Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ժական աշխատանք են տանում ՏՍՍՏ ԳԱ թղթ–անդամ Ա․ Մաթևոսյանը, պրոֆեսոր–ներ Խ․ Միրիմանյանը, Պ․ Տակոբյանը, Վ․ Դովլաթյանը, Ա․ Մարգարյանը, Պ․ Այ– վազյան ը, Ա․ Մարուխյանը, Ա․ Թովմա– սյանը, Զ․ Մելքոնյանը, Տ․ Մաքսապեայա– նը, Մ․ Գյուլխասյանը, է․ Տայրապե– այանը, Ն․ Կարապետյանը և ուրիշներ։ Ինստ–ը հրատարակում է «Գիտական աշ–խատություններ» (1936-ից), «Երիտասարդ գիտական աշխատողնևրի կոնֆերանսի գիտական աշխատությունների ժողովա–ծու» (1957-ից) ժողովածուները, «Գյու–ղատնտես» (1958-ից) բազմատիրաժ թեր–թը։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԼԻՄԱՅԱԳԻՏՈՒ–ԹՅՈՒՆ, տես Ագրոկւիմայագիւոություն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ», գյու–ղատնտեսական քաղաքականության, Էկո–նոմիկայի և տեխնիկայի ամսագիր (սկըզ– բում՝ երկշաբաթաթերթ), ՏՍՒ*Տ Տողա– գործության ժողկոմատի, Տայջրտնտե– սության, Տայգյուղկոոպի օրգան։ Տրա– տարակվել է 1922–29-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Երզնկյան, Ս․ Շադունց։ Անդրադարձել է ՏՍԽՏ–ում ոռոգման գոր–ծի կազմակերպման, անասնապահության զարգացման, առանձին կուլտուրաների մշակման, գյուղատնտեսության վնասա–տուների դևմ պայքարի խնդիրներին։ Զգալի տեղ է հատկացրել գավառնևրի տնտեսության ուսումնասիրությանը, գյու–ղատնտեսության զարգացման հեռանկար–ների որոշմանը, գյուղում կատարվող սո– ցիալ–քաղաքական տեղաշարժերին։ Տան– դեսի նախաձեռնությամբ ստևղծվել է «Գյուղացու գրադարան» մատենաշարը։ Տ․ Ֆեչեքյան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԱ, գյու–ղատնտեսական արտադրական կոոպե–րացիայի ձև, երբ հանրայնացվում են արտադրության ևիմնական միջոցները և հողօգտագործումը։ Գ․ կ–ի անդամների ւպաււոլւ, կՆՆցաղայիՆ ււպասարկուԱը հիմնված էր հանրային տնտեսության վրա, բաշխումը՝ ձախ հավասարարական՝ ըստ շնչի։ ՍՍՏՄ–ում 1930-ական թթ․ Գ! կ․ վերաճեց գյուղատնտեսական ար–տելի։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, կոոպերացիայի ձև գյուղատնտեսության մեջ։ Կապիտալիզմի և սոցիալիզմի ժամա–նակ Գ․ կ–ի Էությունն ու խնդիրներն ար–մատապես տարբեր են։ Գ․ կ–ները կազ–մակերպվել են XIX դ․ 60–80-ական թթ․, որպես ընկերություններ, կոոպերատիվի անդամներին տրվում էր վարկ, արտա–դրության միջոցներ, կազմակերպվում գյուղատնտ․ արտադրության արդյունք–ների վերամշակումն ու իրացումը։ Գ․ կ–ի ղեկավարությունը կապիտալիզմի օրոք գտնվել է շահագործողների կամ նրանց դրածոների ձեռքում։ Գ․ կ․ ըստ Էության գյուղի աշխատավորության կեղեքման մի–ջոց Է։ Զարգացած կապիտալիստական երկրներում Գ․ կ․ մանր ֆերմերային տըն– տեսությունների, այսպես կոչված, ուղղա–հայաց և հորիզոնական ինտեգրացման տարածված ձևևրից Է, երբ գյուղացիական տնտեսությունները