Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դյունավնւո չեն։ Առաջարկել է Կ․ է․ Ցիոլ– կովսկին։ Ըսա կոնստրուկցիայի, Գ․ ղ–երը բազմազան են՝ սկսած գազային հոսքի քարշի ուղղությունը փոխող թիթեղներից մինչե ծայրափողակային բարդ ապարատ– ները։ Ուղղաձիգ վերելքի և վայրէջքի ինք– նաթիռներում (նկ․) Գ․ ղ–երը կիրառ– վում են վերելքի և վայրէջքի ռեժիմներում (մինչե հորիզոնական թռիչքի անցնելը), հրթիռներում և տիեզերանավերում թռիչ– քի սկզբնական հատվածամասերում և անօդ տարածությունում։ Դ․ ղ–երը պատ– րաստում են կրակահեստ նյութերից, օրի– նակ՝ գրաֆիտից։

ԳԱՋԱՅԻՆ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՈնս Միգամածություններ։

ԳԱՋԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ՛, բնական, արհեստա– կան կամ հեղուկ գազային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչ։ Հեղուկ վառելիքով աշխատող շարժիչների նկատ– մամբ Գ․ շ–ների առավելություններն են՝ հիմնական մասերի փոքր մաշումը, սեղմ– ման ավելի բարձր աստիճան կիրառելու հնարավորությունը, արտանետվող գա– զերում վնասակար խառնուկների բացա– կայությունը։ ժամանակակից ստացիոնար Գ․ շ–ների արդյունավետ օ․ գ․ գ․ հասնում է 42%-ի։ Առավել տարածված են դիզեչի ցիկլով աշխատող շարժիչները։ Մինչե 12 հզ․ կվւո հզորությամբ Դ․ շ–ներն օգտա– գործվում են որպես էներգիայի աղբյուր ժող․ տնտեսության տարբեր ճյուղերում, առանձնապես գազի և նավթի արդյունա– բերության մեջ՝ որպես գազանավթամըղ– ման տեղակայանքների հաղորդակներ։ Արհեստական գազով աշխատող Գ․ շ–նե– րը սարքավորվում են գազագեներատո– րով’․ Հեղուկ գազով աշխատող Գ․ շ–ները բնորշվում են արտանետվող գազերի ար– տակարգ մաքրությամբ և կիրառվում են ավտոմեքենաներում, ավտոբեռնիչներում, քարշակներում, քաղաքային ավտոբուս– ներում։

ԳԱՋԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՈՒՄ, ջեռուցման տե– սակ, որի դեպքում որպես վառելիք օգտա– գործվում է այրվող գազը։ Դրա համար հատուկ հարմարեցված սարքերը անմիջա– կանորեն դրվում են տաքացվող շինության ներսում։ Գ․ ջ–ման համակարգի մեջ մտնում են նաև գազը ջեռուցող սարքերին հասցնող խողովակաշարը, փակող–կար– գավորող արմատուրան և գազից օգտվե– լու անվտանգությունն ապահովող ավտո– մատ սարքերը։ Գ․ ջ–ման սարքերի կա– ռուցվածքները բազմազան են։ խոշոր շի– նությունների համար կիրառում են ինֆ– րակարմիր գազային ճառագայթիչները։ Առողջապահական տեսակետից ամենա– լավը այրման արգասիքները մթնոլորտ հեռացնող հարմարանքով գազային ջե– ռուցիչ սարքերն են (օրինակ, գազաբու– խարին), ինչպես նաև, շինությունից մե– կուսացված գազանցքով ու կրակարանով սարքերը։ Գազը որպես վառելիք լայնո– րեն օգտագործվում է նաև ջրային, օդային և շոգեջեռուցման համակարգերի կաթսա– ներում, ինչպես նաև համակցված տեղա– կայանքներում, որոնք ձմռանը ապահո– վում են ջեռուցումը, իսկ ամռանը՝ հովա– ցումը։ Գ․ ՄեւԻքյան

ԳԱՋԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, գազերի խառնուրդների որակական և քանակական բաղադրության որոշումը։ Որպես քիմ․ վերլուծության եղանակ Գ․ վ․ ձևակերպ– վել է XVIII դ․ 2-րդ կեսին։ Քիմիա– կան եղանակ, վերլուծությունը կատար– վում է խառնուրդի բաղադրիչները տար– բեր նյութերով կլանելու և դրա պատճա– ռով գազի ծավալի փոքրացումը չափելու օգնությամբ (օրինակ՝ ՇՕշ–ը կլանում են ալկալիների, թթվածինը՝ պիրոգա– լոլի լուծույթներով, չհագեցած ածխա– ջրածինները՝ բրոմաջրով)։ Քիմ․ եղա– նակն աչքի է ընկնում օգտագործ– վող սարքերի (տես Քրոմաւոագրաֆներ) և կատարման պարզությամբ։ Ֆ ի զ ի– կաքիմիական եղանակ, խառնուր– դի բաղադրիչները կլանում են համապա– տասխան կլանիչի լուծույթով և չափում լուծույթի ֆիզիկական հատկությունների (էլեկտրահաղորդականություն, օպտիկա– կան խտություն ևն) Փոփոխությունը։ Ֆ ի– զ ի կ ա կ ա ն եղանակ, չափում են գազի բաղադրությունից կախված ֆիզիկական հատկությունները՝ խտությունը, եռման ջերմաստիճանը, լույսի կլանման կամ առաքման ունակությունները ևն։ Ֆիզի– կաքիմ․ և ֆիզիկական եղանակների առա– վելությունը որոշման արագությունը և ավտոմատ գազանալիզատորների կիրա– ռումն է։ Այդ հնարավորություն է տալիս անընդհատ հսկել արտադրության նույ– նիսկ արագ ընթացող պրոցեսները։ Գ․ վ․ կիրառվում է բնական և արտադրական գազերի բաղադրությունը, օդում թունա– վոր, բոցավառվող և պայթուցիկ գազերի պարունակությունը որոշելու համար։

ԳԱՋԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆ, ներքին այրման ռոտացիոն շարժիչ, որտեղ օգտակար աշ– խատանքը կատարվում է մեծ արագու– թյամբ շարժվող գազերի կինետիկ էներ– գիայի հաշվին։ Սեղմված գազը տաքաց– վում է այրման խցում, միջուկային ռեակ– տորում ևն։ Առաջին Դ․ տ ները երևացին XIX դ․ վերջին, որպես գազատուրբինա– յին շարժիչի մի մաս և ըստ կոնստրուկ– ցիայի նման էին շոգետուրբինին։ Գ․ տ․ բաղկացած է ծայրափողակային ապարատի հաջորդաբար տեղադրված անշարժ թիա– կավոր պսակների շարքից և նրա հոսքա– յին մասը կազմող աշխատանքային անի– վի պտտվող պսակներից։ Ծայրափողա– կային ապարատը աշխատանքային անի– վի հետ միասին կազմում է տուրբինի աստիճանը։ Աստիճանը բաղկացած է ստատորից, որի մեջ մտնում են անշարժ մասեր (իրան, ծայրափողակային թիակ– ներ, կալանդային օղակներ) և ռոտորից, որն իրենից ներկայացնում է պտտվող մա– սերի (աշխատանքային թիակներ, սկավա– ռակներ, լիսեռ) ամբողջություն։ Դ․ տ՜նե– րը դասակարգվում են ըստ գազի հոսքի ուղղության, աստիճանների քանակի, ջեր– մանկման օգտագործման և աշխատանքա– յին անիվին գազի մատուցման եղանակի։ Ըստ գազի հոսքի ուղղության լինում են առանցքային (առավել տարածված են) և շառավղային, ինչպես նաև անկյունագծա– յին և տանգենցիալ։ Առանցքային Գ․ տ–ում գազի հոսքը միջօրեականի հատվածքում շարժվում է տուրբինի առանցքի ուղղու– թյամբ, իսկ շառավղայինում* առանցքին Առանցքային երկաստիճան գա– զային տուրբինի աշխատանքա– յին մասը․/, առաջին աստիճանի ծայրա– փողակային թիակ, 2․ առաջին աստիճանի աշ– խատանքային անիվ, 3․ երկրորդ աստիճանի ծայրաՓողակային թիակ, 4․ երկրորդ աստի– ճանի աշխատանքային անիվ ուղղահայաց։ Շառավղային տուրբինները լինում են կենտրոնաձիգ և կենտրոնա– խույս։ Անկյունագծային տուրբինում գա– զը հոսում է տուրբինի պտտման առանցքի նկատմամբ որոշ անկյան տակ։ Տանգեն– ցիալ տուրբինի աշխատանքային անիւքը թիակներ չունի, այս տուրբիններն օգտա– գործվում են գազի քիչ ծախսի դեպքում։ Գ․ տ–ները լինում են միաստիճան և բազմաստիճան։ Աստիճանների թիվը որոշվում է ելնելով տուրբինի նշանա– կումից, կոնստրուկտիվ սխեմայից* մեկ աստիճանի զարգացրած հզորությունից ևն։ Ջերմանկման օգտագործման եղանակից կախված տարբերում են ա ր ա գ ու– թյան աստիճաններով տ ու ր– բ ի ն ն և ր, որոնց աշխատանքային անի– վում տեղի է ունենում միայն հոսքի պտույտ, առանց ճնշման Փոփոխման (ակտիվ տուրբիններ) և ճնշման աստիճաններով տուրբիններ, որտեղ ճնշումը նվագում է ինչպես ծայ– րափողակային ապարատներում, այնպես էլ աշխատանքային թիակներում (ռեակտիվ տուրբիններ)։ Բազմաստիճան տուրբի– նում էներգիայի փոխակերպման պրոցեսը, բաղկացած է առանձին աստիճաններում կատարվող մի շարք հաջորդական պրո– ցեսներից։ Սեղմված և տաքացված գազը սկզբնական արագությամբ մտնում է ծայ– րափողակային ապարատի միջթիակային փողանցքերը, որտեղ ընդարձակման պրոցեսում տեղի է ունենում ջերմանկման մի մասի Փոխակերպումը դուրս եկող շիթի կինետիկ էներգիայի։ Գազի հետա– գա ընդարձակումը և ջերմանկման փոխա– կերպումն օգտակար աշխատանքի կատար– վում է աշխատանքային անիվի միջթիա– կային փողանցքերում։ Գազի հոսքը, ազ– դելով աշխատանքային թիակների վրա, տուրբինի լիսեռի վրա ստեղծում է պտտող