Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ու թղթե զտիչներով և լվացումը սկրուբեր– ներում (ողողիչներում), բաց ցիկլոննե– րում, արագային կամ փրփրային փոշեոր– սիչներում, որոնց միջոցով անջատվում է նուրբ փոշին։ էլեկտրական մաքրումը կա– տարվում է բարձր լարման բաբախող էւեկ– տրական դաշտի ուժերի ազդեցությամբ, էէեկտրական զտիչներով։ Բազմաբևեռ էլեկտրազտիչներն արդյունավետ են (95– 98 % մաքրում), ունեն շատ փոքր աերո– դինամիկ դիմադրություն և էլեկտրաէներ– գիայի ծախս։ Կիրառվում են էլեկտրակա– յաններում, լեռնա–մետալուրգիական արդ– յունաբերության մեջ։ Ֆիզիկաքիմիական եղանա– կով խառնուկների անջատման հիմքում ընկած է լուծույթների կողմից գազային բաղադրամասը կլանելու (աբսորբում) երևույթը։ Օգտագործվում է նաև պինդ ակտիվ նյութերի՝ գազ կլանելու հատկու– թյունը (ադսորբում)։ Աբսորբման մեթոդ– ներն իրագործվում են ողողիչ ապարատ– ներում՝ սկրուբերներում և բարբոտյորնե– րում։ Ադսորբման խցերը լիցքավորում են ակտիվացրած ածխով, բոքսիտներով ևն։ Եթե գազային խառնուրդի բաղադրա– մասերի եռման (կոնդենսացման) ջերմաս– տիճանները էապես տարբերվում են միմ– յանցից, կարելի է կիրառել մաքրման կոն– դենսացման եղանակը։ Գ–ման զուտ քիմ․ եղանակներից է խառնուկներն անվնաս բաղադրամասերի փոխակերպելու կատա– լիտիկ եղանակը։ ՀՍՍՀ Արարատի ցեմենտաշիֆերային կոմբինատում և Հրազդանի լեռնաքիմ․ կոմբինատի ցեմենտի արտադրությունում կիրառվում են համակցված էլեկտրամե– խանիկական Դ–ման համակարգեր։ Գրկ․ Гордон Г․ М․, Пейсахов И․ Л․, Пылеулавливание и очистка газов, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1968; Ужо в В․ Н․, Очистка промышленных газов элект– рофильтрами, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1967․ Ռ․ Խ արա զ յան

ԳԱԶԱՄԲԱՐ, գազը պահելու բնական կամ արհեստական պահեստարան։ Գ–ները լի– նում են վերգետնյա (տես Գազգուդեր) և ստորգետնյա։ Արդ․ հիմնական նշանակու– թյուն ունեն ստորգետնյա Գ–ները, որոնք կարող են տեղավորել մի քանի հարյուր մլն t/3 (երբեմն մլրդ մ3) գազ և նախատես– ված են գազի սպառման սեզոնային անհա– վասարաչափությունը վերացնելու համար։ Ստորգետնյա Գ–ները կառուցվում են նավ– թի ու գազի աղքատացած հանքավայրե– րում (այդ Գ–ներն ամենից Էժանն են ու հարմարը), ջրաբեր շերտերում, լքված հո– րաններում, հին թունելներում, ամուր ապարներում փորված հատուկ հանքա– փորվածքներում, քարաղի շերտերում ու գմբեթներում։ Վերջիններում կառուցված Գները կարևոր նշանակություն ունեն, քանի որ նրանցում տարողություն ստեղ– ծելը 10-ից 20 անգամ Էժան Է, քան այլ ապարների դեպքում։ Տարողությունը, սո– վորաբար, ստեղծվում է հորատանցքերով տրվող ջրով քարաղի շերտը լվացահան– ման ենթարկելով։ Հատուկ տեղ են գրա– վում ստորգետնյա իզոթերմիկ Գ–ները (օրինակ, հեղուկ մեթանի համար), որոնք ներկայացնում են