տիզանական շարժում։ 1920-ի մարաի 2-ին կարմիր բանակի զորամասերը պարտի– զանների աջակցությամբ ազատագրեցին Վերխնեուդինսկը։ 1923-ի մայիսի ՅՕփն
ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեց Բուրյաթ–Մոն– ղոլական ԻՍՍՀ։ Սահմանադրությունն ընդունվել է 1937–ին։ Նախապատերազմ– յան հնգամյակների ընթացքում բուրյաթ ժողովուրդը կառուցեց սոցիալիզմ։ Իրա– կանացավ կուլտուրական հեղափոխու– թյուն։ Բուրյաթները ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին Բուրյաթիայում արագորեն զար– գացավ պաշտպանական արդյունաբերու– թյունը։ Բուրյաթ–Մոնղոլական ԻՍՍՀ–ից 33 ռազմիկ արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման, ավելի քան 35 հզ․ մարդ պարգևատրվեց շքանշաննե– րով ու մեդալներով։ Ետպատերազմյան տարիներին հանրապետության տնտեսու– թյունը հետագա զարգացում ապրեց։ 1958-ի հուլիսի 7–ին Բուրյաթ–Մոնղոլա– կան ԻՍՍՀ վերանվանվեց Բուրյաթական ԻՍՍՀ։ 1959–ի հուլիսի 3-ին պարգևատրվել է Լենինի, 1972-ի նոյեմբ․ 29-ին՝ ժողո– վուրդների բարեկամության, 1973-ի հու– լիսի Հ ին՝ Հոկտեմբերյան հեղափոխու– թյան շքանշաններով։ Տնտեսությունը։ ժողովրդական տըն տեսության գլխավոր ճյուղը արդյունաբե– րությունն է, որը 1971-ին 1940-ի համեմա– տությամբ աճել է 9 անգամ։ Զարգացած է մեքենաշինությունը, լեռնահանքային, ան– տառային ու փայտամշակման, շինանյու– թերի, թեթև ու սննդի արդյունաբերությու– նը։ Գյուղատնտեսության հիմնական ուղղությունը անասնապահությունն է։ Որոշ շրջաններում զարգացած է որսորդությունն ու մուշտակեղենի արդյունաբերությունը։ Արդյունաբերությունը։ Սովետական իշխանության տարիներին Բուրյաթական ԻՍՍՀ–ում ստեղծվել է էներգետիկ բազա։ 1971-ին արդյունահանվել է 1,4 մլն m ածուխ։ Կառուցվել են Ուլան–Ուդեի, Տիմ– լյույի և Բայանգոլի ջերմաէլեկտրակայան– ները։ 1971-ին արտադրվել է 947 մլն կվա՚ժ էլեկտրաէներգիա։ Կարևոր դեր է խաղում մոլիբդենի, վոլֆրամի և ոսկու արդյունահանությունը։ Մեքենաշինական գործարանները հիմնականում գտնվում են Ուլան–Ուդեի շրջանում։ Շինանյութերի ձեռնարկություններից նշանավոր են Տիմ– լյույի ցեմենտի գործարանը և Թաթաու– րովոյի շինանյութերի կոմբինատը։ Զգա– լի տեսակարար կշիռ ունի անտառային և փայտամշակման արդյունաբերությունը։ Մեծ քանակությամբ փայտանյութ է ուղարկվում Կուզբաս, Ղազախստան և Միջին Ասիա։ Թողարկվում են սղոցանյու– թեր և ստանդարտ տներ։ Խոշոր նորակա– ռույց է Սելենգայի ցելյուլոզայի–ստվարա՝ թղթի կոմբինատը։ Գյուղատնտեսությունը։ Պիտանի հո– ղերը գրավում են տերիտորիայի մոա 9%-ը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է։ Առանձ– Բուրյաթիան սոպկաների ն գետակների երկիր է