Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դատունը, որն արլ–ից վերջավորվում է կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցու առանձնահատկություններից է դասական ճակտոնը, որի հորիզոնական գոտին զու–գակցված է լուսամուտի պարակալին, կամարիկներով մշակված քիվը վերից շրջանցում է լուսամուտը։ ճակտոնի այս–պիսի լուծումը զուտ հայկական արվեստին հատուկ դեկորատիվ ձե Է։ Գրկ․ Հասրաթյան Մ․ Մ․, Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «ԼՀԳ», 1974, No․ 3։

ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆ Լիպարիտ Վաղար– շակի [ծն․ 23․7․1912, գ․ Կողբ (Սուրմալուի գավառում)], հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1974), ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1939-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1946-ից նույն համալսա–րանի դասախոս։ Սինթեզել և ուսումնա–սիրել է պարա–ալկօքսիբենզոյական թթվի մի շարք ամինաէսթերներ (Ա․ Լ․ Մնջո– յանի հետ), որոնց ևիման վրա հետագա–յում ստեղծվեցին գանգչերոն և քվաւոերոն դեղանյութերը։ Երկ․ Հրաշալի նյութեր, [2 հրա․], Ե․, 1965։ Օրգանական քիմիայի պրակտիկում, [2 հրտ․], Ե․, 1974։

ԳՅՈՒԼձԱԴՅԱՆ Արաքսյա Կարապետի [ծն․ 5․6․1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական երգչուհի, ՏՍՍՏ ժող․ արտիստուհի (1960)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926–55–ին՝ ՏՍՍՏ ռադիոկոմիտեի ժող․ գործիքների անսամբլի, 1955–67-ին՝ Տայ– ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կա–տարել է հայկ․, ադրբ․, իրանական ժողո– վըրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագոր–ծություններ (ռոմանսներ և երգեր)։

ԳՅՈՒԼԻՍՏԱՆ, բերդ Արցախի Խաչեն գա–վառում։ Գտնվում է Գյուլիստան գյուղից հարավ, Ինջա գետակի աջ ափին, ժայռա– բլրի վրա։ XVII դարից եղել է Գյուլիսաա– եի մելիքության նստավայրը։ Տեղական իշխաններն ու մելիքները սեպաձև ժայռի բնական պաշտպանական հարմարություն–ներին ավելացրել են բարձր բերդապա–րիսպ և ժայռը դարձրել անառիկ ամրոց։ Պարսպի ներսում պաևպանվել են հին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակները։ Բ․ Ոււուբաբյան

ԳՅՈՒԼԻՍՏԱՆ Ի ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅ

ՄԱՆԱԳԻՐ 1813, ստորագրվել է Ռուսաս–տանի և Պարսկաստանի միջև հոկտեմբե–րի 24 (նոյեմբերի 5)-ին, Ղարաբաղի Գյու– լիստան գյուղում, 1804–13 ռուս–պարս– կական պատերազմից հետո (տես Ռուս– ւցարսկական պատերազմներ 1804–13, 1826–28)։ Գ․ հ․ պ–ով Ռուսաստանին ան–ցան Դաղստանը, Վրաս տանը, Մեգրե– լիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Գյանջայի, Շիր– վանի, Ղուբայի, Գերբենդի ու Թալիշի՜ խանությունները, Լոռու, Ղազախի, Շամ– շադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզու– րի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմ, նավատորմ պահելու բա–ցառիկ իրավունք ստացավ։ Երկու երկըր– ների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Անդրկովկասի զգալի մասի՝ Ռուսաստանին միանալը պատմա– կանորեն առաջադիմական նշանակու–թյուն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդ– ների համար, նրանք ազատվեցին պարսկ․ և թուրք, զավթիչների մշտական արյու–նալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվա– ծությունը, երկրամասը ընդգրկվեց առա–ջավոր տնտ․ զարգացման ընդհանուր ընթացքի մեջ, իսկ նրա ժողովուրդները կապվեցին ավելի բարձր ռուս, մշակույթի և Ռուսաստանի հտսարակական–քաղ․ շարժման հետ։ 1828-ի Թուրքմենչայի հաշ–տության պայմանագրի կնքումով Գ․ հ․ պ․ չեղյալ համարվեց։

ԳՅՈՒԼԻՍՏԱՆ Ի ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ, Մելիք– Բեգլարյան տոհմի գավառական իշխա–նությունը, որ գոյացել է Ներքին Խաչենի իշխանության ճյուղավորումից, XVII դա–րի սկզբին։ Գ․ մ–յան տիրապետության տակ է եղել Ալհարակ (այժմ՝ Գյոյ–գյոլ) լճի ափերից մինչև Թարթառ գետն ընկած տարածքը։ Մելիք–Բեգլարյանների նըս– տավայրերն էին Գյոււիսաան բերդը, Գյուլիստան գյուղը և Թալիշ գյուղի (Լեռ–նային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանում) մերձակայքում Տոռեկա վան–քի մոտ գտնվող ապարանքները։ Տես նաև Մեւիք–Բեգչարյաններ։ Գրկ․ Բարխուղարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Լ ա լ ա յ ա ն Ե․, Գանձակի գավառ, «ԱՀ», 1899, գիրք 5, N° 1։ Բ․ Ոււուբւսբյւսն