սառեցված պատերով և պողպատե ջերմամեկուսացված կավւա» րիչով ծածկվող վւոսորակ։ ՍՍՀՄ–ում առա– ջին Գ․ (ստորգետնյա) կառուցվել է 1958-ին։ Հայկ․ ՍՍՀ–ում գազի սպառման անհա– մաչափությունը կարգավորելու համար Երևանի մոտակայքում գտնվող աղահան– քի շերտերում կառուցվում են մի շարք Գ–ներ (առաջին Գ․ շահագործվում է 1968-ից)։ Կառուցված Գ–ների ընդհանուր ծավալը 1975-ի վերջերին եղել է 590 հզ․ մ3։ Մինչև 1976~ի վերջը կկառուցվեն ևս 500 հզ․ մ3 տարողության Գ–ներ։ Գրկ․ Сидоренко М․ В*, Подземное хранение газа, М․, 1965․

ԳԱԶԱՄՈՒՂ գլխավոր, այրվող գա– զերը արդյունահանման կամ արտադրու– թյան վայրից սպառման կետերը (մեծ հե– ռավորությունների վրա) հասցնող խողո– վակաշար։ Ըստ տեղադրման եղանակի Գ–ները լինում են՝ ստորգետնյա, վերգետ– նյա և լցաթմբերի մեջ տեղադրվող։ Խո– ղովակները կոռոզիայից (ներքին և ար– տաքին) պաշտպանում են հակակոռոզիոն մեկուսացումով։ Առավել երկար գլխավոր Գ՜ներում գազի ճնշումը հաստատուն է պահվում գազակոմպրեսորային կայան– ների միջոցով, որոնք տեղադրվում են իրարից 100–120 կմ հեռավորությամբ։ Գլխավոր Գ–ների վերջում կառուցվում են գազաբաշխիչ կայաններ, իսկ խոշոր քաղաքների* մոտակայքում՝ գազամբար– ներ։ ՍՍՀՄ–ում Գ–ների համար օգտա– գործվում են 720-ից մինչև 1420 մմ տրա– մագծով բարակապատ խողովակներ։ Վեր– ջիններս պատրաստվում են, գլխավորա– պես, ցածրածխածնային պողպատից, իսկ դրանց միացումը կատարվում Է, հիմնա– կանում, եռակցման միջոցով։ Առավել խոշոր Գ–ներն են՝ Բուխարա–Ուրալ (եր– կարությունը՝ 4503 կմ, խողովակների տրա– մագիծը՝ 1020 մմ, թողունակությունը՝ տա– րեկան 21 մլրդ մ3) և Միջին Ասիա–Կենտ– րոն (երկարությունը՝ 5500 կմ, խողովակ– ների տրամագծերը՝ 1020 և 1220 մմ, թո– ղունակությունը՝ 25 մլրդ մ3) երկճյուղ համակարգերը։ Հայկ․ ՍՍՀ բնական գազ ստանում է Ադրբ․ ՍՍՀ–ից (I960), Ղարադաղ–Երևան Գ–ով և Պարսկաստանից (1970), տրանս– իրանական գլխավոր Գ–ով՝ Աստարա– Ղազի–Մահամեդ – Ղազախ –Իջևան–Գի– լի ջան–Սևան–Հրազդան–Երևան գծով։ Հայկ․ ՍՍՀ տերիտորիայում ստորգետնյա Գ–ների ընդհանուր երկարությունը 1975-ի վերջին եղել է 3000 կմ։ Գրկ խ Ходанович И․ Е․, Аналити– ческие основы проектирования и эксплуата– ции магистральных газопроводов, М․, 1961; Гальперин В․ М․ и др․, Развитие и перспективы транспорта газа по магистраль– ным трубопроводам, М«, 1968․ Ս․ Բաչասանյան

ԳԱՋԱՅԻՆ ԳԱՆԳՐԵՆԱ, գազային ֆլեգմոնա, չարորակ այտ ու ց, սուր վարակիչ, ծանր հիվանդություն։ Հարուցիչները կլոստրիդիում խմբի ման– րէներն են (Cl․ perfringens, Cl․ septicum, Cl․ oedematiens, Cl․ histoliticum), որոնք զարգանում են մթնոլորտային թթվածնից զուրկ միջավայրերում (անաերոբ ինֆեկ– ցիա)։ Գ․ գ․ հանդիպում է հատկապես պա– տերազմների ժամանակ։ Հիմնականում ախտահարվում են ծայրանդամները։ Հի– վանդությունն արտահայտվում