Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րըն աչքի են ընկնում նյութի լայն ընդգըրկ– մամբ, քննության ճշգրտությամբ և մինչև այժմ էլ չեն կորցրել իրենց արժեքը։ Բ․ անդրադարձել է նաև հնդեվրոպական նա– խալեզվի շարահյուսության հարցերին («Հնդեվրոպական պարզ նախադասության շարահյուսություն», 1925)։ Երկ․ Griechische Grammatik, 4 Auf 1․, bearb* von A․ Thumb, Miinchen, 1913․ Գ․ Ջահուկյան

ԲՐՈՒԵՎԻՁ Նիկոլայ Գրիգորեիչ [ծն․ 31․10 (12․11), 1896, Մոսկվա], սովետական մե– խանիկ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942), ինժեներա–տեխ․ ծառայության գեներալ– լեյտենանտ։ ԱՄԿԿ անդամ 1921-ից։ Ավար– տել է Մոսկվայի պետական համալսարա– նը (1923) և ավիացիոն ինստ–ը (1930)։ 1943–49-ին՝ ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս քարտուղար։ 1951-ից աշխատում է մեքե– նագիտության ինստ–ում։ Աշխատանքնե– րը վերաբերում են մեքենաների ու սար– քերի հուսալիության և ճշգրտության տե– սության, թվային–լուծող սարքերի տեսու– թյան, մեքենաների ղեկավարման և մե– քենաշինությունում մտավոր աշխատանքի ավտոմատացման (հաշվողական տեխնի– կայի կիրառման հիման վրա) հարցերին։

ԲՐՈՒՆԵԼԼԵՍԿԻ, Բրունելլեսկո (Brunelleschi), Ֆիլիպպո (1377, Ֆլորեն– ցիա – 1446, Ֆլորենցիա), իտալացի ճար– տարապետ, քանդակագործ, գիտնական։ Մշակել է հեռանկարի երկրաչափական օրենքները, դրանք կիրառել իր քանդակ– ներում («Բատտիստերո»-ի երկրորդ դռան հարթաքանդակները, 1402) և բազիլիկ տիպի կառույցներում (Աան Լորենցո, 1421, Աանտո Ապիրիտո, 1440)։ Բ․ առա– ջինը ստեղծեց Վերածննդի կենտրոնա– կազմ գմբեթավոր հորինվածքը (Աան Լո– րենցո եկեղեցու ավանդատունը, 1428, Պացցիների մատուռը, 1430–43) և նորարարորեն կիրառեց դասական օր– դերը (Իննոչենցիների հիվանդանոցը, 1419)։ Մասամբ պահպանելով գոթականի ոգին՝ նորարարական շին․ տեխնիկայով իրագործեց Աանտա Մարիա դել Ֆիորեի երկշերտ գմբեթը և լուսանցույց աշտարա– կը (1431–36)։ Բ․ շին․ արվեստը բարձրաց– րեց գիտական աստիճանի՝ վերջ դնելով միջնադարյան էմպիրիզմին։ Ա․ Զարյան

ԲՐՈՒՆԵՅ (Brunei), սուլթանություն Կալի– մանտան (Բոռնեո) կղզու հյուսիս–արե– մուտքում։ Բրիտ․ պրոտեկտորատ է։ Տա– րածությունը 5,8 հզ․ կմ2 է, բն․ 126 հզ․ (1969), բնիկներ, մալայացիներ, չինացի– ներ, անգլիացիներ։ Պաշտոնական լե– զուն մալայերենն ու անգլ․ է։ Մայրաքա– ղաքը՝ Բանդար–Աերի–Բեգավան։

