Թեմուր խանի հրոսակները։ Հայկ․ գա– ղութը, գտնվելով քաղաքի պարիսպներից ղուրս, ստիպված տեղափոխվել է Կազան։ XV դ․ սկզբին P․ ամայացել է (տես նաև Բոււղարիա Կւաէա–ՎուգրսԱ)։ Գրկ․ ՋանՓոլադյան Հ․ Մ․, Բոլ– գար քաղաքի հայկական հնությունները, «ՊՐ<>, 1971, №2։ Նույնի, Վոլգայի ափին հայտնաբերված հայկական արձանագրու– թյունները, «Р1Г», 1973, № И։ Смир– нов А․ П․, Армянская колония города Болгар, «Материалы и исследования по ар– хеологии СССР», 1958, в․ 61․
ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ, բուլղարների լեզուն, պատկանում է հնդեվրոպական լեզվա– ընտանիքի սլավոնական ճյուղի հարավա– յին խմբին։ Խոսվում է ԲԺՀ–ում, մասամբ՝ Հարավսլավիայում, Մոլդավական ՍՍՀ–ում և Ուկրսփնայում։ Խոսողների թիվը՝ ավե– լի քան 7 մլն։ Բաժանվում է երեք՝ հին (IX-XI դդ․), միջին (XII-XVI դդ․) և նոր (XVI դ․ սկսած) շրջանների։ Հին Բ․ Սո– լունյան բարբառն է, որը միաժամանակ հիմք է հանդիսացել հին սլավոներենի համար։ Նոր Բ․ իբրև գրական լեզու ձևա– վորվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ հս–արլ․ բար– բառների հիման վրա։ Բ․ իր զարգացման ընթացքում կրել է հնչյունական, բառա– յին և քերականական փոփոխություններ։ ժամանակակից Բ–ի հնչյունական կազմը բաղկացած է 6 ձայնավորից և 37 բաղաձայ– նից։ Նկատելի են բաղաձայնական հակա– դրություններ ըստ փափկության և կոշտու– թյան։ Բաղաձայնները ռուսերենի չափ չեն քմայնանում, բառավերջում ձայնեղ– ները խլանում են։ Բ․, աստիճանաբար զրկվելով հոլովումից, հոլովական հարա– բերություններն արտահայտում է նախ– դիրներով, իսկ որոշյալ առումը՝ վերջա– դիր մասնիկավորմամբ։ Վերլուծական ձևով են կազմվում նաև անորոշ դերբայը (դիմավոր ձևը да օժանդակ բառի հետ), ապառնի ժամանակը (ներկա ժամանակը ще օժանդակ բառի հետ)։ Անցյալ ժամա– նակը ներկայանում է 4, ապառնին՝ 2 բայաձևերով։ Բաղադրյալ ստորոգյալը, ի տարբերություն ռուսերենի, արտահայտ– վում է օժանդակ բայի միջոցով։ Նախա– պես գործածել է հունական ունցիալային, իսկ 886-ից սկսած՝ սլավոնական գիրը։ Գրկ․ Маслов Ю․, Очерк болгарской грамматики, М․, 1956; Безикович Е․ и Г о р д о в а-Р ыбальченко Т․, Бол– гарский язык, Л․, 1957․ <,․ Պեւորոսյան
ԲՈՒԼՂԱՐԻԱ (България), Բ ու լ ղ ш- րիայի ժողովրդական Հ ա ն– րապետություն Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ • 591 II․ Պետական կարգը 591 III․ Բնությունը t591 IV․ Բնակչությունը 592 V․ Պատմական ակնարկ․ 592 VI․ Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և այլ կազմակերպություններ • • • 593 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t593 VIII․ Զինված ուժերը 594 IX․ Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը t595 X․ Լուսավորությունը t595 XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 595 XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը • • ■ 596 XIII․ Գրականությունը 