Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տանում և Հին Հռոմում (Կոլումելա, Կա– տոն, Վառոն, Փլինիոս U ուրիշներ)։ Առա– ջին դասական աշխատությունը, որն ամ– փոփում է բուծման գործնական աշխա– տանքների ամբողջ փորձը, Չ․ Դարվինի «Ընտանի կենդանիների և մշակովի բույ– սերի փոփոխությունները» (1868) աշխա– տությունն է։ Այդ գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեն գերմանացի գիտ– նական Կ․ Կրոնախերը, շվեյցարացի Ու․ Դյուրստը, ամերիկացի է․ Դավենպոր– տը, իսկ Ռուսաստանում՝ Ն․ Չիրվինսկին, Պ․ Կուլեշովը, Ե․ Բոգդանովը, Մ․ Իվա– նովը, Ա․ Քալանթարը և ուրիշներ։ Հայաս– տանում կենդանիների բուծմամբ զբաղ– վել են դեռես շատ հնում և արդեն ուրար– տական ժամանակներում հայտնի են եղել հեծկան ու լծկան ձիերի ցեղերը, նրբա– գեղմ ու կոպտաբուրդ ոչխարները։ Հետա– գա դարերում մեծ հռչակ են ունեցել հայկ․ ձիերը, իսկ Կիլիկիայի Հայկական թագա– վորության ժամանակաշրջանում (XI– XIV դդ․)՝ կարամանյան ոչխարը, Կիլիկիա– յի այծը և ձին։ ժողովրդական սելեկցիան դարերի ընթացքում ստեղծել է նաև բալ– բաս, բոզախ ոչխարների ցեղերը։ Հայաս– տանում սովետական կարգերի հաստա– տումից և գյուղատնտեսության սոցիա– լիստական վերակառուցումից հետո հայ գիտնականները կոլտնտեսային ու սովե– տական տնտեսությունների առաջավոր անասնապահների հետ ստեղծեցին կով– կասյան գորշ տավարի ցեղը (Ն․ Ատեփան– յանի ղեկավարությամբ), արագածյան ոչ– խարի ցեղախումբը (Ա․ Ռուխկյանի ղեկա– վարությամբ), երեանյան հավերի ցեղ (Ա․ Կարապետյանի ղեկավարությամբ)։ Տես նաև Անասնաբուծություն։ Վ․ Ոսկանյան

ԲՈՒԿԱՐԱՄԱՆԳԱ (Bucaramanga), քաղաք Կոլումբիայի հյուսիս–արեելքում, Սան– տանդեր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 318,3 հզ․ բն․ (1970)։

ԲՈՒԿԻՆԻՍՏ, տես Հնագրավաճառ։

ԲՈՒԿԼԻՑ, շարահերկ բույսերի (կարտո– ֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն են) խնամ– քի ընթացքում կիրառվող ագրոտեխնի– կական միջոցառում։ Բ–ի ժամանակ փուխր հողը լցվում է շարքի երկարությամբ յու– րաքանչյուր բույսի կամ բույսերի խմբի շուրջը։ Բ–ի շնորհիվ հողում ուժեղանում են միկրոկենսաբանական պրոցեսները, բա– րելավվում ջերմային, օդային ռեժիմը, կուտակվում բույսերին անհրաժեշտ սնըն– դարար նյութեր։ Բ․ կատարելու ժամանակը կախված է բույսերի առանձնահատկու– թյուններից և հողակլիմայական պայման– ներից։ Բնական խոնավությամբ չապա– հովված գոտիներում Բ․ չի կիրառվում, որովհետե դաշտում առաջացած սանրա– ձև մակերևույթը ուժեղացնում է խոնավու– թյան գոլորշիացումը։ Բ․ կատարում են տրակտորաքարշ (կախովի կամ կցվող) բուկլից գործիքներով, որոնք լինում են միաթև և երկթև։ Ունեն միակողմանի կամ երկկողմանի խոփ և թև, կանգնակ՝ շրջա– նակի հետ ամրացվելու համար։ Լայն գոր– ծածություն ունեն տրակտորային կախվող տիպի բազմաշարք (մինչե 8) բուկլից գոր– ծիքները։ Լ, Փարսադանյան