ԲՐՈՒՆՈ (Bruno) Ջորդանո Ֆիլիպո (1548, Նոլա, Իտալիա – 17․2․1600, Հռոմ), իտա– լացի փիլիսոփա, աստղագետ, բանաս– տեղծ։ Գոյափոխության վերաբերյալ ար– տահայտած կասկածանքի, ինչպես նաե Արիստոտելի տեսության դեմ ելույթների համար մեղադրվել է հերետիկոսության մեջ և ստիպված հեռացել Իտալիայից (1576)։ 16 տարի շրջագայել է Եվրոպայում (ժնև, Թուլուզ, Փարիզ, Լոնդոն, Վիտեն– բուրգ, Մայնի Ֆրանկֆուրտ, Պրագա են), ամենուրեք շարադրել իր գաղափարները, պաշտպանել Կոպեռնիկոսյան արևակենտ– րոն համակարգը։ 1592-ի սկզբներին վե– Ջ․ Բրունո րադարձել է Իտալիա (Վենետիկ) և մայիսի 22-ին ձերբակալվել։ 1593-ի հունվարին նրան փոխադրել են Հռոմ և յոթնամյա տանջանքներից հետո (ինկվիզիցիան ստի– պում էր նրան հրաժարվել իր գաղափարնե– րից) Կամպո դե Ֆիորի հրապարակում այրել խարույկի վրա (1889-ի հունիսի 9-ին այդ նույն հրապարակում բացվել է Բ–ի հուշարձանը)։ Ըստ Բ–ի, աշխարհը ան– վերջ է ե, հետևաբար, Արեգակը չի կարող լինել նրա կենտրոնը։ Աշխարհի կենտրոն կարելի է ընդունել ամեն մի կետ, ինչպես և այդ նույն կետը կարելի է ընդունել ե՝ բևեռ, ե՝ զենիթ, նայած թե այն ինչի նկատ– մամբ ենք դիտարկում, բացարձակ դիրք գոյություն չունի։ Չկան նաև բացարձակ շարժում, բացարձակ ժամանակ, մարմնի բացարձակ ծանրություն։ Բ․ գտնում էր, որ աստղերը անշարժ են թվում իրենց հսկա– յական հեռավորությունների պատճառով։ ժխտելով երկնքի ու Երկրի բացարձակ հակադրությունը՝ նա ժխտում էր ընդհան– րապես բոլոր բացարձակ հակադրություն– ները՝ ամեն ինչ միասնական է։ Արիստո– տելի ցույց տված տարբերությունը՝ ձևի և մատերիայի հակադրությունը, միայն հարաբերական է, ինչպես չկա լրիվ պաս– սիվ մատերիա, այնպես էլ չկա ակտիվ, դրսից բերված ձե, վերջինս զարգանում է բուն մատերիայից։ Բ․ գտնում էր, որ աշխարհը ֆիզիկապես միասնական է (բո– լոր մարմինները բաղկացած են 5 տարրե– րից՝ հողից, ջրից, կրակից, օդից և եթերից)։ Աշխարհում տեղի է ունենում անընդհատ շրջապտույտ՝ անօրգ․ մատերիայից դեպի օրգանիզմները և հակառակը։ Այս ամբող– ջական, միասնական և անվերջ աշխարհի հիմքում պետք է գտնվի և միասնական պատճառ, որը «ակունքն» է հենց իր՝ աշ– խարհի։ Նրա կարծիքով այդ «ակունքում» համընկնում են բոլոր հակադրություննե– րը։ Բ․ աշխարհը դիտում էր որպես անվերջ փոքր առանձին միավորների՝ մոնադնե– րի փոխազդեցություն։ Մոնադի գործու– նեության մեջ միախառնվում են մարմնա– կանն ու հոգեկանը, օբյեկտն ու սուբյեկտը։ Ըստ նրա, համաշխարհային ոգին որպես կյանքի ակունք և հոգևոր սուբստանց, առ– կա է բոլոր իրերում և նրանց շարժման պատճառն է։ Մոտենալով մատերիայի ինքնաշարժման գաղափարին՝ Բ․ անցնում է հիլոզոիզմին և առաջ քաշում մի շարք իդեալիստական դրույթներ։ Բ–ի առանձին փիլ․ գաղափարներ զարգացրել են Բ․ Ապի– նոզան, Գ․ Լայբնիցը, Ֆ․ Շելլինգը, Գ․ Հե– գելը։ Նրա փիլիսոփայությունը անցման օղակ էր միջնադարյան փիլ․ համակար– գից դեպի նոր ժամանակի փիլիսոփայու– թյունը։ Տիեզերաբանության մեջ Բ․, առաջ անց– նելով իր դարաշրջանից, արտահայտել է մի շարք ենթադրություններ, որոնք հաս– տատվել են աստղագիտական հետագա հայտնագործություններով․ Արեգակնային համակարգի սահմաններում իր ժամանակ անհայտ մոլորակների գոյությունը, Արե– գակի և աստղերի պտույտը իրենց առանց– քի շուրջը, Տիեզերքում անհամար քանա– կով Արեգակի նման մարմինների գոյու– թյունը են։ Նա հանդես եկավ անտրոպո– ցենտրիգմի դեմ՝ ենթադրելով այլ աշխարհ– ներում բանական կյանքի գոյության հնա– րավորությունը։ Բ․ որպես բանաստեղծ կլասիցիզմի հա– կառակորդ էր։ Գրել է պոեմ, սոնետ, կա– տակերգություն, ռեալիստորեն վերարտա– դրել ժամանակի կենցաղն ու բարքերը, ծաղրել մանրախնդրությունն ու սնահավա– տությունը, ցույց ավել կաթոլիկական ռեակցիայի բութ ու երկերեսանի բարոյա– զանցությունը։ Երկ․ Opera latine,․#, v․ 1–3, Napoli, 1879– 1891; Անվերջականության, տիեզերքի և աշ– խարհների մասին, Ե․, 1950։ О героическом энтузиазме, М․, 1953․ Գրկ» Антоновский Ю․М․, Джор– дано Бруно, его жизнь и философская дея– тельность, СПБ, 1892; Баев К․ Л․, Соз– датели новой астрономии, 2 изд․, М․, 1955; Горфункель А․ X1, Джордано Бру– но, 2 перераб․ и доп․ изд․, М․, 1973․ Ա․ Քյուրքչյան

