ԴԱՌՆԻ (մինչե 1935-ը՝ Բ ա շ–Գ յ ա ռ– ն ի), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Գեղամա լեռնաշղթայի Գեղա– սար գագաթի հարավային ստորոտին, Ազատ գետի աշ ափին, շրջկենտրոնից Գառնի Դառնի․ միջնադարյան կամուրշ Ազաա գետի վրա Գառնի․ խաչ– քար (879) 24 կմ հարավ–արեելք։ Սովետական տըն– տեսությունն զբաղվում է այգեգործու– թյամբ, պտղաբուծությամբ, բանջարաբու– ծությամբ, ծխախոտագործությամբ, անաս– նապահությամբ։ Ունի հանրակրթական ցերեկային (հիմնադրվել է 1890-ին) և երե– կոյան միջնակարգ, ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հիվանդանոց, խա– ղողի վերամշակման կետ, կենցաղսպա– սարկման օբյեկտներ։ Գ․ հարուստ է պատ– մական հուշարձաններով։ Գյուղը վերջին անգամ ավերվել և ամայացել է 1679-ի երկրաշարժի ժամանակ։ 1829–30-ին բնա– կեցվել ԷՄակուից եկած գաղթականներով։ Գ․ Հայաստանի այն բնակավայրերից է, որտեղ կյանքը շարունակաբար գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից մինչե մեր օրերը։ Պեղումներից (ղեկ․ Բ․ Առա– քելյան) հայտնաբերվել են տարբեր դարա– շրջանների մշակույթի հետքեր։ Ամրոցից և հեթանոսական տաճարից բացի պահ– պանվել են հայ միջնադարյան ճարտ, և արվեստի հուշարձաններ։ Գ–ի հվ–արլ․ կողմում գտնվում են միանավ եկեղեցու (IV դ․) ավերակնե– րը։ Աղոթասրահը (6,0X18,5 մ) երեք թաղակիր կամար– ներով և որմնամույ– թերով բաժանվում է չորս հատվածի ու արլ–ում ավարտ– վում կիսաշրջանա– ձև աբսիդով։ Հվ–ից կից է արտաքին փո– քըր աբսիդով սրա– հը։ Մուտքերը երեքն են՝ արմ–ից և երկուսը հվ–ից։ Արտաքին ճակատները հարդարված են դեկորատիվ օրդերային համակարգով, որի շնորհիվ կառույցը նախաքրիստոնեական հայկ․ ճարտ․ քրիստոնեականին կապող օղակ– ներից է համարվում։ Գ–ում է նաև XII դ․ կենտրոնագմբեթ Փոքր եկեղեցին, որը ավանդաբար անվանվում է «Մաշտոց Հայ– րապետ»-ի (ըստ արձանագրության՝ Ս․ Աստվածածին)։ Սրբատաշ բազալտից ճա– կատները մշակված են «հայկական խոր– շերով»։ Եկեղեցուն հվ–ից կից է նվիրա– տըվական արձանագրություններով խաչ– քար–մահարձանը։ Գ–ում և շրջակայքում պահպանվել են մատուռներ (հս–արլ–ում՝ Թուխ Մանուկ, հս–արմ–ում, բլրի գագա– թին՝ Մ․ Սարգիս), Կատրանիդե թագուհու (ամրոցից հվ․, 879) և XI–XIII դդ․ խաչ– քարեր, միաթռիչք կամուրջ՝ Ազատ գետի վրա (XI դ․), որը միջնադարում Գ․ կապել է Հավուց–Թառ վանքին։ Գ–ի կենտրոնում է Ա․ Աստվածածին եռանավ թաղածածկ բազիլիկ տիպի եկեղեցին (XI դ․)։ Գրկ, Գառնի, [հ․] 3, Ե․, 1962։
ԳԱՌՆԻԻ ՋՐԱՆՑՔ, գտնվում է Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, սնվում է Ազատ գետից, կառուցվել է 1942–45-ին։ Երկա– րությունը 14 կմ է, ոռոգում է 900 հա հո– ղատարածություն (խաղողի և պտղատու այգիներ, տեխնիկական բույսերի ցան– քատարածություններ)։ 1972-ին ջրանցքը սնող աղբյուրների ջրերի մեծ մասը տըր– վել է Երեան քաղաքին։ Ոռոգման ջրի պա– կասը լրացնելու, ինչպես նաև ոռոգելի հողատարածությունները ընդարձակելու համար 1973-ին 11 կմ երկարությամբ և 1 մ տրամագիծ ունեցող խողովակաշարով Գ․ ջ–ին լրացուցիչ ջուր է տրվում Ազատ գետի վտակ Միլիդարայից։ Նախատես– վում է ջրանցքը երկարացնել 6 կմ և կառու– ցել ջրհան կայան։ Գ․ Աղւսխանյան
ԳԱՌՆԻՁՈՐԻ ԼԵՌՆ ԱՆՑՔ (թուրք․ Թ ա– փ ա ր ի զ), լեռնանցք Արևմտյան Հա– յաստանում, Ալադաղ (Ծաղկանց) լեռնա– շղթայում, Թոնդրակ հանգած հրաբխից 10 կմ արևելք։ Բարձրությունը 2520 մ է։ Գ․ լ–ով է անցնում Բերկրիի ավազանը Կոգովտին կապող միակ կարճ ճանապար– հը։ Ձմռանը փակվում է։
ԳԱՌՆՀՌՎԻՏ (մինչե 1946-ը4 Ադյա– մ ա ն), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Արագածի արևմտյան լանջին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևելք։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է անասնապա– հությամբ ու դաշտավարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Գ–ի տարածքում եղած կիկլոպյան ամրոց– ների ավերակները և գերեզմանաքարերը վկայում են նրա հնագույն ծագումը։ Գ–ի Գսանհովիտ Գառնհովիտի աշնանացանի դաշտերը Գառնհովիա․ Ս․ Գևորգ եկեղեցին (VI – VII դդ․) հյուսիս–արեմուտքից Ս․ Գևորգ եկեղեցին պատկանում է «Հռիփ– սիմեի տիպ» կոչվող հուշարձանների խըմ– բին։ Կառուցման ժամանակի մասին տե– ղեկություններ չեն պահպանվել, ճարտ․ վերլուծման տվյալներով թվագրվում է VI–VII դդ․։ Գ–ի արլ․ և հվ–արլ․ բար– ձունքների վրա կան նախապատմական և ուրարտական ամրոցների մնացորդներ։ Հս–արլ․ կողմում ձորի մեջ գտնվում են հին եկեղեցու և բնակության հիմքեր։ Հին գերեզմանատան մեջ կան քառակող կոթողաձե գերեզմանաքարեր, որոնցից չորս ճակատային բարձրաքանդակներով զարդարուն կոթողը վերագրվում է հեթա– նոսական շրջանին։