Գ․ կ․ m-յան հիմնական խնդիրը բաշխ– ման f ֆունկցիայի տեսքը որոշելն է (Բոլց– մանի հավասարումից), որովհետև f (v, г, է)-ի իմանալը հնարավորություն է տա– լիս հաշվել գազի վիճակը և նրանում տեղի ունեցող պրոցեսները բնութագրող միջին մեծությունները՝ մասնիկների միջին արա– գությունները, դիֆուզիայի, մածուցիկու– թյան, ջերմահաղորդականության գոր– ծակիցները (տես Ֆիզիկական կինեւոիկա)։ Արտաքին ուժերի բացակայության մաս– նավոր դեպքում Բոլցմանի հավասարումը նկարագրում է համակարգի Էվոլյուցիան դեպի հավասարակշռության վիճակը։ Իո– նացված գազերում (պլազմայում) մասնիկ– ները միմյանց հետ փոխազդում են հեռա– վորության մեծացմանը զուգընթաց դան– դաղ մարող կուլոնյան ուժերով։ Այդպիսի ուժերի համար չի կարելի խոսել զույգա– կան բախումների մասին, որովհետև միմ– յանց հետ փոխազդում են միանգամից մեծ թվով մասնիկներ։ Սակայն այդ դեպ– քում էլ կարելի է ստանալ կինետիկ հավա– սարում (այն կոչվում է Լանդաուի հավա– սարում), եթե նկատի ունենանք, որ մաս– նիկների բախման ժամանակ շարժման քանակների փոխանակությունը մեծ մա– սամբ փոքր Է։ Եթե հնարավոր է բախումնե– րըն ընդհանրապես արհամարհել, ապա Էական դեր կարող են խաղալ տվյալ մաս– նիկի հետ համակարգի մյուս բոլոր մաս– նիկների փոխազդեցության կուլոնյան ուժերը։ Այս դեպքում պլազմայի համար ճիշտ է Վլասովի կինետիկ հավասարումը։ Մեծ թվով մասնիկներից բաղկացած հա– մակարգերի դինամիկայի հիման վրա կի– նետիկ հավասարումների արտածման առավել հետևողական և արդյունավետ մեթոդները մշակել է Ն․ Բոգոլյուբովը։ Գբկ․ Зоммерфельд А․, Термоди– намика и статистическая физика, пер․ с нем․, М․, 1955; Больцман Л․, Лекции по теории газов, пер․ с нем․, М․, 1956; Кико– ин И․ К․, Кикоин А․ К․, Моле– кулярная физика, М․, 1963 (гл․ 1, 2)․
ԳԱԶԵՐԻ ՀԵՂՈՒԿԱՑՈՒՄ, նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի՝ կրի– տիկականից ցածր ջերմաստիճանում։ Վան ղեր–Վաչսի հավասարման փորձնական հետազոտությունից պարզվեց, որ ամեն մի գազ սեղմմամբ կարելի է հեղուկացնել միայն այն դեպքում, եթե գազը սառեց– վում է մինչև կրիտիկականից ցածր ջեր– մաստիճան։ Գազի ջերմաստիճանը պետք է Իջեցվի այնքան, որ տված ճնշման դեպ– քում այն փոքր լինի եռման ջերմաստի– ճանից։ Այն գազերը, որոնք ունեն բավա– կանաչափ բարձր (220°K^g բարձր) կրի– տիկական ջերմաստիճան, սովորաբար նախ սեղմվում են կոմպրեսորով և հետո սՓռեցվում։ Շրջապատի ջերմաստիճա– նից բարձր կրիտիկական ջերմաստիճան ունեցող գազերի (ամոնիակ, քլոր, ածխա– թթու գազ ևն) համար այդ մեթոդը առաջին անգամ 1823-ին կիրառել է Մ․ Ֆարադեյը։ Ցածր կրիտիկական ջերմաստիճանով գա– զերի (ազոտ, հելիում, թթվածին ևն) հե– ղուկացման համար կիրառում են կասկա– դային՝ տարբեր եռման ջերմաստիճան– ներով (նվազող) մի քանի գազերի հաջոր– դական հեղուկացման