ԲՈՒԿՈԼԻԿԱ, տես Հովվերգություն։

ԲՈՒԿՈՎ Եմիլիան Նեստերովիչ [ծն․ 26․7 Ե․ Ն․ Բուկով (8․8)․ 1909, Նովայա Կիլիա, Բեսարաբիա], մոլդավական սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի գրական–փիլ․ ֆակուլտե– տը։ «Օրն այսօրվա, օրը վաղվա» բանաս– տեղծությունների և պոեմների ժողովա– ծուի համար արժանացել է Մոլդավական ՍԱՀ պետ․ մրցանակի (1966)։ Դրել է «Արտի կրակներ» (1965) պատմվածքների ժողովածուն և «Մագիստրալ» (1969) վե– պը։ • Երկ․ Մոլդավիայի երկնքի տակ, Ե․, 1957, էջ 5–11։ Ծաղկած կեռասենի, Ե․, 1969, էջ 9–21։ Մոլդավական նովելներ և պատմվածք– ներ, Ե․, 1970, էջ 20–25։ 5․ Գամաղեչյան

ԲՈՒԿՈՎԻՆԱ, ՈւԱԱՀ Չեռնովիցի մարզի և Ռումինական Աոցիալիստական Հանրա– պետության Աուչավա մարզի մեջ մտնող տարածքի պատմական անունը։ Հյուսի– սային Բ․ X–XII դդ․ մտել է Կիևյան Ռու– սիայի, XIII դ․ և XIV դ․ առաջին կեսին՝ Դալիցիա–Վոլինյան իշխանության, XIV^՝ Մոլդովայի կազմի մեջ։ Հարավային Բ․ XII –XIII դդ․ մտել է Դալիցիա–Վոլինյան իշխանության, XIV դ․՝ Մոլդովայի կազմի մեջ։ XVI դ․ սկզբից մինչև 1774-ը Բ․ գւոնը– վել է Թուրքիայի, իսկ 1774–1918-ին՝ Ավստրո–Հունգարիայի կազմի մեջ։ 1812-ին Հյուսիսային Բ–ի մի մասը անցել է Ռու– սաստանին։ 1918-ի նոյեմբերին Ռումի– նիան զավթել է Հյուսիսային Բ․։ 1940-ին այն վերամիավորվել է ՈւԱԱՀ–ի հետ։ Հարավային Բ․ 1918-ին մտել է Ռումի– նիայի կազմի մեջ։ Ըստ պատմական աղբյուրների, դեռևս XI դ․ Բ–ում ապրել են հայեր։ Հետագա դա– րերում այստեղ հայեր են եկել Ղրիմից և Լվովից։ Երբեմն նրանք մեծ արտոնու– թյուններ են ստացել երկրի իշխաններից։ Սկզբում հայերը ենթարկվել են Լվովի, 1401-ից՝ Աուչավայի, այնուհետև՝ Ցասսիի (Ցաշ) հայկական թեմին։ Բ–ում հայերի հիմնական կենտրոններն են եղել Աուչա– վան, Չեռնովիցը, Աիրետը։ Հայաշատ քա– ղաքներում նրանք ունեցել են քաղաքա– պետական խորհուրդ (բաղկացած 6–12 երդվյալ անդամներից, որոնց ընտրել է ժողովուրդը), դատարան և այլ հիմնարկ– ներ։ Մնացած քաղաքներում նրանք ունե– ցել են իրենց ներկայացուցիչները քաղա– քապետարանում և դատարանում։ Կառուց– վել են եկեղեցիներ։ Հայերը որոշակի դեր են կատարել երկրի առևտրի մեջ, զբաղ– վել են նաև արհեստներով, հողագործու– թյամբ։tXV–XVI դդ․, որոշ իշխանների հալածանքների պատճառով, շատ հայեր հեռացել են Բ–ից։ Մակայն XVII դ․ սկզբին Լեհաստանից բազմաթիվ հայեր են գաղ– թել Բ․։ Նրանք եռանդուն մասնակցություն են ունեցել երկրի քաղ․ կյանքին, եղել են Մոլդովայի իշխաններ (Հովհաննես Ան– գութ և ուրիշներ)։ 1774-ին ավստ․ կառավարությունը որոշ արտոնություններ տվեց Բ–ի հայ բնակչու– թյանը, որպես պետության համար օգտա– կար տարրի։ Հայերը այդ շրջանում են– թարկվել են էջմիածնի կաթողիկոսին և Կ․ Պոլսի պատրիարքին։ Բ–ում հայերի թի– վը աստիճանաբար նվազել է։ 1909-ին այն– տեղ (Աուչավա, Չեռնովից և այլ քաղաք– ներում) կար ընդամենը 124 հայ ընտանիք, իսկ 1932-ի տվյալներով՝ շուրջ 300 բնա– կիչ Գրկ• Բ ժ շ կ յ ա ն Մ․, ճանապարհորդու– թիւն ի Լեհաստան, Վնտ․, 1830։ Տան Տ․, Արեելեան հայք ի Պուքովինա, Վնն․, 1891 * Մամիկոնյան Պ․, Ռումանահայոց ներ– կայն ու ապագայն, Դալաց, 1895։ Բ ա բ ա– յ ա ն Լ․, նայերը Մոլդավիայում և Բուքո– վինայում, Թ․, 1911։ Աբրահամյան Ա․, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ․ 1, Ե․, 1964։ Մ․ Քոչանջյան ԲՈՒՀ, տես Բարձրագույն ուսումնական հաստատությունն եր։

ԲՈՒՂԱՅԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ, տես Արաբական նվաճումներ։

ԲՈՒՂԱՇԵՆ, հայաբնակ գյուղ Վրացական ԱԱՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրո– նից 12 կմ հյուսիս։ Աովետական տնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկա– յան։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգից, 1830-ին։ ԲՈՒՄ (անգլ․ boom – աղմուկ), կապիտա– լիստական կոնյունկտուրայի սպեկուլյա– տիվ, ժամանակավոր վերելք։ Առաջանում է արտադրության և կապիտալի ներդրում– ների թռիչքաձև բարձրացման, առևտը– րական պահանջարկի ակտիվացման, ապրանքների գների բարձրացման և շա– հույթների ավելացման հետևանքով։ Բոր– սային Բ․ ֆոնդային բորսայում արժեթըղ– թերի կուրսի և ընդհանուր շրջանառու– թյան արհեստական բարձրացումն է, որն առաջացնում է անակնկալ աժիոտաժ (իրա– րանցում)։ ժամանակավոր Բ․ վերջանում է ֆինանսական ցնցումով, բորսայական խու– ճապով, գերարտադրության տնտ․ ճըգ– նաժամով։ Բ–ի ծագումը և էությունը գի– տականորեն մեկնաբանված է վերարտա– դրության մարքս–լենինյան տեսության մեջ, որտեղ բացահայտված են կապիտա– լիստական արտադրության ցիկլային զար– գացման պատճառները և տնտ․ ճգնաժա– մերի անխուսափելիությունը։ Արդի պայ– մաններում Բ․ սերտորեն կապված է ռազ– մա–ինֆլյացիոն գործոնների հետ այն պատճառով, որ սպառազինության մրցա– վազքը, ստեղծելով լրացուցիչ առաջարկ, խթանում է արտադրության ժամանակա– վոր աճը։

ԲՈՒՄԵԴԻԵՆ Հուարի (ծն․ 1925), Ալժիրի քաղաքական, ռազմական և պետական գործիչ, գնդապետ։ 1955-ից մասնակցել է Ալժիրի ժողովրդի ա զգա յին–ա զա տա գրա– կան պայքարին։ 1960–62-ին եղել է ալ– ժիրյան հեղափոխության Ազգային խոր– հըրդի անդամ և ագգային–ազատագրական ուժերի Դլխավոր շտաբի պետ, 1962-ից՝ անկախ Ալժիրի առաջին կառավարության պաշտպանության մինիստր, 1963–65-ին