կախություն։ Այդ ժամանակ շուրջ 2 հզ․ հայ Արևելյան Թրակիայից, Մակեդո– նիայից և Արևմտյան Հայաստանից գաղ– թեցին P․։ P-ում բուրժուա–դեմոկրատական ձեռնարկումների, ինչպես նաև 1879-ին Վելիկո Տիռնովոյում հռչակված բուլղ․ սահ– մանադրության շնորհիվ ապահովվում էին նաև բուլղարահայերի քաղաքացիա– կան և կրոնական ազատությունները։ Սահմանադրությամբ հայ համայնքներին իրավունք տրվեց ազատորեն դավանել իրենց կրոնը, ընտրել տեղական ազգային մարմիններ՝ թաղական և եկեղեցական խորհուրդներ, դպրոցական վարչություն։ 1880-ական թթ․ 2-րդ կեսին բուլղարահա– յերի թիվը հասավ մոտ 13 հզ․։ Հայ գաղ– թականների մեծ մասը տեղավորվեց երկ– րի արդ․ և առևտրական կենտրոններում։ P-ի հայ առևտրական տները (Հայրա– պետյան, Գույումջյան, Ասլանյան, Բե– զա զյան, Ստեփանյան, Թոփչյան ևն) մաս– նաճյուղեր ունեին Անգլիայի, Ֆրանսիա– յի, Իտալիայի, Եգիպտոսի և Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում։ Հայ գործավորները P-ում սկզբնավո– րել են արտադրության որոշ ճյուղեր (Վ․ Պողոսյանը Պանագյուրիշտեում հիմ– նել է պարսկ․ գորգերի առաջին ֆաբրի– կան, Հ․ Կարագյոզյանը Սլիվենում՝ մե– տաքսյա գործվածքեղենի ֆաբրիկան ևն)։ Մի շարք քաղաքներում հայ աշխա– տավորները համախմբված էին արհեստա– գործական ընկերություններում (համքա– րություններում)։ Դարավերջին բուլղա– րահայերի մեջ իրենց ուրույն տեղն են ունեցել հայ մտավորականները՝ բժիշկ– ներ, ինժեներներ, իրավաբաններ, ճար– տարապետներ, ուսուցիչներ, պետ․ պաշ– տոնյաներ ևն։ Նյութական բարեկեցու– թյունը հնարավորություն է ընձեռել զբաղ– վելու ազգային վարժարանների վերա– ծնությամբ ու ընդարձակմամբ։tXIXtդ․ վերջում P-ի հայաշատ քաղաքներում գոր– ծում էին ազգային երկսեռ վարժարաններ (Պլովդիվում՝ «Վարդանանց Վառվառե», Վառնայում՝ «Սիսակյան», Ռուսչուկում՝ «Մեսրոպյան», Բուրգասում՝ «Հայկազյան», Սլիվենում՝ «Լուսավորչյան», Շումենում՝ «Վարդանյան», Թաթար–Պազարջիկում՝ «Խորենյան» ևն)։ Մշակվեցին դպրոցական կանոնադրություն և ծրագիր, հրատարակ– վեցին հայերեն դասագրքեր։ Բուլղարահայերի հասարակական կյան– քի աշխուժացումը ծնունդ տվեց մշակու– թային, լուսավորական ընկերություննե– րի։ 1883-ին Պլովդիվում ստեղծվեց «Գրա– սիրաց եղբայրություն» լուսավորական ըն– կերությունը, այնուհետև Շումենում՝ «Ըն– թերցասիրաց» (հետագայում՝ «Արարատ– յան»), Սիլիստրայում՝ «Խնամակալ», Վառ– նայում՝ «Սիսակյան», Ռուսչուկում՝ «Երի– տասարդ ընթերցասերների», Թաթար–Պա– զարջիկում՝ «Ւարենյան» ընկերություն– ները։ 1882-ին Վառնայում, 1883-ին Ռուս– չուկում հիմնվեցին «Հայրենասիրաց ըն– կերություններ։ Մ․ Փորթուգալյանի «Ար– մենիա»-ի գաղափարների ազդեցությամբ հայրենասիրական–ազատասիրական կազ– մակերպություններ ստեղծվեցին Պլովդի– վում, Սիլիստրայում, Խասկովոյում, Սլի– վենում, Թաթար–Պազարջիկում և Շումե– նում։ Բ․ գաղթականական