597 XIV․ ճարտարապետությունը ե կերպ– արվեստը t597 XV․ Երաժշտությունը *t597 XVI․ Բալետըt 598 XVII․ Թատրոնը 598 XVIII․ Կինոնt ․ ․t․ 598 XIX․ Հայերը Բուլղարիայում ․․․․ 598 I․ Ընդհանուր տեղեկություններ Բ․ պետություն է Հարավ–Արևելյան Եվ– րոպայում, Բալկանյան թերակղզու արե– վելյան մասում։ Սահմանակից է Ռումի– նիային, Հարավսլավիային, Հունաստա– նին և Թուրքիային։ Արլ–ից ողողվում է Սև ծովով։ P-ով է անցնում Արևմտյան և Կենտ– րոնական Եվրոպայից դեպի Միջերկրածո– վային ավազանի արլ․ մասը, Սևծովյան նեղուցները, այնուհետև դեպի Մերձավոր Արևելք տանող հարմար և ամենակարճ ճանապարհը։ Տարածությունը մոտ 111 հզ․ կմ2 է, բն․ 8710 հզ․ (1974)։ Մայրաքա– ղաքը՝ Սոֆիա։ Բաժանված է 28 օկրուգ– ների, այդ թվում մայրաքաղաքը (օկրուգի իրավունքով), որոնք իրենց հերթին բա– ժանվում են քաղաքային և գյուղական հա– մայնքների։ Քարտեզը տես 592-րդ էջից հետո՝ ներ– դիրում։ II․ Պետական կարգը Բ․ սոցիալիստական պետություն է, ժողովրդական հանրապետություն։ Գոր– ծող սահմանադրությունն ընդունվել է 1971-ի մայիսի 18-ին։ Ամբողջ իշխանու– թյունը P-ում պատկանում է քաղաքի և գյուղի աշխատավորներին՝ բանվոր դասա– կարգի գլխավորությամբ։ Պետության ու հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը Բ–ի կոմունիստական կուսակ– ցությունն է։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ ժողո– վըրդական ժողովն է, որի կազմում 1971-ի հունիսի 27-ին ընտրվել է 400 դեպուտատ։ ժողովրդական ժողովը ընտրում է պետա– կան իշխանության մշտական գործող մար– մին՝ Պետական խորհուրդ։ Բարձրա– գույն գործադիր–կարգադրիչ մարմինը Մի– նիստրների խորհուրդն է։ Պետական իշ– խանության տեղական մարմինները՝ օկ– րուգային և համայնքային (գյուղական ու քաղաքային) ժողովրդական խորհուրդ– ները, ընտրում է բնակչությունը։ Դատա– կան գործունեությունն իրականացնում են գերագույն, օկրուգային և ժողովրդական դատարանները։ III․ Բնությունը Բ․ գտնվում է բարեխառէ գոտում, բնա– կան պայմաններով անցումնային շրջան է հս–ում Արևելյան և Կենտրոնական Եվրո– պայի, հվ–ում՝ Միջերկրածովայինի միջև։ Բ–ի հս․ զբաղեցնում է Դանուբի բլրապատ հարթավայրը, որն աստիճանաբար բարձ– րանում է հվ–ում և ձուլվում Ստարա Պլա– նինա լեռնային սիստեմի նախալեռներին։ Ստարա Պլանինա լեռները (Բալկանյան լեռներ, բարձրությունը՝ 2376 մ) արմ–ից արլ․ հատում են ամբողջ Բուլղարիան։ Ստարա Պլանինայի և Սրեդնա Գորա լեռ– նային համակարգի միջև ընկած են ենթա– բալկանյան տեկտոնական գոգհովիտները (Կազանլիկի, Կառլովի ևն)։ Հվ–ում և հվ– արմ–ում տարածվում են Ռիլա (Մուսալա, Պիրին լեոներուԱ «Բատակ* ամբարտակը (Պազարշիկի օկրուգ) 2925 մ, ամենաբարձրը Բուլղարիայում և ամբողջ Բալկանյան թերակղզում), Պիրին և Ռոդոպյան լեռները։ Ռոդոպյանև Սրեդնա Գորա լեռների միջև, Մարիցա գետի եր– կայնքով տարածված է Վերին Թրակյան դաշտավայրը, որն ամենաբերրին է երկ– րում։ Բ–ի սևծովյան ափերը ցածրադիր