դառնում են մոնոպո–լիստական միավորումների կցորդներ ու հումք մատակարարողներ։ Սոցիալիստական հեղափոխությունը ար–մատապես փոխում է Գ․ կ–ի դերն ու նշա–նակությունը, այն դարձնում մանր գյու–ղացիական տնտեսությունների սոցիա–լիստական վերակառուցման հզոր լծակ։ ՍՍՏՄ–ում կապիտալիզմից սոցիալիզմի անցման շրջանում Գ․ կ․ վարկային, մա–տակարարման, իրացման ընկերություն–ների միջոցով համախմբում էր գյուղա–ցիական տնտեսությունները և նախապատ–րաստում նրանց՝ ընդգրկվելու արտադրա–կան կոոպերացիաների մեջ։ Գ․ կ․ գրևթե նույն կերպ է ընթացել մյուս սոցիալիս–տական երկրներում՝ որոշ յուրահատկու–թյուններով։ Տայաստանում գյուղատնտեսական ար–տելներ, ընկերություններ են ևիմնվել դեռ նախահեղափոխական շրջանում։ Դրանք կուլակների տնօրինության տակ Էին գտնվում և առևտրական արտոնու–թյուններ կորզելու միջոց Էին։ Գյուղա– տնտ․ առաջին արտելները, հողժողկո–մատի նախաձեռնությամբ, Տայաստանում կազմակերպվել են 1921-ին՝ Դիլիջանում և Կիրովականում։ 1923-ին գործում Էր 14 արտել, որտեղ ընդգրկված էր 1384 տնտեսություն՝ ողջ գյուղական տնտեսու–թյունների 1%-ը։ Գ․ կ–ի բարձրագույն ձևը կոլտնտևսությունն է» որի հաղթա–նակով ավարտվեց սոցիալիստական վե–րափոխման շրջանը գյուղում։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԿ, տես Հար–կեր։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱ–

ՆՈՒԹՅՈՒՆ, ագրոմետեորոլո– գ ի ա, գիտության ճյուղ, ուսումնասի–րում է գյուղատնտեսական արտադրության պրոցեսների և օբյեկտների հետ փոխազ–դեցության մեջ գտնվող օդերևութաբանա–կան, կլիմայական և ջրաբանական պայ–մանները։ Տետազոտում է կլիման, եղա–նակը, միկրոկլիման, դաշտերի ջրային ռեժիմը՝ որսյես լքիշավայր U qjnւղաաեա․ արտադրության գործոններ, դրանց ձնա– վորման և զարգացման օրինաչափություն–ները։ Տիդրոօդերևութաբանության Տայ–կական վարչությունում գործում են Գ․ օ–յան ռեժիմի ուսումնասիրության և կան–խագուշակումների բաժիններ։ 1968-ից Գ․ օ–յան բաժին ստեղծվեց նաև Անդրկով– կասյան ևիդրոօդերևութաբանական գի–տահետազոտական ինստ–ի Երնանի բա–ժանմունքում։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԻԱՐՀԱԳԸ–

ՐՈՒԹՅՈՒՆ, տնտեսական աշխարհա–գրության ճյուղ, ուսումնասիրում է գյու–ղատնտեսական արտադրության մէերի– տորիալ կազմակերպման աշխարհագրա–կան պրոբլեմները և տեղաբաշխման օրի–նաչափությունները։ Գյուղատնտեսության տարածական տարբերությունները ձևա–վորվում ևն տարբեր բնական (կլիմայա–կան, հողային, ռելիեֆային, բուսական, լանդշաֆտաաշխարհագրական) պայման–ներում և որոշակի սոցիալ–տնտևսական գործոնների ազդեցության տակ։ Գ․ ա․ հետազոտում է գյուղատնտեսության նպա– տակաևարմար տերիտորիալ կազմակերպ–ման պրոբլեմները, տալիս գյուղատնտ․ արտադրության բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատակա– նը, ուսումնասիրում գյուղատնտ․ հողի օգտագործման միջոցներն ու զանազան արտադրական ձևերը, գյուղատնտեսու–թյան զարգացման սոցիալական ու տնտե–սական առանձնահատկությունները։ Տո–ղի արդյունավետության ու գյուղատնտ․ արտադրության արդյունավետության տա–րածական տարբերությունները հետազո–տելիս Գ․ ա․ հենվում է ուսումնասիրու–թյան աշխարհագրական մեթոդների վրա՝ օգտագործելով նաև տնտեսագիտության, ագրոնոմիայի, տեխնիկական գիտություն–ների տվյալները։ Սոցիալիստական երկրներում գյուղա–տնտեսության տերիտորիալ կազմակեր–պումը կատարվում է ժողովրդական տըն– տեսության պլանային համաչափ զարգաց–ման շրջանակներում և հենվում է բնական ու տնտեսական տարբեր պայմանների համակողմանի հաշվառման վրա։ Տերի–տորիայի գյուղատնտ․ մասնագիտացումը որոշվում է այն մթերքների առավելագույն արտադրությամբ, որոնց համար տեղում գոյություն ունեն լավագույն պայմանները և ապահովվում է հասարակական աշխա–տանքի նվազագույն ծախսը։ Կապիտալիզմի պայմաններում գյու– ղատնտ․ արտադրությունը ուսումնասիրե–լիս Գ․ ա․ ևաշվի է առնում այն առանձնա–հատկությունները, որոնք բխում են գյու–ղատնտեսության տեղաբաշխման տարե–րային բնույթից, հողային ռենտայի ներ–գործությունից, առավել բարձր շահույթ կորզելու ձգտումից, մինչկապիտալիստա–կան և կապիտալիստական ագրարային հարաբերություններից ու գյուղատնտե–սության տեխնիկական մակարդակների զգալի տարբերություններից։ Գրկ․ Ракитников А․ Н․, География сельского хозяйства (проблемы и методы исследования), М․, 1970; Сельское хозяйство СССР на современном этапе․ Достижения и перспективы․ (Сб․ статей), М․, 1972․

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏՈՆ ԴԵՐ, գյուղատնտեսության մեջ օգ–տագործվող արտադրության միջոցներ։ Ըստ արտադրական նշանակության, դրանք ստորաբաժանվում են հիմնական և շրջա–նառու միջոցների։ Տիմնականի մեջ ընդ–գրկվում են հողը, մեքենաները, շինու–թյունները, բանող և մթերատու անասուն–ները, բազմամյա տնկարկները, իսկ շըր– ջանառու միջոցների մեջ՝ սերմը, կերը, վառելիքը, պարարտանյութերը, քսանյու– թերը։ Արժեքային արտաևայտությամբ հիմնական և շրջանառու միջոցներն ան–վանվում են հիմնական արտադրական ն շրջանառու ֆոնդեր։ Գյուղատնտեսու–թյան մեջ կարևորագույն արտադրամի–ջոց է հողը, որն ի տարբերություն արտա–դրության մյուս միջոցների, արժեք չունի և չի մտնում կոլտնտեսությունևերի ու սո–վետական տնտեսությունների հիմնական ֆոնդերի հաշվեկշռի մեջ։ Գ․ ա․ ֆ–ի կա–ռուցվածքը կախված է արտադրության տնտ․ և բնական պայմաններից, տնտե–սության ուղղությունից և զարգացման մակարդակից։ Օրինակ՝ հարավային շըր– ջաններում արտադրական կառույցները հիմնական ֆոնդերի կառուցվածքի մեջ ունեն պակաս տեսակարար կշիռ, քան հյուսիսում։