եղել է ֆեոդալական ամրոցը (որւոեղ վտանգի դեպքում ապաստանել են նաև շինականներըյ, հրապարակը և շուկան։ Բնատնտեսության պայմանևերում Գ–երի միջև տնտեսական և այլ բնույթի կապերը թույլ են եղել։ Տայ և օտար մատենագիր–ները հաղորդում են, որ Տայաստանն ունեցել է հազարավոր Գ–եր։ X դ․ արաբ մատենագիր Իբն ալ–Ֆակիհի վկայությամբ Արմինիան (Տայքը, Վիրքն ու Աղվանքը) ունեցել է մոտ 18 հզ․ Գ․ և քաղաք, ընդ որում, միայն Արարատյան դաշտում՝ 1000 բնակավայր։ XII դ․ հայ մատենագիրներ Աամվել Անեցին և Մատթեոս Ուռհայե^ին վկայում են, որ Վասպուրականի թագա–վորությունում 1021-ին եղել ՛է մոտ 4000, իսկ Ստեփանոս Օրբելյանի (XIII դ․) վկա–յությամբ Սյունիքի թագավորությունում, XI–XII դդ․՝ 1003 Գ․։ Սելջուկյան, մոն– ղոլ–թաթարական, պարսկա–թուրքական տիրապետության ժամանակ բազմաթիվ Գ–ևր ավերվել են, բնակիչներն ստիպված բարձրացել եև լեռները՝ այնտեղ հիմնե–լով նոր բնակավայրեր։ Երկրի հարթա–վայրային մասերում հաստատվել են եկ–վորները։ Այդ երևույթը շարունակվել է մինչև Արևելյան Տայաստանը Ռուսաստա–նին միանալը (1828)։ 1915-ին երիտթուր– քերի կառավարությունը բնաջնջեց հազա–րավոր հայկական Գ–եր։ Բազմաթիվ հայ–կական Գ–ևրի անուններ փոխվեցին։ Թուր–քական «Ենի գյուն» լրագրի՝ 1960-ի դեկ–տեմբերի 16-ի համարում զետեղված հա–ղորդագրության համաձայն թուրքական կառավարությունը նույն թվին որոշում է ընդունել, որով երկրի արևելյան չորս վիլայեթների 2180 բնակավայրերի հին անունները փոխարինվել են թուրքակա–նով։ Այլ էր պատկերը Արևելյան Տայաստա– նում, ուր շնորհիվ Տոկտեմբերյան մեծ հեղափոխության ևրկիրը բարգավաճեց, ավևլացավ Գ–երի բնակչությունը։ Փո–փոխվեց Տայաստանի գյուղական բնակ–չության տեսակարար կշիռը։ Եթե 1913-ին (ՏՍՍՏ այժմյան բնատարածքում) Գ–երի բնակչության տեսակարար կշիռը մոտ 99% էր, ՏՍՍՏ–ում 1939-ին այն հասավ 67%, 1959-ին՝ 50%, 1970-ին՝ 41%։ Դա–րեր ի վեր հայ գյուղացին, հալածվելով թշնամիներից, պատսպարվել է կիրճերում, ձորահովիտներում, լեռնածերպևրում։ Նա երագել է իջևել լեռներից, հարթ տեղե–րում կառուցել նոր Գ․։ ՏՍՍՏ–ում բազմա–թիվ Գ–եր (հատկապես՝ Զանգեզուրում) տեղափոխվել են նոր և ավելի հարմարա–վետ վայթեր։ Գ–ի ճարտարապետությունը միշտ tl կապված է եղևլ նրա բնական, սոցիալ– տնտեսական և պատմական միջավայրի հետ։ Բավականաչափ ինքնատիպ են Տա–յաստանի Գ–երը։ Ի տարբերություն քա ղաքների ու ավանների, նրանք կառուց–վել են մայրուղիներից մեկուսի։ Տեղի ընտ–րության ևամար նկատի են առնվևլ նաև բնական, արտադրական և կենցաղային պայմանները։ Լանջային և հովտային մշակելի ու ոռոգելի տարածությունները չեն կառուցապատվել։ Գետնամած, հո–ղածածկ շինություններով ծայրահեղ խիտ ու անկանոն կառուցապատված Գ–երի պատկերը նախնադարյան ժամանակնե– Արաբկիրի գավառի Խոռոչ գյուղը Արարատի շրջանի Արմաշ գյուղը րից հասել է մինչև մեր օրերը։ Առանձնա–պես ցուրտ լեռնային շրջաններում՝ Բար– ձըր Տայքում, Շիրակում, Գևղարքունի– քում և այլուր, որտեղ գլխատան բաժան–մունքները ծածկած բակի կամ միջանցքի շուրջն են համախմբվել, իսկ մուտքերի առաջ բացակայել են սյունավոր ծած–կույթները, Գ–երը ձուլվել են շրջապատին, իսկ ձմռանը բոլորովին չեն նկատվել։ Այլ վայրերում առանձնապես գեղեցիկ տեսք են ստացել լանջերի վրա սանդղա–ձև դասավորված այն Գ–ևրը, որոնց գլխա–տները սյունավոր ծածկույթ են ունեցել։ Գյուղական լեռևային ճանապարհները եղել են ոլորապտույտ։ Տաճախ նրանք կորել են սանդղաձև կտուրների մեջ։ Դրաևցով և բնական այլ սահմաևներով առանձնացել են թաղերը, որոնք ազգակ–ցական համակեցության պատճառով տոհ–մի անունն են կրել։ ճանապարհներից մեկը, սակավադեպ երկուսը, տարբեր–վել են իրենց լայնությամբ, դրանցից մե–կին առընթեր, կամ խաչմերուկներում, իշխող դիրքով առանձնացվել է հրապարա–կը, ուր գտնվել է եկեղեցին։ Լեռնային և նախալեռնային Գ–երում ներքին կանա–չապատում գրեթե չի եղել, սակայն շըր– ջակայքը մշակել են խնամքով։ Փոքր–ինչ ավելի ազատ են կառուցապատվել հար–թավայրերի ու հովիտների գյուղերը, ուր տարածված էիհ հարթ ծածկով բնակարան–ներ կամ համեմատաբար նվազ բարձրու–թյուն ունեցող ծածկերով գլխատներ։ Ցու– րաքանչյուր տուն ուներ իր բակը, երբեմն նաև տնամերձ հողամասը։ Գ–ի կառու–ցապատման այս ձևը փոխվել է վերջին տասնամյակներին։ Տին բնակարաններից իրենց հատակագծով, ծավալով, բացվածք–ներով, ծածկերով և այլ մանրամասնե– րով տարբերվող շինություններն այլևս գետնի մեջ չեն խորացվել, կառուցվել են իրարից հեռու, մեծացել ևն բակերը, կա–նոնավորվել դարպասներն ու ցանկա– պատերը, կանաչապատվել Գ–ի ներքին տարածությունները։ Գ–երի պատկերը էապես փոխվել է սովետական իշխանության օրոք։ Փողոց–ներն ու ճանապարհները դարձել են լայն և ուղիղ, անհատական տներն օժտվել են լուսավոր սենյակնևրով և օժանդակ ևար– մարություններով, շրջապատվել բարե–կարգ հողամասերով, կառուցվում են նաև սակավահարկ ու հարմարավետ բնակելի շենքեր։ Ստեղծվում են տեխնիկապես հա–գեցված տնտեսական–արտադրական և հա–սարակական կենտրոններ, վարչա–հասա– րակական, մշակութա՜կենցաղային և առողջապահական բազմապիսի շենքեր, հուշարձաններ, կապի, էներգետիկ, ջըր– մուղ–կոյուղու ցանցեր ևն։ Տին գյուղերի վերակառուցումն ու նորերի ստեղծումը իրականացվում է տեխնիկա–տնտեսական ցուցանիշներով և գործող նորմաներով հիմնավորված տնտ․ պլանավորման, նա–խագծման, շինարարական նորագույն տեխնիկայի ու մեթոդների կիրառման միջոցով։ Ընդ որում, հաշվի են առնվում արտադրական և բնակելի հատվածների հեռանկարային զարգացման հնարա–վորությունները։ ժամանակակից գյուղի զարգացումը տնտ․ և սպասարկման նկա–տառումներով տարվում է խոշորացման և գյուղատնտեսական–արդյունաբերա– կան միավորումների ստեղծման ուղղու–թյամբ։ Տես նաև Գյուղացիություն։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954։ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զար–գացումը Ռուսաստանում, Երկ․, հ․ 3։ Ք ս ե– ն ո փ ո ն, Անաբասիս, Ե․, 1970։ Մ ա ն ա ն– դ յ ա ն Տ․, Ֆեոդալիզմը հին Տայաստանում, Ե․, 1934։ Մնացականյան Ս․ Խ․, Հա–յաստանի գյուղական բնակավայրերի ճար–տարապետությունը, Ե․, 1956։ ՝Հակո–բյան Ս․, Հայ գյուղացիության պատմու–թյուն, հ․ 1–2, Ե․, 1957–64։ Պ ա պ ու խ– յ ա ն Ն․ Ծ․, Սյունիքի ժողովրդական ճար–տարապետությունը, Ե․, 1972։ Ա մ ի ր յ ա ն Ս․ Ս․" Փոփոխություններ սովետական հա–սարակության սոցիալական կառուցվածքում, Ե․, 1973։ Сборник материалов для описания местностей и племен Кавказа․ Сведения арабских писателей о Кавказе, Армении и Азербайджане, пер․ Н․ А․ Караулов, в․ 31, Тифлис, 1902; Народы Кавказа, М․, 1962; Ковалев С․ А․, Сельское расселение (Географическое исследование), М․, 1963; Арутюнян Ю․ В․, Социальная струк–тура сельского населения СССР, М․, 1971; Халпахчьян О․ X․, Гражданское зод–чество Армении, М*, 1971; Арутюнян Л․ М․, Социально-экономические изменения в деревне Армянской ССР, Е․, 1973․ Վ․ Վարդանյան, Ն․ Պաւցուխյան
ԳՅՈՒՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գրական հոսանք։ Ձևավորվել է հայ իրականության մեջ XIX դարի 70-ական թթ․ և գոյատևել մինչև XX դարի 10-ական թթ․։ Գ․ իր վրա էր կրում ևասարակական տարբեր հոսանք–ների գաղափարական ազդևցությունը, բայց հիմնականում կապված էր նարոդնի–կական շարժման հետ։ Գրողների այդ խմբի հասարակական կոչումը գյուղի սոցիալական վերափոխումն էր*- 1870- ական թթ․ սկսած ևրանք մեկնում Էիէւ գյուղ և, բացի հանրային լուսավորության ևար– ցերից, զբաղվում համայնքի տնտ․ և իրա–վական գործերով։ Մոտիկից ճանաչելով գյուղական իրականությունը՝ նրանք ճըշ–