Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերպություն, ղեկավարվում է մարքսիզմ– լենինիզմի գաղափարներով։ Ստեղծվել է 1919-ին։ Մինչ այդ գործում էր իբրև, ս–դ․ կազմակերպությունների միություն։ 1891-ին Դ․ ԲււսգոԱի ջանքերով Բուլղա– րիայում ստեղծվել է սոցիալ–դեմոկրատա– կան կուսակցություն (ԲՍԴԿ)։ 1894-ին կազմակերպությունն ընդունել է նոր ան– վանում՝ Բուլղարական բանվորական սո– ցիալ–դեմոկրատական կուսակցություն (ԲԲՍԴԿ)։ 1903-ին ԲԲՍԴԿ մարքսիստա– կան կորիզը, բաժանվելով օպորտունիս– տական խմբավորումից, ստեղծեց ինքնու– րույն Բուլղարական բանվորական սո– ցիալ–դեմոկրատական (տեսնյակ սոցիա– լիստների) կուսակցությունը – ԲԲՍԴ (տ․ ս․) Կ։ ԲԲՍԴ (տ․ ս․)Կ մասնակցել է III (կոմունիստական) Ինտերնացիոնալի ստեղծմանը, 1919-ին լրիվ կազմով մտել նրա մեջ։ XXII համագումարում (1919-ի մայիս) ԲԲՍԴ (տ․ ս․) Կ անվանափոխվեց Բուլղարական կոմունիստական (տեսն– յակ սոցիալիստների) կուսակցության [ԲԿ(տ․ս․)Կ]։ Համագումարում (այն հա– մարվել է ԲԿ(տ․ս․)Կ I համագումար) ըն– դունվել է «Ծրագրային դեկլարացիա», որտեղ դրվել է իշխանության գրավման և պրոլետարիատի դիկտատուրայի հար– ցը։ 1927-ին ԲԿ(տ․ս․)Կ գլխավորությամբ ստեղծվել է բանվորական կուսակցություն (ԲԿ)։ 1929-ին կուսակցության ղեկավարու– թյունը գրավել են ձախ աղանդավորական– ները, 1935–36-ին Դ․ Դիմիտրովի ջան– քերով նրանք հեռացվել են ԲԿ(տ․ս․)Կ–ից։ 1938–39-ին ԲԿ(տ․ս․)Կ և ԲԿ միավորվել են՝ ստեղծելով Բուլղարական բանվորա– կան կուսակցությունը (ԲԲԿ)։ 1944-ի սեպտ․ 9-ից հետո վերանվանվել է Բուլղարական բանվորական (կոմունիստների) կուսակ– ցություն [ԲԲ(կ)Կ]։ 1942-ին ԲԲԿ նախաձեռ– նությամբ ստեղծվել է Հայրենական ճա– կատ։ 1944-ի սեպտ․ 9-ին կուսակցության ղեկավարությամբ տեղի է ունեցել ժող․ զինված ապստամբություն, որը երկրում հաստատել է ժողովրդա–դեմոկրատական կարգեր։ 1948-ի դեկտ․ 18–25-ին կայացել է ԲԲ(կ)Կ V համագումարը, որը վերցրել է երկրի ինդուստրացման և էլեկտրիֆի– կացման կուրս, որոշում ընդունել I հնգամ– յա պլանի մասին։ Համագումարում կու– սակցությունն ընդունել է նոր անվանում՝ Բուլղարական կոմունիստական կուսակ– ցություն (ԲԿԿ)։ ԲԿԿ ներկայացուցիչները մասնակցել են կոմունիստական U բան– վորական կուսակցությունների 1957, 1960 և 1969-ի Մոսկվայի խորհրդակցություն– ներին։ ԲԿԿ կառուցվածքային հիմքը դե– մոկրատական ցենտրալիզմն է, բարձրա– գույն օրգանը՝ համագումարը։ Համագու– մարների միջև ընկած ժամանակաշրջա– նում կուսակցությանը ղեկավարում է ԿԿ, որն ընտրում է քաղբյուրո և քարտուղա– րություն։ 1974-ի դեկտեմբերին ԲԿԿ ուներ ավելի քան 770 հզ․ անդամ։ ԲԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Տ․ ժիվկովը, կենտրոնական օրգանն է «Ռաբոտնիչես– կո դելո» («Работническо дело») թերթը, տեսական օրգանը՝ «Նովո վրեմե» («Но– во време») ամսագիրը։ Կապիտալիզմի զարգացումը