում (1921), որով գրագի– տություն է սովորեցրել կույր երեխանե– րին։
ԲՐԱՅՍ Զեյմս (Bryce James), դերկոմս, (10․5․1838, Բելֆաստ, Իռլանդիա – 22․1․ 1922, Սիդմուտ), անգլիական պետական գործիչ, իրավաբան և պատմաբան։ Օքս– ֆորդի համալսարանի պատվավոր դ–ր (1914)։ Ավարտել է Գլազգոյի համալսա– րանը և Օքսֆորդի Թրինիթի քոլեջը (Trinity College)։ Լիբերալ կուսակցությու– նից քանիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ զբաղեցրել տարբեր կառավարություննե– րի կազմում․ 1866-ին՝ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1892-ին՝ Լանկաստե– րի հերցոգության կանցլեր, 1894-ին՝ առև– տրի մինիստր, 1905–07-ին՝ Իռլանդիայի գործերի գլխավոր քարտուղար։ 1907– 1913-ին եղել է Անգլիայի դեսպանը Վա– շինգտոնում։ 1876-ին Բ․ հիմնել է Անգլո– հայկական ընկերությունը և որպես նրա նախագահ նույն թվականին այցելել Կով– կաս ու Հայաստան։ Իր տպավորություն– ներն ամփոփել է «Անդրկովկասն ու Արա– րատը» գրքում (1877)։ 1916-ին Բ–ի խմբա– գրությամբ և ընդարձակ առածաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճա– կը Օսմանյան կայսրությունում 1915– 1916 թթ․» փաստաթղթերի ժողովածուն (Կապույտ գիրք), որտեղ մերկացվում է երիտթուրքական կառավարության ազ– գայնամոլ, հայասպան քաղաքականու– թյունը։ Հայերի պաշտպանությամբ Բ․ հանդես է եկել նաև հրապարակային ելույթներով՝ դատապարտելով Աբդուլ Հա– միդի և երիտասարդ թուրքերի ջարդարար քաղաքականությունը։ 1920-ի փետրվա– րին Լորդերի պալատում արտասանած ճառում Բ․ քննադատեց քեմալականնե– րին՝ Կիլիկիայի հայերին հետապնդելու համար։ Բ․ ունի միջազգային իրավունքին նվիրված մի շարք աշխատություններ։ Երկ․ Studies in History and Jurisprudence, L․, 1901; The Future of Armenia, L․, 1919; International Relations, L․, 1922․ Գրկ․ Fischer H․A․L․, James Bryce, L․, 1927․
ԲՐԱՆԴ (Brandt) Վիլլի (իսկական անուն– ազգանունը՝ Հերբերտ Կառլ Ֆ ր ա մ, ծն․ 1913), ԳՖՀ–ի պետական գործիչ։ Պատանեկան տարիներին մաս– նակցել է ս–դ․ երիտասարդական շարժմա– նը։ 1930-ին մտել է Գերմանիայի ս–դ․ կուսակցության մեջ։ 1933-ին տարագրվել է Նորվեգիա, ապա Շվեյցարիա (1940), աշխատել որպես լրագրող։ 1945-ին վե– րադարձել է Արևմտյան Գերմանիա։ 1948-ին Արևմտյան Գերմանիայի ս–դ․ կուսակցության վարչությունը Բ–ին նշա– նակել է իր ներկայացուցիչը Արևմտյան Բեռլինում։ 1958–62-ին Արևմտյան Բեռ– լինի ս–դ․ կուսակցության վարչության նախագահն էր, 1957–66-ին՝ Արևմտյան Բեռլինի քաղաքագլուխը։ 1964-ից ս–դ․ կուսակցության վարչության նախագահն էր։ 1966-ի դեկտեմբերից մինչև 1969-ի հոկտեմբերը՝ փոխ–կանցլեր և արտաքին գործերի մինիստր կոալիցիոն կառավա– րությունում (ՔԴՄ–ԳԱԴԿ), 1969–74-ին՝ ԳՖՀ–ի կոալիցիոն կառավարության (ԳԱԴԿ–Ազ․ԴԿ) ֆեդերալ կանցլեր։ Բ–ի կառավարությունը հանդես եկավ ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ հարաբերությունների ծավալման օգ– տին։ 1970-ի օգոստ․ 12-ին Բ–ի կառավա– րությունը Սովետական Միության հետ կնքեց պայմանագիր, որը կարևոր ներ– դրում եղավ Եվրոպայի լարվածության մեղմացման գործում և հիմք ծառայեց ՍԱՀՄ–ի և ԳՖՀ–ի հարաբերությունների զարգացման համար։
ԲՐԱՆԴ Ֆեոդոր Ֆեոդորովիչ (Յոհան Ֆրիդրիխ) [13(25)․5․1802, Ցուտեր– բոգ – 3(15)․7․1879, Մերեկյոզ (Նարվայի մոտ)], կենդանաբան, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1833)։ Սովորել է Բեռլինի համալսարանում։ 1831-ին տեղափոխվել է Ռուսաստան, հիմնել Պետերբուրգի ԳԱ–ի կենդանաբանական թանգարանը, եղել նրա առաջին դիրեկտորը։ 1857–69-ին Պետերբուրգի բժշկա–վիրաբուժական ակա– դեմիայի պրոֆեսոր։ Բ–ի գիտական աշ– խատանքները նվիրված են կաթնասուննե– րի և այլ ողնաշարավոր կենդանիների կարգաբանության, հնէաբանության, կեն– դանաբանության և կենդանա–աշխարհա– գրության հարցերին։ Մ․ Խաչատրյան
ԲՐԱՆԴ ԵՆ ԲՈՒՐԳ (Brandenburg), քաղաք Գերմանական Դեմոկրատական Հանրա– պետությունում, Պոտսդամի օկրուգում։ Նավահանգիստ է Հաֆել գետի ափին և տրանսպորտային կարևոր հանգույց։ 93 հզ․ բն․ (1970)։
ԲՐԱՆԴԵՆԲՈհՐԳ, իշխանություն միջնա– դարյան Գերմանիայում։ Ստեղծել են գերմ․ ֆեոդալները XII դ․ 70-ական թթ․, պոլաբ– յան սլավոններից նվաճած հողերից։ Անու– նը ստացել է սլավոնների Բրանիբոր քա– ղաքից։ Աշխարհագրական հարմար դիրքը և տնտ․ ընդհանուր վերելքը նպաստել են Բ–ի քաղ․ ու տնտ․ հզորացմանը։ Նրա իշխանները դասվել են կուրֆյուրստների (կայսրընտիր իշխան) շարքը։ 1415-ին «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Աիգիզմունդը Բ․ հանձնել է Հոհեն– ցոլերնների դինաստիային։ 1486-ին Բ–ի իշխանության կենտրոն է դարձել Բեռլինը։ XVII դ․ Բ․ կրկին ապրել է քաղ․ վերելք։ 1618-ին Բ–ին միացվել է Պրուսիան, իսկ Երեսնամյա պատերազմի (1618–1648) հե– տևանքով՝ Արևելյան Պոմերանիան և այլ շրջաններ, պայմաններ են ստեղծվել Բրանդենբուրգյան–պրուսական թագավո– րության առաջացման համար (1701)։ Բ–ի հետագա պատմությունը միաձուլվում է Պրուսիայի պատմությանը։ Ռ․ Մաթևոսյան