ԳՅՈՒԼԻՔԵՎԻՅԱՆ Տայկ Գաբրիելի (7․1․ 1886, Շուշի– 29․9․1951, Երնան), հայ սո–վետական գրաքննադատ, փիլիսոփա, հա–սարակական գործիչ։ Պրոֆևսոր (1929)։ ՍՄԿԿ անդամ 1906-ից։ Նախնական կըր– թությունն ստացել է ծննդավայրի ռեա–լական ուսումնարանում, ապա մեկնել Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալ–սարաններում հևտևել փիլ․, քաղաքա–տնտեսության և գրականության դասըն–թացներին։ Ուսանել է Ցյուրիխի համալ–սարանում (1907)։ Ավարտել է Տայդել– բերգի համալսարանի փիլ․ ֆակուլտետը։ Ուսումնասիրել է մարքսիզմը, համագոր–ծակցել Ֆ․ Մերինգին, Կ․ Լիբկնեխտին, Ռ․ Լյուքսեմբուրգին, մասնակցել «Սպար– տակ բունդեր»-ի («Սպարտակ միություն») կազմակերպմանը։ 1914-ին քաղ․ գործու–նեության համար բանտարկվել Է։ 1918-ին ազատվել է բանտից, վերադարձել Մոսկ–վա ն գործուղվել Աստրախան, Գրոզնի՝ կուսակցական աշխատանքի։ Տայաստա– նում սովետական կարգեր հաստատվե–լուց հետո եկել է Երևան, խմբագրել «Կո–մունիստ» (հայերեն) թերթը։ 1921–23-ին եղել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինա–կան) գավկոմի ագիտացիայի և պրոպա–գանդայի բաժնի վարիչը, 1923-ին նույն պաշտոնով աշխատանքի է անցել ՏԿԿ Կենտկոմում, միաժամանակ խմբագրել «Վերելք» ամսագիրը։ Եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր, ՏԿ(բ)Կ Կենտկոմին կից մարքսիզմ–լենի– նիզմի ինստ–ի դիրեկտոր։ 1939-ից եղել է ԳԱ գրականության ինստ–ի ավագ գիտ–աշխատող։ Կյանքի վերջին տարիներին դասախոսել է Երևանի թատերական և Վ․ Բրյուսովի անվ․ ռուսական մանկա–վարժական ինստ–ներում։ Աշխատություն–ներ է գրել գրականության, թատրոնի, Տ․ Գ․ Գյ ուլի քեխ յան կինոյի, կերպարվեստի, մարքս–լենինյան գեղագիտության և փիլ․ հարցերի մասին։ Քննադատել է արվեստի և գրականության բուրժ․ գեղագիտական և գռեհիկ–սոցիո– լոգիական ըմբռնումները, ֆաշիզմի գա–ղափարական էությունը և պատմա–փիլ․ նախադրյալները։ Երկ․ Փիլիսոփայությունը և գրականությու–նը, «Գրական դիրքերում», 1931, №№ 4, 5։ Քննադատական հոդվածներ, Ե․, 1955։

ԳՅՈՒԼԼԻԲՈՒԼԱՂ, գյուղ Տայկական ՍՍՏ Ամասիայի շրջանում, Ախուրյան գետի աջ կողմոււք, շրջկենտրոնից 12 կմ հարավ– արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարու–թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշա–կույթի տուն, գրադարան, հիվանդանոց։ Գ–ի տարածքում պահպանվել են հայկա–կան հին բնակատեղի և եկեղեցու ավերակ–ներ։ Գյուլլիբուլաղ

ԳՅՈՒԼԼԻԴՈՒԶ, գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգնաձորի շրջանում, Եղեգիս գետի աջ ափին, շրջկենտրոնից 22 կմ ևյուսիս–արե– վելք։ Սովետական տնտեսությունն զբաղ–վում է անասնապահությամբ։ Ունի ութամ–յա դպրոց, ակումբ, գրադարան։ Պատմա–կան Երկայնարտի գյուղն է– Գյուլլիդուզ․ Արփա–Սևան կառույցի շինա–րարների թաղամասը

ԳՅՈՒԼԼԻձԱ, գյուղ Տայկական ՍՍՏ Ամա– սիայի շրջանում, Արփի լճի հյուսիսային ափին, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս–արև–