Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բանավեճում կոմունիստական կուսակցությունը ջախջախեց տրոցկիստներին ու հակակուսակցական մյուս խմբավորումներին և ընդունեց Ա․ մ–ի մասին լենինյան դիրքորոշումը։ Ա․ մ․ ՍՍՀՄ բանվոր դասակարգի ամենամասսայական կազմակերպություններն են։ Սովետական կարգերի անցած տարիներին նրանք ծավալել են մասսաներին կազմակերպելու և դաստիարակելու հսկայական գործունեություն։ Երկրի ինդուստրացման, կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության, Հայրենական մեծ պատերազմի, ետպատերազմյան խաղաղ շինարարության տարիներին ՍՍՀՄ Ա․ մ․ իրենց ողջ գործունեությունը ի սպաս են դրել սովետական ժողովրդի աոջե դրված խնդիրների իրականացմանը։ 1957-ին ՍՍՀՄ Ա․ մ․ 50-ամյա դաստիարակչական, մասսայական աշխատանքի համար պարգևատրվեցին Լենինի շքանշանով։ ՍՍՀՄ Ա․ մ–ի կենտրոնական կազմակերպությունը Համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդն է (ՀԱՄԿԽ)։ Այն հրատարակում է ամենօրյա «Տրուդ» («Труд») թերթը, ունի իր հրատարակչությունը՝ «Պրոֆիզդատ»-ը, լույս է ընծայում ամսագրեր, բյուլետեններ ևն։ Ա․ մ–ի գերագույն օրգանն է ՍՍՀՄ Ա․ մ–ի համագումարը, որը գումարվում է 4 տարին մեկ։ 1972-ի մարտի 20-25-ին տեղի ունեցավ ՍՍՀՄ արհմիությունների XV համագումարը։ ՍՍՀՄ Ա․ մ․ 1974-ի հունվ․ 1-ի դրությամբ ունեին 667, 5 հզ․սկզբնական կազմակերպություն՝ ավելի քան 101 մլն․ անդամներով։
Հայաստանում առաջին Ա․ մ․ կազմակերպվել են 1905-07-ի հեղափոխության շրջանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդում։ 1905-ին Երևանի ս–դ․ կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է տնային աշխատողների արհմիություն։ 1906-ին կազմակերպվել են կաշեգործ բանվորների (Երևան), երկաթուղային բանվորների (Ալեքսանդրապոլ, Կարս), պղնձահանքերի բանվորների (Ալավերդի), տպագրիչների, հացթուխների, փոստ–հեռագրական ծառայողների (Երևան) ևն արհմիությունները։ ՀՍՍՀ–ում Ա․ մ․ մասսայական տարածում են ստացել սովետական իշխանության հաստատումից հետո։ 1921-ի փետր․ 6-ին, Երևանում, արհմիութենական I կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ), որի առաջին նախագահ է ընտրվել Հ․ Ազատյանը, քարտուղար՝ Գ․ Հանեսօղլյանը։ 1921-ի ամռանը կազմակերպվել են Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները։ Ա․ մ–ի շարքերում 1921-ին միավորված էր շուրջ 16 հզ․ բանվոր–ծառայող։ Հայաստանի Ա․ մ–ի I համագումարը տեղի է ունեցել 1921-ի օգոստ․22-ին, որին մասնակցել է 206 պատգամավոր։ Ա․ մ–ի հիմնական խնդիրներն են սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը։ 1974-ին ՀՍՍՀ բանվոր–ծառայողների 87%-ը ընդգրկվել էր սոցմրցության մեջ։ Կոմունիստական աշխատանքի հարվածայինների կոչմանն են արժանացել 29 ձեռնարկություն, ավելիքան 4 հզ․ բրիգադ, 1369 արտադրամաս, տեղամաս, հերթափոխ, ֆերմա և 71500 մարդ։ Ա․ մ․ մասնակցում են հիմնարկ–ձեռնարկությունների հեռանկարային և տարեկան պլանների մշակմանը, տեխնիկական առաջադիմության միջոցառումների իրականացմանը։ ՀՍՍՀ–ում 1972-ին գործել է գյուտարարների և ռացիոնալիզատորների 558 կազմակերպություն, որտեղ միավորված էր 52 հզ․ նորարար։ Ա․մ․ զբաղվում են նաև աշխատավորության սոցիալական ապահովագրության հարցերով, ունեն սանատորիաներ, հանգստյան տներ, պիոներական ճամբարներ և տուրիստական բազաներ, որոնցում տարեկան բուժվում և հանգստանում է մոտ 80 հզ․ բանվոր–ծառայող և ավելի քան 160 հզ․ պիոներ–դպրոցական։ 1921-74-ին ՀՍՍՀ Ա․ մ․ ունեցել են 14 համագումար։ 1974-ի հունվ․ 1-ի դրությամբ ՀՍՍՀ–ում կար 1020 հզ․ արհմիության անդամ, որոնք միավորված էին 20 ճյուղային հանրապետական կոմիտեներում և 8315 սկզբնական կազմակերպություններում։