և դրա հետ կապված դասակարգային շերտավորման պրոցեսը XIX դ․ 2-րդ կեսին Բուլղարիայում իր ոլորտի մեջ է առել նաև հայ համայն– քը, որի հետևանքով տեղի է ունեցել բուլղարահայ բանվորության մի մասի պրոլետարացման պրոցես։ 1909–10-ին բուլղարահայ բանվորության զգալի մասն արդեն միավորվել էր հեղափոխական արհմիություններում։ Բուլղարահայ աշ– խատավորության հեղափոխական դաս– տիարակության գործում մեծ դեր է խաղացել 1919-ին Պլովդիվում կազմա– կերպված «Հայ բանվորական կոմունիս– տական ինքնազարգացման միություն»-ը, որի հրատարակած «Կոչ»-ը պարզաբանել է մարքսիզմ–լենինիզմի սկզբունքային դրույթները՝ պատերազմի, խաղաղության, սոցիալիստական հեղափոխության և պրո– լետարիատի դիկտատուրայի վերաբեր– յալ, մերկացրել հայ ազգայնական կու– սակցությունների հակաժողովրդական քա– ղաքականությունը։ Մինչ ԲԿԿ ստեղծումը Բուլղարական բանվորական սոցիալ–դե– մոկրատական (տեսնյակների) կուսակ– ցության շարքերում եղել են նաև հայ գոր– ծիչներ՝ Տիգրան Իսմիյան, Մւոեփան Շահ– բազյան, Դառնիկ Թյությունջյան, Արւոա– շես Մուրադյան, Հրանա Մոմջյան, Ար տա– շես Ասլանյան, Գրիգոր Շիշմանյան և ուրիշներ։ 1919-ի մայիսին հայ հեղափո– խական սոցիալ–դեմոկրատները մտան ԲԿ(տ․ս․)Կ մեջ։ ԲԿ(տ․ս․)Կ ԿԿ–ի ղեկավա– րությամբ 1919-ին Բուլղարիայի հայաշատ քաղաքներում ստեղծվեցին հայկ․ կոմու– նիստական խմբեր ու միություններ, որոնք աշխատանք ծավալեցին ոչ միայն Բուլղա– րիայի, այլև ամբողջ Բալկանների և սփյուռքի հայ աշխատավորության շրջա– նում։ 1919-ին հայկ․ կոմունիստական խըմ– բեր կազմակերպվեցին Ռուսչուկում, Վառ– նայում, Շումենում։ 1920-ին Վ․ Կոլարովի նախաձեռնությամբ Պլովդիվում ստեղծվեց հատուկ օրգան «Մամուլի կոմիտե» (նա– խագահ՝ Ս․ Շահբազյան, քարտուղար՝ Գ․ Շիշմանյան), որի ջանքերով բարձրա– ցավ կոմունիստների կողմից բուլղարա– հայ աշխատավորների մեջ տարվող աշ– խատանքների մակարդակը։ 1921-ի փե– տըրվարին ԲԿ(ա․ս․)Կ ԿԿ–ի նախաձեռնու– թյամբ Պլովդիվում տեղի ունեցավ բուլղա– րահայ կոմունիստների I կոնֆերանսը։ 1920-ի հուլիսի 15-ին լույս տեսավ արտա– սահմանյան հայ առաջին կոմունիստա– կան «Կարմիր լուրեր» (1922-ի մարտի 15-ից՝ «Նոր աշխարհ») թերթը։ Սովետա– կան Ռուսաստանի և առանձնապես Հայաս– տանի սովյալներին օգնելու համար բուլ– ղարահայ կոմունիստները Բալկանյան եր– կըրներում կազմակերպեցին հանգանա– կություններ և նվիրատվություններ։ 1922-ի հուլիսի 4-ին Սոֆիայում գումար– վեց ԲԿ(տ․ս․)Կ IY համագումարը, որի աշ– խատանքներին զուգահեռ կայացավ ԲԿ(տ․ս․)Կ–ին առընթեր ազգային բոլոր փոքրամասնությունների, այդ թվում նաև հայկ․ կոմունիստական խմբերի II կոն– ֆերանսը, որը քննարկել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրա– պետության ամրապնդման գործում բալ– կանահայ աշխատավորության ակտիվ աջակցությունը կազմակերպելու հարցը։ 1923-ի հունիսի 9-ի ֆաշիստական հեղա– շրջման հետևանքով