նոր հոսանքներ ընդունեց XIX դ․ վերջին․ 1894–96-ի հա– միդյան կոտորածներից փրկված շուրջ 50 հզ․ հայեր հաստատվեցին P-ում։ Չնա– յած տեղացի հայերի և բուլղ․ իշխանու– թյունների ցույց տված օգնությանը, նո– րագաղթները երկար ժամանակ ապրում էին ծանր վիճակում։ Աղետի տարիներին P-ի համարյա բոլոր հայաշատ քաղաքնե– րում տեղի ունեցան բողոքի զանգվածա– յին ցույցեր։ Բուլղար հասարակայնու– թյան առաջավոր ներկայացուցիչները, մասնավորապես ս–դ․ մամուլը դատա– պարտում էին թուրք ջարդարարների հան– ցագործությունները, մերկացնում մեծ պե– տությունների դիվանագիտական խարդա– վանքները, համաշխարհային հասարա– կայնության ուշադրությունը սևեռում Արև– մըտյան Հայաստանում զարգացող ողբեր– գական իրադարձությունների վրա։ Բուլ– ղար մեծ բանաստեղծ Պ․ Չավորովը գրեց «Հայերը» հռչակավոր բանաստեղծությու– նը։ 1912–13-ի Բալկանյան պատերազմների տարիներին Բ–ի հայերը մասնակցեցին Թուրքիայի դեմ բուլղ․ բանակի ռազմ, գործողություններին։ Անդրանիկի գլխա– վորած հայկ․ կամավորական վաշտն ար– ժանացավ կառավարական պարգևների և բուլղ․ հրամանատարության հատուկ շնորհակալագրին (տես Րաչկանյան պա– տերազմներ 1912–13)։ Բալկանյան պա– տերազմների տարիներին, ինչպես նաև առաջին համ՛աշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո շարունակվում էր Թուրքիայից փախած հայերի հոսքը դեպի P․։ Հեւյերի զանգվածային գաղթ արձանագրվեց 1922-ին, երբ հույն–թուրք․ պատերազմի հետևանքով Արևմտյան Հա– յաստանից շուրջ 22 հզ․ մարդ անցավ Բ․։ Բուլղարահայերի սոցիալական կազմում տեղի ունեցան զգալի փոփոխություններ։ Ֆաբրիկա–գործարանային հայ բանվոր– ները, համալրելով բուլղ․ պրոլետարիա– տի շարքերը, գործուն աջակցություն ցույց տվեցին եղբայրական ժողովրդի սոցիալ– քաղ․ պայքարին։ Գաղթականների մեջ մեծ թիվ են կազմել մտավորականները։ Արևմտյան Հայաստանից, Կ․Պոլսիցև այլ վայրերից հայ տպագրիչների, հրատա– րակիչների, գրողների, դերասանների, ուսուցիչների, իրավաբանների և գրչի ու մտքի այլ գործիչների մուտքը Բ․ աշխու– ժացրեց բուլղարահայերի հասարակա– կան–քաղ․ և մշակութային կյանքը։ Կազ– մակերպվեցին հայրենակցական, երիտա– սարդական, մարմնամարզական, մշակու– թային նոր միություններ ու կազմակեր– պություններ* ընդարձակվեց դպրոցների թիվը, հիմնադրվեցին նոր տպարաններ, հրատարակվեցին նոր թերթեր ու հանդես– ներ։ Ակտիվացավ հայ ազգային կուսակ– ցությունների գործունեությունը։ 1932-ից P-ի մի շարք քաղաքներում գործում էին ՀՕԿ–ի մասնաճյուղերը, որոնց գործու– նեությունը 1936-ին արգելեց ցարական իշխանությունը։ P-ի հայ համայնքներում գործում էին խնայողական ընկերություն– ներ, կոոպերատիվ, վարկատու–բաժնե– տիրական դրամատներ։ 1935-ի տվյալնե– րով, բուլղարահայ համայնքներն ունեին 15 հայկ․ դպրոց։ Պլովդիվում եղել է նաև Մխիթարյան վարժարան։ P-ում առաջին հայկ․ տպարանը ստեղծվել է