1921-75-ին ՀԱՄԽ–ի նախագահներ են ընտրվել Հ․ Ազատյանը (1921-ին և 1923-ին), Ա․ Խաչյանը (Խաչիև, 1921 -1922-ին), Պ․ Կուզնեցովը (Դարբինյան, 1924-27-ին և 1937-38-ին), Գ․ Գոխթունին (1927-28-ին), Թ․ Մանդալյանը (1928-30-ին), Հ․ Դեմիրճյանը (1930-1933-ին), Դ․ Հանեսօղլյանը (1933-34-ին), Հ․ Տանինը (Գևորգյան, 1934-37-ին)։ 1938-48-ին արհմիությունների հանրապետական խորհուրդներ չեն եղել։ Այնուհետև ընտրվել են՝ Վ․ Ղազարյանը (1948-1951-ին), Կ․ Ռուխիկյանը (1951-54-ին), Հ․ Այվազյանը (1954-60-ին), Ս․ Առաքելյանը (1960-69-ին), Հ․ Թարջումանյանը (1969-1974-ին)։ 1975-ից ՀԱՄԽ–ի նախագահն է Լ․ Սահակյանը։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, Երկ․, հ․45։ Նույնի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ», Երկ․, հ․ 31։ Նույնի, Պրոֆմիությունների դերի ու խնդիրների մասին նոր տնտեսական քաղաքականության պայմաններում։ ՌՍ (բ)Պ Կենտկոմի 1922 թ․ հունվարի 12-ի որոշումը, Երկ․, հ․ 33։ Фостер У․ З. Очерки мирового профсоюзного движения, пер․ с англ․, [М․], 1956; Пятьдесят лет профессиональных союзов․ Тезисы ВЦСПС, «Советские профсоюзы», 1957, N: 7; Սողոմոնյան Մ․ Ս․, Վ․ Ի․ Լենինը և սովետական արհմիությունները, Ե․, 1965։ Վարդապետյան Ա․ Վ․, Վ․ Ի․ Լենինը արհմիությունների դերի և խնդիրների մասին, Ե․, 1970։
Ա․ Լյուլիկյան


ԱՐՀԵՍՏԱՆՈՑ, արհեստագործական–տնայնագործական գործատեղի։ Ա–ում արհեստավորն աշխատում է միայնակ կամ օգնական ենթավարպետի ու աշակերտների հետ՝ հիմնականում ձեռքի աշխատանքային գործիքներով։ Ա–ները ունենում են արհեստներին համապատասխան անուններ (դարբնոց, հյուսնոց, ոսկերչական ևն)։ Ա–ները հաճախ կոչվել են նաև կրպակ, խանութ՝ արտադրանքը նույն տեղում վաճառելու պատճառով։ Արտադրական կարիքներին, պատվիրատուների, գնորդների պահանջներին հարմարվելով՝ Հայաստանում, ինչպես ազատ արհեստավորների, այնպես էլ համքարությունների Ա–ները տեղավորում էին բանուկ, մարդաշատ վայրերում, շուկայում և շուկայամերձ փողոցներում՝ կազմելով տվյալ արհեստին համապատասխան շարքեր։ XIX դ․վերջին և XX դ․ սկզբին Ա–ների մեծ շարքեր և արհեստների անուններով փողոցներ կային Կաբինում, Բաղեշում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Ախալցխայում և այլուր։ Այժմ Ա–ները հիմնականում նորոգման ձեռնարկությունների, գործարանների, կենցաղային սպասարկման կոմբինատների, տեղական արդյունաբերության ֆաբրիկաների արտադրամասեր են։
Կ․ Սեղբոսյան


ԱՐՀԵՍՏՆԵՐ, պատրաստի արտադրանքի մանր ապրանքային արտադրություն՝ հիմնված աշխատանքի պարզ գործիքների կիրառման վրա՝ աշխատանքի ներարտադրական բաժանման բացակայության պայմաններում։ Արտադրության այս ձևը գերիշխել է մինչև կապիտալիստական խոշոր արդյունաբերության երևան գալը։ Աշխատանքի հասարակական բաժանման տարբեր փուլերին համապատասխան՝ տրոհվել են տնային և շուկայական Ա–ի, որոնք հիմնականում գոյություն են ունեցել միաժամանակ, բայց այս կամ այն ժամանակաշրջանում առաջատար տեղ է գրավել դրանցից որևէ մեկը։ Սկզբնական շրջանում իշխող էին տնային Ա․, իսկ զարգացած ֆեոդալիզմի ժամանակ՝ շուկայական Ա․։ Տնային Ա․ տվել են արհեստագործական արդյունքներ՝ սեփական պահանջմունքների բավարարման համար։ Առավել հին են մորթու–կաշվի արտադրանքի, փայտակեղևի վերամշակման ևն Ա․։ Տնային Ա․ բնատնտեսության անկապտելի մասն էին, որ վերջինիս այլ տարրերի հետ զարգանալով և ձևափոխվելով՝ մասնակիորեն պահպանվել են գյուղում։
Շուկայական Ա․ մանրապրանքային արտադրության կարևոր աղբյուրներից էին․արհեստավորն ինքն էր վաճառում իր արտադրանքը։ Հայաստանում մետաղների՝ երկաթի, պղնձի, կապարի և անագի հանույթը ամենահին ժամանակներից հնարավոր դարձրեց մետաղամշակման Ա–ի զարգացումը։ Հին և միջնադարյան Հայաստանում զարգացած էին մետաղագործական Ա․ (դարբնություն, բրոնզագործություն, պղնձագործություն, զինագործություն, ոսկերչություն, արծաթագործություն, փականագործություն ևն)։ Մետաղագործության բազմաթիվ գործիքներ հարատևել են մինչև մեր օրերը։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին կենցաղային իրեր (տարբեր տեսակի կաթսաներ, ճրագներ, աշտանակներ ևն) և պերճանքի առարկաներ։ Հայաստանու՞մ կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ։ Մետաղագործության զարգացումը պայմանավորված էր հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմամբ։ Հայաստանում վաղ ժամանակներից տարած–