ԴԱՅԱՆԵ, ըսա ավանդության, ՝Հռիվւսիւէեի քրիստոնյա կույսերի միաբանության մայ– րապետը։ Ըստ Ագաթանգեղոսի, հռոմ, կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով, Դ․ Հռիփսիմեի և այլ կույսե– րի հետ փախել է Հայաստան և 301-ին Վաղարշապատում դարձել հայոց հեթանոս Տրդատ թագավորի նահատակը։ Հայոց եկեղեցին Գ–ին դասել է սրբերի շարքը։ 630-ին Եզր կաթողիկոսը նրա շիրմի վրա եղած մատուռի փոխարեն կառուցել է Գայանե եկեղեցին։
ԴԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ, հայկական ճարտա– րապետական հուշարձան։ Կառուցել է Եզր կաթողիկոսը էջմիածնում, 630-ին։ 1652-ին նորոգվել են պատերը, ծածկը։ Ս․ Գայանե եկեղեցին հյուսիս–արևելքից Ս․ Գայանե եկեղեցու գմբե* թաւոակը 1683-ին ճակատին կից կառուցվել է սրահ։ Գ․ ե․ VII դ․ 1-ին կեսի գմբեթավոր բա– զիլիկ տիպի օրինակ է։ Գմբեթակիր չորս մույթերը ներքին տարածությունը բաժա– նում են երեք նավերի։ Կոնստրուկտիվ տարրերը (տրոմպներ, թաղեր, կամար– ներ) կիրառված են մեծ վարպետությամբ։ Ավագ խորանի երկու կողմերում խաչաձև– թաղածածկ ավանդատներն են։ Պատու– հանների երեսակալները բնորոշեն VII դ․։ Գ․ ե․ աչքի է ընկնում պարզությամբ, ճար– տարապետական–գեղարվեստական մի– ջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ինտերիերով։ Վ․ Հարությունրսն
ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ (Երևան), հիմնվել է 1866-ին, էջմիածնի Սինոդի հրամանագրով, առաջադեմ հայ մտավորա– կանների նախաձեռնությամբ, մասնավոր տան մեջ։ Նպատակն էր հայ աղջիկներին տալ տարրական կրթություն, սովորեցնել կար ու ձև։ 1877-ին այն տեղափոխվեց Պոդոս–Պետրոս եկեղեցու գավիթը։ 1884-ին փակվեց և վերաբացվեց 1886-ին՝ «Երևանի իգական երկդասյան հոգևոր Գայանյան դպրոց» անունով։ 1896-ին դարձյալ փակ– վեց, բայց նույն թվականին վերաբացվեց և անցավ ուս․ վարչության տնօրինությա– նը։ Ուսուցումը տարվում էր ռուսերենով, դասավանդվում էր նաև հայոց լեզու։ 1905-ին կրկին հանձնվեց Հայկական եկե– ղեցական վարչությանը։ Սկզբում երկ– դասյան էր, իսկ 1911–12 ուս․ տարվա– նից դարձավ միջնակարգ՝ 9 դասարանով։ Գործեց մինչև 1921-ը, ապա միանալով Մեսրոպյան դպրոցին, դարձավ երկրորդ աստիճանի դպրոց։ Հ․ Ներսիսյան
ԳԱՅԱՆՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ (Թիֆ– լիս), հիմնվել է 1869-ին Թիֆլիսի Մողնու Մ․ Գևորգ եկեղեցուն կից, մասնավոր տան մեջ, մի խումբ համալսարանավարտ երի– տասարդների՝ Ն․ Ալադաթյանի, Մ․ Սի– մոնյանի (դպրոցի առաջին տեսուչ), Ս․Պա– լասանյանի, Զ․ Գրիգոր յանի և ուրիշների նախաձեռնությամբ։ Նպատակն էր հայ աղջիկներին տալ ընդհանուր կրթություն։ 1884-ին փակվեց ցարական կառավարու– թյան հրամանով։ 1886-ին վերաբացվեց որպես երկդասյան եկեղեցական դպրոց։ 1896-ին փակվեց հայկ․ մյուս դպրոցների հետ և վերաբացվեց միայն 1905-ին։ 1911-ին նորից դարձավ միջնակարգ։ 1921-ին երկ– րորդ աստիճանի երկսեռ դպրոց էր։ Դա– սավանդել են Գ․ Արծրունին, Գ․ Բարխու– դարյանը, Ս․ Պալասանյանը, Լ․ Շանթը, Ս․ Աբովյանը և ուրիշներ։ Հ․ Ներսիսյան ԴԱՅԱ–ՏԻՊԻ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Սամսուն նահանգի Ֆաիսա գավա– ռակում։ 1915-ին ուներ 60 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկե– ղեցի (Ս․ Կարապետ՝ կառուցված 1799-ին) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