ԲՐՈՒՍԻԼՌՎ Ալեքսեյ Ալեքսեեիչ (19․8․ 1853, Թիֆլիս – 17․9․1926, Մոսկվա), ռու– սական բանակի հեծելազորի գեներալ (1912), ռազմական գործիչ։ Մասնակցել է 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմին։ 1906-ից հեծելազորային դիվիզիայի հրա– մանատար։ 1912–13-ին Վարշավայի ռազմ, օկրուգի հրամանատարի տեղակալ էր, առաջին համաշխարհային պատերազ– մի սկզբին՝ 8-րդ բանակի, 1916-ի մարտից՝ Հարավ–Արեմտյան ռազմաճակատի (որ– տեղ իրականացվեց ավստրո–գերմ․ ռազ– մաճակատի ճեղքումը) հրամանատարը, 1917-ի մայիս–հուլիսին՝ ռուս, բանակի գլխավոր հրամանատարը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից մինչե 1920-ը՝ պաշ– տոնաթող, մերժել է սպիտակգվարդիա– կաններին միանալու և հակահեղափոխու– թյունը գլխավորելու առաջարկները։ 1920-ից ծառայության է անցել կարմիր բա– նակի կենտրոնական ապարատում։ 1923– 1924-ին՝ հեծելազորի, 1924-ից՝ ԱԱՀՄ ՌՀխ–ին կից հատուկ հանձնարարություն– ների գծով հրահանգիչ էր։ ԲՐՈհՍՆԵՎԻ ՒՈՒՄԲ (1888-92), Պետեր– բուրգում 1888-ին ստեղծված սոցիալ–դե– մոկրատական կազմակերպություն։ Կոչ– վել է հիմնադիրներից մեկի՝ Մ․ Ի․ Բրուսնեի անունով։ Բ․ խ․ իր առաջ խնդիր էր դրել բանվորներից պատրաստել գի– տուն, զարգացած սոցիալ–դեմոկրատներ։ 1890-ից ստեղծվել է Բ․ խ–ի կոմիտե, որը միավորել է մի շարք բանվորական իւըմ– բակների։ Բ․ խ․ մասնակցել է բանվորա– կան ցույցերի, ցրել է կոչեր, թռուցիկներ։ 1891-ին այս խումբը Ռուսաստանում առա– ջին անգամ կազմակերպել և անցկացրել է Մայիսի 1-ի տոնակատարությունը։ 1892-ի ապրիլին Բ․ խ․ ոստիկանության կողմից ջախջախվել է։