Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կ․ Ս․ Գամսախուրդիա

Գայ

ԳԱՅ [Բժշկյան Հայկ Դմիտրիի, 7( 19)․2․1887, Թավրիզ – 11․12․1937], սովետական ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի հրամանատար (1935-ից)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Նախնական կրթությունն ստացել է Թավրիզի Արամյան ծխական դպրոցում։ 1901-ից սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղից հեռաց– վեյ է ուսանողական հեղափոխական շար– ժումներին մասնակցելու համար։ 1903-ին ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը՝ հարելով նրա ձախ թեին։ Աշ– խատել է Բաքվի նավթահանքերում, մաս– նակցել բանվորական գործադուլներին, որի համար բանտարկվել է (1905)։ 1903– 1904-ին աշխատակցել է Թիֆլիսի, Բաքվի ս–դ․ թերթերին, մասնակցել է Բաքվի «Նավթարդյունաբերության ծառայողների միության» (1908) և «Թիֆլիսի առևտրա– արդյունաբերական ծառայողների միու– թյան» (1911) հիմնադրմանը։ Հեղափոխա– կան գործունեության համար 1911-ին բանտարկվել է Մետեխի բանտում (Թիֆ– լիս), աքսորվել Աստրախանի նահանգ (1912–13)։ 1915-ին Գ․ 6-րդ հայկ․ կամա– վորական դրուժինայի հեծյալ վաշտի հրա– մանատար էր, ապա՝ դրուժինայի պետ։ Կովկասյան ռազմաճակատում ցուցաբե– րած քաշության համար պարգեատրվել է Գեորգիևյան խաչերով (2) ու մեդալով և Ս․ Աննայի շքանշանով։ Ավարտելով հրա– հանգիչների և սպաների դասընթացները՝ 1916-ի մայիսին նշանակվել է հայկ․ մար– տական պահեստային ջոկատների պետ։ 1918-ին հեռացել է հնչակյան կուսակցու– թյունից, ընդունվել բոլշևիկյան կուսակ– ցության շարքերը։ Գ․ ակտիվորեն մասնակցել է քաղաքա– ցիական պատերազմին, իր կազմակեր– պած ջոկատներով –կռվել սպիտակ չեխե– րի, Դուտովի զորքերի դեմ։ 1918-ի հուլի– սին եղել է Սենգիլեյ–Ստավրոպոլյան ռազ– մաճակատի հրամանատարի տեղակալ, ապա Սիմբիրսկի հավաքական դիվիզիա– յի (հետագայում Սամարա–Զւլյանովսկյան 24-րդ երկաթյա դիվիզիա) պետ։ Այդ դիվիզիան ազատագրեց Սիմբիրսկը (սեպտ․ 9–12), Սիզրանը (հոկտ․ 3), Վոլգայի Ստավրոպոլը (հոկտ․ 7), Սամա– րան (հոկտ․ 8), Բուինսկը և Սենգիլեյը (հոկտ․ 22), Բուզոլլուկը (նոյեմբ․ 3)։ Սիմբիրսկը ազատագրելուց հետո Գ․ էսեռական գնդակից վիրավորված Լե– նինին հեռագրեց․ «Սիրելի Վլադիմիր Իլյիչ, Ձեր հարազատ քաղաքի գրավու– մը պատասխանն է Ձեր մի վերքին, իսկ երկրորդինը կլինի Սամարան»։ 1918-ի դեկտ․ 26-ին Գ․ նշանակվել է Արեելյան ռազմաճակատի առաջին բանակի հրա– մանատար, մասնակցել Կոլչակի դեմ կռիվ– ներին Ուրալի, Անդրուրալի և Պովոլժիեի շրջանում, Օրենբուրգի, Ուֆայի, Օրսկի պաշտպանական մարտերին։ 1919-ի հու– լիսից Գ․ Հարավային ռազմաճակատում եղել է 42-րդ հրաձգային դիվիզիայի, 1919-ի սեպտեմբերից Կովկասյան ռազմա– ճակատում՝ 1-ին Կովկասյան կարմիր հեծ– յալ դիվիզիայի, 1920-ի մարտից՝ 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի հրամանա– տար, կռվել է Դենիկինի դեմ։ 1920-ի հունիսից Արևմտյան ռազմաճակատում գլխավորել է 3-րդ հեծյալ կորպուսը, սպի– տակ լեհերից ազատագրել Լիտվայի ու Բելոռուսիայի բազմաթիվ բնակավայրեր։ Ապահովելով 4-րդ բանակի նահանջը՝ այդ կորպուսը ներկալվեց Արևելյան Պրու– սիայում և սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վե– րադարձավ հայրենիք (1920)։ 1920-ի դեկտեմբերից մինչև 1922-ի հու– նիսը Գ․ սովորել է ԲԳԿԲ–ի բարձրագույն հրամկազմի դասընթացներում։ 1922-ի հոկտեմբերից եղել է ՀՍՍՀ ռազմական գործերի ժողկոմ, ապա հանրապետության ռազմական կոմիսար։ Գ․ եռանդուն գոր– ծունեություն է ծավալել Հայկական միաց– յալ ռազմ, դպրոցում և Հայկական առան– ձին լեռնահրաձգային դիվիզիայում։ 1923-ի մայիսին նշանակվել է Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար– կոմիսար, իսկ 1924-ի հոկտեմբերին՝ 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ 1927-ին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան, եղել է այդ ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ), 1927–32-ին՝ ամ– բիոնի վարիչ։ 1929-ին պաշտպանել է թեկ– նածուական դիսերտացիա։ 1933-ից աշ– խատել է որպես Ն․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ակադեմիայի պատերազմ– ների պատմության և ռազմ, արվեստի ամ– բիոնի վարիչ, պրոֆեսոր, գրել գիտա– կան աշխատություններ։ Գ․ եղել է Սիմբիրսկի, Սամարայի, Օրեն– բուրգի Հեղկոմների, Սամարայի նահան– գային գործկոմի նախագահության ան– դամ, ընտրվել է Հայաստանի, Անդրֆե– դերացիայի, Բելոռուսիայի կենտգործկոմ– ների կազմում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։ Գ․ ռազմ, պատմու– թյան լավագույն գիտակ ու ռազմ, արվես– տի տեսաբան էր։ Գրել է ռազմագիտական աշխատություններ։ Գ–ի և նրա «երկաթյա» դիվիզիայի մարտիկների հիշատակին հու– շարձան է կանգնեցված Ուլյանովսկում։ Նրա անունով են կոչվում բազմաթիվ դըպ– րոցներ ՍՍՀՄ տարբեր քաղաքներում (Երևանում՝ JMS 129 դպրոցը), պիոներա– կան դրուժինաներ, ջոկատներ, փողոցներ, Երևանի սպայի տունը։ Երևանի Ալավերդ– յան փողոցի N« 37 տան (ուր 1922–23-ին աշխատել է Գ․) պատին փակցված է նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Երկ․ Первый удар по Колчаку, Л․, 1926; На Варшаву! Действия 3 конного корпуса на Западном фронте, М․–Л․, 1928; В боях за Симбирск, Ульяновск, 1928․ Գրկ, Դ ու ն ա և ս կ ի Ա․, Գայի հետքե– րով, Ե․, 1967։ «ԲՀԱ», 1971, № 2։ Ա․ Հարությունյան ԳԱՅ, քաղաք ՌՍՖՍՀ Օրենբուրգի մար– զում։ 28 հզ․ բն․ (1970)։ Գտնվում է Օրս– կից 40 կմ հս․ Գուբեռլյա լեռներում։ Երկաթուղային ճյուղով միանում է Օրեն– բուրգ–Օրսկ երկաթուղագծին։ Կա պղըն– ձահրաքարի հանքավայր, հարստացուցիչ կոմբինատ, երկաթբետոնե իրերի, կաթի գործարաններ, թռչնաբուծական ֆաբրի– կա։ Գործում են Օրսկի ինդուստրիալ տեխ– նիկումի, բժշկական ուսումնարանի, Նո– վոտրոիցկի շինարարական տեխնիկումի մասնաճյուղերը։ Գ․ քաղաք է 1970-ից։ ԳԱՅԱ–ԱՌՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Դիարբեքիրի վիլայեթում։tXXtդ․ սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Կարապետ)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ ԳԱՅԱ–ԲԵԿ, Ղ ա յ ա բ և կ, գյուղ Արև– մըտյան Հայաստանի Բագրևանդ գավա– ռում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Եղեռնից փրկվածները գաղթել են Արևելյան Հա– յաստան։ ՚