է տեղա– կան և ընդհանուր երևույթներով, ախտա– հարվում են բոլոր փափուկ հյուսվածքնե– րը, գլխավորապես՝ ճարպայինը և մկա– նայինը։ Գ․ գ․ ընթանում է 2 փուլով, ա յ– տ ու ց ի զարգացում, որն օրգանիզմի պատասխան ռեակցիան է մանրէների արտադրած թույների հանդեպ, և գ ա գ ի առաջացում, որը կուտակվում է մկանային գլիկոգենի և սպիտակուցների ճեղքման հետևանքով։ Հիվանդության գաղտնի շըր– ջանը 3–5 օր է։ Նախնական ախտանշան– ներն են՝ վերքի շրջանի ուժեղ, սեղմող ցավերը, արագ զարգացող այտուցը, ծայր– անդամի ծավալի մեծացումը։ Ախտահար– ված տեղամասի մաշկը սկզբում գունատ է, այնուհետև ծածկվում է մուգ բրոնզա– գույն կամ կապույտ բծերով, շոշափելիս զգացվում է սառնություն։ էմֆիզե– մային ձևի ժամանակ գերակշռում է գազի առաջացումը։ Վերքը չոր է, սակայն սեղմելիս անջատվում են գազի պղպջակ– ներ, շոշափելիս մաշկի տակ զգացվում է գազի ճարճատյունը (կրեպիտացիա)։ Մկաններն սկզբում ունենում են խաշած մսի տեսք, այնուհետև դառնում են մուգ կանաչավուն։ Այտուցային ձևի դեպ– քում հյուսվածքներից արտադրվում է շճա– արյունային հեղուկ, գազը քիչ է։ Հանդի– պում են նաև Գ․ գ–ի խառը, ա տ ի պ ի կ և կայծակնային ձևերը, որոնց դեպքում հիվանդի ջերմությունը բարձրա– նում է 39–40°C, պուլսը հաճախանում է (130–140 զարկ՝ 1 ր), արյան ճնշումն իջնում է (80 մմ սնդ․ ս– բարձրության), շնչառությունն արագանում է, առաջանում է ընդհանուր գրգռվածություն կամ ընկճը– վածություն, անքնություն։ Կայծակնային ձևը շատ արագ վերջանում է մահով։ Բուժումը՝ անհապաղ վիրահատություն․ կատարվում են բազմաթիվ կտրվածքներ վերքի գրպանիկները և ծալքերը մթնոլոր– տային օդի հետ հաղորդակցելու համար (աերացիա), շիճուկաբուժում, անտիբիո– տիկներ, արյան Փոխներարկում։ Կանխար– գելումը՝ վերքերի վաղ մշակում, հակա– գանգրենային շիճուկի ներարկում։ Ի․ Անափիոսյան

ԳԱԶԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱ, հիդրոաերոմե– խանիկայի բաժին, ուսումնասիրում է հե– ղուկ և գազային սեղմելի միջավայրերի շարժումն ու փոխազդեցությունը պինդ մարմինների հետ։ Գ․ դ–ի հիմնական հի– պոթեզներից է ուսումնասիրվող հեղուկ և գազային միջավայրերի հոծ լինելու ենթա– դրությունը։ Եթե գազի մոլեկուլների ազատ վազքի երկարությունը շրջհոսվող մարմնի չափերի համեմատ արհամարհելի չէ, ապա գազի շարժումն ուսումնասիրվում է նյու– թի մոլեկուլային–կինետիկ տեսության մե– թոդներով։ Գ․ դ–ի տեսական հիմքում ընկած է շարժվող սեղմելի գազի համար մեխանիկայի և թերմոդինամիկայի հիմ– նական օրենքների կիրառումը։ Փոքր արա– գությամբ շարժվելու և դրսից ջերմային հոսքի բացակայության դեպքում ջերմաս– տիճանի, ճնշման և խտության փոփոխու– թյունները փոքր են, նույնիսկ, եթե գազի կինետիկ էներգիան դիսիպատիվ երևույթ– ների հետևանքով լրիվ փոխարկվում է ջերմության կամ ծախսվում է գազի սեղմ– ման աշխատանքի վրա։ Բավական մեծ՝