Վառնայում, ուր 1884-ին հրատարակվել է «Հույս» թերթը, առ այսօր P-ում լույս է տեսել 93 անուն պարբերական։ Այժմ լույս է տես– նում «Երևան» թերթը։ Բուլղարահայ համայնքներում թատերա– կան առաջին ներկայացումները տեղի են ունեցել դեռևս XIX դ․ 80-ական թթ․՝ Կ․ Պոլսից եկած ճանաչված թատերախըմ– բերի և դերասանների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ 1890-ական թթ․ վեր– ջերին թատերական գործիչներ Վ․ Պապա– յանը և Ա․ Պենկլյանը ստեղծեցին «Վե– սելո» խումբը, որը Բ–ում գործեց 15 տա– րի։ Հայաշատ կենտրոններում գործել են տեղական սիրող թատերախմբեր (1923-ից գործում է Ա․ Շիրվանզադեի անվ․ թատե– րախումբը)։ P-ում տիրող բուրժուա–նացիոնալիստա– կան վարչակարգը գաղթականներին (այդ թվում նաև հայերին) ենթարկում էր ազ– գային խտրականության։ Նրանց մշտա– կան աշխատանքով ապահովելու հարցը հաճախ հանդիպում էր արհեստական խոչընդոտների։ Որպես սեզոնային բան– վորներ նրանց զգալի մասը ծայրահեղ աղքատության մեջ էր։ Այդ պայմաններում նպաստավոր հող էր ստեղծվում հայ քա– ղաքական կուսակցությունների գործու– նեության աշխուժացման համար։ Հա– մայնքների հասարակական, քաղ․ և մշա– կութային կյանքի բոլոր բնագավառնե– րում առկա էր հակամարտ խմբավորում– ների պայքարը։ Դաշնակցականները ձըգ– տում էին հայ աշխատավորներին հեռու պահել երկրում ծավալվող հակաֆաշիս– տական, կոմունիստական շարժման ոլոր– տից։ Բուլղարահայ կոմունիստները, լի– նելով ԲԿԿ անդամ, տարիներ շարունակ գործում էին ընդհատակում, բոլոր լեգալ ու անլեգալ միջոցներն օգտագործում հայ աշխատավորությանը զերծ պահելու ազ– գայնական տրամադրություններից, նրան դաստիարակելու ինտերնացիոնալ միաս– նության և Աովետական Հայաստանի հան– դեպ հայրենասիրության ոգով (տես Բուչ– ղարիայի կոմունիստական կուսակցու– թյուն հոդվածի հայկական մասը)։ 1940-ին բուլղարահայ կոմունիստներն ու կոմե– րիտականները ակտիվ կերպով մասնակցե– ցին ԲԿԿ նախաձեռնած «Սոբոլևյան ակ– ցիային», որի նպատակն էր կառավարող շրջաններին ստիպել բարեկամական դա– շինք կնքել ՍՍՀՄ–ի հետ։ Հայ կոմունիստ– ներից և մտավորականության առաջավոր ներկայացուցիչներից շատերը իրենց անձ– նվեր աշխատանքով վայելել են ԲԿԿ վստա– հությունը, առաջ քաշվել ղեկավար աշխա– տանքների (Ս․ Շահբազյան, Ա․ Ասլան– յան, Հ․ Պողոսյան, Գ․ Գաբրիելով, Տ․ Փա– փազյան, Գր․ Հովհաննիսյան, Մ․ Կարա– գյոզյան, Ս․ Այանյան, Դ․ Դավթյան, Կ․ Մարգարյան, Մ․ Հալաճյան, Մ․ Խաչիկ– յան, Դ․ Շիրինյան, Կ․ Գուրբանճյան, Բ․ Բյուֆենկճյան, Թ․ Բոյաճյան, Լ․ Սողիկ– յան, ժ․ Սիմոնյան, Օ․ Մարտիկյան, Ա․ Դա– լա յճյան, է․ Կարապետյան, Գ․ Սինանյան և ուրիշներ)։ Բուլղարահայ կոմունիստները և առա– ջադիմական տարրերը իրենց ավանդն ունեն բուլղար ժողովրդի մղած հակաֆա– շիստական պայքարում։ Հայրենական պա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/599
Արտաքին տեսք