ԴԱՅԴԱՅ Զոյա Միխայլովնա [19․5(1․6)․ 1902, Տամբով – 9․4․1965, Կիև], ուկրաի– նացի սովետական երգչուհի (սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ 1928–55-ին եղել է Կիևի օպերայի և բալետի թատրոնի (1930–34-ին՝ Խարկովի) մենակատարու– մի։ 1947–65-ին դասավանդել է Կիևի կոն– սերվատորիայում (1963-ից պրոֆ․)։ Դեր– երգերից են՝ Տատյանա (Չայկովսկու «Եվ– գենի Օնեգին»), Չիո–Չիո–սան (Պուչչինիի «Չիո–Չիո–սան»), Նատալկա (Լիսենկոյի «Նատալկա–Պոլտավկա»)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1941)։
ԳԱՅԴԱՐ (Գ ո լ ի կ ո վ) Արկադի Պետ– րովիչ [9(22)․1․1904, Լգով (այժմ՝ Կուրս– կի մարզում)– 10․12․1941, Կանև (Ուկր․ ՍՍՀ–ում)}, ռուս սովետական գրող։ 1918-ին կամավոր մեկնել է կարմիր բա– նակ՝ 16 տարեկան հասակում դարձել է գնդի հրամանատար։ Լավագույն երկերից են կիսակենսագրական «Դպրոց» (1930), «Ռազմական գաղտնիք» (1935), «Երկնա– գույն թասը» (1936), «Չուկը և Գեկը», «Թմբկահարի ճակատագիրը» (1939) վի– պակները։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Թիմուրը և իր ջոկատը» (1940) վիպակը՝ ծնունդ տալով «Թիմուրականների շարժ– Ա․ Պ․ Գայդար մանը»։ Լինելով սոցիալիստական ռեա– լիզմի ներկայացուցիչներից՝ Գ, իր ստեղ– ծագործություններում պատկերել է հեղա– փոխության բովով անցած երիտասարդ սերնդի ուղին։ Հայրենական պատերազմի հենց սկզբին, որպես «Կոմսոմոլսկայա պրավդայի» հատուկ թղթակից, մեկնել է ռազմաճակատ։ 1941-ի աշնանը ընկնելով շրջապատման մեջ, թշնամու թիկունքում դարձել է պարտիզանական ջոկատի գըն– դացրորդ։ Զոհվել է մարտում։ Թաղված է Կանևում, ուր կանգնեցված է նրա հիշա– տակը հավերժացնող հուշարձան։ Գ–ի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզու– ներով, այդ թվում նաև հայերեն։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–4, М․, 1971–73; Ընտիր երկ․, Ե․, 1950։ Գրկ* Եմելյանով P․, Պատմվածքներ Գայդարի մասին, Ե․, 1959։ Смирнова В․ В․, Аркадий Гайдар, 2 доп․ изд․, М․, 1972․ Ա․ Լաչախանյան
ԴԱՅԴԵԲՈՒՐՈՎ Պավել Պավլովիչ [15(27)․ 2․1877, Պետերբուրգ – 3․4․1960, Լենին– գրադ], ռուս սովետական դերասան, ռե– ժիսոր։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1940)։ 1903-ին Պետերբուրգում կազմակերպել է «Հանրամատչելի թատրոն»-ը, որի հիմքի վրա 1905-ին՝ Առաջին դրամատիկական շրջիկ թատրոնը (գործել է մինչև 1928-ը)։ Դերերից են՝ Տիխոն (Ա․ Օսարովսկու «Ամպրոպ»), Համլետ (Վ․ Շեքսպիրի «Համ– լետ»), Ֆեոդոր (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոաննովիչ արքա»)։ 1955-ից եղել է Ե․ Վախթանգովի անվ․ թատրոնի դերա– սան։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դավւնեկիր (1952)։
ԴԱՅԻԱ ՈՆ, թագավորական ակնակուռ, քանդակազարդ, կարճ մական։ Կրել են հանդիսավոր արարողությունների և ելույթների ժամանակ՝ իբրև իշխանության խորհրդանիշ։ Տես նաև Գավազան։ ԴԱՅԼ (լատ․ Lupus), համաստեղություն երկնքի Հվ․ կիսագնդում։ Գտնվում է Կենտավրոս և Կարիճ համաստեղություն– ների միջև։ Միջին լայնություններում երև– վում է գարնանն ու ամռանը։ ԴԱՅԼ (թուրք․ Քելքիթ, պատմ․ Լիկոս, Թերմոդոն), գետ Փոքր Ասիայի հյուսիս– արևելյան մասում, Եշիլ Իրմակի աջ վտա– կը։ Երկարությունը 330 կւէ է։ Սկիզբ է առնում Գյումուշխանե լեռնաշղթայի հվ․ լանջերից, մոտ 1500 մ բարձրությունից։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։ Ամենամեծ վտակը Կարահիսա– րըն է (այժմ՝ Բաղըրսակ)։ ԴԱՅԼ (Canis lupus), շների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 105–160 աէ է, քաշը՝ 32– 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տաՓաստաններում, հատկապես անա–