ԳԱՅԱՅԱՆ Հովհաննես [Մխիթար Պ ո ն տ ա ց ի, 1864, Մարզվանի Հաջի Քյոյ ավան (Արևմտյան Հայաստան) – 11․6․1934, Կահիրե], հայ բառարանագիր, մանկավարժ։ Սկզբնական կրթությունն ստացել է Մարզվանի Անատոլիա կոչված դպրոցում, ապա ուսանել էդինբուրգի հա– մալսարանում (Անգլիա)։ Երկար տարի– ներ զբաղվել է ուսուցչությամբ, հրատա– րակել հայոց լեզվի դասագրքեր, բանաս– տեղծությունների ժողովածուներ («Առա– ջին մրմունջք», 1889 ևն), կատարել թարգ– մանություններ։ Առավել կարևոր է «Բա– ռարան–գանձարան հայերեն լեզվի» (հրտ․ 1938) հոմանիշների բառարանը, որն իր տեսակի մեջ հայ բառարանագրության եզակի նմուշ է։ Բառարանն ունի ոճաբա– նական և այլ կարգի ցուցումներ, որոնք օգնում են ընթերցողին ճիշտ որոշելու հո– մանիշի գործածության ոլորտը։ Վ․ Առաքեչյան

ԳԱՅԱՆԱ (Guyana), Գ ա յ ա ն ա յ ի կոոպերատիվ Հանրապետու– թ յ ու ն (Guyana Cooperative Republic), մինչև 1966-ը՝ Բրիտանական Գ վ ի ա ն ա, պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս–արևելքում։ Մտնում է Ազգերի բրիտ․ համագործակցության մեջ։ Սահմանակից էtՎենեսուելային, Բրազիլիային, Սուրինամին։ Հս–արլ–ում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 215 հզ․ կմ2 է, բն․ 760 հզ․ (1973)։ 51%-ը Հնդկաստանից եկածներ են, 43%-ը՝ աֆրիկյան ստրուկների հետ–