ԲՐԱՆԴԵՍ (Brandes) Գեորգ (4․2․1842, Կոպենհագեն – 12․2․1927, Կոպենհագեն), դանիացի գրաքննադատ, հրապարակա– խոս։ 1871-ից Կոպենհագենի համալսա– րանում սկսել է իր հայտնի դասախոսու– թյունները, որոնք լույս են տեսել առանձին գրքով՝ «XIX դ․ եվրոպական գրականու– թյան գլխավոր հոսանքները» (հ․ 1–6, 1872–90)։ Աշխատության հիմնական գի– ծը պայքարն է ընդդեմ ռեակցիոն ռոման– տիզմի։ Հրատարակել է կենսագրական– դիմանկարային գործեր՝ «Վիլյամ Շեքս– պիր» (հ․ 1–3, 1895–96), «Վոլֆգանգ Գյո– թե» (հ․ 1 – 2, 1914s–15) ևն։ Բ–ի հրապարա– կախոսական ելույթները (1870–80) մեծ դեր են խաղացել քաղ․ և կրոնական ռեակ– ցիայի դեմ մղված պայքարում։ Եղել է Լեհաստանում, Ռուսաստանում, գրել է «Լեհական տպավորություններ» (1888), «Ռուսական տպավորություններ» (1888) և Ա․ Ս․ Պուշկինի, Ի․ Ս․ Տուրգենևի, Ա․ Ի․ Գերցենի, Ն․ Գ․ Չեռնիշևսկու, Լ․ Ն․ Տոլսաոյի, Մ․ Գորկու վերաբերյալ ակ– նարկներ։ Հանդես է եկել պատերազմի դեմ՝ ի պաշտպանություն սովետական պետության։ Վերջին գիրքը՝ «Ասք Քրիս– տոսի մասին» (1925), նվիրված է քրիստո– նեության քննադատությանը։ Ա․ Հարությունյան
ԲՐԱՆԴԻՍ (Brandys) Կազիմեժ (ծն․ 27․10․ 1916, Լոձ), լեհ գրող։ Հայտնի է դարձել «Փայտե ձին» (1946) և «Աննվաճ քաղաքը» (1946) վեպերով, որոնք պատկերում են Վարշավան հիտլերյան օկուպացիայի ժա– մանակ։ «Պատերազմների միջև» (հ․ 1–4, 1947–51, արժանացել է պետ․ մրցանակի, 1950) քառերգությունում արտացոլել է երկրորդ համաշխարհային պատերազմի տառապանքները կրած մտավորականնե– րի ճակատագիրը։ «Քաղաքացիներ» (1954) վեպում և «Կարմիր գլխարկը» (1956) պատմվածաշարում պատկերել է սոցիա– լիստական շինարարությունը Լեհաստա– նում։ Բարոյափիլ․ հարցեր է շոշափել «Նամակներ տիկին Z-ին» (հ․ 1–4, 1958– 1962), «Գոյաձև» (1963), «Զոկեր» (1966) ստեղծագործություններում։
ԲՐԱՆԴՍՊՈՅՏ (հոլանդերեն՝ brandspuit– հրդեհային պոմպ), ճկուն շլանգի մե– տաղե ծայրապանակ։
ԲՐԱՇՈՎ (Brasov), քաղաք Ռումինիայում, Բրաշով գավառի վարչական կենտրոնը։ 182 հզ․ բն․ (1970)։ Երկրի արդ․ երկրորդ քաղաքն է Բուխարեստից հետո։ Ունի զար– գացած մեքենաշինություն, բրդի և տրի– կոտաժի, սննդի, քիմ․, շինանյութերի, նավթավերամշակման ձեռնարկություն– ներ։ Բ․ հիշատակվում է 1251-ից։ Բ–ում հայերի մասին առաջին հիշատա– կությունը վերաբերում է 1399-ին։ 1698-ին Բ․ է այցելել Իսրայեյ Օրին, որին, որպես կասկածելի անձնավորության, իշխանու– թյունները կալանքի տակ են պահել շուրջ երեք ամիս և ազատել միայն Կարլովիցի հաշտությունից (տես Կարչովիցի կոնգրես 1698–99) հետո։ Օրին Բ–ում շփման մեջ է եղել տեղացի հայ և այլազգի բնակչու–