մեթոդը։ Ընդ որում, տեխնիկայում Գ․ հ–ման համար կիրառ– վում է Կ․ Լինդեի մեքենան, որի աշխա– տանքի սկզբունքը հիմնված է Ջոուլ– Թոմսոնի, այսպես կոչված, դրական Էֆեկտի վրա (տես Ջոոււ–Թոմսոնի էֆեկւո)։ Գ․ հ–ման մյուս սարքը դետանդերն Է, որը մխոցային մեքենա Է, ուր գազը սառեցվում է ադիաբատ ընդարձակման և արտաքին մեխանիկական աշխատանք կատարելու հաշվին։ Այդ սկզբունքով է աշխատում Պ․ Կապիցայի տուրբադետանդերը, ուր միայն 5–6 մթն ճնշման տակ սեղմված գազը սառչում է տուրբինը պտտելու հե– տևանքով։ Գրկ • Справочник по физико-техническим основам криогеники, под общ* ред․ М․ П․ Малкова, 2 изд․, М․, 1973»
ԳԱՋԸԳՇԼԱՂ, գյուղ Արևելյան Հայաս– տանում, Մուրմալուի գավառում (այժմ՝ Թուրքիայում)։ XX դ․ սկզբին ուներ 293 հայ և 354 թուրք բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ։ Հայ բնակիչները տեղահանվել են 1920-ին։ Նրանց մի մասը զոհվել Է, փրկվածները բնակություն են հաստատել Սովետական Հայաստանում։ ԳԱՋԻ ԱՊԱՐԱՏՈՒՐԱՅԻ ՓՈՐՁԱՐԱՐԱ– ԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Հոկտեմբերյա– ն ի, ՍՍՀՄ գազի արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1972-ին, նախկին բամբակազտիչ գործարանի բա– զայի ւ]րա։ Նախագծված է կենցաղային գազօջախների, նաև գազի արդյունաբե– րության այլ սարքավորումների արտա– դըրման համար։ Թողարկում է 50 չ տարո– ղությամբ 16 մթն ճնշման գազի բալոններ, որոնք կիրառվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։ Արտադրանքն առաքվում է ԱՍՀՄ մի շարք հանրապե– տություններ։ ԳԱՃԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, վառե– լիքի արդյունաբերության ճյուղ։ Ընդգըր– կում է բնական գազի հանքավայրերի հե– տախուզումը և շահագործումը, գազամուղ– ներով հեռավոր գազամատակարարումը, քարածխից և թերթաքարերից արհեստա– կան գազի արտադրությունը, գազի վերա– մշակումը և օգտագործումը արդյունաբե– րության և կոմունալ–կենցաղային տըն– տեսության մեջ։ Գ․ ա–յան ծագումը վերա– բերում է XVIII դ․ վերջին և XIX դ․ սկըզ– բին, երբ սկսվել է գազի օգտագործումը Արևմտյան Եվրոպայի երկրների քաղաք– ների լուսավորման համար։ Մինչհեղափո– խական Ռուսաստանում բնական գազ չի արտադրվել, նրա հանքավայրերը ան– հայտ Էին։ ՄՍՀՄ–ում Գ․ ա․ ստացել է հսկայական զարգացում։ 1975-ին արտադրվել է 289 մլրդ է/3՝ 1913-ի 0,02 մլրդ մ3 գազի դի– մաց։ Ըստ բնական գազի հետազոտված պաշարների ԱՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղը (1971-ին 15,8 տրիլիոն г/3)։ Նախատեսվում է 1980-ին գազի արտադրու– թյունը հասցնել 400–435 մլրդ մ3։ Գ․ ա–յան զարգացումը խոշոր կառուցվածքային փո– փոխություններ է մտցնում երկրի վառելի– քա–Էներգետիկ հաշվեկշռի մեջ։ Բնական գազի տեսակարար կշիռը վառելիքի հիմ– նական տեսակների արտադրության մեջ ՄՍՀՄ–ում 1950-ի 