Բնությունը։ Բ․ մ․ տարածվում է Արե– վելա–Եվրոպական հարթավայրի արմ․ մա– սում։ Մարզի հվ․ և հվ–արլ․ հարթ, ճահ– ճակալած Պոլեսիեյի մի մասն է։ Հս– արմ–ում Մերձբուգյան, իսկ հս–արլ–ում՝ Բարանովիչի հարթավայրերն են։ Կլիման մեղմ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –4,5–5,5°C է, հուլիսի– նը՝ 18,5°C։ Տեղումների տարեկան միջին քանակը 550–650 մմ է։ Հիմնականում թույլ պոդզոլացված ավազային, տորֆա– յին և տորֆաճահճային, հումուսակար– բոնատային, ճմապոդզոլային հողեր են։ Անտառները գրավում են Բ․մ–ի տարած– քի 35%–ը։ Օգտակար հանածոներից են տորֆը, երկաթը, կավիճը։ Բ․ մ–ի հս– արմ–ում է գտնվում «Բելովեժյան թավուտ» արգելավայրը։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչ– ները բելոռուսներ են։ Բնակվում են նան։ ռուսներ, լեհեր, ուկրաինացիներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 41 մարդ է, քա– ղաքային բն․ 40% (1974)։ Քաղաքներն են Բրեստը, Բարանովիչին, Պինսկը ևն։ Տնտեսությունը։ Զարգացած են սննդի, թեթև, մեքենաշինական և մետաղամշակ– ման, անտառային և փայտամշակման, տորֆի արդյունաբերությունը, շինանյու– թերի արտադրությունը (Բրեստ, Բարանո– վիչի, Բերյոզա, Կոբրին, Պինսկ)։ Կառուց– ված է Բերյոզովյան ՊՇԷԿ–ը։ Կան շուրջ 350 կոլտնտեսություն և մոտ 70 սովետա– կան տնտեսություն (1977)։ Ցանքատարա– ծությունները գրավում են ավելի քան 800 հզ․ հա (1977)։ Մշակում են հացա– հատիկ, տեխ․ կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն ևն։ Զարգացած է կաթնա– մսատու անասնապահությունը։ Առողջապահությունը։ Բ․ մ–ում աշխա– տում է 2300 բժիշկ, կա 12,3 հզ, հիվանդա– նոցային մահճակալ (1970)։ ժողովրդական կրթությունը։ 1968/69 ուս․ տարում 1620 դպրոցներում սովորում էր 268,8 հզ․, 15 արհեստագործական ուսումնարաններում՝ 8 հզ․ աշակերտ, 18 միջնակարգ մասնագիտական ուսումնա– կան հաստատություններում՝ 19,2 հզ․ և 2 ինստ–ներում՝ 6,1 հզ․ ուսանող։ Գործում են 1181 գրադարան, 772 ակումբ, 957 կի– նո, 1 թատրոն, 8 թանգարան։
ԲՐԵՍՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1941, սո– վետական ռազմիկների 28-օրյա քաջարի դիմադրությունը գերմանա–ֆաշիստական զորքերին Բրեստի ամրոցում (Բրեաո քա– ղաքի մոտ) հունիսի 22-ից մինչև հուլիսի 20–ը։ Բրեստի վրա հարձակվում էր գերմ․ «Կենտրոն» խմբավորման 45-րդ հետևա– կային դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ավիացիայի աջակցությամբ։ Թշնամու հարվածը իրենց վրա ընդունեցին ամրո– ցում մնացած առանձին սակավաթիվ ստո– րաբաժանումները սահմանապահների հետ միասին (ընդամենը՝ 3,5 հզ․ մարդ)։ Պաշտպանությունը ղեկավարում էին կա– պիտան Ի․ Զուբաչովը, ւքայոր Պ․ Գավրի– լովը և կոմիսար Ե․ Ֆոմինը։ Թեժ մարտեր էին մղվում միաժամանակ քաղաքում և կայարանում։ Սովետական ռազմիկները մի քանի օր շարունակ հաջողությամբ եւռ էին մղում թշնամու գրոհները։ Հունիսի 29–30-ին թշնամին ձեռնարկեց ամրոցի Բրեստի ամրոցի Տերնսպոլյան դարպասի ավերակները