են եղել թողնել P․ և գաղթել Ռուսաստան (հետագայում մասամբ վերադարձել են)։ Պատերազմից հետո, և հատկապես 1920–22-ին, P-ի հայ համայնքը ստվարա– ցել է Արեմտյան Հայաստանից, Կ․ Պոլսից, Զմյուռնիայից գաղթած հայերի հաշվին։ 1924–25-ին P-ում ապրում էր շուրջ 6 հզ․, 1941-ին՝ 12 հզ․ հայ։ XX դ․ սկզբներին աշխուժացել է համայնքի ազգային կյան– քը․ գործել են բարեգործական, կրթա– կան, մշակութային ընկերություններն ու միությունները, թեմական ու թաղային խորհուրդները, դպրոցը, հրատարակվել են պարբերականներ ու գրականություն։ 1911-ին հիմնվել է ՀԲԸՄ P-ի մասնաճյու– ղը։ 1931-ից P-ում գործել է ՀՕԿ–ի մասնա– ճյուղը։ Ֆաշիստական լծից ազատագրված P-ում 1944-ին ստեղծվեց «Հայ հայրենասերների միությունը», իսկ 1945-ի վերջին՝ «Հայաս– տանյան ճակատը», որը դարձավ ռումի– նահայերին միավորող միակ կազմակեր– պությունը և ղեկավարում էր ողջ համայն– քի կյանքը։ 1951-ին «Հայաստանյան ճա– կատին» փոխարինեց «Հայկական դեմոկ– րատական կոմիտեն»։ P-ում առաջին հայկ․ դպրոցը («վարժոց մանկանց») բացվել է 1817-ին։ 1847-ին հիմնվել է «Միսաքյան» վարժարանը (1926-ից «ՄիԱաքյան–Քեսիմյան»), որն ընդմիջումներով գործել է մինչե 1965-ը։ 1939-ին հաստատվել է JSP 2 դպրոցը՝ գիշերօթիկ բաժնով։ Առաջին հայկ․ տպա– րանը P-ում հիմնվել է 1912-ին, որաեղ տպագրվել է Ռումինիայի առաջին հայե– րեն հանդեսը՝ «Շեփոր»-ը։ Մինչե 1976-ը P-ում լույս է տեսել 47 անուն պարբերա– կան։ Այժմ լույս է տեսնում «Նոր կյանք» թերթը։ P-ի հայ համայնքի մշակութային կյանքում նշանակալի տեղ է ունեցել հայ թատրոնը․ներկայացումներ են տվել ինչ– պես հյուրախաղերի եկած հայ նշանավոր դերասաններ, այնպես էլ՝ տեղում կազմա– կերպված թատերախմբերը (1906–16-ին՝ «Նադեժդա», «Արշալույս», «Աստղիկ», «Զեփյուռ», 1947–57-ին՝ «Հակոբ Պարոն– Բուխարեստ յան» են)։ Մշակութային լայն գործունեու– թյուն է ծավալում Ս․ Շահումյանի անվ․ մշակույթի տունը։ 1946–48-ին Սովետական Հայաստան ներգաղթելու, ինչպես նաև այլ երկրներ արտագաղթելու հետևանքով, P-ի հայերի թիվը նվազեց (1976-ին՝ շուրջ 3000 հոգի)։ Դրանք հիմնականում գործարանային բան– վորներ են, արհեստավորներ, մտավորա– կաններ։ P-ի համայնքը սերտ կապի մեջ է Մովետական Հայաստանի հետ։ P-ի հայերի մշակութային կյանքում կարեոր դեր է խաղացել Ռումինահայ կեդրոնական մատենադարանը (հիմնված 1927-ին), որտեղ ի մի են հավաքվել հայ համայնքին պատկանող բազմաթիվ գըր– քեր, արվեստի գործեր, պարբերական– ներ, ձեռագրեր, կոնդակներ են։ 1944-ին այն վերանվանվել է Հայ մշակույթի տուն և տեղավորվել է Միսաքյան դպրոցի տե– ղում կառուցված շենքում, որն ուներ թան– գարանի, գրադարան–ընթերցարանի, ձե– ռագրերի ու արխիվի բաժիններ։ 1947-ին այնտեղ եղել է 11 հզ․ գիրք, 150 ձե– ռագիր, սուլթանական ֆերմաններ, հրո– վարտակներ, խորանի վարագույրներ, սրբանոթներ, ձեռագործներ, գեղանկար– ներ, պարբերական մամուլի հավաքածու– ներ ևն։ Այստեղ կազմակերպվել են դա– սախոսություններ, ժողովներ, համերգներ, ցուցահանդեսներ։ Հետագայում Հայ մշա– կույթի տունը կոչվել է Ս․ Շահումյանի անվան մատենադարան։ P-ի հայերը մշտապես գործուն մասնակ– ցություն են ունեցել երկրի քաղ․ և մշա– կութային կյանքին։ Անցյալում հայտնի են եղել պետ․ գործիչ Մանուկ–Բեյ Միրզա– յանը (P-ի նրա տունը այժմ պատմական հուշարձան է և հայտնի է «Հանուլ Մանուկ» Բուխարեսա․ «Տիտան» քանդա– կը Ազատության զբոսայգում (1906, Դ․ Պաչիուրեա) անունով, որտեղ 1812-ին կնքվել է Рпфш- րեստի հաշտության պայմանագիրը), ճար– տարապետ Հակոբ Մելիքը («Մելիքի տա– նը» գումարվել են 1848-ի հեղափոխության կազմակերպիչների գաղտնի ժողովներ, թաքնվել են հեղաՓոխական գործիչներ), հրապարակախոս Բազիլ Միսիրը, իրավա– բան Պետրե Միսիրը, մաթեմատիկոս Ապիրու Հարետին («Դպրոցին մարդը»), Փիլիսովւա Վասիլե Կոնտան, ճարտ․ Դ․ Չերքեզը և ուրիշներ։ Այսօր էլ P-ում կան նշանավոր շատ հայեր՝ պետ․ գոր– ծիչներ, գիտնականներ, արվեստի, գրա– կանության ներկայացուցիչներ։ Ի նշանա– վորումն հայերի մատուցած ծառայություն– ների, P-ի փողոցներից կոչվում են նրանց անուններով՝ Հակոբ Մելիքի, Ք․ Բուիկ– լիուի, գեն․ Չերքեզի, Ապիրու Հարետի,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/604
Արտաքին տեսք