2,3%-ից 1970-ին հասել է 19,2 % –ի։ ԱՄՆ–ում 1968-ին այն կազմել է 37%։ Միաժամանակ գազի օգտագոր– ծումը քիմիայում, մետալուրգիայում, շի– նարարության, մեքենաշինության ևն ճյու– ղերում վերաՓոխում է տեխնոլոգիական պրոցեսները և ապահովում բարձր տնտե– սական արդյունավետություն։ Հայկական ՍՍՀ–ում ժողովրդատնտեսա– կան առումով գազը մուտք է գործել 1960-ին, երբ շահագործման է հանձնվել Ղարադաղ (Ադրբ․ ՍՍՀ)–Երևան գազա– մուղը, որը խոշոր փոփոխություններ է մտցրել հանրապետության էներգետիկ բա– զայի և արդյունաբերության տարբեր ճյու– ղերի մեջ։ Հայկ․ ՍՍՀ բնական գազ է ստանում նաև տրանսիրանական գազա– մուղի միջոցով։ Ղարադաղ–Երևան գազամուղը նախա– գծվել է «Ուկրգիպրոգազ» նախագծային ինստ–ում։ Այդ բարդ և խոշոր ինժեներա– կան համալիրի Աղստաֆա–Երևան մայ– րուղու հետազոտման աշխատանքները իրականացրել է «Հայարդնախագիծ» ինստ–ը։ Շինարարները հաղթահարեցին տեղանքի բարդ ռելիեֆը, կատարեցին ավելի քան 70 դժվար անցում, դուրս հանե– ցին 1,5 մլն մ3 ժայռային գրունտ, զոդեցին և տեղադրեցին մոտ 40 հզ․ ա պողպատե խողովակ։ Շինարարությունը հագեցված էր առաջնակարգ տեխնիկայով, որը հնա– րավորություն տվեց առավելագույն չափով մեքենայացնել աշխատատար պրոցեսնե– րը։ Հիանալի հաջողությունների հասան Մ․ Վոլֆանովի, Վ․ Զենյակինի, Ն․ Լևի– նի, Կ․ Կարոտովիխի, Ս․ Դավթյանի, Ս․ Ֆուքսի, Օ․ Մաթևոսյանի, Պ․ Շիրոյեն– կոյի ղեկավարած մեքենայացված շարա– սյուները։ Տեղում մայրուղու աշխատանք– ներին ծանոթացել են Չեխոսլովակիայի և Հնդկաստանի գազամուղի շինարարնե– րը։ Բանվորների և ինժեներա–տեխնիկական աշխատողների անձնուրաց աշխատանքը տվեց իր արդյունքը․ Ղազախ–Երևան գազամուղը շահագործման հանձնվեց սահ– մանված ժամկետից 4,5 ամիս շուտ։ Գա– զամուղի շինարարությանը ակտիվորեն մասնակցեցին մեր երկրի շատ ազգերի ներկայացուցիչներ, ռուսներ, հայեր, ադըր– բեջանցիներ, վրացիներ, ուկրաինացի– ներ, հրեաներ և ուրիշներ։ Բնական գազը ոչ միայն վառելիքի և էլեկտրաէներգիայի աղբյուր է, այլև քիմ․ ձեռնարկությունների համար արժեքավոր տեխնոլոգիական հումք է։ Բնական գազի օգտագործումը հանրապետության բնակչության կոմու– նալ–կենցաղային կարիքների համար հնա– րավորություն ընձեռեց տնտեսելու զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա արդ․ նպատակների համար։ ԳԱԶԻ–ՄԱՂԱՐԱ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Սեբաստիայի վիլայեթում, համանուն քաղաքից 36 կմ հարավ։ XX դ․ սկզբին ուներ մոտ 40 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ։ Գյուղում կար դպրոց։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին։ Մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐ, ջրի տաքացման, կերակ– րի պատրաստման և այլ նպատակներով կիրառվող սարքեր, որոնք որպես վառե– լիք օգտագործում են այրվող գազ։ Գ․ ս․