Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱրԱմւոահայ գաղթականներ, 1896 «Ծ՜ովի ժողովուրդների» Գ․ միջերկրածով– յան արւ․ երկրները (մ․ թ․ ա․ XIII դ․ կե– սերից)։ Սրանց մեջ էին Փոքր Ասիայի ծովամերձ շրջանների բնակիչները, աքա– յացի հույները (ղանայացիներ) և փղշտա– ցիները (Կրետե կղզու հույները)։ «Ծովի ժողովուրդները» ոչնչացրել են խեթերի պետությունը, ապա Ասորիքով և Փյունի– կիայով շարժվել հվ․։ Մ․ թ․ ա․ XII դ․ 1-ին քառորդում տեղի է ունեցել հուն, քա– ղաք–պետությունների աշխարհազորի ծո– վային արշավանքը դեպի Փոքր Ասիայի Տրոյա (Իլիոն) քաղաքը, որը հիմնահա– տակ ավերվել է (այս արշավանքը գե– ղարվեստորեն արտացոլվել է Հոմերոսի <Իլիական»-ում)։ Հիշյալ արշավանքից հե– տո շատերը Հունաստանից գաղթել են Փոքր Ասիա։ Մ․ թ․ ա․ XII դ․ կատարվել է թրակա–փռյուգիական ցեղերի Դ․ Եվրո– պայից Փոքր Ասիա, մ․ թ․ ա․ I հազարամ– յակի 2-րդ կեսին՝ կելտերի տարաբնակե– ցումը Եվրոպայի արմ–ում և հվ–արմ–ում։ Մ․ թ․ I հազարամյակում տեղի է ունե– ցել բանտու ցեղերի Գ․ Հասարակածային Աֆրիկայից Արևելյան և Հարավային Աֆ– րիկա, իսկ Ամերիկայում՝ հնդկացի ցեղե– րի ներգաղթը։ Խոշոր Գ–եր էին (V–VII դդ․) գերմ․, սլավ, և այլ ցեղերի Գ․, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկըր– ներում արաբների տարաբնակվելը։ Վաղ միջնադարում ժողովուրդների, մեծ գաղթի (IV–VII դդ․) հետևանքով խառնվեցին տարբեր ցեղեր, որը վճռական ազդեցու– թյուն ունեցավ Եվրոպայի բնակչության ժամանակակից էթնիկական կազմի ձևա– վորման վրա։ Առաջավոր Ասիայի համար աղետաբեր էին սելջուկների (XI դ․), մոն։ ղոլ–թաթարների (XI11 դ․), թուրքերի Գ–երը, որոնց հետևանքով մեծ մասամբ բնաջընջ– ՝‘Հայերի բռնագաղթը Թուրքիայում, 1915 վել են բնիկ ժողովուրդները։ Ֆեոդալիզ– մի դարաշրջանում բնակչության զանգվա– ծային վերաբնակեցումները կապված էին ճորտական ճնշումից ազատագրվելու նպա– տակով դեպի ազատ հողերը գյուղացինե– րի փախչելու, ինչպես նաև ֆեոդալների զավթած նոր հողերում ճորտերին հար– կադրաբար վերաբնակեցնելու հետ։ Բնակչության արտաքին (միջմայր– ցամաքային խոշոր) Գ–երը նախորդել են Աշխարհագրական մեծ հայտնագործու– թյուններին։ Կապիտալի նախասկզբնա– կան կուտակման ժամանակաշրջանում բնակչության վերաբնակեցումները կապ– ված էին եվրոպացիների կողմից Ամերի– կայում, Ասիայում և Աֆրիկայում նոր հո– ղերի հայտնագործման ու գաղութացման, բնիկներին ոչնչացնելու ու երկրի խորքերը քշելու հետ։ XVI–XVIII դդ․ Ամերիկայի զգալի մասը վերաբնակեցվել է Եվրոպայի ազատ բնակիչներով ու Աֆրիկայի նեգր ստրուկներով (տես Գաղութացում, Ստըր– կ ութ յան)։ Կապիտալիզմի զարգացմանը զուգըն– թաց ամբողջ XIX դ․ ընթացքում ուժեղա– ցել են բնակչության միջպետական Գ–երը, որոնք որոշ երկրներում հարաբերական գերբնակչության, մանր գյուղացիների և արհեստավորների քայքայման ու գործա– զուրկների բանակի առաջացման, որոշ երկրներում էլ բանվորական ուժի անբա– վարարության ծնունդ էին։ Գաղթական– ներին ձգող հիմնական երկրներն էին Ամերիկան, Կանադան, մասամբ էլ Ավստ– րալիան, Նոր Զելանդիան, Հարավա– յին Աֆրիկան։ Մինչև XIX դ․ 90-ական թթ․ արտագաղթողների ճնշող մասը մեկնում էր Եվրոպայի արդյունաբերապես զար– գացած կապիտալիստական երկրներից՝ Անգլիայից, Գերմանիայից, Նիդերլանդ– ներից և սկանդինավյան երկրներից, իսկ դարի վերջից՝ արդ․ տեսակետից թույլ զարգացած, բայց ագրարային ճգնաժա– մով բռնկված Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Իտալիայից, Հուն– գարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։ 1900–14-ին Եվրոպա– յից արտագաղթել է 14 մլն մարդ, որի երեք հինգերորդը՝ ԱՄՆ։ Ասիայում XX դ․ 1-ին երեսնամյակում մեծ թափ էին ստացել բնակչության միջ– պետական Գ–երը՝ կապված էժան բան– վորական ուժի հավաքագրման (գլխա– վորապես Չինաստանից, Հնդկաստանից) հետ՝ Հարավ–Արևելյան Ասիայի և Արե– վելյան Աֆրիկայի պլանտացիաներում աշ– խատելու համար։ Սոցիալ–տնտեսականից բացի բնակչության Գ–եր են տեղի ունե– նում նաև քաղ․ պատճառներով։ Երբեմն էական դեր են խաղում ազգային և կրո– նական գործոնները։ Գ–երը մեծ ծավալ ընդունեցին երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945) ժամանակ և նրանից հետո։ Այդ տարիներին գաղթականների զգալի մա– սը կազմում էին փախստականները և տարագրվածները։ Գերմանիայի պարտու– թյան պատճառով Լեհաստանից և Չեխոս– լովակիայից 9,7 մլն գերմանացի կազ– մակերպված ձևով վերաբնակեցվեցին ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում և Արևմտյան Բեռլի– նում, համապատասխանաբար 5 մլն լեհ և մոտ 2,3 մլն չեխ՝ ազատված տարածքնե– րում։ Բրիտանական նախկին գաղութ Հնդկաստանի տարածքում երկու պետու– թյունների՝ Հնդկաստանի և Պակիստանի կազմավորման ժամանակ կրոնական հատ– կանիշով բնակիչների փոխանակումը եր– կու պետությունների միջև ընդգրկեց 16 մլն մահմեդական և հնդիկ։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո Չի– նաստանից, Կորեայից, Ասիայի մյուս երկրներից ճապոնիա վերադարձավ 6,3 մլն մարդ։ Պատերազմից հետո որոշ սահմանափակումներ են մտցվել միջպե– տական Գ–երի համար։ Չնայած դրան, 1970-ական թթ․ ամեն տարի ԱՄՆ են ներ– գաղթում 100–150 հզ․, իսկ Կանադա և Ավստրալիա՝ 100 հզ․ մարդ։ Բնակչության ներքին վերաբնա– կեցումները կապիտալիստական երկրնե– րում կատարվել են այն նույն պատճառ– ներով, ինչ արտաքինները՝ աշխատանք փնտրելու նպատակով հարաբերական գերբնակեցված շրջաններից տեղաշարժ դեպի նոր յուրացվող շրջանները, գյուղա– կան վայրերից դեպի քաղաքները։ Օրի– նակ, ԱՄՆ ում բնակչության 30 % –ը ապ– րում է հայրենի նահանգից դուրս։ Եվրո– պայի կապիտալիստական երկրներում ներքին վերաբնակեցումը համեմատաբար մեծ չէ։ Զարգացող երկրներում բնակչու– թյան տեղաշարժման պատկերը բավակա– նին խայտաբղետ է, և որքան բարձր է արտադրողական ուժերի զարգացման մա– կարդակը, այնքան ուժեղ է ներքին վերա– բնակեցումը։ Բնակչության ժամանակա– կից ներքին տեղափոխությունների հիմ– նական տեսակը բնակչության հոսքն է գյուղական բնակավայրերից դեպի քաղաք– ները։ 1920–70-ին ամբողջ աշխարհում քաղաքային բնակչության թիվը ավելա– ցել է մեկ միլիարդով, որի կեսն աճել է մեխանիկական ներհոսքի հաշվին։ ԱՍՀՄ–ում կատարված սոցիալ–տնտե– սական խոր, արմատական բարեփոխում– ների շնորհիվ ոչնչացվել են բնակչության Գ–եր ծնող պատճառները։ Բնակչության տեղաբաշխումը կատարվում է պլանային կարգով՝ ելնելով Ժող1 տնտեսության պա– հանջներից, արտադրողական ուժերի տե– ղաբաշխումից, և կարգավորվում է պետ․, տնտ․ ու սոցիալական լծակներով։ Ուրա– լում, Սիբիրում, Ղազախստանում և Մի– ջին Ասիայում կազմակերպված վերաբը– նակեցվել են միլիոնավոր մարդիկ։ Հայերի գաղթերը։ Հայկական լեռնաշ– խարհը ևս ենթարկվել է զանազան ցեղե–