իշխանությունները սկսեցին հետապնդել հեղափոխական կազ– մակերպություններին։ 1923-ի Հունիսյան և Սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբությունների ժամանակ բուլղա– րահայ կոմունիստները բուլղար բանվոր– ների ու գյուղացիների հետ փայլուն էջ գրեցին ֆաշիզմի դեմ ժողովուրդների մղած պայքարի պատմության մեջ։ Պատե– րազմի տարիներին բազմաթիվ հայ կո– մունիստներ և կոմերիտականներ առաջ քաշվեցին պատասխանատու ղեկավար աշխատանքների, դարձան ընդհատակյա մարզկոմների, շրջկոմների անդամներ, սեկտորների քարտուղարներ, մարտական և կոմերիտական խմբերի ղեկավարներ (Հ․ Մարգարյան, Ա․Մարուքյան, ժ․ Բակ– լավաճյան, Օ․ Բոստանճյան, Վ․ Սիրա– նոսյան, Ա․ Դյուլգետյան, Ս․ Շիրինյան, Օ․ Մարուքյան, Ա․ Բաշմաքյան, Տ․ Բա– րիքյան, Զ․ Ղասապյան, Կ․ ճ–ինգոզյան, Հ․ Մերգերյան, Գ․ Թոնգուլյան, Խ․ Փի– լավճյան, Գ․ Փափազյան, Գ․ Գասպար– յան և ուրիշներ)։ Ետպատերազմյան տա– րիներին բուլղարահայ կոմունիստները ԲԿԿ շարքերում մոբիլիզացրել են հայ աշխատավորներին հանուն ժողովրդա– դեմոկրատական կարգերի ամրապընդ– ման, ԲԺՀ տնտեսության ու մշակույթի վերելքի։

ԲՈՒԼՂԱՐՆԵՐ, ազգ, Բուլղարական ժո– ղովրդական Հանրապետության հիմնա– կան բնակչությունը։ Կազմում են երկրի բնակչության (մոտ 8․710 հզ․ մարդ, 1974) 88 % –ը։ Ապրում են նաև ՍՍՀՄ–ում, Թուր– քիայում, Հունաստանում, Հարավսլավիա– յում, Ռումինիայում և Ամերիկայի երկըր– ներում։ Լեզուն բուչղարերենն է, պատ– կանում է հվ–սլավոնական լեզվախմբին։ Բ–ի էթնիկական խումբը կազմել են թուրք, ծագում ունեցող նախաբուլղ․ ցեղերը, որոնք VII դ․ հաստատվելով Դանուբի ստորին հոսանքում՝ դաշինք կնքեցին Բալկանյան սլավոնների հետ ն կազմե– ցին սլավոնա–բուլղ․ պետություն (680)։ Նախաբուլղ․ ավագանու իշխող դիրքի շնորհիվ երկիրը անվանվեց Բուլղարիա, իսկ ժողովուրդը՝ Բ․, սակայն սակավա– թիվ և հասարակական ու մշակութային տեսակետից համեմատաբար ցածր մա– կարդակի վրա կանգնած նախաբուլղար– ներն արագորեն ձուլվեցին սլավոններին։ Դրան նպաստեցին հատկապես քրիստո– նեության՝ որպես պետ․ կրոնի մուտքը (865) և սլավոնական գրերի (կիրիլիցա) ստեղծումը Բուլղարիայում։ Բ․ որպես ժո– ղովուրդ ձևավորվել են VII– X դդ․։ Հետա– գայում Բ–ի էթնիկական կազմի մեջ են մտել մի շարք թուրք, ցեղեր (պեչենեգ– ներ՝ IX, կումաններ՝ XIII դդ․) և հայ պավ– լիկյանները։ Թուրք․ 500-ամյա տիրապե– տության ընթացքում բազմաթիվ Բ․ հե– ռացել են երկրից, կամ բռնի վերաբնա– կեցվել Օսմանյան կայսրության զանազան վայրերում, մի մասն էլ ձուլվել է թուրքե– րի հետ։ Ռոդոպների սարահարթում (Բուլ– ղարիայի հվ–ում) ապրող Բ․ (պոմակներ) XVI–XVII դդ․ ընդունեցին մահմեդակա– նություն։ Ներկայումս գյուղական բնակ– չության զբաղմունքն է երկրագործու– թյունը, անասնապահությունը, այգեգոր– ծությունը, քաղաքային բնակչությունը աշ– խատում է արդյունաբերության մեջ։ (Տես նաև Բուչղարիա)։